Իշխանաց կղզիներ (թուրքերեն՝ Kızıl Adalar, «կարմիր կղզիներ», Prens Adaları՝ «իշխանաց կղզիներ» կամ ուղղակի Adalar՝ «կղզիներ», հուն․՝ Πριγκηπόννησα, Pringeponnesa, հին հունարեն՝ Πριγκήπων νήσοι, Pringēpōn nēsoi), ինը կղզիներից բաղկացած կղզեխումբ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ափերից ոչ հեռու՝ Մարմարա ծովում։ Վարչականորեն մտնում է Ստամբուլի նահանգի կազմի մեջ՝ որպես Ադալարի շրջան։

Picto infobox map.png
Իշխանաց կղզիներ
Prens Adaları

Կոորդինատներ 40°52′14″ հս․. լ. 29°06′16″ ավ. ե.HGЯO
Երկիր Թուրքիա Թուրքիա
Վարչատարածքային բաժանում Ստամբուլի նահանգ
Կղզիների քանակը 9
Ամենամեծ կղզին Բյույուքադա
Ընդհանուր մակերեսը 11 կմ2
Բնակչություն (2014[1]) 16․052 մարդ
Բնակչության խտությունը 920 մարդ/կմ2

Իշխանաց կղզիները
##Իշխանաց կղզիներ (Թուրքիա)
Red pog.svg
##Իշխանաց կղզիներ (Ստամբուլ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Քընալըադա, Բուրգազադա, Քաշըքադասը, Հեյբելիադա
 
Արբանյակային քարտեզ

Ադալարի կղզիներն են՝

  1. Բյույուքադա (թուրքերեն՝ Büyükada՝ «մեծ կղզի») կամ Պրինկիպոս (հուն․՝ Πρίγκηπος, Prínkēpos՝ «արքայազն»), տարածքը 5,36 կմ²։
  2. Հեյբելիադա (թուրքերեն՝ Heybeliada՝ «պայուսակով կղզի») կամ Խալկի (հուն․՝ Χάλκη, Chalki), տարածքը 2,4 կմ²։
  3. Բուրգազադա (թուրքերեն՝ Burgazada) կամ Անտիգոնի (հուն․՝ Αντιγόνη, Antigoni), տարածքը՝ 1,5 կմ²։
  4. Քընալըադա (թուրքերեն՝ Kınalıada՝ «հնայով կղզի») կամ Պրոտի (հուն․՝ Πρώτη, Proti՝ «առաջագույն», քանի որ գտնվում է ամենամոտիկը Ստամբուլին), տարածքը՝ 1,3 կմ²։
  5. Սեդեֆադասը (թուրքերեն՝ Sedefadası՝ «սադափե կղզի») կամ Տերեվինտոս (հուն․՝ Τερέβινθος, Terebinthos), տարածքը՝ 0,157 կմ²։
  6. Յասըադա (թուրքերեն՝ Yassıada՝ «հարթ կղզի») կամ Պլատի (հուն․՝ Πλάτη, Plati), տարածքը՝ 0,05 կմ²
  7. Սիվրիադա (թուրքերեն՝ Sivriada՝ «սրածայր կղզի») կամ Օքսեյա (հուն․՝ Οξειά, Oxeia), տարածքը՝ 0,05 կմ²։
  8. Քաշըքադասը (թուրքերեն՝ Kaşıkadası՝ «կղզի-գդալ», նման է տեսքով գդալի) կամ Պիտա (հուն․՝ Πίτα, Pita), տարածքը՝ 0,006 կմ²։
  9. Թավշանադասը (թուրքերեն՝ Tavşanadası՝ «նապաստակի կղզի») կամ Նեանդոս (հուն․՝ Νέανδρος, Neandros), տարածքը՝ 0,004 կմ²։

ՊատմությունԽմբագրել

Բյուզանդիայի տիրապետության ժամանակաշրջանում արքայազները և կայսեր մտերիմները բնակվում էին այս կղզիներում։ 1302 թվականից հետո, երբ օսմանցիները գրավեցին Պիլի քաղաքը, դեպի կղզի եկան շատ հույն փախստականներ Փոքր Ասիայից։ Կղզիները միայն 1453 թվականին գրավվեցին օսմանցիների կողմից, Կոստանդնուպոլսի անկումից հետո[2]։ Ավելի ուշ Իշխանաց կղզիներ ուղարկվեցին օսմանյան սուլթանների հարազատներին, այդտեղից էլ կղզիների անվանումն առաջացավ։ XIX դարի ընթացքում կղզիները հանգստի համար լավագույն վայր դարձան պոլսեցի հարուստ հույների, հայերի և հրեաների համար։ Թուրքերը ստվարացան այն ժամանակ, երբ երկրում հռչակվեց հանրապետությունը։ Սակայն այսօր էլ վերոհիշյալ փոքրամասնությունները ապրում են կղզիներում։

ԲնակչությունԽմբագրել

1912 թվականին կղզիներում ապրում էր 10 250 հույն և 670 թուրք[3]։ Թուրքերը այդ ժամանակ ապրում էին հիմնականում Հեյբելիադայում[4]։ Քնալըադա կղզում ապրում են հիմնականում հայերը իսկ հրեաներն ու լևանտացիները՝ Բյույուկադայում։

2011 թվականի տվյալներով կղզիների բնակչությունը 13 883 մարդ[5]։

Հույն բնակչությունը փաստացիորեն պատկանում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը։

ԶբոսաշրջությունԽմբագրել

Ամառային ամիսներին Իշխանաց կղզիները Ստամբուլից ընդունում են բազմաթիվ տուրիստների։ Կղզիներում չկա ավտոմոբիլային երթևեկություն։ Միակ տրանսպորտային միջոցը կառքն է համարվում։ Ստամբուլից դեպի կղզիներ փոխադրումները կատարվում են լաստանավերի միջոցով, որոնք հասնում են գրեթե մեկ ժամ հետո։ Ասիական մասից նավերը շարժվում են Բոստանջի և Կարտալ հատվածներից, իսկ Եվրոպական մասից՝ Կաբատաշից։

Հայտնի մարդիկԽմբագրել

Կղզիներում են ապրել թուրք հայտնի գրող Սաիտ Աբասըյանըքը, լեգենդար ֆուտբոլիստ, ազգությամբ հույն Լեֆտեր Քյուչուկանդոնյադիսը։

Բյույուկադա կղզում 1929-1933 թվականներին ապրել է Լև Տրոցկին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi (ADNKS)(չաշխատող հղում)
  2. «Shahnish.com - Prince's Islands»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-20-ին։ Վերցված է 2016-09-24 
  3. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
  4. A tranquil destination away from hectic Istanbul: The Princes’ Islands - Daily Sabah
  5. «TÜRKİYE İSTATİSTİK KURUMU»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել