Քուշադասը
Քուշադասը (թուրքերեն՝ Kuşadası), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Այդընի մարզում։ Քաղաքը գտնվում է Էգեյան ծովի ափին։
Քաղաք | ||
---|---|---|
Կուշադասը | ||
թուրքերեն՝ Kuşadası | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Այդընի մարզ | |
Համայնք | Այդընի մարզ | |
Մակերես | 265 կմ² | |
ԲԾՄ | 11 մ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 63 300 մարդ (2011) | |
Ազգային կազմ | թուրքեր, քրդեր, հայեր, հույներ, հրեաներ | |
Կրոնական կազմ | իսլամ, քրիստոնեություն | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային ինդեքս | 09400 | |
Փոստային դասիչ | 09400 | |
Պաշտոնական կայք | kusadasi.bel.tr | |
| ||
Քաղաքի բնակչությունը կազմում է 73 543 (2007 թվականի տվյալներով) մարդ, որից 54 663 բնակվում են բուն քաղաքում, իսկ մնացածը՝ հարակից գյուղական համայնքներում։
Անվանում
խմբագրելԹուրքական ներկայիս անվանումը առաջացել է kuş (թռչուն) և ada (կղզի) բառերից, ինչը նշանակում է՝ Թռչնի կղզի։ Հնարավոր է, որ անվանումը կապված է փոքր կղզու անվան հետ, որտեղ թռել են բնադրելու տարբեր տեսակի թռչուններ։ Ներկայումս կղզյակը թերակղզու հետ կապված է հողե ճանապարհով։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Էգեյան ծովի ափին՝ իր մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաք Իզմիրից 90 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Այդինից 71 կիլոմետր հեռավորության վրա։ Այն համանուն շրջանի կենտրոնն է։
Քաղաքի ափից ոչ այնքան հռու գտնվում է հունական Սամոս կղզին, որը անտիկ ժամանակաշրջանում հոնիական մշակույթի կենտրոնն էր։
Տուրիզմ
խմբագրելՔաղաքում կան մեծ քանակությամբ մեծ և փոքր հյուրանոցներ, ռեստորաններ, ակումբներ և հուշանվերների խանութներ։ Քաղաք այցելող զբոսաշրջիկները այցելում են նաև Եփեսոս քաղաք, որի ավերակները գտնվում են Քուշադասըի մոտ։
Կուշադասըն հայտնի է նաև իր փիրուզագույն լողափերով, որոնք տարածվում են Էգեյան ծովի ողջ երկայնքով։ Պետք է նշել, որ ալիքների բարձրությունը բավականին մեծ մեծ է և կարող է հարմար չլինել դպրոցական տարիքի երեխաների լողալու համար։
Դայվինգի սիրահարների համար 2016 թվականի հունիսի 5-ին Էգեյան ծովում՝ Քուշադասըի մոտ խորտակեցին Airbus A300 ինքնաթիռ։ Ինքնաթիռը շարքից դուրս էր եկել, սակայն նրա համար վճարվել էր 93 հզ ԱՄՆ դոլլար[1]։
Քույր քաղաքներ
խմբագրել- Բաթի, Հունաստան[2]
- Բաթում, Վրաստան (հոկտեմբերի 15, 2010)[3]
- Բիխաչ, Բոսնիա և Հերցեգովինա[2]
- Գյորչե Պետրով, Հյուսիսային Մակեդոնիա[2]
- Դրոեդա, Իռլանդիա[2]
- Կեչկեմետ, Հունգարիա[2]
- Մառլ, Գերմանիա[2]
- Մոնտերեյ, ԱՄՆ[2]
- Չերկասի, Ուկրաինա[2]
- / Պրիզրեն, Կոսովո / Սերբիա[2]
- Սինայա, Ռումինիա[2]
- Տըրգու Մուրեշ, Ռումինիա[2]
- Օբերուրզել, Գերմանիա[2]
Տնտեսություն
խմբագրելՔուշադասըն հայտնի հանգստավայր է, որի տարածքում առկա են մի շարք անտիկ հուշարձաններ։ Ամենահայտնին Եփեսոս և Պրիենա քաղաքների ավերակներն են։ Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը տաք հանքային աղբյուրն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի խորհրդանիշ աղավնիները
-
Քուշադասըի փողոցներից մեկը