Բյույուքադա
Բյույուքադա (թուրքերեն՝ Büyükada՝ «մեծ կղզի», Պրինկիպո, հուն․՝ Πρίγκηπος - «արքայազն», Մեծ կղզի), Ստամբուլի հարևանությամբ՝ Մարմարա ծովում գտնվող Իշխանաց կղզիների՝ մակերեսով ամենամեծ կղզին։ Տարածքը՝ 5,36 կմ², բնակչությունը, ըստ 2010 թվականի տվյալների՝ 7127 մարդ[1]։
Բյույուքադա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Ստամբուլի մարզ |
Մասն է | Փրինս կղզիներ |
Երկարություն | 4,4 կմ |
Լայնություն | 1,7 կմ |
Մակերես | 5,4 կմ² |
Բնակչություն | 7335 մարդ |
Աշխարհագրություն
խմբագրելԿղզին Ստամբուլի ափերից գտնվում է հարավ՝ 2,3 կմ հեռավորության վրա։ Պաշտոնապես կղզին գտնվում է Ստամբուլի Իշխանաց կղզիների շրջանում։ Այն բաժանվում է երկու շրջանի՝ Նիզամ և Մադեն։
Հիմնականում կառուցապատված է կղզու հյուսիսը և հյուսիս-արևելքը, որտեղ էլ գտնվում է Բյույուքադա ավանը։ Կղզու արևմտյան ափերին է գտնվում Նիզամ բնակավայրը, իսկ հյուսիս-արևելքում՝ Թեփեքյոյը[2]։ Հարավային, առավել լեռնային հատվածը, փաստացիորեն բնակեցված չէ։
Կղզում կա երկու բլուր։ Հարավային հատվածում գտնվող բլուրը կոչվում է Յորգի. սրա բարձրությունը կազմում է 211 մետր։ Հյուսիսում գտնվող բլուրը կոչվում է Քրիստոս։ Բլուրների միջև գտնվող հովտում է գտնվում Սուրբ Նիկողայոսի եկեղեցին ու մենաստանը (Այոս Նիկոլաս) և նախկին տոնավաճառային հրապարակը, որը կոչվում է Լունա Պարկ։ Կղզու արևմտյան հատվածում գտնվում է Դիլ Բուռնու հրվանդանը (Dil Burnu), իսկ կղզու հարավում գտնվում է լողափը։
Կղզում գտնվում են մզկիթներ, ուղղափառ, կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող եկեղեցիներ։
Պատմություն
խմբագրելԲյուզանդական դարաշրջանում կղզին ճանաչված անձանց բնակատեղի էր։ Այստեղ ապրում էին նաև մենաստանների վանականները։ XIV դարասկզբին այստեղ հանգրվանեցին հույն փախստականները, որոնք թուրքերից փրկվելու նպատակով ապաստանեցին կղզում[3]։
XX դարի սկզբին Բյույուքադայում սուլթանի և վերջինիս մերձավորների կողմից կառուցվեցին վիլլաներ։
Հեղափողությունից հետո կղզում ապրել է իշխան Դմիտրի Բորիսովիչ Գոլիցինը, որն իր վախճանն է գտնում կղզում 1920 թվականին. վերջինիս հուղարկավորված է տեղի ուղղափառ եկեղեցական գերեզմանատանը։ 1929 թվականի փետրվարից այստեղ է բնակվել նաև Լև Տրոցկին, երբ նրան աքսորեցին ԽՍՀՄ տարածքից[4]։
Մինչև 1950-ական թվականները (Ստամբուլի ջարդերը) կղզու հիմնական բնակչներն էին հույն ձկնորսները և հույն հարուստները, հայերը և հրեաները[1]։
Ժամանակակից կյանք
խմբագրելԿղզու բնակչությունն այսօր կազմում է ավելի քան 7 հազար մարդ[1]։ Ինչպես կղզեխմբի մյուս կղզիներում, այնպես էլ այստեղ թույլատրված տրանսպորտի միակ տեսակը կենդանաքաշ տրանսպորտն է։ Բնակիչները (բացի հատուկ ծառայության աշխատակիցներից) և ճանապարհորդները կղզում տեղաշարվում են ոտքով, հեծանիվով, ձիերով և էշերով։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Սուրբ Գևորգ հունական եկեղեցի, 963 թվական[5]՝ կառուցված է հարավային բլրի գագաթին։
- «Պայծառակերպության եկեղեցի» կամ պարզապես «Քրիստոս»՝ հյուսիսային բլրի գագաթին։
- Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Այոս Նիկոլաս, Aziz Nicola Rum manastir)՝ երկու բլրի միջև՝ արևելյան ծովափին։
- Դիմիտրոս Թեսաղոնիկեցու տաճար (հուն․՝ Ναός τοῦ Ἅγίου Δημητρίου Μυροβλύτου)՝ կառուցված 1856 թվականին (Alacam Sokak 17):
- «Պնակե» եկեղեցի, ֆայտոնների կառանման վայրի հարևանությամ։
Համիդիյե մզկիթը (Hamidiye Camii) կառուցվել է Աբդուլ Համիդ II սուլթանի կողմի՝ 1892-1893 թվականներին։
Կղզում կան նաև սինագոգ, հայկական ու կաթոլիկ եկեղեցիներ։ Պահպանվել են մեծահարուստների առանձնատներ՝ կառուցված Օսմանյան դարաշրջանում։ Այստեղ է պահպանվում Եվրոպայում ամենամեծ փայտաշեն կառույցը[6], այսպես կոչված «Հունական մանկատուն» (Prinkipo Palace), որը գտնվում է Քրիստոսի բլրին (İsa Tepesi): Շինությունը կառուցվել է 1898 թվականին ֆրանսիական ընկերության կողմից որպես հյուրանոց և խաղատուն, սակայն այդպես էլ չի բացվել, քանի որ Աբդուլ Համիդը թույլ չի տվել։ Հետագայում փայտաշեն կառույցը ծառայել է որպես մանկատուն հույն երեխաների համար 1903-ից մինչև 1964 թվականը։ 2010 թվականի հունիսին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահում է Թուրքիայի կառավարության դեմ դատը (վիճարկվում էր սեփականության հարցը) և ծրագրում է կատարել ռեստավրացիոն աշխատանքներ[7][8]։
Պատկերասրահ
խմբագրել-
Հունական մանկատան շենքը
-
Այն տունը, որտեղ ապրել է Լև Տրոցկին 1929-1933 թվականներին
-
Ֆայտոն
-
Կենտրոնական հրապարակը Աթաթուրքի արձանով
-
Նավակայան
-
Մզկիթ
-
Splendid Palace Hotel (1908) հյուրանոցը
-
Տիպիկ փողոց
-
Օսմանյան դարաշրջանին առանձնատուն
-
Օսմանյան դարաշրջանին առանձնատուն
-
Օսմանյան դարաշրջանին տներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Liesl Schillinger (2011 թ․ հուլիսի 8). «A Turkish Idyll Lost in Time». New York Times.
- ↑ Топографические карты Генштаба.
- ↑ https://www.scribd.com/doc/30421469/Byzantium-1220-to-1330
- ↑ Сейерс М., Кан А. Глава XVI. Возникновение «пятой колонны». 1. Троцкий на Принцевых островах // Тайная война против Советской России = Sayers M., Kahn A.E. The Great Conspiracy. The Secret War against Soviet Russia. — Boston: Brown & Co, 1946. 433 p. — М.: Государственное издательство иностранной литературы, 1947. — Т. Книга третья. «Пятая колонна» в России.
- ↑ The Holy Monastery of St. George Koudounas. Prinkipo. The Holy Monastery of the Paraclete, Oropos, Attica, Hellas, 2004, стр. 23.
- ↑ «The Greek Orphanage in Prinkipo: A case against Turkey in Europe». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Greek orphanage to serve as foundation for environment». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Strasbourg court rules Turkey must return orphanage to Ecumenical Patriarchate
Արտաքին հղումներ
խմբագրել- [1]
- Büyükada Արխիվացված 2017-07-08 Wayback Machine / Բյույուքադան Ստամբուլի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյույուքադա» հոդվածին։ |