Բիտոլա (մակեդոներեն՝ Битола), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը, ինչպես նաև մշակութային ու կրթական կենտրոն է ու տրանսպորտային կարևոր հանգույց։

Քաղաք
Բիտոլա
մակեդոներեն՝ Битола
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՊելագոնիայի շրջան
ՀամայնքԲիտոլայի համայնք
Հիմնադրված էմ.թ.ա. IV դար թ.
Այլ անվանումներՄանաստիրի
Մակերես422,39 կմ²
ԲԾՄ576 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն74․550 մարդ (2002)
Խտություն2881,65 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+389) 047
Փոստային ինդեքս7000
Փոստային դասիչ7000
Պաշտոնական կայքbitola.gov.mk
Բիտոլա (Հյուսիսային Մակեդոնիա)##
Բիտոլա (Հյուսիսային Մակեդոնիա)
Մարշալ Տիտոյի փողոց

Անվան ստուգաբանութուն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է Ֆիլիպ II Մակեդոնացու կողմից Հերակլիա Լինկեստիս (հին հունարեն՝ Ηράκλεια Λυγκηστίς) անվամբ։ Վաղ Միջնադարից հայտնի է սլավոնական Բիտոլա (Բիտոլյա, Բիտոլ) անվամբ, որ նշանակում է «բնակավայր» (վանք), և հունական Մոնաստիրի (հուն․՝ Μοναστήρι) անվամբ, որ ունի նույն նշանակությունը (հետագայում հունական անվանումն անցել է թուրքերենին (թուրքերեն՝ Manastır) և ալբաներենին (ալբ․՝ Manastiri

Պատմություն խմբագրել

Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին Բիտոլայում (Մանաստիր) գտնվում էին եվրոպական բազմաթիվ երկրների հյուպատոսություներ. այդ պատճառով էլ քաղաքն կոչվել է «հյուպատոսների քաղաք»։ Մինչ 1912 թվականը բնակչության զգալի մասը կազմում էին հույները։ Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1912 թվականին, քաղաքն անցնում է Սերբիային (սերբ.՝ Битољ անվամբ), իսկ 1945 թվականին ընդգրկվում է հարավսլավական Մակոդոնիա հանրապետության կազմում։

Բիտոլայի բնակիչն է եղել Անաստասիոս Վաֆիադիսը (Αναστάσιος Βαφειάδης), ով 1866 թվականին կազմակերպել ու գլխավորել հույն կամավորականների ջոկատ՝ նրանց հետ մասանկցելով Կրետեի ապստամբությանը։ Զոհվել է Վաֆայի ճակատամարտում։

1979 թվականի ապրիլի 25-ին Բիտոլայում հիմնադրվել է Ս. Կլիմենտ Օխրիդսկու համալսարանը։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Անտոնիոս Զոիս (հուն․՝ Αντωνιος Ζωης, ?-1941), Մակեդոնիայի ու Հունաստանի միավորման համար պայքարի մարտիկ,
  • Տախսին Յազիջի (1892 - 1971), թուրքական բանակի գեներալ-մայոր, քաղաքական գործիչ,
  • Կարոլինա Գոչևա (ծնվել է 1980 թվականին), մակեդոնացի երգչուհի։

Քույր քաղաքներ խմբագրել

Մշակույթ խմբագրել

XX դարի սկզբում Մանաստիրիում բնակվել են ու աշխատել Յանակի ու ՄԻլտիադ-ՄԻլտոն Մանակի եղբայրները (հուն․՝ Γιαννης και Μιλτιαδης Μανακια), ովքեր ծնունդով արևմտամակեդոնական հունական Գրևենա նոմից էին։ Նրանք հանդիսանում են կինեմատոգրաֆի առաջին գործիչները Բալկաններում։ 1905 թվականից սկսած նրանք նկարահանել են կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ տեղական տոները, պաշտոնական անձանց այցելությունները Մանաստիրի, որոնց թվում են եղել սուլթան Մեհմեդ V-ը, Սերբայի թագավոր Պետրոս I-ը և թագաժառանգ Ալեքսանդր I-ը (1913), Հունաստանի թագավոր Կոնստանտին I-ը և թագաժառանգ Պավել I-ը (1918)։ 1921 թվականին եղբայրները հիմնադրում են «Մանակի» կինոթատրոնը, որ նախապես աշխատում էր «բաց երկնքի տակ», իսկ 1923 թվականից շինության ներսում։ Կինոթատրոնը գոյություն ունեցավ մինչև 1939 թվականը, որից հետո (արդեն պատկանում էր այլ սեփականատիրոջ) այրվել է։ Նախագիծ կա վերականգնել այն գծագրերի հիման վրա[1]։ Քաղաքի գեղարվեստական կենտրոնի մոտ տեղադրված է Միլտոն Մանակիի հուշարձանը։

=Ժողովրդագրություն խմբագրել

Ազգային կազմը

1948 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Բիտոլայի բնակչությունը կազմել է 30,761 մարդ, որից 77.2% (կամ 23,734 բնակիչ) եղել են մակեդոնացիները, 11.5% (կամ 3,543 բնակիչ)՝ թուրքեր, 4.3% (կամ 1,327 բնակիչ)՝ ալբանացիներ, 3% (կամ 912 բնակիչ)՝ սերբեր, 1.3% (կամ 402 բնակիչ)՝ առումաններ։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ Բիտոլայի բնակչությունը կազմում է 74,550 մարդ։ Բնակչության ազգային կազմը հետևյալն[2]՝.

Էթնիկ խմբեր[2]
Մակեդոնացիներ
  
88.6 %
Գնչուներ
  
3.5 %
Ալբանացիներ
  
3.2 %
թուրքրե
  
2.1 %
Առումաններ
  
1.3 %
Սերբեր
  
0.7 %
Բոսնիացիներ
  
0.02 %
Այլ
  
0.6 %
Ազգություն Թվաքանակ %
Մակեդոնացիներ 66.038 88.6
Գնչուներ 2.577 3.5
Ալբանացիներ 2.360 3.2
թուրքեր 1.562 2.1
Առումաններ 997 1.3
Սերբեր 499 0.7
Բոսնիացիներ 20 0.02
Այլ 497 0.6
Լեզուներ

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Բիտոլայում տարածված լեզուներն են[2].

Լեզուներ[2]
Մակեդոներեն
  
92.9 %
Ալբաներեն
  
3.2 %
Թուրքերեն
  
1.9 %
Առումաներեն
  
0.7 %
Սերբերեն
  
0.5 %
Գնչուերեն
  
0.4 %
Բոսնիերեն
  
0.01 %
Այլ
  
0.4 %
Language Թվաքանակ %
Մակեդոներեն 69.255 92.9
Ալբաներեն 2.399 3.2
թուրքերեն 1.392 1.9
Առումաներեն 548 0.7
Սերբերեն 390 0.5
Գնչուերեն 287 0.4
Բոսնիերեն 10 0.01
Այլ 269 0.4
Կրոնական կազմը

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Բիտոլայի բնակչությունն ունի հետևյալ կրոնական կազմը[2].

Կրոն[2]
Ուղղափառ
  
89.2 %
մուսուլման
  
9.2 %
Կաթոլիկ
  
0.2 %
Բողոքական
  
0.01 %
Այլ
  
1.4 %
Religion Թվաքանակ %
Ուղղափառ 66.492 89.2
Մուսուլմաններ 6.843 9.2
Կաթոլիկներ 140 0.2
Բողոքականներ 9 0.01
Այլ 1.066 1.4

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «One of the Balkans' First Cinemas May Be Restored in Macedonia». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Попис на Македонија» (PDF) (Macedonian). Завод за статистика на Македонија. 2002. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիտոլա» հոդվածին։