Քադըքյոյ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քադըքյոյ (թուրքերեն՝ Kadıköy կամ Քաղկեդոն հուն․՝ Χαλκηδόνος), Ստամբուլի ամենահին շրջանը։ Քադըքյոյը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ Բնակության առաջին հետքերը այս վայրում պատկանում են մ.թ.ա. 680 թվականին։ Մեգարայի դորիացիները Բոսֆորի ափին կառուցեցին Քաղկեդոն քաղաքը, որը հայտնի է իր տիեզերական եկեղեցական ժողովներով։ Շրջանի ափերը ողողվում են Բոսֆորի և Մարմարա ծովի ջրերով։ Թաղամասում կողք կողքի բնակվում են թուրքերը, հայերը, հույները, հրեաները։ Հյուսիսարևմտյան մասում սահմանակից է Յուսքյուդար թաղամասին։ Ստամբուլի մետրոպոլիտենի մի քանի կայարաններ գտնվում են Քադըքյոյում։ Քադըքյոյը Ստամբուլի ասիական հատվածի ամենազարգացած և առաջադեմ թաղամասն է։ Այստեղ կան բազմաթիվ հյուրանոցներ, առանձնատներ, ակումբներ, փաբեր, բարձրաճաշակ ռեստորաններ և սրճարաններ։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 40,21 կմ² | |
Բնակչություն | ▼458 638 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | kadikoy.gov.tr և v2.kadikoy.bel.tr | |
| ||
Անվանում խմբագրել
Անվանումը թուրքերենից թարգմանվում է որպես «Քադըյա գյուղ»։ Համարվում է, որ անվանումը կապված է Ստամբուլի առաջին կադիյի (դատախազ) հետ, որին տրվեց այս տարածքը որպես կալվածք։ Հնարավոր է, որ Քադըքյոյը բյուզանդական Քաղկեդոնի թուրքականացված տարբերակն է։
Թաղամասի տարածքում գործում է Կոստանդնուպոլսի պատրիարքության Քաղկեդոնի մետրոպոլիտությունը, որի կազմում մտնում են մի շարք գործող ուղղափառ եկեղեցիներ։ Հենց այստեղ է 451 թվականին տեղի ունեցել հայտնի Քաղկեդոնի ժողովը։
2009 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 529 191 մարդ, իսկ թաղամասի տարածքը կազմում է 41 քառ. կմ։ Ստամբուլի հայերի մի մասը ապրում է Քադըքյոյ թաղամասում։
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный сайт главы района
- Официальный сайт муниципалитета Archived 2005-12-28 at the Wayback Machine.