Բացել գլխավոր ցանկը

Մարմարիս (թուրք.՝ Marmaris), քաղաք և հանգստավայր Թուրքիայի հարավարևմտյան մասում` Մուղլայի նահանգում: Այն համանուն շրջանի շրջկենտրոնն է։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին` Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Միջերկրական ծովի և Էգեյան ծովի սահմանաբաժանը գտնվում է Դալամանի և Մարմարիսի միջև։ 2014 թվականի տվյալներով քաղաքը ընդունել է շուրջ երկու միլիոն զբոսաշրջիկ ամբողջ աշխարհից։

Քաղաք
Մարմարիս
Marmaris (tr)
Collage of Marmaris.jpg
Կոորդինատներ: 36°51′23″ հս․ լ. 28°16′16″ ավ. ե. / 36.85639° հս․. լ. 28.27111° ավ. ե. / 36.85639; 28.27111
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Ենթարկումշրջանային կենտրոն
ԻլՄուղլայի նահանգ
ՔաղաքապետՄուհամմեդ Ալի Ասար
Մակերես878,1 կմ²
ԲԾՄ7 մ
Կլիմայի տեսակմիջերկրածովյան
Բնակչություն34 047 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 252
Փոստային ինդեքս48700
Փոստային ինդեքսներ48700
Ավտոմոբիլային կոդ48
Պաշտոնական կայքmarmaris.bel.tr
##Մարմարիս (Թուրքիա)
Red pog.png
Քեմալ Աթաթուրքի արձանը Մարմարիսի լողափին

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Մարմարիսը երեք կողմերից շրջափակված է լեռներով։ Չորրորդ կողմից այն եզրափակվում է ծովախորշով։ Ծովախորշի մուտքը պաշտպանում է կղզին, այդ իսկ պատճառով փոթորիկները և ուժեղ քամիները չեն հասնում Մարմարիսի ափերին։ Կա շուրջօրյա ծովային կապ հունական Հռոդոս կղզու հետ։ Քաղաքը ունի մի քանի համայնքներ` Սիթելեր, Արմութալան, Մերկեզ։ Մերկեզը գտնվում է քաղաքի կենտրոնում, Արմութալանը (թուրք.՝ Armut- տանձ) գտնվում է քաղաքի ծայրամասում։

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Մարմարիսի ամրոց- թանգարանը
 
Փողոց Մարմարիսում
  • Մարմարիսի ամրոց` հին ամրոց, որը գտնվում է քաղաքի հին մասում, որը հիմա ունի թանգարանի կարգավիճակ
  • Բարերի փողոց (Bar street)` գտնվում է քաղաքի արևելյան մասում և հայտնի զբոսավայր է, որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ սրճարաններ և ռեստորաններ
  • Aqua Dream ակվապարկ` Մարմարիսի գլխավոր ակվապարկը։ Գտնվում է քաղաքի արևելյան մասում։

ՏրանսպորտԽմբագրել

Քաղաքը գտնվում է Դալամանի օդանավակայանից 95 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքի հյուսիս- արևելքում է գտնվում Մարմարիսի ավտոկայարանը (Otogar), որից կարելի է մեկնել Թուրքիայի այլ քաղաքներ` Դատչա (Datcha), Մուղլա (Mugla), Կուշադասը (Kusadasi), Այդին (Aydin), Ակյակա (Akyaka), Դալաման (Dalaman), Դալյան (Dalyan), Անթալիա, Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Մերսին և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել