Բացել գլխավոր ցանկը

Ժողովրդահանրապետական կուսակցություն (Թուրքիա)

Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցություն (թուրք.՝ Cumhuriyet Halk Partisi), Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցություն, որն ունի ձախակենտրոն և քեմալիստական հայացքներ: Առավել կարճ կոչում են ԱՀԿ (CHP): Կուսակցության դրոշի վեց նետերը խորհրդանշում են քեմալիզմի վեց հիմնական սկզբունքները՝ հանրապետականություն, ազգայնականություն, էտատիզմը, պոպուլիզմը (ազգայնություն), լաիցիզմ (աշխարհիկություն) և հեղափոխականություն:

Ժողովրդահանրապետական կուսակցություն
Cumhuriyet Halk Partisi
Cumhuriyet Halk Partisi Logo.svg
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԱռաջնորդՔեմալ Քըլըչդարօղլու[1]
ՀիմնադիրՄուստաֆա Քեմալ Աթաթուրք
Հիմնադրվածսեպտեմբերի 9, 1923
Գաղափարախոսությունքեմալականություն, Աշխարհականություն, սոցիալ դեմոկրատիա և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքձախակենտրոն
ՇտաբՉանկայա, Անկարա, Թուրքիա
Միջազգային պատկանելությունԵվրոպական սոցիալիստների կուսակցություն, Սոցիալիստական ինտերնացիոնալ[2] և Progressive Alliance?[3]
Կայքchp.org.tr
Republican People's Party (Turkey) Վիքիպահեստում

Կուսակցությունը հիմնադրվել է Սիվասի համաժողովի ժամանակ, որի հիմնական նպատակը Թուրք-հունական պատերազմի ժամանակ դեպի Անատոլիա Հունաստանի հնարավոր ներխուժման կասեցումն էր: 1923 թվականի սեպտեմբերի 3-ին Ազգային կուսակցությունը իրեն հռչակեց որպես քաղաքական կազմակերպություն, իսկ արդեն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակեց Թուրքիայի անկախությունը և հանրապետական կարգերի հիմնադրումը: 1924 թվականի նոյեմբերի 10-ին կուսակցությունը ստացել է նոր Ազգային հանրապետական կուսակցություն անվանումը: Մինչև 1946 թվականը Թուրքիայում գործել է միակուսակցական համակարգ: Քաղաքական այլ կուսակցությունները (Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը, Լիբերալ- հանրապետական կուսակցությունը, Ազգային զարգացման կուսակցությունը) համարվում էին անօրինական գործող կազմակերպություններ:

Երբ ԱՀԿ առաջնորդ Իսմեթ Ինյոնյուն անցկացրեց բազմակուսակցական ընտրություններ նրա կուսակցությունը հնարավորություն ունեցավ հաղթելու առաջին ընտրության ժամանակ, սակայն 1950 թվականին նրանք պարտություն կրեցին: Հանրապետական վերադարձան իշխանության միայն 1960 թվականին՝ զինված հեղաշրջումից հետո, իսկ արդեն 1961 թվականին Արդարություն կուսակցության հետ կազմել են խոշոր կոալիցիա:

2011 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է 11 131 371 (25,91 %) ձայն և 550 հնարավոր մանդատներից ստացել 135-ը: ԱՀԿ-ն ունի տարածքային ներկայացուցչություններ: Ներկայումս կուսակցությունը երկրորդն է Թուրքիայում՝ Արդարություն և զարգացում կուսակցությունից հետո[4][5][6]:

ԾանոթագրություններԽմբագրել