Շիլե (թուրքերեն՝ Şile), շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում` Ստամբուլի մարզում։ Շրջանը շատ հաճախ դիտարկվում է նաև որպես Ստամբուլի թաղամաս։ Գտնվում է Սև ծովի հարավարևմտյան ափին։ Հնում համանուն բնակավայր է եղել այս վայրում, որը հիմնվել է Մեգարից եկած հույների կողմից։ Մինչ XX դարը այստեղ եղել է փոքր ձկնորսական գյուղակ։

Բնակավայր
Շիլե
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես916 կմ²
Բնակչություն48 537 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ34980
Պաշտոնական կայքsile.gov.tr
Շիլե (Թուրքիա)##
Շիլե (Թուրքիա)

1912 թվականին այստեղ բնակվում էին 14,800 մուսուլման և 9,300 հույն և հայ[2]։

2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 25,169 մարդ, որից 9,831-ը ապրում էին Շիլե քաղաքում, 2,096` մոտակա Աղվա քաղաքում (Յեշիլչայ), իսկ 13,242-ը` շրջակա գյուղական համայնքներում[3]։ Սակայն, հունիսից սեպտեմբեր ամիսներին բնակչությունը արագ աճում է, քանի որ Ստամբուլի բնակչության մի մասը գալիս է Շիլե հանգստանալու։

Շիլեն վարչականորեն պատկանում է Ստամբուլի մարզին, իսկ Շիլեյի քաղաքապետարանը վարչականորեն ենթակա է Ստամբուլի քաղաքապետարանին։ Շիլեն արևելքից և հարավից սահմանակից է Քոջայելիի մարզին (Գեբզե, Կյորֆեզ, Դերինջե, Կանդըրա շրջաններին), իսկ հարավ-արևմուտքից Ստամբուլի շրջաններ Պենդիկին, Չեքմեքյոյին, իսկ արևմուտքիվ` Բեյքոզին[4]։ Շիլեի արևմտյան սահմանները սկսվում են Էսենջելի ձկնորսական գյուղից, որը հիմնվել է 1987 թվականին։ Շիլեի շրջանը բաղկացած է երեք ենթաշրջաններից` Շիլեից, Յեշիլվադիից, Թեքեից և 58 ենթակա գյուղական համայնքներից։ Շրջանի ղեկավարը Ջան Տաբակօղլուն է` Արդարություն և զարգացում կուսակցությունից։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

«Հիլե» (հուն․՝ Χηλη) հունարենից թարգմանաբար նշանակում է «շուրթեր»։ Այս դեպքում ափի նեղ կտրատվածությունը հիանալի է նավագնացության համար։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nufusune.com/sile-ilce-nufusu-istanbul
  2. George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
  3. Şile Kaymakamlığı (Şile District Governor). Nüfus Durumu (Population Status). Web: [1] Արխիվացված 2016-09-19 Wayback Machine Retrieved 26 June 2010.
  4. İstanbul Büyükşehir Belediyesi (Istanbul Metropolitan Municipality). İstanbul Şehir Rehberi (Istanbul City Guide). Web: [2] Retrieved 26 June 2010.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիլե» հոդվածին։