Աթաթուրքի կամուրջ թուրքերեն՝ Atatürk Köprüsü, հաճախ անվանվում է նաև Ունքափանը կամուրջ, կամուրջ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Կամուրջը իրար է կապում Ստամբուլի Ֆաթիհ և Բեյօղլու թաղամասերը։ Կառուցված է Ոսկեղջյուրի վրա։ Անվանվել է ի պատիվ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի։

Աթաթուրքի կամուրջ
թուրքերեն՝ Atatürk Köprüsü
Աթաթուրքի կամուրջը Գալաթայի աշտարակից
Երկիր Թուրքիա
ՏեղանքՍտամբուլ
Տեսակhighway bridge?
Հատում էՈսկեղջյուր
ՃանապարհՖաթիհ֊ Բեյօղլու
Երկարություն477
Լայնություն25
Շինարարության սկիզբ1936
Բացման տարեթիվ1940
Քարտեզ
Քարտեզ

Կամուրջը կառուցվել է դեռևս 1836 թվականին, որը իրար էր կապում Ֆաթիհ շրջանի Ունքափանը և Բեյօղլու շրջանի Ազափքափանը թաղամասերը։ Ներկայիս կամրջի տեղում կառուցված է եղել մեկ այլ կամուրջ, որը կոչվել է Հայրաթիյե։ Հայրաթիյե կամրջի կառուցումը պատվիրվել է օսմանյան սուլթան Մահմուդ II֊ի հրամանով՝ Ոսկեղջյուրի վրա։ կամրջի բացմանը մասնակցել է նաև սուլթան Մահմուդ II֊ը 1836 թվականին, ով առաջինն է հատել այն իր ձիով։ Հայրաթիյե կամուրջը ուներ 400 մետր երկարություն և 10 մետր լայնություն։ Կամուրջը եղել է բացովի և նախատեսված է եղել խոշոր նավերի անցման համար։

1875 թվականին Հայրաթիյե կամրջի փոխարեն կառուցվել է երկրորդ կամուրջը, որը կառուցված է եղել երկաթից։ Նախագծվել է ֆրանսիական կազմակերպության կողմից, որի նախագծումը արժեցել է 135 000 օսմանյան լիրա։ Այն ունեցել է 480 մետր երկարություն և 18 մետր լայնություն։ Օգտագործվել է 1875- 1912 թվականներին։

1912 թվականին Հայրաթիյե կամուրջը պայթեցվեց և դրա փոխարեն սկսեց կառուցվել նոր կամուրջ։ Այն օգտագործվել է մինչ 1936 թվականը, քանի որ ավերվեց փոթորկի հետևանքով։ Ներկայիս կամուրջը սկսել է կառուցվել 1936 թվականից հետո։ Այն շահագործման է հանձնվել 1940 թվականին և անվանվել է ի պատիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի։ Կամուրջը ունի 477 մետր երկարություն և 25 մետր լայնություն։

Տես նաև խմբագրել