Բացել գլխավոր ցանկը

Տուլչա, (Tulcea), Թուլչա, Ռումինիայի Դոբրուջա նահանգի Տուլչա ժուդեցի վարչական կենտրոնը, նավահանգիստ Դանուբի գետաբերանում։ 73 հազար բնակիչ (1981)։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը, կավահողի արտադրությունը։ Ունի նավաշինարան։

Բնակավայր
Տուլչա
Զինանշան
ROU TL Tulcea CoA.png

Tulcea.jpg
Կոորդինատներ: 45°11′24″ հս․ լ. 28°48′0″ ավ. ե. / 45.19000° հս․. լ. 28.80000° ավ. ե. / 45.19000; 28.80000
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես199,94±0,01 կմ²
ԲԾՄ30±1 մետր
Բնակչություն73 707 մարդ (հոկտեմբերի 31, 2011)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Փոստային ինդեքսներ820002–820249
Ավտոմոբիլային կոդTL
Պաշտոնական կայքprimaria-tulcea.ro
##Տուլչա (Ռումինիա)
Red pog.png

Ռումինիայի հայկական գաղթավայրերից է։ Հայերը Տուլչայում հաստատվել են 15-17-րդ դարերում։ Նրանք զբաղվել են առևտրով և արհեստագործությամբ։ Ունեցել են ընտրովի թաղային խորհուրդ։ 1830 թվականին հայերը կառուցել են մատուռ, իսկ 1882 թվականին դրա տեղում հիմնադրել Ս․ Գրիգոր Լուսավորիչ ելնի Վիրապից եկեղեցին (ճարտարապետ Հակոբ Բալյանի նախագծով)։ Տուլչայում գործել են հայկական դպրոց և ծաղկոց, ընդօրինակվել են ձեռագրեր։ «Գալացից առժամանակ տեղափոխված «Անի» տպարանը 1917-1921 թվականներին Տուլչաում հրատարակել է հայկական գրքեր։ 1881 թվականին Տուլչայի հայկական համայնքն ունեցել է 400, 1925 թվականին՝ 190, 1933 թվականին՝ 100 բնակիչ։ Ներկայումս հայերի քանակը Տուլչայում չի անցնում մի քանի տասնյակից։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։