Ալանիա (Թուրքիա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալանիա (թուրքերեն՝ Alanya), մինչ 1935 թվականը Ալայա, ծովափնյա քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Անթալիայի մարզում։ Ալանիան ամբողջ աշխարհում հանրահայտ հանգստավայր է, որը մատուցում է ամառային հանգստի բոլոր հնարավոր տարբերակները։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալանիա | ||
թուրքերեն՝ Alanya | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Անթալիայի մարզ[1] | |
Հիմնադրված է | 1872 թ. | |
Մակերես | 1598,51 կմ² | |
Բնակչություն | ▲364 180 մարդ (2022) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 07400 | |
Ավտոմոբիլային կոդ | 07 | |
Պաշտոնական կայք | alanya.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Բնակչությունը մոտ 100 000 է։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին` Անթալիայից 138 կմ հեռավորության վրա։
Բնակավայրը հիմնվել է դեռևս մ.թ.ա. II դարում հույն ծովայինների կողմից։ Սկզբնական շրջանում այն ծառայում էր որպես կեցավայր ծովայինների և հանցագործների համար։ Անտիկ Ալանիան հայտնի է նաև Կարակեսիոն և Կալոնորոս անվանումներով, որը հունարենից թարգմանած նշանակում է «սքանչելի լեռ»։
Ժամանակի ընթացքում Ալանիան անցել է մեկ բյուզանդացիների, մեկ արաբների, իսկ հետո արդեն թուրքերի ձեռքը։ Քանի որ Ալանիան ավելի մոտ էր գտնվում սելջուկների մայրաքաղաք Կոնիային, այն իր նշանակությամբ գերազանցեց Անթալիային և դարձավ խոշոր ռազմական և առևտրային նավահանգիստ։ 1571 թվականին անցել է Օսմանյան կայսրության կազմը։
Հարավից եզերված լինելով Միջերկրական ծովի տաք ջրերով, իսկ հյուսիսից պաշտպանվելով Տավրոսյան լեռնահամակարգի լեռներով, Ալանիան համարվում է Թուրքիայի ամենատաք հանգստավայրը։ Տարեկան միջին ջերմաստիճանը +20 °C (համեմատության համար Անթալիայինը` +17 °C, Սոչիինը` +14 °C, իսկ Նիցցայինը` +16 °C):
Ձմեռը Ալանիայում անձրևային և կարճ, իսկ ամառը` չոր և շոգ։ Կլիման` սուբտրոպիկ միջերկրածովային է։
Պատկերասրահ
խմբագրել-
Ալանիայի ամրոցը
-
Ամրոցի պատերը
-
Սբ. Գեորգիի բյուզանդական եկեղեցին
-
Սուլեյմանիե մզկիթը
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալանիա (Թուրքիա)» հոդվածին։ |
- ↑ GEOnet Names Server — 2018.