Woodland, քողարկաներկման ստանդարտ նկար, որն օգտագործել են ԱՄՆ զինված ուժերը՝ սկսած 1981 թվականից, Battle Dress Uniform (BDU) ֆիրմայի համազգեստի հետ, մինչև նրա փոխարինումը 2000-ական թվականների կեսերին[1]։ Այն քառագույն հակադրական ձևազեղծող նկար է ավազագույն, դարչնագույն, կանաչ ու սև ոչ պարբերական բծերով։ Այն ոչ պաշտոնապես հայտնի է նաև «M81» խոսակցական անվանումով[2][3], չնայած այդ տերմինը չեն օգտագործում ԱՄՆ զինծառայողները։

Woodland քողարկաներկում

Պատմություն խմբագրել

Woodland նկարը հիմնված է Վիետնամի պատերազմում օգտագործված ERDL քողարկաներկման վրա, սակայն ի տարբերություն բնօրինակի՝ նրա նկարը բավական խոշոր է[4]։ Վուդլենդի նկարը մեծացվել է, իսկ բծերի սահմանները նորից են նկարվել, որպեսզի դրանք ավելի քիչ պարբերական լինեն։ Սկզնական նկարի մի մասը թողնվել է ավելի ուշ տարբերակի հետ, որովհետև խոշորացումն այն դարձրել է բավական մեծ, ինչի պատճառով այն չի տեղավորվել կտորի գլանափաթեթի լայնության վրա։ Նկարը չի կրկնվում հորիզոնական ուղղությամբ՝ գլանափաթեթի լայնությամբ, այլ միայն ուղղահայաց ուղղությամբ՝ նրա երկարությամբ։

Նկարի խոշորացման նպատակը եղել է այն, որ նկարը դարձվի հեռավորության վրա ավելի նկատելի՝ խուսափելով այն բանից, երբ ավելի մանր բծերը խառնվում են մեկ մեծ «բծի» մեջ։ Դա նկարին տվել է ավելի բարձր հակադրություն, ինչի շնորհիվ այն ավելի ստույգ է առանձնացել մոտ հեռավորության վրա, ինչը նվազեցրել է քողարկաներկման էֆեկտը։ Քողարկաներկման Digital և Flecktarn շաբլոնները լուծում են այդ խնդիրը՝ օգտագործելով բծերի չափերի դիապազոն, որպեսզի աննկատելիության միանման էֆեկտ տրվի անկախ հեռավորությունից։

Այդ փոփոխություններն արտացոլել են ԱՄՆ զինված ուժերի տակտիկական ուղղվածության փոփոխությունը Վիետնամում մոտ տարածություններում մղվող պատերազմներից դեպի ավելի հեռու տարածություններում մղվող մարտերը Եվրոպայում[5]։

Օգտագործում խմբագրել

 
ԱՄՆ ազգային գվարդիայի զինվորները զինավարժությունների ժամանակ Woodland քողարկաներկումով BDU համազգեստով և PASGT սաղավարտներով, 2000 թվական

ԱՄՆ բանակ խմբագրել

ԱՄՆ բանակում Woodland քողարկաներկումով BDU համազգեստին փոխարինել է թվային ունիվերսալ քողարկաներկումով (UCP) և 2004 թվականին ներմուծված ACU համազգեստով։

ԱՄՆ ՌԾՆ խմբագրել

ԱՄՆ ռազմածովային նավատորմը պահում է Woodland-ը հատուկ ստորաբաժանումներիի ու կազմակերպությունների համար, ինչպիսիք են՝ SEAL և SWCC, որոնք ներկայում այդ համազգեստի հիմնական օգտագործողներն են։ Նավաստիները 2000-ական թվականներին ստացել են NWU (Navy Working Uniform) տիպի նոր համազգեստ։

ԱՄՆ ծովային հետևակ խմբագրել

2002 թվականին Ծովային հետևակի կորպուսը փուլ առ փուլ օգտագործումից հանել է Woodland քողարկաներկումը՝ 2002 թվականին ներմուծելով Marine Corps Combat Utility Uniform համազգեստը MARPAT թվային հունավորմամբ, չնայած 2011 թվականին այն նորից անցել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հատուկ օպերացիաների ուժերի հրամանատարության տնօրինության տակ[6]։

ԱՄՆ ռազմաօդային ուժեր խմբագրել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը դադարել են օգտագործել Woodland քողարկաներկումով BDU համազգեստը 2011 թվականին, երբ նրան փոխարինել է ABU (Airman Battle Uniform) տիպի համազգեստը, որում օգտագործվել է Tiger stripe քողարկաներկումը։ Քաղաքացիական օդային պարեկը (US Air Force Auxiliary) դեռևս օգտագործում է Woodland, չնայած ներկայում BDU-ն փոխարինվել է ABU-ով[7]։

ԱՄՆ նահանգների ուժային կառույցներ խմբագրել

Նահանգների որոշ ուժային կառույցներ օգտագործում են Woodland նկարը BDU տիպի համազգեստի հետ[8][9][10]։

Շահագործող երկրներ խմբագրել

 
Սոմալիի զինվորներ Woodland քողարկաներկումով համազգեստով, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chapter 7: Support Services // Department of the Army Historical Summary FY 1981 / Christine O. Hardyman. — United States Army Center of Military History, 1988.
  2. «M81 Woodland». Camopedia.
  3. «Woodland Back». Soldier Systems. 2014-11.
  4. «Woodland - Camopedia». camopedia.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. YouTube
  6. MARSOC adopts woodland Crye Precision uniform | Military.com
  7. Losey, Stephen (2018 թ․ մայիսի 14). «The long-awaited OCP uniform is on its way to the Air Force — and here's when you could get it». Air Force Times. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  8. «Questions & Answers about the Tennessee State Guard». Third Regiment of the Tennessee State Guard Official Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  9. «VDF Regulation 670-1» (PDF). vdf.virginia.gov. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  10. «Frequently Asked Questions». Ohio Military Reserve. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Croatian Woodland shirt». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  12. «Croatian Woodland Shirt 02». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  13. «Georgia – Camopedia». camopedia.org.
  14. Uphold Democracy 1994: WWII weapons encountered – wwiiafterwwii
  15. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  17. ։isayeret.com | The Israeli Special Forces Database
  18. «Lithuanian Woodland jacket». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  19. «Specijalne-jedinice.com | Special Anti-terrorist Unit of the Republic of Montenegro». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  20. Netherlands - Soldier Systems Daily
  21. North Korean Camo Actually Isn't That Awful
  22. An overview of camouflage patterns used by the Democratic People’s Republic of Korea – Armament Research Services
  23. «Specijalne-jedinice.com | Special Anti-terrorist Unit of Republic of Srpska». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  24. Camouflage Uniforms of the Soviet Union and Russia: 1937-to the Present by Dennis Desmond, Schiffer Publishing, Ltd. (December 1, 1997) 978-0764304620
  25. Spetsnaz: Russia’s Special Forces by Mark Galeotti, page 39.
  26. New North Korean Uniforms Concern South - Soldier Systems Daily
  27. «Камуфляж Woodland (вудлэнд)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  28. Bohdan Company | MilitaryLand.net
  29. Chernihiv Company | MilitaryLand.net

Արտաքին հղումներ խմբագրել