Սերբական Հանրապետություն

Սերբական Հանրապետություն (սերբ.՝ Република Српскa), Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գտնվող երկու սահմանադրական և իրավական տարածքներից մեկը (մյուս տարածքը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունն է)։

Picto infobox map.png
Սերբական Հանրապետություն
Սերբական Հանրապետության դրոշ Զինանշան
Flag of the Republika Srpska.svg
Seal of the Republika Srpska.svg
Seal of the Republika Srpska.svg
Republika Srpska in BiH and Europe.png
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀիմնՍերբական Հանրապետության օրհներգ
ԿարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի վարչական բաժանում
Մտնում էԲոսնիա և Հերցեգովինա
ՎարչկենտրոնՍարաևո և Բանյա Լուկա
ԲԾՄ355 մետր[1]
Օրենսդրական մարմինՍերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինա
Պաշտոնական լեզուներսերբերեն, բոսնիերեն և խորվաթերեն
Բնակչություն1 228 423 մարդ (2013)
Տարածք24 857 կմ²
Europe location RS.png
Հիմնադրված էհունվարի 9, 1992 թ.
Սահմանակցում էԲոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա և Սարաևոյի շրջան
Ժամային գոտիUTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
ՓոխարինեցԲոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն
ISO 3166-2 կոդBA-SRP

Այն ունի իր առանձին տնտեսվարող սուբյեկտները, որոնք հիմնականում ինքնավար են։ Իրավական այս դաշնության մայրաքաղաքը դե ֆակտո կերպով ընդունված է համարել Բանյա Լուկան։

ԱնվանումԽմբագրել

Սերբախորվաթերեն պետության անվանումը թարգմանվում է «Սերբական Հանրապետություն» (Република Српска)։ Չնայած դրան, մյուս պաշտոնական լեզուներով երկրի անվանումը թարգմանվում է նաև որպես Սերբ Հանրապետություն կամ Բոսնիական սերբ Հանրապետություն։

2014 թվականին մամուլին տված հարցազրույցում Բոկան Դրագոսլավը նշել է, որ երկրի իսկական անվանումը պետք է լինի «Սրպսկայի Հանրապետություն»։

ԱշխարհագրությունԽմբագրել

ՇրջաններԽմբագրել

Համաձայն տարածքային կազմակերպության և տեղային ինքնակառավարման մարմինների սահմանած օրենքների, որոնք ընդունվել են 1994 թվականին, Սերբական Հանրապետությունը (կամ Սրպսկայի Հանրապետությունը) բաժանվում է 80 շրջանների (մունիցիպալիտետների)։

Դրանից հետո, ըստ Դեյթոնի Խաղաղության համաձայնագրի ընդունվեց Սերբական Հանրապետության նոր վարչատարածքային բաժանումը, որի համաձայն երկիրը բաժանվում էր 63 շրջանների։

Խոշորագույն քաղաքը և մայրաքաղաքը Բանյա Լուկան է։ Ըստ 2013 թվականի արդյունքների, Սերբական Հանրապետության խոշոր քաղաքներն են[2]՝

ՔաղաքներԽմբագրել

Սերբական Հանրապետության խոշոր քաղաքներ (2013)

 
Բանյա Լուկա
 
Բիյելյինա
 
Պրիյեդոր

N քաղաք շրջան քաղաքաբնակչություն

 
Դոբոյ
 
Գրադիշկա
 
Տրեբինյե

1 Բանյա Լուկա Բանյա Լուկա քաղաք 199,191
2 Բիյելյինա Բիյելյինա քաղաք 114,663
3 Պրիյեդոր Պրիյեդոր քաղաք 97,588
5 Դոբոյ Դոբոյ քաղաք 77,223
4 Պատմական Սարաևո Պատմական Սարաևո քաղաք 76,569
7 Զվորնիկ Զվորնիկ քաղաք 63,386
6 Գրդիշկա Գրադիշկայի շրջան 56,727
8 Տեսլիչ Տեսլիչի շրջան 41,904
10 Պրնյավոր Պրնյավորի շրջան 38,399
9 Տրեբինյե Տրեբինյե քաղաք 37,385
11 Դերվենտա Դերվենտայի շրջան 30,177
12 Ֆոչա Ֆոտայի շրջան 29,811

ԾանոթագրություններԽմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Preliminary Results of the 2013 Census of բնակչություն՝, Households and Dwellings in Bosnia and Herzegovina»։ Agency for Statistics of Bosnia and Herzegovina։ նոյեմբերի 5, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-23-ին։ Վերցված է 2016-05-01