Live Aid
Live Aid (ընթերցվում է «Լայվ Էյդ», անգլ.՝ Կենդանի օգնություն), միջազգային բարեգործական երաժշտական փառատոն, որը տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 13-ին։ Միջոցառումը կազմակերպվել է բրիտանացի երաժիշտներ Բոբ Գելդոֆի և Միջեմ Յուրի կողմից, Եթովպիայում 1984-1985 թվականների սարսափելի սովի ժամանակ տուժածներին օգնելու նպատակով։
Live Aid | |
---|---|
Տեսակ | Երաժշտական փառատոն |
Ժամանակաշրջան | 1985, հուլիսի 13 |
Վայր | Լոնդոն (Ուեմբլի) Ֆիլադելֆիայում (Ջոն Քենեդիի անվան մարզադաշտ) |
Ակտիվ | 72,000 (Լոնդոն) 99,000 (Ֆիլադելֆիա) |
Մասնակիցներ | Nik Kershaw?, Ֆրեդի Մերկուրի, The Hooters?, Paul Young?, Autograph? և Բրայան Ադամս |
Live Aid 1985 Վիքիպահեստում |
Հիմնական հարթակներ են դարձել «Ուեմբլի» մարզադաշտը Լոնդոնում (որը 82000 մարդ է տեղավորել) և Ջոն Քենեդիի անվան մարզադաշտը Ֆիլադելֆիայում (որը 99000 մարդ է տեղավորել[1])։ Նմանատիպ համերգներն անցկացվել են նաև Մելբուրնում և Ճապոնիայում։
Այս միջոցառման համար կազմակերպվել է ամբողջ պատմության մեջ ամենանշանավոր արբանյակային հեռարձակումը․ մոտ 1,9 միլիարդ մարդ[2] ավելի քան 150 երկրներում նայում էր ուղիղ եթերում այդ միջոցառումը[3][4]։
Գաղափար
խմբագրելՀամերգը պլանավորված էր Գելդոֆի և Յուրի մի այլ նախագծին աջակցելու համար։ Համերգային ծրագիրը արագ աճում էր մի շարք երաժիշտների հետաքրքրության շնորհիվ։ Միջոցառումը չափազանց հաջող է ստացվել։ 2001 թվականին համերգի կազմակերպիչներից մեկն ասել է, որ միջոցառման պատրաստումների ընթացքում նրանք հույս ունեին հավաքել գոնե 1 միլիոն ֆունտ, սակայն վերջում հավաքվել է մոտ 150 միլիոն։
Այս նախագծի կազմակերպման համար Գելդոֆը ստացել է Բրիտանական կայսրության շքանշան։
Կազմակերպություն
խմբագրելՀամերգը սկսվել է Լոնդոնում և շարունակվել Ֆիլադելֆիայում, որտեղ այն սկսվել է ժամը 13։51-ին։ Ուեմբլիում ելույթները ավարտվել են ժամը 22։00-ին, իսկ Քենեդիի անվան մարզադաշտում՝ 04։05-ին։ Այսպիսով, համերգը շարունակվել է նվազագույնը 16 ժամ, բայց քանի որ շատ արտիստներ իմպրովիզացիաներ են ավելացրել իրենց ելույթներում, տևողությունը երկարացել է։
Ոչ մի համերգ դեռ այսքան ռոք և փոփ աստղերի միասին չէր հավաքել։ Սակայն, մի շարք արտիստներ, որոնք պիտի լինեին համերգին, այդպես էլ չեն հայտնվել, օրինակ՝ Tears For Fears խումբը, Ջուլիան Լենոնը, Քեթ Սթիվենսը, Փրինսը, Deep Purple-ը։ Status Quo խումբը միավորվել է Գելդոֆի անձնական խնդրանքով համերգին հանդես գալու համար[5]։
Պլանավորվել է Միկ Ջագերի ԱՄՆ-ում և Դեյվիդ Բոուիի Անգլիայում համատեղ ելույթը, սակայն այն ձախողվել է տեսասինխրոնիզացիայի հետ խնդիրների պատճառով։ Ջագերը ելույթ է ունեցել Թինա Թըրների հետ Ֆիլադելֆիայի համերգի ժամանակ։
Երկու համերգներն էլ ավարտվել են երկու սովի դեմ միջազգային օրհներգերի կատարմամբ՝ Band Aid խմբի «Do They Know It’s Christmas?» երգով Լոնդոնում, և USA for Africa խմբի «We Are the World» երգով՝ Ֆիլադելֆիայում[6]։
Live Aid-ից
խմբագրելՄիջոցառման հաջողությունը ստիպել է Ռոջեր Ուոթերսին գրել «The Tide Is Turning» երգը։ Այն ժամանակ «Queen» խումբը թողարկել է «One Vision» սինգլը ի պատիվ «Live Aid»-ին և Գելդոֆին։ Երգի ձայնագրման ժանանակ Բրայան Մեյը կրում էր «Live Aid»-ի պաշտոնական շապիկը։ Ֆրենսիս Ռոսին և Ռիկ Փարֆիտը վերականգնել են «Status Quo»-ն և սկսել աշխատանքները In the Army Now ալբոմի վրա։
Գումար
խմբագրելՀամերգների ժամանակ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին գումար նվիրաբերել «Live Aid»-ի համար։ BBC-ն 300 հեռախոսային գիծ է տրամադրել, այսպիսով հեռուստադիտողները կարող էին նվիրատվություններ կատարել վարկային քարտերի օգնությամբ։ Փոխանցումների համար հեռախոսային համարը և հասցեն ցուցադրվում էին էկրանի վրա ամեն 20 րոպե։
Լոնդոնի համերգի սկզբից յոթ ժամ անց Գելդոֆը ստուգել է հավաքված գումարի մասին տեղեկությունները։ Նրան հայտնել են, որ 1,2 միլիոն ֆունտ է հավաքվել։ Գելդոֆը իր խոր հիասթափությունն է հայտնել և մոտեցել BBC-ի ներկայացուցիչներին։ Նա հարցազրույց է տվել, որի մեջ բողոքել է հեռուստադիտողներից, օգտագործելով «fuck» բառը։ BBC-ի ներկայացուցիչ Դևիդ Հիփվորթը, ով հարցազրույց էր վերցնում, սկսել էր կարդալ հասցեները, որոնց վրա պետք է փոխանցումներ անել, սակայն Գելդոֆը ընդհատել է նրան և ասել․ «Գրողի ծոցը հասցեները, մեզ թվեր են պետք» (անգլ.՝ Fuck the address let’s get the numbers!)։ Դրանից հետո փողային փոխանցումների քանակը ավելավել է մինչև 300 ֆունտ վայրկյանում[7]։
Ինչպես նկատել է Գելդոֆը համերգների ժամանակ, փոխանցումների մեծամասնությունը կատարվել է Իռլանդիայից, չնայած նրան, որ այդ ժամանակ երկիրը խոր ճգնաժամի մեջ էր գտնվում։ Ամենախոշոր նվիրատվությունը կատարել է մի ընտանիք Դուբայից, որը մեկ միլիոն ֆունտ է փոխանցել Գելդոֆի հետ հեռախոսային զանգից հետո։
«Live Aid»-ի հաջորդ օրը տեղեկատվական գործակալությունները հայտնել են, որ միջոցառման ընթացքում հավաքվել է 40-50 միլիոն ֆունտ։ Ներկա պահին փառատոնի կազմակերպումը թույլ է տվել հավաքել մոտ 150 միլիոն ֆունտ։
Ելույթներ և սեթլիստ
խմբագրելՈւեմբլի՝ Լոնդոն
խմբագրելԺամը | Կատարողներ | Երգեր |
---|---|---|
12:00 | Coldstream Guards | Royal Salute |
12:01 | Status Quo | Rockin' All Over the World
Caroline Don't Waste My Time |
12:19 | The Style Council | You're the Best Thing
Big Boss Groove Internationalists |
12:44 | The Boomtown Rats | I Don't Like Mondays
Drag Me Down |
13:01 | Ադամ Էնթ | Vive Le Rock |
13:17 | Ultravox | Reap the Wild Wind
Vienna |
13:46 | Spandau Ballet | Only When You Leave
Virgin True |
14:07 | Էլվիս Քոստելլո | All You Need Is Love |
14:22 | Նիկ Քերշոու | Wide Boy
Don Quixote The Riddle |
14:53 | Sade | Why Can't We Live Together
Is It a Crime |
15:18 | Սթինգ
Ֆիլ Քոլինզ |
Roxanne (Սթինգ)
Driven to Tears (Սթինգ) Against All Odds (Take a Look at Me Now) (Ֆիլ Քոլինզ) Message in a Bottle (Սթինգ) In the Air Tonight (Ֆիլ Քոլինզ) Long Long Way to Go |
15:49 | Հովարդ Ջոնս | Hide and Seek |
16:08 | Բրայան Ֆերի | Sensation
Boys And Girls |
16:40 | Փոլ Յանգ | Do They Know It's Christmas?
That's the Way Love Is |
17:19 | U2 | Sunday Bloody Sunday
Bad |
18:00 | Dire Straits | Money for Nothing |
18:41 | Queen | Bohemian Rhapsody |
19:23 | Դեյվիդ Բոուի | TVC 15
Modern Love Heroes |
19:59 | The Who | My Generation |
20:50 | Էլթոն Ջոն | I'm Still Standing
Don't Let the Sun Go Down on Me (Wham!–ի հետ) |
21:48 | Ֆրեդի Մերկուրի | Is This the World We Created...? |
21:51 | Փոլ ՄաքՔարթնի | Let It Be |
21:57 | Band Aid | Do They Know It's Christmas? |
Ջոն Ֆ. Քենեդիի անվան մարզադաշտ՝ Ֆիլադելֆիա
խմբագրելԺամը | Կատարողներ | Երգեր |
---|---|---|
8:51 | Բերնարդ Ուոթսոն | All I Really Want to Do
Interview |
9:01 | Ջոան Բաեզ | Amazing Grace |
9:10 | The Hooters | And We Danced
All You Zombies |
9:32 | Four Tops | Shake Me, Wake Me (When It's Over)
Bernadette |
9:45 | Բիլի Օուշեն | Caribbean Queen
Loverboy |
9:55 | Black Sabbath | Children of the Grave
Iron Man Paranoid |
10:12 | Run–D.M.C. | Jam Master Jay
King of Rock |
10:27 | Ռիք Սփրինգֆիլդ | Love Somebody
State of the Heart Human Touch |
10:47 | REO Speedwagon | Can't Fight This Feeling
Roll with the Changes |
11:12 | Crosby, Stills and Nash | Southern Cross |
11:29 | Judas Priest | Living After Midnight |
12:01 | Բրայան Ադամս | Kids Wanna Rock
Cuts Like a Knife |
12:39 | The Beach Boys | California Girls
Surfin' U.S.A. |
13:26 | George Thorogood and the Destroyers | Who Do You Love?
The Sky Is Crying |
14:05 | Simple Minds | Ghost Dancing |
14:41 | Pretenders | Time the Avenger
Middle of the Road |
15:21 | Santana | Brotherhood
Primera Invasion Open Invitation By the Pool Right Now |
15:57 | Ashford & Simpson | Solid |
16:27 | Մադոննա | Holiday
Love Makes the World Go Round |
17:02 | Տոմ Փեթի և the Heartbreakers | American Girl
The Waiting Rebels Refugee |
17:30 | Կենի Լոգինս | Footloose |
17:39 | The Cars | You Might Think
Drive Heartbeat City |
18:06 | Նիլ Յանգ | Sugar Mountain
The Needle and the Damage Done Helpless Nothing Is Perfect (In God's Perfect Plan) Powderfinger |
18:42 | The Power Station | Murderess
Get It On |
19:21 | Thompson Twins | Hold Me Now
Revolution |
19:38 | Էրիկ Քլեպտոն | White Room
She's Waiting |
20:00 | Ֆիլ Քոլինզ | Against All Odds (Take a Look at Me Now) |
20:10 | Led Zeppelin | Rock and Roll |
20:39 | Crosby, Stills, Nash & Young | Only Love Can Break Your Heart |
20:46 | Duran Duran | A View to a Kill |
21:20 | Patti LaBelle | New Attitude
Forever Young Stir It Up Why Can't I Get It Over |
21:50 | Hall & Oates | Out of Touch
Maneater Get Ready The Way You Do the Things You Do My Girl |
22:15 | Միք Ջագեր
Hall & Oates Էդի Քենդրիքս Դևիդ Ռաֆի |
Lonely at the Top
Just Another Night Miss You State of Shock |
22:39 | Բոբ Դիլան
Ռունի Վուդ |
Ballad of Hollis Brown |
22:55 | USA for Africa | We Are the World |
Ուրիշներ
խմբագրելԺամը | Տարածք | Կատարողներ | Երգեր |
---|---|---|---|
13:05 | Սիդնեյ, Ավտսրալիա | Oz for Africa | տարբեր |
13:34 | ստուդիական | Loudness | Gotta Fight |
Off Course | Endless Night | ||
Էիկիչի Յազավա | Take It Time | ||
Մոտոհարու Սանո | Shame | ||
Մեիկո Նակահարա | Ro-Ro-Ro-Russian Roulette | ||
14:12 | Վիեննա, Ավստրիա | Austria für Afrika[de] | Warum? |
14:40 | Նիդեռլանդներ | B.B. King | When It All Comes Down
Why I Sing the Blues Don't Answer the Door Rock Me Baby |
15:10 | Բելգրադ | YU Rock Misija | Za milion godina |
15:55 | Մոսկվա, ԽՍՀՄ | Autograph | Golovokruzhenie
Nam nuzhen mir |
16:27 | Արևմտյան Գերմանիա | Band für Afrika[de] | Nackt Im Wind
Ein Jahr (Es geht voran) |
21:19 | ստուդիական | Kool & the Gang | Stand Up and Sing
Cherish |
2:11 | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | Քլիֆ Ռիչարդ | A World of Difference |
Հիշարժան պահեր համերգներից
խմբագրել«Queen» խումբը սկսել է ելույթը «Bohemian Rhapsody» երգով, հետո Ֆրեդի Մերկուրին երգել է «Radio Ga Ga», «Hammer to Fall», «Crazy Little Thing Called Love», «We Will Rock You» և «We Are the Champions» երգերը[8][9]։ «Live Aid»-ի ավարտից հետո մի շարք խմբեր հարցումներ են կազմակերպել, որոնք արդյունքում «Queen»–ի ելույթը ճանաչվել է փառատոնի[10][11] և ընդհանրապես երաժշտության մեջ լավագույնը։ Բրիտանիայում անգամ թողարկվել է հատուկ նամականիշ Ֆրեդի Մերկուրիի պատկերով։ Խմբի մասին կենսագրական ֆիլմը՝ Բոհեմյան Ռապսոդիան, ներառում է խմբի գրեթե ամբողջ ելույթը Ուեմբլիում, ինչի համար ստեղծվել է բեմի պատճենը[12][13]։
Երբ Մադոննան բարձրացել է բեմ 30 աստիճան շոգի ժամանակ, նա ասել է, որ «չի պատրաստվում ոչինչ հանել, քանի որ մի քանի տարի հետո դա իր դեմ են օգտագործելու», ակնարկելով նրա 1978–1979 թվականի ֆոտոսեսիաներին, որոնց նկարները վաճառվել են «Playboy» և «Penthouse» ամսագրերին։
Չորս կոմպոզիցիաներ է կատարել «Duran Duran» խումբը, հաջորդ անգամ այս հնգյակը ելույթ է ունենում միասին միայն 2003 թվականին։
Ֆիլ Քոլինզը երգել է նաև Էրիկ Կլեպտոնի և վերամիավորված «Led Zeppelin» խմբի հետ։ Ֆիլի և վերջիններիս մեջ մեծ վեճ է առաջացել՝ ընդհանուր կարծիքով ելույթը շատ վատն էր[14], դրա մեջ երկու կողմերը միմյանց են մեղադրում[15][16]։ Այդ պատճառով Led Zeppelin-ը թույլ չեն տվել ավելացնել այդ ելույթը նրանց պաշտոնական DVD-ի մեջ։
Ուեմբլիի համերգի եզրափակիչ մասում, Գելդոֆին, որպես հերոսի, ձեռքերի վրա են բարձրացրել «The Who» խմբի կիթառահար Պիտ Թաունսենդը և Փոլ ՄաքՔարթնին[17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Live Aid on Bob Geldof's official site Արխիվացված 5 Փետրվար 2011 Wayback Machine
- ↑ World Population Prospects: The 2017 Revision. United Nations, Department of Economic and Social Affairs. Retrieved 7 June 2018.
- ↑ Live Aid 1985: A day of magic Արխիվացված 2020-04-11 Wayback Machine // CNN(անգլ.)
- ↑ Kelly, Ben (2016 թ․ սեպտեմբերի 5). «Queen at Live Aid: Remembering Freddie's finest moment». Attitude (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Status Quo»(ռուս.) // Classic Rock. — Арс Лонга, 2002. — В. 9. — № 9. — С. 58—65. — ISSN 1997-7646. Архивировано из первоисточника 14 հունվարի 2018.
- ↑ "Detailed list of all the artist having performed at the Live Aid concert". Live Aid. Retrieved 4 April 2013.
- ↑ Fred Krüger (2015). "Cultures and Disasters: Understanding Cultural Framings in Disaster Risk Reduction". p. 190. Routledge
- ↑ "Flashback: Queen Steal the Show at Live Aid" Արխիվացված 2017-10-29 Wayback Machine. Rolling Stone. Retrieved 4 April 2013.
- ↑ Queen: Live Aid Ultimate Queen. Retrieved 21 May 2011
- ↑ Greene, Andy (2013 թ․ փետրվարի 5). «Flashback: Queen Steal the Show at Live Aid». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Classic Rock № 8 (январь-февраль 2002)
- ↑ ‘Mr. Robot’ Star Rami Malek to Play Freddie Mercury in Queen Biopic
- ↑ Звёзды «Богемской рапсодии» — о Фредди Меркьюри и Queen
- ↑ Phil Collins: Why I’m Not to Blame for Led Zeppelin’s Live Aid Reunion Show
- ↑ «PHIL COLLINS назвал реюнион LED ZEPPELIN «катастрофой»». Darkside.ru (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 5.
- ↑ «PHIL COLLINS: "Я хотел уйти со сцены во время концерта LED ZEPPELIN Live Aid"». Darkside.ru (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Geldof, Townshend and McCartney The Guardian (London). Retrieved 22 May 2011
Արտաքին հղումներ
խմբագրել- Live Aid-ի ոչ պաշտոնական կայք ԱՄՆ-ում(անգլ.)
- Live Aid-ի ոչ պաշտոնական ֆան կայք(անգլ.)
- Live Aid BBC-ում(անգլ.)
- Live Aid ԶԼՄ-ներում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Live Aid» հոդվածին։ |