Բացել գլխավոր ցանկը

«Imagine», Ջոն Լենոնի նույնանուն ալբոմ «Imagine» երգերից (1971)։ Լենոնը այս երգում արտահայտել է իր տեսակետները, թե աշխարհը ինչպիսին պետք է լինի։ Հեղինակը այն կատակով անվանել է «վավերական խորհրդային հրովարտակ»[1]։

«Imagine»
Imagine
Ջոն Լենոնի երգը ««Imagine»» ալբոմից
Թողարկվածհոկտեմբերի 11, 1971
Ժանրռոք, փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն03:01
ԼեյբլParlophone
ՀեղինակՋոն Լենոն
ԿոմպոզիտորՋոն Լենոն
ՊրոդյուսերՖիլ Սպեկտոր, Ջոն Լենոն, Յոկո Օնո
«Imagine» ալբոմի երգացանկ
«Power to the People (1971)»

«Imagine» (1971)

«Happy Xmas (War is Over) (1971)»

Չնայած որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աղյուսակներում այս երգը ալբոմի գլխավոր ստեղծագործությունն է, չի գրավել 3-րդ տեղից բարձր հորիզոնական, նա դարձել է Լենոնի այցելության տոմսը։ Ինչպես ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմ Կարտերը. «Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ես և կինս եղել ենք, կարողանում էինք լսել Ջոն Լենոնի երգը` Imagine, այնպես ինչպես ազգային հիմները։[2]»

1980 թվականին, Լենոնի մահից հետո, Imagine Մեծ Բրիտանիայում վերաձևավորվել է և գրավել է առաջին տեղը հիթ-շարքերում։ Rolling Stone-ի բոլոր ժամանակների մեծագույն երգեր աղյուսակում «Imagine» գրավել է 3-րդ տեղը։ «Performing Songwriter» ամերիկյան մասնագիտացված խմբագրությունը այն անվանել է բոլոր ժամանակների լավագույն ստեղծագործություն[3]։

ՁայնագրությունըԽմբագրել

Ձայնագրմանը իրենց մասնակցությունն են ունեցել՝

Քավեր տարբերակներԽմբագրել

  • Լենոնի մահից կարճ ժամանակ անց, «Imagine» իր համերգներին կատարել է նրա ընկեր Էլթոն Ջոնը, իսկ 3 տարի անց Դեյվիդ Բոուին։
  • 2005 թվականին Մադոննայի կողմից ձայնագրվեց երգի այլ տարբերակը բարեգործական նպատակով, Հարավային Ասիայի ցունամիի զոհերի հիշատակին նվիրված։
  • 2006 թվականի փետրվարի 10-ին «Imagine» Գաբրիել Փիթերի կատարմամբ հնչեց Տորինոյում, 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ[4]։
  • 2006 թվականին բլյուզ ժանրի երգչուհի Էտա Ջեյմսը կատարեց երգի քավեր տարբերակը։ Նա թողարկեց «All The Way» ալբոմը։
  • Երգը նույնպես կատարել է կանադացի ռոք երգչուհի Ավրիլ Լավինը։
  • 2002 թվականին Ռեյ Չարլզը թողարկեց «Ray Charles Sings For America» ալբոմը, մի շարք երգերի քավեր տարբերակներով։ Այնտեղ իր տեղը ուներ նաև «Imagine»։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 2006 թվականից Թայմս Սքվերում, որտեղ նյույորքցիները հավաքվում են՝ դիմավորելու Նոր տարին, ավանդույթ է դարձել անցնող տարվա վերջին րոպեներին կատարել «Imagine» երգը
  • Նյու Յորքի Կենտրոնական պարկի Ելակների դաշտի բաժինը (անգլ.՝ Strawberry Fields), որը բացվել է 1985 թվականի հոկտեմբերի 9-ին, նվիրված է Ջոն Լենոնի հիշատակին: Կոմպոզիցիայի կենտրոնը կազմում է «Imagine» բառը
  • Ֆորեսթ Գամփ(1994) ֆիլմում տարվում է երգի խոսքերի հումորային տարբերակը՝ Ջոն Լենոնի և գլխավոր հերոսի երկխոսության միջոցով
  • Բեն Սթեյնի «Դուք բացառված եք. խելացիները այստեղ տեղ չունեն» (Expelled: No Intelligence Allowed) փաստագրական ֆիլմում ռեժիսորը վիճարկում է դարվինիզմը և պնդում, որ Երկիր մոլորակի կյանքի հիմքում ընկած է բանական մտադրության թեորիան: Վերոնշյալ ֆիլմում նա օգտագործում է երգից 15 վայրկյան ձգվող «և կրոններ նույնպես չկան (անգլ.՝ «and no religion tоо») հատվածը, որը ուղեկցվում էր Ստալինի և Չինաստանի ազգային-ազատագրական բանակի լուսանկարներով: Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, չտալով համաձայնություն այդ նյութի օգտագործմանը, ռեժիսորին դատի տվեց, սակայն դատարանը որոշեց, որ երգի հատվածը օգտագործվել է գիտական քննարկման համար:
  • Գավանայում (Կուբա) տեղադրված է Ջոն Լենոնի բրոնզաձույլ արձանը, որը պատվանդանին փորագրված են խոսքեր երգից
  • «Քվանտային թռիչք» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 1-ին սերիայում գլխավոր հերոս Սեմ Բեքքեթը «Imagine»-ը համարում է իր սիրելի երգը և երգում այն կրտսեր քրոջ համար, չնայած սերիալի հարաբերական ժամանակահատվածում (1969 թվ.) այն դեռևս գոյություն չուներ. սա այն բանի ապացույցն էր, որ նա եկել էր ապագայից
  • Լիվերպուլի օդանավակայանը կրում է Ջոն Լենոնի անունը. նրա լոգոտիպը վերջինիս ինքնանկարն է՝ «Аbove us only sky» («Մեր գլխավերևում միայն երկինք է») խոսքերով: Այս տողերը նույնպես «Imagine» երգից են
  • 2007 թվականին Յոկո Օնոյի նախաձեռնությամբ Ռեյկյավիկի մոտ կառուցվել է Imagine Peace Tower աշտարակը՝ նվիրված Ջոն Լենոնի հիշատակին: Աշտարակի անվանումը և «Imagine peace» գրությունները գրված են 24 լեզվով
  • 2009 թվականի մայիսի 16-ին և 17-ին երգի մեղեդին հնչել է Լիվերպուլի մայր տաճարի զանգակատանը: Պարադոքսն այն է, որ երգը համարվում է հակակրոնական (հաստատել է հենց ինքը Լենոնը), իսկ նոտաները, որոնք հնչել են այդ ժամանակ, համապատասխանում էին «պատկերացրեք, որ դրախտ գոյություն չունի» հատվածին[5]
  • Երգը հնչել է 2012 թվականին կայացած Լոնդոնի օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ: Ցուցադրվել է նաև երգի տեսահոլովակի մի հատված, որը մոնտաժվել էր հատուկ փակման արարողության համար[6]
  • «Եվրոպա պլյուս» ռադիոկայանը իր հեռարձակումը սկսել է «Imagine» երգով[7]
  • 2015 թվականի նոյեմբերի 14-ին անհայտ մեկը Փարիզի Բատակլան համերգային դահլիճում դաշնամուրով կատարել է Imagine երգի երաժշտությունը, որտեղ ահաբեկիչները կրակ էին բացել տասնյակ մարդկանց ուղղությամբ[8]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել