«Rocket Man» (հայ. Տիեզերագնաց), բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի, 1972 թվականի երգը, իր՝ Honky Château հինգերորդ ստուդիական ալբոմից։

«Rocket Man»
Էլթոն Ջոնի սինգլը
«Honky Château» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 14, 1972
Ֆորմատ7” սինգլ
Ձայնագրված1972 թվականի հունվար, Château d'Hérouville, Hérouxville, Ֆրանսիա
ԺանրՓոփ
Սոֆթ ռոք
Սփեյս ռոք
ԵրգահանԷլթոն Ջոն
Բեռնի Թոփի
Տևողություն4:41
ԼեյբլՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն՝ DJM
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ Uni
Էլթոն Ջոնի սինգլների ժամանակագրություն
«Tiny Dancer»
(1972)
«Rocket Man»
(1972)
«Honky Cat»
(1972)

2004 թվականին Rolling Stone ամսագիրը «Rocket Man» երգը ընդգրկել է իր՝ «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 242-րդ հորիզոնականում[1]։ 2011 թվականի ցանկում երգը գտնվում էր 245-րդ հորիզոնականում[2]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Երգի տեքստը գրել է Բեռնի Թոփին, ով համարվում է Էլթոն Ջոնի երգերի տեքստերի հիմնական հեղինակը։ Ըստ ամենատարածված վարկածի, Թոփինին ոգեշնչել է «Տիեզերագնացը» (անգլ. The Rocket Man) պատմվածքը, ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի՝ «Նկարազարդ մարդը» ժողովածուից։ Սակայն, համաձայն Էլիզաբեթ Ռոզենտալի՝ «Էլթոն ջոնի երաժշտական ճանապարհորդությունը» գրքի, Թոփինին նրա տեսած ընկնող աստղն է ոգեշնչել գրել այս երգը։ Թոփինի խոսքերով, նրան ոգեշնչել է Pearls Before Swine խմբի «Rocket Man» երգը։

Չարթեր խմբագրել

Չարթ (1972) Բարձրագույն

հորիզոնական

Կանադա (RPM Top Singles) 8
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)[3] 2
Գերմանիա (German Singles Chart) 18
Իռլանդիա (Irish Singles Chart) 6
Իտալիա (Italian Singles Chart) 6
Նոր Զելանդիա (Listener)[4] 11
ԱՄՆ (Billboard Pop Singles)[5] 6
ԱՄՆ (Billboard Adult Contemporary)[5] 39
Չարթ (2008) Բարձրագույն

հորիզոնական

Նորվեգիա (Norwegian Singles Chart)[6] 18

Ժառանգություն խմբագրել

Ֆարել Վիլյամսը իր որդուն այս երգի պատվին է անվանել՝ Ռոքեթ Վիլյամս (ծնվ. 2008 թ.): «Անճոռնի ես» մուլտֆիլմից «Rocket’s Theme» երգը Ֆարելը նույնպես նրան նվիրեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cover story – Rolling Stone» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  2. Stone, Rolling; Stone, Rolling (2011 թ․ ապրիլի 7). «500 Greatest Songs of All Time». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  3. «Chartstats.com Is For Sale». www.chartstats.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  4. «flavour of new zealand - search listener». www.flavourofnz.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  5. 5,0 5,1 «Elton John Chart History». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  6. «ELTON JOHN - ROCKET MAN (I THINK IT'S GOING TO BE A LONG LONG TIME) (SONG)».

Արտաքին հղումներ խմբագրել