Փրինս Ռոջերս Նելսոն (հունիսի 7, 1958(1958-06-07)[1][1][2][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[3] - ապրիլի 21, 2016(2016-04-21)[6][7][8][…], Chanhassen[9]), ամերիկացի երաժիշտ, երգիչ, վիրտուոզ կիթառահար (33-րդ հորիզոնական Rolling Stone ամսագրի ցանկում[19]), երգերի հեղինակ, երգահան, պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր։ Երկար ժամանակ հանդես է եկել «Փրինս» կեղծանվան տակ, բայց օգտագործել է նաև այլ կեղծանուններ։

Փրինս
Prince at Coachella (cropped).jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Prince
Ի ծնե անունանգլ.՝ Prince Rogers Nelson
Նաև հայտնի է որպեսPrince, Jamie Starr, Alexander Nevermind և Joey Coco
Ծնվել էհունիսի 7, 1958(1958-06-07)[1][1][2][…]
Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[3]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[4][5]
Մահացել էապրիլի 21, 2016(2016-04-21)[6][7][8][…] (57 տարեկան)
Chanhassen[9]
Ժանրերփոփ ռոք, synth funk?, ժամանակակից R&B, Ֆանկ[3], pop soul?, դենս փոփ[10][11][12], Minneapolis sound?[13][14], ֆանկ ռոք[15], սոուլ[16], ռոք և ջազ
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, կինոռեժիսոր, հեղինակ-կատարող, սցենարիստ, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոպրոդյուսեր, Բազմագործիքավորող, երաժիշտ, պարող, կիթառահար, կոմպոզիտոր և դերասան
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներկիթառ[16], acoustic bass guitar?, հարվածային գործիք, Linn LM-1?, դաշնամուր, վոկալ[16], երաժշտական ստեղնաշար[16], բաս կիթառ և դրամ-մեքենա
ԼեյբլPaisley Park Records?, Arista Records, Warner Bros. Records, Columbia Records, EMI, NPG Records?, Bellmark Records?, Edel Records?, Sony Music, Universal Music Group, Because Music, Purple Music Switzerland? և Warner Records?
ԿրթությունCentral High School? (1976)[17][18], Central High School? և Middle Tennessee State University?
ԱմուսինMayte Garcia? և Manuela Testolini?
Պարգևներ
Կայքprince.com
Commons-logo.svg Prince (musician) Վիքիպահեստում

Ամբողջ աշխարհում վաճառվել են նրա ալբոմների մոտ 100 միլիոն պատճեններ։ Նա 7 «Գրեմմի», «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակ ունի։ 2004 թվականին Փրինսի անունը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահ։

Վաղ տարիներԽմբագրել

Երիտասարդ տարիքում սիրում էր Ջեյմս Բրաունի, Սլայ Սթոունի, Ջորջ Քլինթոնի և Ջիմի Հենդրիքսի ձայնագրություններով։ 1977 թվականին մտել է 94 East խմբի կազմի մեջ։ Փրինսի ձայնագրած դեմոն լսել է տեղի բիզնեսմեն Օուեն Հասնին և օգնել նրան պայմանագիր կնքել Warner Bros. Records լեյբլի հետ։ 1978 թվականին թողարկվել է Փրինսի For You դեբյուտային ալբոմը, որի բոլոր երգերը նա ինքնուրույն է արտադրել, գրել և կատարել։

Փրինսի վաղ աշխատանքները հեղափոխական էին ռիթմ ընդ բլյուզի համար։ Նրանից հետո ռիթմ ընդ բլյուզի բաժանումը երկու ուղղությունների վրա՝ լիրիկ սոուլի և պարային փանքի, կորցրել է արդիականությունը։ Նրա յուրաքանչյուր կոմպոզիցիան իրենից ներկայացնում է այդ ուղղությունների օրիգինալ սինտեզ։ Այդ գծերը արտահայտվել են արտիստի երկրորդ «Prince» ալբոմում, որը ներառում էր իր «I Wanna Be Your Lover» առաջին հիթը։ Dirty Mind ալբոմը մեծ աղմուկ է առաջացրել իր պրովոկացիոն տեքստերի պատճառով[20]։ Շշուկներ են սկսել նրա ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին[21], որոնք Փրինսը ամրապնդում էր «Controversy» կոմպոզիցիայի տեքստով։

Անձնական կյանքԽմբագրել

Մի քանի տարիների ընթացքում Փրինսը հարաբերությունների մեջ է նկատվել մի քանի աստղերի հետ՝ Քիմ Բեյսինգերի, Մադոննայի, Վենիթիի, Շեյլոյի, Կարմեն Էլեկտրոյի, Սյուզանա Հոֆսի և Աննա Ֆանտաստիկի։

Փրինսը նշանադրվել էր Սյուզանա Մելվոինի հետ 1985 թվականին։ 37 տարեկանում նա ամուսնացել է 22-ամյա պարուհի և բեք վոկալիստ Մայթ Գարսիայի հետ։ 1996 թվականի հոկտեմբերի 16-ին նրանք որդի են ունեցել, ով մի շաբաթ անց մահացել է։ Փրինսը և Մեյթը ամուսնալուծվել են 1999 թվականին։

2001 թվականին Փրինսը նորից ամուսնացել է Մանուելա Տեստոլինիի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2006 թվականի մայիսին։

2013 թվականի մարտի 28-ին Փրինսը դարձել է Եհովայի վկա։ Նա սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը իր ընկերոջ՝ Լարի Գրեհեմի հետ, ով նույնպես դարձել է Եհովայի վկա 1975 թվականին[22]։ Փրինսը Եհովայի վկա է մնացել մինչև կյանքի վերջ[23][24][25][26][27][28][29]։

ՄահԽմբագրել

2016 թվականի ապրիլի 15-ին Փրինսը հոսպիտալացվել է Ատլանտայի համերգներից հետո[30][31]։ Փրինսի ներկայացուցիչները նշել են, որ նա պայքարում է գրիպի դեմ։ 2016 թվականի ապրիլի 21-ին Փրինսը մահացել է Մինեսոտայում՝ Փեյսլի Պարկ կալվածքում։ Մահվան պատճառ է անվանվել ֆենտանիլի վերադոզավորումը, որը նա ընդունում էր ծանր ցավերի պատճառով[32][33][34]։

2015 թվականի դեկտեմբերին ախտորոշվել է, որ նրա մոտ ՁԻԱՀ է զարգացել[35]։

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

ՇրջագայություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 ロックミュージシャンのプリンスさん死去 57歳 (яп.)朝日新聞, 2016.
  4. http://www.nytimes.com/2004/07/12/arts/for-prince-a-resurgence-accompanied-by-spirituality.html
  5. http://www.bbc.co.uk/music/artists/070d193a-845c-479f-980e-bef15710653e
  6. 6,0 6,1 6,2 Prince, singer and superstar, dies aged 57 at Paisley Park — 2016.
  7. 7,0 7,1 7,2 http://www.billboard.com/articles/news/7341522/prince-dead
  8. 8,0 8,1 8,2 http://www.telegraph.co.uk/news/2016/04/21/prince-feared-dead-as-police-investigate-death-on-stars-paisley2/
  9. 9,0 9,1 9,2 http://www.startribune.com/investigation-underway-into-prince-s-death/376741561/
  10. http://www.spirit-of-rock.com/album-groupe-Prince-nom_album-Kamasutra-l-en.html
  11. http://www.spirit-of-rock.com/album-groupe-Prince-nom_album-Exodus_(New_Power_Generation_album)-l-en.html
  12. http://www.spirit-of-rock.com/album-groupe-Prince-nom_album-Xpectation-l-cn.html
  13. http://www.axs.com/prince-s-around-the-world-in-a-day-a-little-weird-but-still-top-notch-30704
  14. http://www.startribune.com/entertainment/music/234085621.html
  15. http://www.albumoftheyear.org/ratings/35-rolling-stone-highest-rated/1988/1
  16. 16,0 16,1 16,2 16,3 Montreux Jazz Festival Database
  17. http://www.startribune.com/central-alums-mark-alma-mater-s-centennial/214178921/
  18. http://www.startribune.com/the-real-story-behind-prince-s-junior-high-basketball-photo/295046261/
  19. «Prince - 100 Greatest Guitarists»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին։ Վերցված է 2016-05-12 
  20. http://www.allmusic.com/album/r15800
  21. 25 самых значимых альбомов Принса
  22. Awake! magazine, February 22, 1989, p. 15.
  23. «Верю, что воскресну и спою. Певец Prince (Роджерс Нельсон) умер с прекрасной надеждой.»։ www.fakt777.ru։ Վերցված է 2016-04-29 
  24. «Заявление официального представителя Свидетелей Иеговы Давида Симоняна»։ vk.com։ Վերցված է 2016-05-02 
  25. «Jehovah's Witness Church Release Statement Over Prince's Death, Says He 'Found Fulfillment Sharing His Faith With Others'»։ Վերցված է 2016-06-28 
  26. «Интервью со старейшинами собрания, которое посещал известный певец Принс»։ vk.com։ Վերցված է 2016-05-02 
  27. «Inside Prince's Jehovah's Witness Church which had him go door to door»։ Վերցված է 2016-06-28 
  28. «Церковь Принса провела многолюдную панихиду в память о его служении в качестве Свидетеля Иеговы»։ vk.com։ Վերցված է 2016-05-22 
  29. «Prince's church holds a memorial celebrating Jehovah's Witness work»։ Վերցված է 2016-06-28 
  30. «Умер певец Принс»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-05-ին։ Վերցված է 2016-04-21 
  31. Полиция: На момент обнаружения Принс находился в доме один // runews24.ru, 23 апр 2016
  32. «Смерть певца Принса наступила от случайной передозировки»։ ТАСС։ Վերցված է 2016-06-05 
  33. «Слишком сильное обезболивающее: Принс стал жертвой «опиоидной эпидемии» в США: The New York Times — Meduza» (ռուսերեն)։ Meduza։ Վերցված է 2016-06-05 
  34. «Звуки.Ру - PRINCE - Не оставляя сомнений»։ Zvuki.ru։ Վերցված է 2016-06-14 
  35. «Prince 'was diagnosed with AIDs six months before he died'»։ Վերցված է 2016-06-26 

Արտաքին հղումներԽմբագրել