Բոհեմական ռապսոդիա (ֆիլմ)

«Բոհեմական ռապսոդիա» (անգլ.՝ Bohemian Rhapsody)[6][7], ամերիկաբրիտանական կենսագրական ֆիլմ բրիտանական Queen ռոք խմբի մասին։ Սյուժեն պատմում է հիմնականում վոկալիստ Մերկուրիի անհավանական հաջողության և անբացատրելի փառքի մասին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ռամի Մալեքը, Լյուսի Բոյնտոնը, Գվիլիմ Լին, Բեն Հարդին, Ջոզեֆ Մացելոն։ Ֆիլմի ռեժիսորն է Բրայան Սինգերը, իսկ Queen խմբի գործող անդամներ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, հանդես են եկել որպես երաժշտական և ստեղծագործական խորհրդատուներ։

Բոհեմական ռապսոդիա
անգլ.՝ Bohemian Rhapsody
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, երաժշտական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաՔուին և Ֆրեդի Մերկուրի
Թվականնոյեմբերի 1, 2018[1][2][3], հոկտեմբերի 24, 2018, նոյեմբերի 2, 2018 և հոկտեմբերի 31, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Սինգեր[4]
ՊրոդյուսերԳրեհեմ Քինգ և Ջիմ Բիչ
Սցենարի հեղինակԷնթոնի ՄակՔարթեն[4]
ԴերակատարներՌամի Մալեք[4], Մայք Մայերս, Լյուսի Բոյնտոն, Ջոզեֆ Մացելո[4], Բեն Հարդի[4], Ալեն Լիչ[4], Գվիլիմ Լի, Էյդան Գիլեն, Թոմ Հոլանդեր, Աարոն ՄակՔասքեր, Դերմոթ Մերֆի, Էյս Բհաթի, Միշել Դունքան, Մաքս Բեննեթ, Ադամ Լամբերտ[4], Ջոն Օթման[4], Բրյուս ՄակՔինոն[4], Ֆրեդի Մերկուրի[4], Meneka Das?, Փրիյա Բլեքբերն, Թիմ Փլեսթեր, Դիքի Բո, Ջեք Ռոթ, Նեյլ Ֆոքս-Ռոբերթս, Մեթյու Հյուսթոն և Ֆիլիպ Էնդրյու
ՕպերատորՆյուտոն Թոմաս Սիգել
ԵրաժշտությունԲրայան Մեյ
ՄոնտաժՋոն Օթման
Պատմվածքի վայրԲրազիլիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ
ԿինոընկերությունRegency Enterprises, TriBeCa Productions, GK Films և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն134 րոպե
Շահույթ903 655 259 $[5]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Bohemian Rhapsody (film) Վիքիպահեստում

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 1-ին[8]։

Սյուժե խմբագրել

Սյուժեն ընդգրկում է 1970-1985 թվականների իրադարձությունները՝ պատմելով Queen խմբի ստեղծագործական կյանքի և խմբի անդամների հարաբերությունների մասին։ 1970 թվականին Ֆարուխ Բուլսարան, որն այդ ժամանակ ուսանող էր և բեռնակիր էր աշխատում օդանավակայանում, մասնակցում է Smile խմբի համերգին։ Շոուից հետո նա հանդիպում է խմբի անդամների հետ, որոնք նրան հրավիրում են խմբի կազմ՝ որպես վոկալիստ։ Վերջինս խմբին տալիս է «Queen» անվանումը, և նրանք սկսում են հյուրախաղերով հանդես գալ Մեծ Բրիտանիայում։ Ֆարուխը վերցնում է Ֆրեդի Մերկուրի բեմական կեղծանունը։ Դեբյուտային ալբոմի ձայնագրման համար խումբը ստիպված է լինում վաճառել համերգային ֆուրգոնը։ Ֆիլմը պատմում է նաև երգչի անձնական կյանքի մասին։ Ֆրեդին սկսում է հանդիպել Մերի Օսթինի հետ։ 1975 թվականին Քուինը հասնում է հաջողության և հյուրախաղերով հանդես գալիս օվկիանոսից այն կողմ։ Նոր ալբոմը՝ «A Night at the Opera», ստեղծելիս ձայնագրող ընկերության ներկայացուցիչները մերժում են որպես սինգլ թողարկել 6 րոպե տևողությամբ Bohemian Rhapsody կոմպոզիցիան։ Երաժիշտները ջանասիրաբար աշխատել էին դրա ձայնագրման վրա՝ հավելելով անսովոր հնչունավորում և հարմոնիա։ Արդյունքում կոմպոզիցիան սկզբում հնչում է ռադիոյով, ապա խմբին արժանացնում համաշխարհային ճանաչման։ Ֆրեդին նկատում է իր մեջ հոմոսեքսուալության նշաններ։ Նրա և մենեջեր Փոլ Փրենթերի միջև սիրավեպ է սկսվում, և նա խզում է հարաբերությունները Մերիի հետ։

1980-ականների սկզբին խմբում անհամաձայնություններ են ծագում։ Ֆրեդին ավելի հաճախակի է ունենում անվերահսկելի սեքսուալ հարաբերություններ։ 1981 թվականին իր տանը տեղի ունեցած երեկույթներից մեկում նա հրապուրվում է մատուցողով։ 1982 թվականին նոր ալբոմին նվիրված մամլո ասուլիսում լրագրողները Մերկուրիին ահաբեկում են սեքսուալ կյանքին վերաբերող հարցերով։ Արդյունքում Ֆրեդին հեռանում է խմբից և սկսում սոլո-նախագիծ՝ պայմանագիր կնքելով CBS Records ընկերության հետ։ 1984 թվականին նա թողարկում է դեբյուտային ալբոմ։ Շարունակվում են նրա հարաբերությունները Փոլ Փրենթերի հետ, ինչպես նաև պատահական կապերը բուռն օրգիաների ժամանակ։ Ֆրեդին դառնում է ինքնամփոփ և շուտով նկատում է, որ իրենից նորություններ են թաքցնում։ Նա ունենում է առողջական խնդիրներ, գաղտնի հետազոտություն է անցնում և իմանում է, որ ինքը վարակված է ՄԻԱՎ-ով։

Մերին հանդիպում է Ֆրեդիի հետ և առաջարկում նրան վերամիավորվել խմբի հետ։ Ֆրեդին գալիս է Լոնդոն, հանդիպում խմբի անդամների հետ և նրանցից ներողություն խնդրում։ Վերջին պահին խումբը համաձայնում է մասնակցել Live Aid համերգին, որը տեղի էր ուենալու Ուեմբլի մարզադաշտում։ Համերգը կայանում է 1985 թվական հուլիսի 13-ին և մեծ հաջողություն ունենում։ Համերգի մեխը դառնում է Քուին խմբի ելույթը։ Ֆրեդին նաև վերականգնում է հարաբերությունները ընտանիքի հետ։

Դերերում խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը[9] պարունակում է Քուինի մի քանի հիթեր և 11 վաղ չհրապարակված ձայնագրություններ, ինչպես նաև 5 երգ իրենց 21-րոպեանոց Live Aid-ի կենդանի ելույթից ՝ 1985 թվականի հուլիսին։ Թողարկվել է Hollywood Records-ի կողմից սեղմասկավառակի, սեղմակասետի և թվային տարբերակով ՝ 2018 թվականի հոկտեմբերի 19-ն։

Պատմական անճշտություն խմբագրել

  • Իրականում խումբը հիմնադրվել է ոչ թե ակումբում, այլ երկարատև ծանոթության արդյունքում։
  • Մերկուրին խմբի առաջին անդամը չէր, ով սոլո ալբոմ էր թողարկել։ Մեյը մինչ այդ արդեն ուներ առանձին թողարկված ձայնապնակ, իսկ Թեյլորը հասցրել էր երկու սոլո ալբոմ ձայնագրել։
  • «We Will Rock You» երգը ձայնագրվել է 1977 թվականին, ոչ թե 1980 թվականին, ինչպես ցուցադրվում է ֆիլմում։
  • Live Aid համերգի ելույթը խմբի «վերամիավորումը» չէր, ինչպես ցուցադրվում է ֆիլմում։ Իրականում, խումբը ընդմիջում է արել 1983 թվականին, սակայն մեկ տարի անց նորից վերադարձել է աշխատանքին (որի արդյունքում թողարկվել է The Works ալբոմը) և շարունակել է շրջագայել։
  • Մերկուրին խմբի անդամներին իր հիվանդության մասին հայտնել է ոչ թե 1985 թվականին ՝ Live Aid համերգից առաջ, այլ բավականին ուշ ՝ 1987 թվականին ՝ A Kind of Magic ալբոմի թողարկումից հետո[10]։

Ընդունելություն խմբագրել

Դրամարկղային հավաքներ խմբագրել

Ըստ Box Office Mojo-ի, 52 մլն դոլար բյուջեի դեպքում, 2019 թվականի հունվարի 3-ի դրությամբ ֆիլմը  համաշխարհային վարձույթում հավաքել է $714 828 190, որից 191 276 825$ ԱՄՆ-ում և Կանադայում (որտեղ գլխավորում էր առաջին ուիք-մաշ (նոյեմբերի 2-4) հավաքով $51 061 119[11]), և $523 551 365 մյուս երկրներում[12], ներառյալ ՝ $69 956 948 Հարավային Կորեայում, $63 890 010 Ճապոնիայում, $61 202 007 Մեծ Բրիտանիայում, $32 404 360 Ֆրանսիայում, $29 538 784 Ավստրալիայում, $25 196 058 Իսպանիայում, $24 077 603, $23 893 452 Իտալիայում, $19 655 046 Մեքսիկայում, $15 111 042 (այդ թվում՝ ԱՊՀ-ում), $14 492 577 Նիդերլանդներում և $13 343 111 Բրազիլիայում[13]։

Առաջ անցնելով ավելի քան երեք անգամ, Փողոցների ձայների հավաքից ($201 634 991), ֆիլմը դարձավ ամենաշահութաբեր երաժշտական կենսագրական ֆիլմը, ինչպես աշխարհում, այնպես էլ ԱՄՆ-ում (առանց գնաճի)[14]։

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը միանշանակ չի ընդունվել քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ի կայքում վարկանիշը կազմում է 62 %, իսկ ընդհանուր վճիռը հնչում է հետևյալ կերպ՝ «Բոհեմական ռապսոդիան լավ ընկնում է բարձր նոտաների մեջ, բայց եթե խորը նայենք բոլորի կողմից սիրված խմբին, այն ներկայացնում է ավելի շուտ պոպուրի, քան մեծագույն հիթերից իրական հավաքածու»[15]։ Թեև Ռամին Մալեքի խաղը և համերգների վերակառուցումը ճանաչում ստացան, Մերկուրիի սեռական խնդիրների նույնացման մակերեսային բացահայտումը և քիչ ուշադրությունը մյուս խմբի անդամների նկատմամբ քննադատության էին արժանացել[16]։ Նաև արձանագրվել են մի շարք պատմական անհամապատասխանություններ[17]։

Metacritic կայքում ֆիլմը 100 բալից ունի 49 բալ՝ 50 գրախոսական հոդվածների հիման վրա[18]։ Megacritic կայքում՝ 10-ից 6,5 միավոր, 30 գրախոսական հոդվածների տվյալներով[19]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Արարողության

ամսաթիվ

Անվանակարգ Հավակնորդ Արդյունք
Պալմ Սփրինգսի միջազգային կինոփառատոն 2019 թվականի հունվարի 3 Ակնառու նվաճումների համար Ռամի Մալեք Հաղթանակ
Արբանյակ 2019 թվականի փետրվարի 22 Լավագույն դերասան ՝ կատակերգություն կամ մյուզիքլ Հաղթանակ
Ոսկե գլոբուս 2019 թվականի հունվարի 6 Լավագույ դերասան ՝ դրամա Հաղթանակ
Լավագույն ֆիլմ ՝ դրամա Գրեմ Քինգ Հաղթանակ
SAG Awards 2019 թվականի հունվարի 27 Լավագույն դերասան Ռամի Մալեք Հաղթանակ
Լավագույն դերասանական կազմ Լյուսի Բոյնտոն, Էյդան Գիլեն, Բեն Հարդի, Թոմ Հոլանդեր, Գվիլիմ Լի, Ալեն Լիչ, Ռամի Մալեք, Ջոզեֆ Մացելո և Մայք Մայերս Առաջադրված
Օսկար 2019 թվականի փետրվարի 24 Լավագույն ֆիլմ Գրեմ Քինգ Առաջադրված
Լավագույն դերասան Ռամի Մալեք Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Ջոն Օթմեն Հաղթանակ
Լավագույն ձայն Փոլ Մեսի, Թիմ Կավահին և Ջոն Կազալի Հաղթանակ
Լավագույն ձայնային մոնտաժ Ջոն Ուորհերստ և Նինա Հարտսթոուն Հաղթանակ
BAFTA 2019 թվականի փետրվարի 10 Լավագույն բրտանական ֆիլմ Բրայան Սինգեր, Գրեմ Քինգ և Էնթոնի Մաքքարթեն Հաղթանակ
Լավագույն դերասան Ռամի Մալեք Հաղթանակ
Հագուստների լավագույն դիզայն Ջուլիան Դեյ Առաջադրված
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում Մարկ Կոուլեր և Ջեն Սյուելլի Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Նյուտոն Թոմաս Սիգել Առաջադրված
Լավագույն մոտնաժ Ջոն Օթմեն Առաջադրված
Լավագույն ձայն Ջոն Կազալի, Թիմ Կավագին, Նինա Հարտսթոուն, Փոլ Մեսի և Ջոն Ուորհերստ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Դանիական ազգային ֆիլմագրություն (դան.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Box Office Mojo — 1999.
  6. «Реестр прокатных удостоверений. №121024118 "Богемская рапсодия"».}
  7. «Фильм «Богемская рапсодия» возглавил российский прокат в выходные». Коммерсантъ.
  8. Ramos, Dino-Ray (2018 թ․ մարտի 26). «20th Century Fox Shuffles Release Dates For 'Bohemian Rhapsody', 'Dark Phoenix' & More». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  9. Богемская рапсодия (2018)(Soundtrack) - Queen Bohemian Rhapsody (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին {{citation}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  10. Greene, Andy; Greene, Andy (2018 թ․ նոյեմբերի 1). «Fact-Checking the Queen Biopic, 'Bohemian Rhapsody'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  11. «Weekend Box Office Results for November 2-4, 2018 - Box Office Mojo» (անգլերեն). www.boxofficemojo.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. «Bohemian Rhapsody (2018)». Box Office Mojo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Bohemian Rhapsody (2018) - International Box Office Results». Box Office Mojo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Biopic - Music Movies at the Box Office». Box Office Mojo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. «Bohemian Rhapsody (2018)». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Rachel Yang (2018 թ․ հոկտեմբերի 23). «'Bohemian Rhapsody' Sees Mixed Reviews as Critics Praise Rami Malek». Variety. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  17. Andy Greene (2018 թ․ նոյեմբերի 1). «Fact-Checking the Queen Biopic, 'Bohemian Rhapsody'». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. «Bohemian Rhapsody» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Богемская рапсодия» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել