Wham!
Wham!, Ջորջ Մայքլի և Էնդրյու Ռիջլիի դուետ, որը ստեղծվել է 1980 թվականին Լոնդոնում[1][2]։ Ընդամենը երկու տարվա ընթացքում կոլեկտիվի յոթ սինգլները առաջին հորիզոնականներ են զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում։
Wham! | |
---|---|
![]() | |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | փոփ, նոր ալիք և կապուտաչյա սոուլ |
Գործունեություն | 1981 |
Լեյբլ | Epic Records և Columbia Records |
![]() |
Մայքլը և Ռիջլին միասին սովորել էին դպրոցում։ 1981 թվականին նրանք որոշել են ստեղծել The Executive խումբը, սակայն փորձը ձախողվել է։ Այն ժամանակ նրանք Wham! են անվանվել և սկսել են ելույթ ունենալ դուետով, ընդ որում Մայլքը պատասխանատու էր երաժշտության համար, իսկ Ռիջլին՝ իմիջի։ Նրանց առաջին սինգլը՝ «Wham Rap!»-ը (1982), արգելվել է ռադիոկայաններում անցենզուր բառերի պատճառով։ Շուտով հետևել է ևս մեկ գեդոնիստական սինգլ՝ «Young Guns (Go for It)», որի մեջ անդամներից մեկը համոզում է մյուսին հետաձգել հարսանիքը։
Չնայած նրանց աճող հռչակին դեռահաս աղջիկների մեջ, Wham!-ը 1983 թվականի վերջում կորչել են շոուի բիզնեսից․ Ռիջլին ավելի սեքսուալ իմիջի վրա էր աշխատում, իսկ Մայքլը՝ նոր ալբոմի, որի գովազդի համար 1984 թվականի մայիսին թողարկվել է «Wake Me Up Before You Go-Go» սինգլը։ Դա նրանց առաջին սուպերհիթն էր․ դա առաջին տեղ է զբաղեցրել ինչպես Մեծ Բրիտանիայում, այդպես էլ ԱՄՆ-ում։
1984 թվականը ավելի հաջողակ է եղել կոլեկտիվի պատմության մեջ։ Հուլիսին նրանք թողարկել են «Careless Whisper» բալադը, որը դարձել է ամռան խոշորագույն հիթ և եղել է աշխարհի գրեթե բոլոր հիթ-շքերթների բարձրագույն դիրքերում։ Այդ երգը կատարել է Ջորջ Մայքլը, թեև դա գրած էր Ռիջլիի հետ միասին։ Հոկտեմբերին Wham!-ը վերադարձել է Եվրոպայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականը «Freedom» սինգլով։
Սուրբ ծննդյան կապակցությամբ թողարկվել է բարեգործական սինգլ «Everything She Wants» և «Last Christmas» ստեղծագործություններով, իսկ 1985 թվականի ապրիլին Wham!-ը դարձել են առաջին արևմտյան սուպերաստղերը, ովքեր գաստրոլներով ելույթ են ունեցել կոմունիստական Չինաստանում[3]։ Երբ նոյեմբերին թողարկվել է նրանց «I’m Your Man» սինգլը, Մայքլը արդեն լուրջ մտածում էր սոլո կարիերայի մասին։ Նրանց հաջորդ սինգլը՝ «A Different Corner»-ը, պաշտոնապես ձայնագրվել է դուետի կողմից, բայց գովազդվել է որպես Մայքլի մենակատար աշխատանքը։
1985 թվականին, երբ դուետը եղել է իր գագաթնակետին, բրիտանական Mark Time Ltd. ընկերությունը թողարկել է Wham! The Music Box երաժշտային խմբագիրը ZX Spectrum համակարգիչների համար։1986 թվականին հայտարարվել է Wham! խմբի բաժանման մասին։ Խմբի հրաժեշտի համերգը կայացել է Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում։ Իսկ հունիսին թողարկվել է նրանց վերջին սինգլը՝ «The Edge of Heaven»-ը։ Ջորջ Մայքլի սոլո կարիերան հաջող էր այն ժամանակ, երբ Ռիջլին միանգամից լքել է շոու բիզնեսը։
ՍկավառակագրությունԽմբագրել
- Fantastic (1983)
- Make It Big (1984)
- The Final (1986) (UK and Japan only)
- Music from the Edge of Heaven (1986) (միայն Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում)
ՖիլմագրությունԽմբագրել
- Wham-ը Չինաստանում․ Օտարերկրյա երկինք
ՇրջագայություններԽմբագրել
- Club Fantastic Tour (1983)
- The Big Tour (1984-85)
- Whamamerica! (1985)
ՀամերգԽմբագրել
- The Final (1986)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Biography by Ed Nimmervoll։ «Wham! | Biography & History»։ AllMusic։ Վերցված է դեկտեմբերի 4, 2016
- ↑ Rettenmund Matthew (հոկտեմբերի 15, 1996)։ Totally awesome 80s։ St. Martin's Press։ էջեր 60–։ ISBN 978-0-312-14436-4։ Վերցված է մայիսի 6, 2011
- ↑ McCarty L. Y. (2010)։ «‘Big in Japan’: Orientalism in 1980s British Pop Music»։ The Mid-Atlantic Almanack 19
Արտաքին հղումներԽմբագրել
- Ջորջ Մայքլի պաշտոնական կայք
- Ջորջ Մայքլի համերգային արխիվ
- Wham! Archived 2009-08-26 at the Wayback Machine. Rolling Stone-ում