Ջուլիան Լենոն
Ջոն Չարլզ Ջուլիան Լենոն (անգլ.՝ John Charles Julian Lennon, ապրիլի 8, 1963[1], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ, The Beatles խմբի հիմնադիր Ջոն Լենոնի առաջին որդին։
Ջուլիան Լենոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ John Charles Julian Lennon |
Ծնվել է | ապրիլի 8, 1963[1] (61 տարեկան) Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասան, բանաստեղծ, կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր, լուսանկարիչ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Atlantic Records |
Կրթություն | Ruthin School? և Kingsmead School? |
Կայք | julianlennon.com |
Julian Lennon Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1963 թվականի ապրիլի 8-ին Ջոն և Սինտիա Լենոնների մոտ ծնվել է որդի՝ Ջոն Չարլզ Ջուլիան Լենոնը։ Նա այդպես է անվանվել Ջոնի մոր՝ Ջուլիայի պատվին։ Նրա կնքահայրը դարձել է Բիթլզի մենեջեր Բրայան Էփսթեյնը։ Նրա արյունակից եղբայրը՝ Շոն Լենոնը նույնպես երաժիշտ է։ Փոքր Ջուլիանը ոգեշնչել է Բիթլզին գրել «Lucy in the Sky with Diamonds» և «Hey Jude» երգերը[3][4]։
Արդեն դպրոցում Ջուլիանն իր ընկերոջ՝ Ջասթին Քլեյթոնի հետ սկսել է երաժշտություն ստեղծագործել։ Սակայն Ջուլիանը հանդես է եկել բրիտանական ռոքի բեմում մի փոքր այլ կերպ, քան իր հասակակիցները։ Ամենից շատ նրան հետաքրքրում էր ժամանակակից ջազ խմբերի վրա կենտրոնացած ստեղծագործություններն, ինչպիսիք են Steely Dan խումբը և Քիթ Ջարեթի դաշնամուրային ստեղծագործությունները։ Քանի որ տանը նա հանգիստ և երազկոտ էր, նրա սիրելի ռոք ստեղծագործությունները հանգիստ երգերն էին, այդ թվում նաև Բիթլզի քնարական բալլադները։ Հարցազրույցում նա այսպես է հիշում այդ ժամանակների մասին՝ «Դա յուրահատուկ զգացողություն էր, երբ ես լսում էի այդ ձայնը և ինձ համար վերջապես պարզ դարձավ, որ այդ հայրս է երգում»։
Դպրոցն ավարտելուց հետո Ջուլիանը և նրա ընկեր Ջասթին Քլեյթոնն ապրել են Ուելսում և գումար են վաստակել բիստրոյում ամաններ լվանալով։ Գիշերը նրանք երաժշտությամբ էին զբաղվում, շատ էին ստեղծագործում։ Ջուլիանը հիշում է՝ «Ես շատ հեշտ հետաքրքրվեցի երաժշտությամբ։ Երբ տանն էի լինում, նստում էի դաշնամուրի դիմաց և սկսում էի նվագել։ Հաճախ փոքր երգեր էին ծնվում։ Որոշ բաներ ընկերներս էին լսում և ապշում էին։ Դա ինձ վստահություն տվեց և ես որոշեցի իմ ուժերը ստուդիայում փորձել։»
Ջուլիանի հարցազրույցում, որը տրվել է նրա առաջին սոլո ալբոմի թողարկումից հետո․ նա ասում է․ «Ես սկսեցի երգեր գրել։ Սկզբում դրանք շատ բարդ էին և վերջում ոչնչի չէին հանգեցնում։ Այդ ժամանակ ես նորից լսեցի հորս սոլո ալբոմը։ Այն բացեց իմ աչքերը։ Երգերը հստակ ուղղված էին, դրանց մեջ անկեղծ զգացմունքներ կային, բնավորություն... Ինձ միշտ թվում էր, որ իմ հայրը ծեր իմաստուն է։ Ես շատ բան եմ նրանից սովորել․ դե, գոնե պարզապես հետևելով նրան, ինչը նա անում է և ինչպես է անում։ Ես, իհարկե, դեռ այն չեմ, ինչ նա է եղել։ Առաջին հերթին դա վերաբերվում է նրա քաղաքական հայացնքներին։ Դրա համար ես դեռ շատ երիտասարդ եմ։ Բայց ես նույն ծառից եմ, հավատացեք ինձ»։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Դիրքը չարթերում | Հավաստագրումներ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [5] |
UK [6][7] |
AUS [8] |
NZ [9] |
GER [10] |
SWE [11] |
JAPAN | |||
1984 | Valotte | 17 | 20 | * | 15 | 60 | 15 | - | Պլատինե (ԱՄՆ) |
1986 | The Secret Value of Daydreaming | 32 | 93 | * | - | - | 25 | - | Ոսկե (ԱՄՆ) |
1989 | Mr. Jordan | 87 | - | 18 | - | - | - | - | |
1991 | Help Yourself | - | 42 | 5 | - | - | - | - | |
1998 | Photograph Smile | - | 78 | 28 | - | 94 | - | 70 | |
2001 | VH-1 - Behind the Music - The Julian Lennon Collection | - | - | - | - | - | - | - | |
2011 | Everything Changes[12] | - | 106 | - | - | - | - | - |
Սինգլներ
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Ալբոմ | Դիրքը չարթերում | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US Hot 100 [13] |
US Adult Contemporary [13] |
US Mainstream Rock [13] |
US Modern Rock [13] |
UK [6][7] |
AUS [8] |
NZ [9] |
GER [10] |
SWE [11] | |||
1984 | «Valotte» | Valotte | 9 | 4 | 2 | - | 55 | 75 | 10 | - | - |
1985 | «Too Late For Goodbyes» | 5 | 1 | 11 | - | 6 | 13 | 24 | 26 | 17 | |
«Say You’re Wrong» | 21 | 6 | 3 | - | 75 | 31 | - | - | - | ||
«Jesse» | 54 | - | 24 | - | - | - | - | - | - | ||
«Because» | Dave Clark’s Time Soundtrack | - | - | - | - | 40 | 66 | - | - | - | |
1986 | «Stick Around» | The Secret Value Of Daydreaming | 32 | - | 1 | - | 86 | 79 | - | - | - |
«Time Will Teach Us All» | Dave Clark’s Time Soundtrack | - | - | - | - | - | - | - | - | - | |
«This Is My Day» | The Secret Value Of Daydreaming | - | - | - | - | - | - | - | - | - | |
«Want Your Body» | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Midnight Smoke» | Mike Batt’s The Hunting of the Snark | - | - | - | - | - | - | - | - | - | |
1989 | «Now You’re in Heaven» | Mr. Jordan | 93 | - | 1 | 27 | 59 | 5 | - | - | - |
«You’re The One» | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Mother Mary» | - | - | - | - | - | - | - | - | - | ||
1991 | «Saltwater» | Help Yourself | - | - | - | - | 6 | 1 | - | 58 | - |
«Help Yourself» | - | - | - | - | 53 | 30 | - | 53 | - | ||
«Rebel King» | - | - | - | - | - | - | - | - | - | ||
«Listen» | - | - | 31 | - | - | - | - | - | - | ||
1992 | «Get a Life» | - | - | - | - | 56 | - | - | - | - | |
1993 | «Children Of The World» | Coo - Soundtrack | - | - | - | - | - | - | - | - | - |
1995 | «Cole’s Song» | Mr. Holland’s Opus - Soundtrack | - | - | - | - | - | - | - | - | - |
1998 | «All Alone» (with Bald) | Bald | - | - | - | - | - | - | - | - | - |
«Day After Day» | Photograph Smile | - | - | - | - | 66 | - | - | - | - | |
«I Don’t Wanna Know» | - | - | - | - | 125 | 64 | - | - | - | ||
«Photograph Smile» | - | - | - | - | - | - | - | - | - | ||
2009 | «Lucy» | ոչ ալբոմային սինգլ | - | - | - | - | - | - | - | - | - |
2011 | «Lookin' 4 Luv» | Everything Changes | - | - | - | - | - | - | - | - | - |
«Children of the World»[14] | Shine On! Songs Volume One | - | - | - | - | - | - | - | - | - |
Այլ թողարկումներ
խմբագրել- Dave Clark’s Time։ Original Soundtrack (1986)
Ֆիլմեր
խմբագրելՊրոդյուսեր՝
- WhaleDreamers Արխիվացված 2011-07-18 Wayback Machine (2008)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #128564199 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ snopes.com: Lucy in the Sky with Diamonds LSD // snopes.com
- ↑ VH1 Behind the Music — the Julian Lennon Coll // Amazon.co.uk: Music
- ↑ «Artist Chart History (albums) – Julian Lennon». Allmusic. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 6,0 6,1 «Chart Stats – Julian Lennon». ChartStats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 7,0 7,1 «Chart Log UK: DJ Steve L. – LZ Love». zobbel.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 8,0 8,1 «australian-charts.com – Discography Julian Lennon». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 9,0 9,1 «charts.org.nz – Discography Julian Lennon». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 10,0 10,1 «Musicline.de – Chartverfolgung – Julian Lennon». Musicline.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 11,0 11,1 «swedishcharts.com – Discography Julian Lennon». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ IT (2006 թ․ հունվարի 14). «Julian's MySpace profile». Myspace.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Artist Chart History (singles) – Julian Lennon». Allmusic. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Julian Lennon, Tin Cup Gypsy, Donna Burke, Mark Ballas, Maxi Priest, Wendy Parr, Monday Michiru, Amber Lily, Tierney Sutton, Rie Fu and Gordon Goodwin's Big Phat Band – Shine On! Songs Volume One». Discogs. 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիան Լենոն» հոդվածին։ |