Every Breath You Take, The Police խմբի երգը, որը գրել է Սթինգը։ Ընդգրկվել է Synchronicity ալբոմում։ Սինգլը դարձել է 1983 թվականի խոշորագույն հիթերից մեկը։ Այն ութ շաբաթ գլխավորել է Billboard Hot 100-ը և չորս շաբաթ գտնվել է UK Singles Chart-ի առաջին հորիզոնականում։ 1984 թվականին երգն արժանացել է «Գրեմմի» մրցանակի երկու անվանակարգերում՝ «Տարվա երգ» (Սթինգ) և «Լավագույն վոկալ փոփ կատարում դուետով կամ խմբով» (The Police): «Every Breath You Take» երգն ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի» ցանկում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը։ 2019 թվականի մայիսին այն BMI-ի կողմից ճանաչվել է ռադիոյի պատմության մեջ ամենաշատ հաղորդված երգ[4][5]։

«Every Breath You Take»
«Every Breath You Take» սինգլի շապիկը (The Police, 1983)
The Policeսինգլը
«Synchronicity» ալբոմից
Թողարկվածմայիսի 1983
Ֆորմատվինիլ (7")
Ձայնագրվածդեկտեմբեր 1982/փետրվար 1983[1]
Ժանր
ԵրգահանՍթինգ
Տևողություն4:13
  • 4:13 (ալբոմային տարբերակ)
  • 3:56 (սինգլային տարբերակ)
ԼեյբլA&M Records
ՊրոդյուսերThe Police,
Հյու Պեդհամ
The Police-ի սինգլների ժամանակագրություն
««Secret Journey»»
(1982)
«Every Breath You Take»
(1983)
««Wrapped Around Your Finger»»
(1983)
 «Every Breath You Take»

Նախապատմություն և ստեղծում խմբագրել

Երգը գրվել է այն ժամանակ, երբ սկսել է փլուզվել Սթինգի և նրա կնոջ՝ Ֆրենսիս Թոմելտիի ամուսնությունը, և նրանք ամուսնալուծվել են։ Տեքստը գրված է չարամիտ և վերահսկող հերոսի անունից, որը հետևում է «Քո յուրաքանչյուր հոգոց / քո յուրաքանչյուր շարժմանը» (անգլ.՝ «every breath you take / every move you make»)։

Սթինգը հիշել է․

  Ես արթնացա գիշերվա կեսին, իմ գլխում հնչում էր այդ տողը։ Ես նստեցի դաշնամուրի մոտ և կես ժամում երգ գրեցի։ Մեղեդին յուրօրինակ բան չէր և միավորում էր հարյուրավոր ուրիշների, իսկ ահա տեքստը հետաքրքիր էր։ Երգը հնչում է այնպես, կարծես մխիթարիչ ու սիրային է։ Ես այդ ժամանակ չէի էլ գիտակցում, թե որքան տխուր է երգի տեքստը։ Ինձ թվում է՝ ես ավելի շատ մտածում էի Մեծ Եղբոր, լրտեսման և վերահսկողության մասին։  

Ավելի ուշ Սթինգն ասել է, որ վշտացած էր այն փաստից, որ շատ մարդիկ երգը համարում էին ավելի դրական, քան իրականում է։ Նա պնդել է, որ երգը «անպատասխան սիրո» մասին է, սիրելիի կորստի, խանդի և հետագա լրտեսման մոլուցքի մասին։ «Մի զույգ մի անգամ ինձ ասաց. «Մենք սիրում ենք այդ երգը, այն եղել է հիմնականը մեր հարանիքի ժամանակ»։ «Ես մտածեցի՝ Դե ինչ, հաջողություն»։

Քավեր տարբերակներ և փոխառություններ խմբագրել

Կոմպոզիցիայի իրենց տարբերակները ձայնագրել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են՝ The Shadows, Dilana, UB40, Tina Arena, Ռիտա Լի, Juliana Hatfield, Millencolin, Mason Dixon, David May-ը Kelvin’a Scott’a-ի մասնակցությամբ, MYMP, Jessa Zaragosa և Copeland: Ալֆրեդ Մեթյուն, որը հայտնի է որպես «Տարօրինակ Էլ» Յանկովիչ այն օգտագործել է «Polkas on 45»-ի ոճով իր պոպուրիում։ Մենուդո խմբի նախկին անդամ Sergio Blass-ը 1994 թվականին ստեղծել է «Every Breath You Take»-ի քավեր-տարբերակը «Siempre Te Amaré» անվանումով։ «Про друзей» անվանումով տեքստով քավեր-տարբերակը 2000 թվականին թողարկել է Кирпичи խումբն իր «Капиталиzм 00» ձայնասկավառակի կազմում։ «KARMAH» խումբը «Just be good to me» երգում օգտագործել է նույն հիմքը, սակայն վոկալի մեղեդային գիծը և տեքստի բովանդակությունը ենթարկվել են արմատական փոփոխությունների։

Երգի նախնական ռիֆֆը հիմք է ծառայել Պի Դիդդիի «I’ll Be Missing You» երգի համար, որը հարգանքի տուրք է զոհված ռեփեր Notorious B.I.G.-ին։ 1997 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Պի Դիդդիին և Ֆեյս Էվանսին (զոհվածի կնոջը), որոնք կատարել են կոմպոզիցիան, միացել է Սթինգը։

«Every Breath You Take» երգի թողարկումից վեց ամիս անց ամերիկացի կոմպոզիտոր և կատարող Ռեյ Փարքերը թողարկել է «I Still Can’t Get Over Loving You» սինգլը, որի տեքստը խիստ նամն է «Every Breath You Take» երգի տեքստին, նույնիսկ ներառում է «Every breath you take, I’ll be watching you» տողերը։

Սթինգն ինքը երգի տեքստը փոխված ձևով օգտագործել է «Love Is the Seventh Wave» կոմպոզիցիայում, որտեղ հնչում են «Every breath you take/every move you make/every cake you bake/every leg you break…» տողերը (քո յուրաքանչյուր հոգոց / քո յուրաքանչյուր շարժում / ամեն կարկանդակ, որը դու թխում ես / ամեն ոտքը, որը դու կոտրում ես…)։

«Every Breath You Take» առկա է 2008 թվականի երաժշտական խաղ-ստիմուլյատորում Nintendo «Wii Music»-ի համար։

Երգի քավեր-տարբերակներն օգտագործվել են որպես սաունդթրեք «Կատվի աչք» և «Առաջին 50 համբույր» ֆիլմերում, ինչպես նաև խամաճիկների «Spitting Image» երգիծական քաղաքական շոուի վաղ սերիաներում։ Այս շոուի համար երգի տեքստը փոխվել է, և այն ստացել է «Every Bomb You Make» անվանումը (ամեն ռումբ, որը դուք պատրաստում եք)։ Տեսահոլովակը ներկայացնում է աշխարհի մի քանի առաջնորդների խամաճիկներ, որոնք լուսավորված են մայրամուտի լույսով։ «I’ll be watching you» տողի հնչելու ժամանակ կադրում հայտնվում է խամաճիկ Մահը։ Սթինգն անձամբ մասնակցել է կոմպոզիցիայի ձայնագրությանը։

2019 թվականին Սթինգը ձայնագրել է երգն իր նոր «My Songs» ալբոմի համար։

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Illegal chart entered Canadatopsingles|1
Հիթ-շքերթ (1983-2015) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[6] 2
  Ö3 Austria Top 75[7] 8
  Ultratop Flanders[8] 9
Կանադա (CHUM)[9] 1
Դանիա (IFPI)[10] 9
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[11] 5
Ֆրանսիա (IFOP)[12] 3
  Media Control AG[13] 8
IRMA[14]
Իսրայել (IBA)[15] 1
Իտալիա (FIMI)[16] 3
  Mega Single Top 100[17] 3
  Dutch Top 40[18] 6
  RIANZ[19] 6
  VG-lista[20] 2
ՀԱՀ (Springbok Radio Top 20)[21] 1
Իսպանիա (AFYVE)[22] 2
  Sverigetopplistan[23] 2
  Schweizer Hitparade[24] 6
  UK Singles Chart[25] 1
  Billboard Hot 100[26] 1
  Adult Contemporary (Billboard)[27] 5
  Mainstream Rock (Billboard)[28] 1
US Billboard Dance/Disco Top 80[29] 26
US Cash Box Top 100[30] 1
Հիթ-շքերթ (2011-2015) Ամենաբարձր
հորիզոնական
Կանադա (Canadian Digital Songs)[31] 43
US Rock Digital Songs (Billboard)[32] 21
Հիթ-շքերթ (2013-2016) Ամենաբարձր
հորիզոնական
Սլովենիա(SloTop50)[33] 18
Հիթ-շքերթ (2015) Ամենաբարձր
հորիզոնական
  Polish Airplay Top 20[34] 60
Սլովենիա (SloTop50)[35] 40

Տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Illegal chart entered Canadatopsingles|1
Հիթ-շքերթ (1983) Հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[36] 10
Բելգիա (Ultratop 50 Flanders)[37] 42
Ֆրանսիա (SNEP)[38] 50
Գերմանիա (Official German Charts)[39] 38
Իտալիա (FIMI)[40] 10
Նիդերլանդներ (Single Top 100)[41] 45
Նիդերլանդներ (Dutch Top 40)[42] 42
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[43] 35
ՀԱՀ (Springbok)[44] 5
UK Singles (Official Single Charts)[45] 16
US Billboard Hot 100[46] 1
US Cash Box Top 100[47] 2
Հիթ-շքերթ (2019) Հորիզոնական
Պորտուգալիա (AFP)[48] 265

Տասնամյակի հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1980–1989) Հորիզոնական
US Billboard Hot 100[49] 5

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1958–2018) Հորիզոնական
US Billboard Hot 100[50] 31

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[51] Platinum 90 000^
Իտալիա (FIMI)[52] 2× Platinum 100 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[53] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[54] Gold 1 000 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Buskin, Richard (March 2004). «Classic Tracks: The Police's 'Every Breath You Take'». Sound on Sound.
  2. «New wave hits of the 80s: all the best new wave songs». Like Totally 80s. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «The Concise Encyclopedia of American Radio - Google Books». Books.google.com.
  4. “BMI Announces Top Honors for its 67th Annual Pop Awards”. BMI. Retrieved 9 June 2019
  5. «Sting's "Every Breath You Take" Is the Most Played Song on Radio [Video]». GuardianIv. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  6. Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992 (illustrated ed.). St Ives, N.S.W.: Australian Chart Book. էջ 235. ISBN 0-646-11917-6. N.B. The Kent Report chart was licensed by ARIA between mid-1983 and 12 June 1988.
  7. The Police — Every Breath You Take Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 24 June 2016.
  8. Ultratop.be — The Police — Every Breath You Take (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 24 June 2016.
  9. «CHART NUMBER 1379 – Saturday, June 18, 1983». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). CHUM.
  10. https://www.ukmix.org/forum/chart-discussion/chart-analysis/121831-danish-chart-archive-singles-1979-____-b-t-ifpi-dk/page4
  11. Pennanen, Timo (2006). Sisältää hitin – levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla vuodesta 1972 (ֆիններեն). Helsinki: Kustannusosakeyhtiö Otava.
  12. «Le Détail par Artiste». InfoDisc (ֆրանսերեն). Select "The Police" from the artist drop-down menu. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  13. The Police - Every Breath You Take (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 24 June 2016.
  14. "The Irish Charts – Search Results – Every Breath You Take". Irish Singles Chart. Ստուգվել է 24 June 2016.
  15. «Israel Singles Charts 1987-1995 - Page 2». www.ukmix.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. «PoliceIndice per Interprete: P». musicline.de. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  17. Dutchcharts.nl — The Police — Every Breath You Take (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 24 June 2016.
  18. Nederlandse Top 40 - week 25, 1983 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 24 June 2016.
  19. Charts.org.nz — The Police — Every Breath You Take. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 24 June 2016.
  20. Topp 20 Single uke 25, 1983 — VG-lista. Offisielle hitlister fra og med 1958 (նորվ.). VG-lista. Verdens Gang AS. Ստուգվել է 24 June 2016.
  21. «SA Charts 1969 – 1989». rock.co.za. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  22. Salaverri, Fernando (September 2005). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  23. Swedishcharts.com — The Police — Every Breath You Take. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 24 June 2016.
  24. The Police — Every Breath You Take swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 24 June 2016.
  25. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 24 June 2016.
  26. The Police Album & Song Chart History Billboard Hot 100 for The Police. Ստուգվել է 24 June 2016.
  27. The Police Album & Song Chart History Billboard Adult Contemporary for The Police. Ստուգվել է 24 June 2016.
  28. The Police Album & Song Chart History Billboard Mainstream Rock for The Police. Ստուգվել է 24 June 2016.
  29. «Billboard July 30, 1983» (PDF). Billboard. New York, NY, USA. 1983 թ․ հուլիսի 30. էջ 39. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  30. «Cash Box Top 100 Singles – Week ending JULY 16, 1983». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.. Cash Box magazine.
  31. «The Police - Chart History». Billboard Charts#Canadian Charts. for The Police. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  32. «The Police - Chart History». Billboard Charts Rock Digital Songs. for The Police. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  33. «SloTop50: Slovenian official singles weekly chart» (սլովեներեն). SloTop50. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  34. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է 23 November 2015.
  35. «SloTop50 – Slovenian official singles chart». slotop50.si. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  36. «Forum – ARIA Charts: Special Occasion Charts – Top 100 End of Year AMR Charts - 1980s». Australian-charts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  37. «Ultratop Jaaroverzichten 1983». Ultratop 50 (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  38. «Top-1983». top.france.free.fr (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  39. «Top 100 Single-Jahrescharts 1983». GfK Entertainment Charts (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  40. «Hit Parade Italia - I singoli più venduti del 1983». FIMI (իտալերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  41. «Dutch Jaaroverzichten Single 1983». Single Top 100 (հոլանդերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  42. «Top 100-Jaaroverzicht van 1983». Dutch Top 40 (հոլանդերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  43. «Official New Zealand Music Chart - End of Year Charts 1983». Recorded Music NZ. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  44. «Top 20 Hit Singles of 1983». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  45. Scapin, Peter, ed. (1984). «Top 100 singles: 1983». BPI Year Book 1984. British Phonographic Industry. էջեր 42–43. ISBN 0-906154-04-9.
  46. «Top 100 Hits for 1983». Billboard Hot 100. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
  47. «The Cash Box Year-End Charts: 1983». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.. Cash Box magazine.
  48. «Top AFP - Audiogest - Top 3000 Singles + EPs Digitais» (PDF) (պորտուգալերեն). Associação Fonográfica Portuguesa. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  49. «The Top 20 Billboard Hot 100 Hits of the 1980s». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  50. «Hot 100 turns 60». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  51. «Danish single certifications – The Police – Every Breath You Take». IFPI Danmark. Վերցված է 30 January 2020-ին.
  52. «Italian single certifications – The Police – Every Breath You Take» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 16 September 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Every Breath You Take" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  53. «British single certifications – The Police – Every Breath You Take». British Phonographic Industry. Վերցված է 5 July 2019-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Every Breath You Take in the "Search BPI Awards" field and then press Enter.
  54. «American single certifications – The Police – Every Breath You Take». Recording Industry Association of America. Վերցված է 7 February 2013-ին.