Փլեյբոյ
«Փլեյբոյ» (անգլ.՝ Playboy), տղամարդկանց համար նախատեսված ամերիկյան ժամանցային ամսագիր։
Փլեյբոյ անգլ.՝ Playboy[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանդես, men's magazine? և nude magazine? |
Լեզու | Անգլերեն, այլ լեզուներ |
Գլխավոր խմբագիր | Հյու Հեֆներ |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 1, 1953 |
Անվանված է | playboy? |
Հրատարակիչ | Բրենդան Ռիփ |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Չիկագո |
Հաճախականություն | Ամսական |
ISSN | 0032-1478 |
🌐 | roblox.com(անգլ.) |
![]() |
Ստեղծվել է Չիկագո քաղաքում՝ 1953 թվականին[2]՝ հրատարակիչ Հյու Հեֆների և վերջինիս գործընկերների կողմից։ Ամսագրի ստեղծման համար Հեֆները մորից պարտքով վերցրել էր 1000 ամերիկյան դոլար[3]։ Տարիների ընթացքում հասնելով մեծ հաջողությունների և ձեռք բերելով մեծաթիվ ընթերցողների, ամսագիրն այժմ համարվում է ամենահայտնի տղամարդկանց հանդեսն աշխարհում, ինչպեսն նաև ամենահայտնի ապրանքանիշներից մեկը[4]։ Հանդիսանում է «Playboy Enterprises, Inc.» կազմակերպության ապրանքանիշը։
Ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին և վաճառվել 54 175 օրինակով։ Մեկ օրինակի գինը կազմել է ընդամենը 50 ցենտ։ Շապիկին պատկերված է եղել Մերիլին Մոնրոն։
Չնայած ամսագիրն հայտնի է այն հանգամանքով, որ համարներում տեղադրվում են մերկ և կիսամերկ կանանց լուսանկարներ, դրանում տեղ են գտնում նաև հայտնի մարդկանց հետ հարցազրույցներ, բանաստեղծություններ, հատվածներ վեպերից և այլն[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0032-1478
- ↑ [1] Archived 2015-09-24 at the Wayback Machine.| «Playboy Enterprises», ՀՏՀ
- ↑ Սեյբ Քրիստին (դեկտեմբերի 9, 2008)։ «Հեֆների դուստր Քրիստին հեռանում է «Playboy Enterprises»-ից»։ The Times (Լոնդոն)։ Վերցված է մայիսի 22, 2010
- ↑ Վրեյ Ռիչարդ (նոյեմբերի 13, 2009)։ ««Iconix»-ը առաջարկ է ներկայացնում «Playboy»-ին»։ «The Guardian» (Լոնդոն)։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ Դիլբարյան Վահագն (հունիսի 20, 2012)։ «Playboy – Ինչպե՞ ս ստեղծվեց կիսամերկ ու մերկ կանանց ժուրնալի գաղափարը մաս 1»։ «Բիզնես գաղտնիքներ» (Երևան)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
Փլեյբոյ Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք Archived 2022-07-16 at the Wayback Machine.(անգլ.)