Ֆրիդա Հեմփել (հունիսի 26, 1885(1885-06-26)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - հոկտեմբերի 7, 1955(1955-10-07)[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի օպերային սոպրանո, որը համերգներով հանդես է եկել Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Ֆրիդա Հեմփել
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1885(1885-06-26)[1][2][3][…]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]
Մահացել էհոկտեմբերի 7, 1955(1955-10-07)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[4]
ԳերեզմանՀեերշթրասեի անտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Շտերնի անվան կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
 Frieda Hempel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում, նախ սովորել Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարանում, ապա նաև Բեռլինի Շտերնի անվան կոնսերվատորիայում, որտեղ ուսանել է Սելմա Նիքլաս-Քեմփներին։ Առաջին անգամ հանդես է եկել Վիոլետտայի, գիշերային թագուհու և Ռոսինայի դերերգերով Վրոցլավ քաղաքում։ 1905 թվականին Շվերին քաղաքում հանդես է եկել դեբյուտով և այնտեղ անցել աշխատանքի հաջորդ երկու տարվա ընթացքում՝ կատարելով Գիլդայի, Լեոնորայի և Վոգլինդեի դերերգերը։

Հասել է այնպիսի հաջողության, որ կայզեր Վիլհելմ II-ը խնդրանքով դիմել է Շվերին քաղաքի իշխանություններին, որպեսզի վերջիններս սոպրանոյին թույլ տան երգել Բեռլինում։ Այստեղ իր դեբյուտը կատարել է 1907 թվականին Օտտո Նիկոլայիի «Վինձորի ուրախ կանայք» օպերայից տիկին Ֆլութի դերակաատարմամբ։ Բեռլինի արքայական օպերայում երգել է 1907 - 1912 թվականներին, որտեղ կատարել է նաև Լյուչիայի, Մարգարիտ Վալուայի և Մարիի դերեգերը։

Միջազգային կարիերա խմբագրել

1907 թվականին հանդես է եկել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում որպես Բաստիենա, Էվա և Էլզա, ինչպես նաև կրկին անգամ որպես տիկին Ֆլութ․ գլխավոր դերերը կատարում էին Մելբան ու Սելմա Կուրցը։

1912 թվականին դեբյուտով հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում «Հուգենոտներ» օպերայից Մարգարիտ Վալուայի դերերգով, որից հետո մինչև 1920-ական թվականները կանոնավորապես երգել այնտեղ։ Նյու Յորքում ու Բեռլինում առաջինն է կատարել «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերը, որը Լոնդոնում ներկայացրել է 1913 թվականին։ 1913 թվականին Մետրոպոլիտենում «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում հանդես է եկել Էնրիկո Կարուզոյի, Էմմի Դեստինի, Մարգարետ Մաթցենաուերի և Պասկուալե Ամատոյի հետ, ինչպես նաև 1916 թվականին «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում Մաթցենաուերի, Ջերալդինա Ֆարրարի ու Անտոնիո Սկոտիի հետ։ 1947 թվականին այնտեղ ներկայացվել է նրա «Գնդի դուստրը» օպերայի դերակատարումը։ Ունեցել է լայն դրամատիկ դիապազոն ու հանդես եկել Ռոսինայից ու գիշերային թագուհուց մինչև Վագների Էվա ու Վեբերի Էվրիանթ։

 
Ֆրիդա Հեմփելի դիմանկարը Էնրիկո Կարուզոյի՝ 1909 թվականին նկարած ծաղրանկարների շարքից, Գենտի համալսարանի գրադարան

Մենահամերգներ խմբագրել

1919 թվականից հետո իրեն նվիրել է համերգային մենահամերգների և Մետրոպոլիտեն օպերայից հեռացել է հանկարծակի՝ տեղ բացելով Ամելիտա Գալլի-Կուրչիի համար։ Համերգային բեմահարթակներում ստեղծել է իր երկրորդ կարիերան՝ փայլուն կերպով կատարելով Մոցարտի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Վոլֆի ստեղծագործությունները։ Համբավ է ձեռք բերել նաև իր մենահամերգներով, որոնց ներկայանում էր 19-րդ դարի հանրահայտ սպրանո Ջեննի Լինդի նման հագնված։

Մահ խմբագրել

Վախճանվել է Բեռլինում 1955 թվականին։

Ձայնագրություններ խմբագրել

Գերմնիայում սկսել է ձայնագրվել 1906 թվականին Odeon Records ընկերության հետ, որից հետո ձայնագրվել է Անգլիայում Gramophone Company (HMV) և Victor Talking Machine Company, ինչպես նաև ԱՄՆ-ում Edison Records ձայնագրման ընկերություններում։ Ձայնագրությունների մեծ մասը ձայնային մշակումներով է արված։

Դասավանդում խմբագրել

Ուսանողների թվում էր ամերիկացի վոկալի ուսուցիչ և բելկանտո մասնագետ Կոռնելիուս Լ․ Ռեյդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118710281 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ խմբագրել

  • A. Eaglefield-Hull, A Dictionary of Modern Music and Musicians (Dent, London 1924).
  • G. Kobbé, The Complete Opera Book (Putnam, London 1935 printing).
  • H. Rosenthal and J. Warrack, The Concise Oxford Dictionary of Opera (OUP, London 1974 printing).
  • M. Scott, The Record of Singing Volume I (Duckworth, London 1977).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Հեմփել» հոդվածին։