Գենտի համալսարանի գրադարան
Գենտի համալսարանի գրադարան (հոլ.՝ Universiteitsbibliotheek Gent), Գենտի համալսարանի գրադարանը, որը գտնվում է Բելգիայի Գենտ քաղաքում։ Համալսարանի գրադարանի ծառայություններից օգտվում են համալսարանականներն ու գիտական հետազոտողները։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | գիտական գրադարան |
Հիմնվել է | 1817 |
Տեղադրություն | Գենտ[1] |
Հասցե | Rozier 9, 9000 Gent[2] |
Այլ տվյալներ | |
Կայք | lib.ugent.be/en և lib.ugent.be(նիդեր.) |
Պատմություն
խմբագրել1817 թվականին Գենտի համալսարանի հիմնադրումից հետո Ֆրանսիական հեղափոխության ժամանակ առգրավված գրքերը տրվեցին համալսարանին։ 1942 թվականին բացվեց Գիրք-աշտարակը (Boekentoren), որը գտնվում է Գենտի համալսարանի Blandijn համալիրի կողքին։ Այստեղ են գտնվում համալսարանի արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետները։ Շենքի ձևավորումն իրականացրել է ճարտարապետ Անրի վան դե Վելդեն։ Շենքն աչքի է ընկնում իր ճարտարապետական գրադարանային առանձնահատկությամբ։ Վերջին տարիներին գրադարանը ծավալել է բուռն գործունեություն՝ ուշադրության կենտրոնում պահելով գրադարանի ապակենտրոնացումն ու ցանցային գործունեությունը։ Գրքերի որոշ հավաքածուներ կարելի է ձեռք բերել ֆակուլտետների գրադարաններից, սակայն որոշ գրքեր պայմանական հավաքված են համալսարանի գրադարանում։ Մի շարք էլեկտրոնային ռեսուրսներ հասանելի են UGent ցանցում՝ որպես «թվային գրադարանի» մի մաս։
Գրադարանը միացել է Google գրքերի ծրագրին[3], որը թվայնացնում է գրքեր, հետագայում դրանք համացանցում հասանելի դարձնելու նպատակով[4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://erfgoedkaart.be/?id=7780
- ↑ https://lib.ugent.be
- ↑ «About». lib.ugent.be. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «ScienceGuide». www.scienceguide.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Gentse Boekentoren gaat online». De Standaard (ֆլամանդերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենտի համալսարանի գրադարան» հոդվածին։ |