Նապոլեոնյան պատերազմներ և Գերմանական միություն
խմբագրել
Մինչ 1806 թվականը Սաքսոնիան համարվում էր Սրբազան Հռոմեական կայսրության մաս, իսկ նրա կառավարիչները ունեին կուրֆյուրստի տիտղոս։ Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտից Ֆրանց Յոզեֆ I-ի կրած պարտությունից հետո Սրբազան Հռոմեական կայսրությունը փլուզվեց և Ֆրանսիայի աջակցությամբ Սաքսոնիան դարձավ անկախ թագավորություն։ Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ Օգոստոս III-ը հռչակվեց Սաքսոնիայի թագավոր։
Յենեյի և Աուերշտեդտի ճակատամերտերում պրուս-սաքսոնական զորքերը պարտություն կրեցին և Սաքսոնիան մտավ Ռեյնյանի միության կազմի մեջ։ Սաքսոնիան շարունակել է մտալ նույն կարգավիճակում մինչև 1813 թվականի Լայպցիգի ճակատամարտը, որի արդյունքում Նապոլեոնի գլխավորած ֆրանսիական կայսերական բանակը զինաթափվեց։ Ժողովուրդների ճակատամարտում Սաքսոնիան գլխավորում էր ֆրանսիական կոմնորոշում ունեցող բոլոր գերմանական պետություններին։ Այն բանից հետո, երբ ռուսական զորքերը գրավեցին Սաքսոնիան Ֆրիդրիխ Օգոստոսը հանձնվեց դաշնակիցներին։
Վիեննայի կոնգրեսում Ֆրիդրիխի կողմից ուղարկված Ավգուստ Վաթցդորֆին հաջողվեց հարաբերության մեջ մտնել Թալեյրանի հետ և Լյուդովիկոս XVIII-ին թեքել դեպի սաքսոնական արքայի ճակատագրին մասնակցությանը. Ֆրանսիան, չցանկանալով Պրուսիայի հզորացումը և Գերմանիային տեսնելով մասնատված փոքր պետությունների, վստահորեն ընդդիմանում էր Սաքսոնիայի միացմանը Պրուսիային։
- 1806—1827 — Ֆրիդրիխ Օգոստոս I Արդարամիտ (* 1750, † 1827)
- 1827—1836 — Անտոն Բարի (* 1755, † 1836), ֆրիդրիխ Օգոստոսի եղբայրը
- 1836—1854 — Ֆրիդրիխ Օգոստոս II (* 1797, † 1854), Անտոնի եղբորորդին
- 1854—1873 — Յոհան (* 1801, † 1873), Ֆրիդրիխ Օգոստոս II-ի եղբայրը
- 1873—1902 — Ալբերտ I (* 1828, † 1902), Յոհանի որդին
- 1902—1904 — Գևորգ I (* 1832, † 1904), Ալբերտի եղբայրը
- 1904—1918 — Ֆրիդրիխ Օգոստոս III (* 1865, † 1932), Գևորգի որդին