Ամելիտա Գալլի-Կուրչի (իտալ.՝ Amelita Galli-Curci, օրիորդական անունը՝ Ամելիտա Գալլի, նոյեմբերի 18, 1882(1882-11-18)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][4] - նոյեմբերի 26, 1963(1963-11-26)[1][2][3][…] կամ նոյեմբերի 22, 1963(1963-11-22)[5], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), իտալացի օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ Մինչև 1920 թվականին ելույթ է ունեցել Իտալիայի օպերային թատրոններում, այնուհետև դարձել է «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի։

Ամելիտա Գալլի-Կուրչի
իտալ.՝ Amelita Galli-Curci
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1882(1882-11-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4][4]
Մահացել էնոյեմբերի 26, 1963(1963-11-26)[1][2][3][…] (81 տարեկան) կամ նոյեմբերի 22, 1963(1963-11-22)[5] (81 տարեկան)
Մահվան վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինԼուիջի Կուրչի և Հոմեր Դեյվիդ Սամուելս
Պարգևներ և
մրցանակներ
 Amelita Galli-Curci Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ունևոր ընտանիքում։ Մանուկ և պատանի հասակում հաճախել է դաշնամուրի դասերի, ավարտել է Միլանի կոնսերվատորիան որպես դաշնակահարուհի։ Վոկալ ուսանել է ինքնուրույն[6]։

Երգչուհու առաջնախաղը օպերայում կայացել է 1906 թվականին Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում՝ Ջիլդայի դերերգով։ Մինչև 1916 թվականը նա երգել է Եվրոպայի և Ամերիկայի տարբեր բեմերում։ 1916-1924 թվականներին եղել է Չիկագոյի օպերայի մեներգչուհի։

1921 թվականին Գալլի-Կուրչին դառնում է «Մետրոպոլիտեն օպերայի» (Նյու Յորք) թատերախմբի անդամ։

1930 թվականից դադարեցրել է ելույթները որպես օպերային երգչուհի, սակայն շարունակել է ակտիվորեն համերգներ տալ ևս յոթ տարի[6]։

Գալլի-Կուրչին տիրապետում էր օրինակելի կոլորատուրային սոպրանոյի, փառաբանվում էր բարդագույն ստեղծագործությունները մեծ թեթևությամբ և նրբագեղությամբ կատարելու ունակությամբ։ Պահպանվել են նրա կատարմամբ դասական մեներգերի («Լյուչիա դի Լամերմուր», ««Սևիլյան սափրիչ», «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Լակմե» և այլն) բազմաթիվ ձայնագրություններ[6]։

Գալլի-Կուրչի կրկնակի ազգանունը երգչուհին կրել է 1908 թվականից, երբ առաջին անգամ ամուսնացավ. նրա ամուսինն էր դարձել մարքիզ Լուիջի Կուրչին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Օպերա Վիվրա
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 131. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիտա Գալլի-Կուրչի» հոդվածին։