Էմմի Դեստին (Ema Destinnová (փետրվարի 26, 1878(1878-02-26)[1][1][2][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][1][2][…] - հունվարի 28, 1930(1930-01-28)[3][4][1][…], Չեսկե Բուդյովիցե, Չեսկե Բուդեյովիցեի շրջան, Չեխիա[1][1][2][…]), չեխ օպերային սոպրանո ուժեղ ու բարձր քնարական-դրամատիկ ձայնով։ Կարիերան անցկացրել է և՛ Եվրոպայում, և՛ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։

Էմմի Դեստին
չեխ․՝ Ema Destinnová
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1878(1878-02-26)[1][1][2][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][1][2][…]
Մահացել էհունվարի 28, 1930(1930-01-28)[3][4][1][…] (51 տարեկան)
Մահվան վայրՉեսկե Բուդյովիցե, Չեսկե Բուդեյովիցեի շրջան, Չեխիա[1][1][2][…]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունթարգմանչուհի, օպերային երգչուհի, մանկավարժ, բանաստեղծուհի, երաժիշտ և գրող
Ստորագրություն
Изображение автографа
 Emmy Destinn Վիքիպահեստում
Էմմի Դեստինը վարդերի հետ, 1919

Կենսագրություն խմբագրել

 
«Una partita a poker», Պուչինիի «La fanciulla del West » օպերայի գլխավոր դրվագներից մեկը․ Միննի՝ Էմմի Դեստին, Ջոնսոն՝ Էնրիկո Կարուզո

Էմիլի Պավլինա Վենչեսլավա Կիտտլովան ծնվել է Պրահայում, որն այն ժամանակ գտնվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կազմում։

Տասներեք տարեկանից վոկալի դասեր է ստացել Մարի Մարիա վոն Դրեգեր Լոեվ-Դեստինից, որի ազզգանունն օգտագործել է որպես նրան ուղղված հարգանքի նշան։ Դրեզդենի պետական օպերայում կարճ ժամանակով աշխատելուց հետո նրան թույլատրվել է հեռանալ, բայց 1897 թվականին Պրահայի Ազգային թատրոնը մերժել է նրան[6]։ 1898 թվականի հուլիսի 19-ին Բեռլինի պետական օպերայում հանդես է եկել դեբյուտով, կատարելով «Գեղջկական ասպետություն» օպերայից Սանտուցցայի դերերգը[6]։ Այնպիսի հաջողություն է արձանագրել, որ օպերայի ադմինիստրատորն անմիջապես նրան աշխատանքի է ընդունել։ Այդ ժամանակ ընդամենը տասնինը տարեկան էր, բայց շուտով ձայնով ու դերակատարումներով հմայել է բեռլինյան ունկնդրին։ Բեռլինյան օպերայում աշխատել է մինչև 1909 թվականի հոկտեմբերի 27-ը։ Երգել է 54 օպերաներում, այդ թվում՝ 12 պրեմիերաներում[6]։

1901 թվականին միջազգային համբավ է ձեռք բերել, երբ հրավիրվել է գերմանական Բայրոյթի թատրոնում երգելու Սենտայի դերերգը «Թռչող հոլանդացի» օպերայից։ Նույն դերակատարմամբ հանդես է եկել նաև հաջորդ տարի[7]։

Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում առաջին անգամ հանդես է եկել 1904 թվականի մայիսի 2-ին «Դոն Ժուան» օպերայից Դոննա Աննայի դերակատարմամբ։ Հաջորդ երկու համերգաշրջանների ընթացքում այնտեղ հանդես է եկել մի քանի այլ օպերաներում, այդ թվում՝ «Մադամ Բատերֆլայ» օպերայի լոնդոնյան պրեմիերան Կարուզոյի հետ։ Մետրոպոլիտենյան օպերայում դեբյուտը տեղի է ունեցել 1908 թվականին «Աիդա» օպերայի հանրահայտ բեմադրությամբ, երբ արդեն ավարտել էր պայմանագիրը բեռլինյան օպերայի հետ։ Երկու տարի անց Մետրոպոլիտեն օպերայում կերտել է Միննիի դերը Պուչինիի «La fanciulla del West» օպերայում, կրկին հանդես գալով Կարուզոյի հետ դիրիժոր Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ[8]։

 
Էմմի Դեստինի հուշաքարը Տրշեբոն քաղաքի մերձակայքում

Թեև մեծ հաջողությունների է հասել Վագների օպերաների թեթև դերակատարումների մեջ, նրա սպինտո ձայնն ավելի հարմար էր գերմանական երաժշտության համար։ Գերազանց է կատարել նաև «Կարմեն» օպերայի ֆրանսերեն դերակատարումը, որտեղ մրցակցության մեջ է մտել Էմմա Կալվեի հետ, ինչպես նաև Աիդայի, Մադամ Բատերֆլայի ու Լեոնորայի («Տրուբադուր») իտալերեն դերերգերը[9]։

Առաջին աշխարհամարտը մեծ հարված է հասցրել Դեստինի կարիերային։ 1914 թվականին պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է իր հայրենիք, բայց հայրենասեր չեխ ընդդիմության հետ կապերի պատճառով նրա անձնագիրն անվավեր է ճանաչվել։ Ստիպված է եղել մնալ իր ամառանոցում մինչև պատերազմի ավարտը։ 1919 թվականին վերադարձել է Մետրապոլիտեն օպերա, բայց ձայնն արդեն առաջվանը չէր ու նրան նյու յորքյան հանդիսատեսի սրտում արդեն փոխարինել էին նոր սերնդի երգչուհիները, սակայն շարունակել է այնտեղ հանդես գալ մինչև 1921 թվականը[9]։

Վերջին տարիներ և մահ խմբագրել

Վերադարձել է Չեխոսլովակիա, որտեղ 1923 թվականին ամուսնացել է չեխական օդուժի սպա Ժոզեֆ Հալսբախի հետ։ 1926 թվականին հրաժեշտ է տվել բեմին ու իր ծննդյան 52-ամյակից մեկ ամիս առաջ կաթվածից վախճանվել Չեսկե Բուդյովիցե քաղաքում։ Հուղարկավորվել է Պրահայի Վիշեգրադյան գերեզմանատանը[9]։

Ժառանգություն խմբագրել

1996 թվականին պատկերվել է 2,000 չեխական կրոնա թղթադրամի վրա[10]։ Աստերոիդների գոտու գլխավոր 6583 Destinn աստղակերպն անվանվել է նրա պատվին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. BillionGraves — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Černušák, Gracián; Štědroň, Bohumír; Nováček, Zdenko, eds. (1963). Československý hudební slovník I. A–L (Czech). Prague: Státní hudební vydavatelství. էջ 231.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Macy, Laura Williams (2008). The Grove Book of Opera Singers (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-533765-5.
  8. «Emmy Destinn | Czech singer». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Hudební Slavnosti Emy Destinnové». www.festival-ed.cz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  10. "Czech Bank Issues Updated 2,000 Koruna" Արխիվացված 2011-07-25 Wayback Machine by Kerry Rodgers, numismaster.com (27 August 2007)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմի Դեստին» հոդվածին։