Նելլի Մելբա
Նելլի Մելբա (անգլ.՝ Nellie Melba, ծնված որպես Հելեն Պորտեր Արմսթրոնգ (Helen Porter Armstrong), օրիորդական ազգանունը՝ Միտչել, մայիսի 19, 1861[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] և Richmond, Ավստրալիա[5] - փետրվարի 23, 1931[1][5], Սիդնեյ, Ավստրալիա[5]), ավստրալիացի երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։
Նելլի Մելբա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Nellie Melba |
Ի ծնե անուն | անգլ.՝ Helen Porter Mitchell |
Նաև հայտնի է որպես | Nellie Melba |
Ծնվել է | մայիսի 19, 1861[1][2][3][…] Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] կամ Richmond, Ավստրալիա[5] |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 23, 1931[1][5] (69 տարեկան) Սիդնեյ, Ավստրալիա[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և ինքնակենսագիր |
Երգչաձայն | light soprano?[4] |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Պրեսբիտերական կանանց քոլեջ և Westonbirt School? |
Ամուսին | Charles Nesbitt Frederick Armstrong? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
«Մելբա» կեղծանունը վերցրել է ի պատիվ ծննդավայր Մելբուրնի։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է երաժիշտների ընտանիքում, ավարտել է Պրեսբիտերականների քոլեջը (աղջիկների համար նախատեսված), որտեղ և բացահայտվեց նրա երաժշտական տաղանդը։ Ավելի ուշ նա սովորել է Փարիզում, Մաթիլդա Մարկեզի մոտ, ով մեծ ազդեցություն ուներ նրա վրա, և հենց նա համոզեց, որպեսզի ունենա կեղծանուն։
Ստեղծագործություն խմբագրել
Նրան միջազգային ճանաչում բերեց 1887 թվականին Բարսելոնայում կայացած ելույթը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում, Ջիլդիի դերը։ Նա հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։ Իր ամենահայտնի դերերից եղել է Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամմերմուր» օպերայում, Լյուչիայի դերը։
Մահացել է սեպսիսից։
Ինքնակենսագրություն խմբագրել
- Melodies and Memories (1925)
Ճանաչում և ժառանգություն խմբագրել
Երգչուհու համաշխարհային փառքը եղել է անգնահատելի։ Նա Բրիտանական կայսրության Մեծ խաչ միաբանության անդամ է (1918, 1927), ընդ որում Մելբան բրիտանացի դերասանուհի Մեյ Ուիթի հետ եղել է առաջին թատերարվեստի ներկայացուցիչը, որը եղել է Բրիտանական կայսրության օրդենի անդամ։ Մելբան եղել է առաջին ավստրալուհին, որի դիմանկարը հայտնվել է լոնդոնյան «Թայմս» ամսագրի շապիկին (1927 ապրիլ)։ Նելլի Մելբան Ադելինա Պատտիի հետ եղել է առաջին երգչուհին, ում ձայնը ձայնագրվել է։ Նրանց մարմարե կիսանդրիները երգչուհիների միակ արձաններն են լոնդոնյան Քովենթ Գարդենի ճեմասրահում։ Մելբաի անունը կրում է Մելբուրնի կոնսերվատորիան, իսկ Մելբուրնի համալսարանը ունի Մելբա սրահ։ Մելբաի անունով է կոչված Կանբերայի արվարձաններից մեկը։ Երգչուհու մասին ֆիլմեր են նկարահանվել 1953 և 1987 (հեռուստասերիալ) թվականներին։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
Հայտնի ֆրանսիացի խոհարար Օգյուստ Էսկոֆեն երգչուհու համար, որը անհանգստանալով իր կոկորդի համար և վախենալով ուտել պաղպաղակ, ստեղծեց քաղցրավենիք «Մելբայի դեղձ» անունով․ դեղձի կեսը ավելացրած վանիլային պաղպաղակ և Մելբայի սոուս՝ պատրաստված թեթևակի քաղցրացրած թարմ ազնվամորուց[6]։ Մելբայի հացիկները (խրթխրթան հացի բոված կտորներ) նույնպես Էսկոֆեն կոչել է նրա պատվին[7][8]։
Երաժշտական հատվածներ խմբագրել
Ah, fors e lui, Տրավիատա, 1907 |
Sempre libera, Տրավիատա, 1904 |
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Риман Г. Армстронг (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 53.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ [«Peach Melba (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2016-05-20 Peach Melba (անգլ.)]
- ↑ Humes James C. (1978)։ Speaker's Treasury of Anecdotes About the Famous։ Harper and Row։ էջեր 19
- ↑ Great British Cookbook - Melba Toast (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 382)։ |