Օստապ Բենդեր, Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» ու «Ոսկե հորթը» վեպերի գլխավոր հերոս, «մեծ կոմբինատոր», «դրամանիշների համար գաղափարական պայքարող», որը գիտեր «փող կտրելու (հափշտակելու) 400 համեմատաբար ազնիվ մեթոդ»։ Ռուս գրականության մեջ խաբեբայապատումների ամենահայտնի հերոսներից։

Օստապ Բենդեր
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակԻլյա Իլֆ և Եվգենի Պետրով
Ներկայացված էՈսկե հորթը և Տասներկու աթոռ
Սեռարական
Ազգությունանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Բնակության վայրԽՍՀՄ
Տարիք27-33
Ծննդյան տարեթիվ1897-1900
Ծննդավայրհավանաբար Օդեսա
Մահվան տարեթիվաշուն, 1927 (մտացածին)
Մահվան վայրՄոսկվա (մտացածին)
Ընտանիքամուրի
Երեխաներչունի
Մականուն«Մեծ կոմբինատոր»
Մասնագիտությունcon artist
ՆախատիպՕսիպ Շոր և այլք
Դերը կատարել ենԻգոր Գորբաչով
Սերգեյ Յուրսկի
Ֆրենկ Լանջելլա
Արչիլ Գոմիաշվիլի
Անդրեյ Միրոնով
Սերգեյ Կռիլով
Գեորգի Դելիև
Նիկոլայ Ֆոմենկո
Օլեգ Մենշիկով
 Ostap Bender Վիքիպահեստում

Բենդերը ներկայանում է որպես Օստապ-Սուլեյման-Բերտա-Մարիա-Բենդեր-բեյ («12 աթոռ» վեպում) և Բենդեր-Զադունայսկի («Ոսկե հորթը» վեպում)։ «Ոսկե հորթը» վեպում Բենդերին անվանում են նաև Օստապ Իբրագիմովիչ։

Կենսագրություն խմբագրել

Անվան ծագում խմբագրել

Օստապի անցյալը շատ մշուշոտ է։ Վեպի հեղինակները նրա անցյալը հիշատակում են անցողակի․

  Իր կենսագրությունից նա սովորաբար հաղորդում է միայն մի մանրուք․ «Իմ հայրը,− ասել է նա,− եղել է թուրքական հպատակ»։  

Ըստ մի վարկածի՝ հոր՝ թուրքական հպատակության մասին հիշատակումը և «Իբրագիմովիչ» հայրանունը ցույց չեն տալիս Թուրքիայի հետ էթնիկ կապը[1]։ Դրանից ժամանակակիցները ենթադրեցին, որ Բենդերի հոր բնակության վայրը Օդեսայում է, որտեղ հրեա վաճառականներն ընդունել էին թուրքական հպատակություն, որպեսզի իրենց երեխաները կարողանան խուսափել կրոնական պատկանելությամբ պայմանավորված մի շարք խտրական օրենքներից և միևնույն ժամանակ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք ստանան։ Բացի այդ, Իբրագիմ անունը, ինչպես հայտնի է, Աբրահամ անվան արաբական ձևն է։ Կա վարկած, որ «թուրքական հպատակ» արտահայտությունն ուներ թաքնված մեկ այլ իմաստ, որը հասկանալի էր Ռուսաստանի հրեական սփյուռքին։ Այնտեղ «թուրքական հպատակ» անվանում էին սիոնիստական շարժման հետևորդներին։

Ըստ մեկ այլ վարկածի՝ Իլֆը և Պետրովը մտածված Բենդերին տվել են «միջազգային» ուկրաինական- (Օստապ) − հրեական- (Բենդեր) − թուրքական (Իբրագիմովիչ, -Սուլեյման, -Բեյ) անունը հենց նրա համար, որպեսզի բացառեն վերը բերված մեկնաբանությունները և ընդգծեն այդ անձնավորության բազմակողմանիությունն ու համընդհանրությունը։ Ինչպես հայտնի է, Օդեսան միջազգային քաղաք է, ինչպիսին էր նաև «12 աթոռ» և «Ոսկե հորթը» վեպերի հեղինակաների դուետը։ Պատմաբան Վիկտոր Խուդյակովը հայտնել է օդեսացի հեղինակների կողմից գլխավոր հերոսի ազգանունների փոխառության հնարավորության մասին հայրենի քաղաքի մոտակա անուններով, որը ռումիներեն այդպես էլ կոչվում է՝ Բենդեր(ռումիներեն՝ Bender)[2]։ Չէ՞ որ «12 աթոռ» վեպում հիշատակվում է և Կոլումբի Ժորժետա Տիրասպոլի ակրոբատիկական թատրոնը, իսկ Բենդերին և Տիրասպոլն ընկած են Դնեստրի հակառակ ափերում։ Բացի այդ, Բենդերի քաղաքն ունի թուրքական անցյալ, առավել հայտնի է թուրքական ամրոցներով[3]։

«Ոսկե հորթը» վեպի վերջաբանը նույնպես հաստատում է Վ․ Խուդյակովի ենթադրությունը։ Օստապը ԽՍՀՄ սահմանից չի անցնում Լեհաստան կամ Ֆինլանդիա, չի լողում Ստամբուլի մոտի ծովով[4], այլ անցման համար ընտրում է Ռումինիանն՝ Դնեստր գետը՝ Տիրասպոլի մոտ[2], իսկ Բենդերին նրա մյուս ափում է (այդ ժամանակ Ռումինիայի տարածքն էր)։

Բենդերի կյանքը մինչև 1927 թվականը խմբագրել

Օստապը ծնվել է կամ 1899-1900 թվականների («Տասներկու աթոռ» վեպում 1927 թվականի ամռանն իրեն անվանում է «27-ամյա տղամարդ»), կամ էլ 1896-1897 թվականների ընթացքում («Ոսկե հորթը» վեպում 1930 թվականի աշնանը Բենդերն ասում է․ «Ես 33 տարեկան եմ, Հիսուս Քրիստոսի տարիքում…»)։

Նշվում է, որ Բենդերը սովորել է «Իլիադայի մասնավոր գիմնազիայում»[5]։ Բացի այդ, նույն վեպում (XIII գլուխ), երբ Վասիսուալի Լոխանկինը խոսում է «գյուղացիական մեծ ճշմարտության» մասին, Օստապ Բենդերը, գործից տեղեկացված լինելով, նշում է․

  — Գյուղացիակա՞ն․․․ ինչպես նաև կանեփային, տնահյուս և վաղեմի։ Այդպես, այդպես։ Մի խոսքով, ասացեք, գիմնազիայի ո՞ր դասարանից են ձեզ վռնդել վատ սովորելու համար։ Վեցերորդի՞ց։ ․․․Նշանակում է՝ դուք չհասա՞ք մինչև Կրաևիչի ֆիզիկան։  

Երիտասարդ ժամանակ Բենդերը «կերակրվում էր նրանով, որ Խերսոնի տոնավաճառում ցույց էր տալիս հաստ ու լայնակուրծք մի վանականի, հրամցնելով նրան որպես մորուքավոր կնոջ բնության անբացատրելի մի երևույթ»[6]։ Այս դրվագը ցույց է տալիս կապը ամերիկացի հայտնի արկածախնդիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի կերպարի հետ։

Շչուկինին Բենդերի պատմածից[7] հետևում է, որ Օստապը 1919 թվականի ձմռանն ապրել է Միրգորոդում, որտեղ ծավալվում էր Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը։ Եվ, դատելով հավերժ հրեայի մասին պատմության մանրամասնություններից[8], Օստապ Բենդերն այդ ժամանակ զբաղվել է մաքսանենգությամբ։

Հայտնի է, որ 1922 թվականին Օստապ Բենդերը նստած է եղել Տագանկայի բանտում․ այնտեղ նրան տեսել էր Յակով Մենելաևիչը («Կոլումբ» թատրոնի ադմինիստրատորը), որն այնտեղ բանտարկված է եղել «դատարկ պատճառով»[9]։ Բենդերը բանտից դուրս գալուց հետո հարգում է քրեական օրենսգիրքը (խորհրդային քրեական առաջին օրենսգիրքն ընդունվել է հենց 1922 թվականին) և աշխատում այնպիսի եղանակներով, որոնք չեն հակասում օրենսգրքի հոդվածներին[10]։

Բացի այդ, Օստապը մինչև 1930 թվականն առնվազն մեկ անգամ եղել է Միջին Ասիայում։

«Տասներկու աթոռ» խմբագրել

 
Պյատիգորսկ, Պրովալի մուտքը
 
Օստապ Բենդերի արձանը Սանկտ Պետերբուրգում
  «Տասներկուսի կեսին հյուսիս-արևմուտքից, Չմարովկա գյուղի կողմից, Ստարգորոդ մտավ քսանութ տարեկան մի երիտասարդ։ Նրա հետևից վազում էր մի խուժան։  

Այսպես վեպում առաջին անգամ հայտնվում է մեծ կոմբինատորը։

Ըստ վեպի մի շարք մեկնաբանների (մասնավորապես, Մ․ Օդեսկոյի և Դ․ Ֆելդմանի)՝ նկարագրությունը վկայում է, որ Ստարգորոդ էր եկել կալանավոր, բազմիցս դատապարտված և վերջերս ազատ արձակված, այն է՝ կրկնահանցագործ (խարդախ մարդ, որն ազատվելուց անմիջապես հետո նոր խարդախության պլաններ է մշակում)։ Ի դեպ, նա անտուն թափառաշրջիկ էր, որը ցուրտ գարնանը (ջրափոսերը սառել էին) չուներ ո՛չ վերարկու, ո՛չ գուլպաներ, բայց ճանապարհորդում էր նորաձև կոստյումով և պճնազարդ կոշիկներով․

  «Նա նույնիսկ վերարկու չուներ։ Երիտասարդը քաղաք մտավ գոտկատեղում նեղ, կանաչ կոստյումով։  

Չնայած կրկնահանցագործի համար այդտեղ ոչ մի անսովոր բան չկա։ Բնակարան նա չունի և չպետք է ունենա․ խորհրդային օրենսդրությունը նախատեսում էր, որ դատապարտյալները, «զրկվելով ազատությունից», զրկվում են նաև «բնակելի տարածություն զբաղեցնելու իրավունքից»[11]։ Նշանակում է՝ նա անտուն էր դարձել դեռևս առաջին ձերբակալումից հետո, գնալու ոչ մի տեղ չուներ և հանդերձները պահելու տեղ էլ չկար։ Եթե «28-ամյա երիտասարդին» ձերբակալել էին ցրտերն ընկնելուց առաջ, ապա նա այդ ժամանակ հագին վերարկու չուներ։ Բենդերը կոշիկներն ու կոստյումը պահել էր, քանի որ դատավճիռը կայացնելուց հետո դրանք վերցրել էին և վերադարձրել ազատվելուց հետո, գուլպաներն ու սպիտակեղենը, որ բանտարկյալներին էին թողել, մաշվել էին։ Օստապը ազատազրկման վերջնաժամկետն անցկացրել էր Բանտարկության ընդհանուր վայրում, այսինքն՝ ՈՒԽՍՀ տարածքում, որի հեռավոր արևելքում գտնվում է Չմարովկան (ՌԽՍՖՀ-ում Բանտարկության ընդհանուր վայրեր չէին, այլ՝ ուղղիչ տներ)։

«Ոսկե հորթը» խմբագրել

Ըստ գրող Դանիել Կլուգերի[12]՝ «Ոսկե հորթը» վեպի կառուցվածքն իրենից ներկայացնում է դասական դետեկտիվ, որի տարրերը ծաղրանմանեցված են։

Ամբողջ դիոլոգիան իրենից ներկայացնում է արկածախնդրի կենսագրությունը, որն սկզբում կալանավոր էր, հետո դարձավ խուզարկու։

Օստապ Բենդերի գործողություններն իր կենսագրության առաջին մասում («12 աթոռ») կարող են ենթակա լինել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին, իսկ երկրորդ մասում («Ոսկե հորթը») նա, ըստ էության, հետաքննում է հանցագործություն, թեև նպատակը շորթումն է։ Հերոսի այդպիսի երկակիությունն ամբողջովին բնորոշ է դասական դետեկտիվին։

Հերոսի սպանությունը և հարությունը խմբագրել

«Ոսկե հորթը» վեպի նախաբանում Իլֆը և Պետրովը կատակով պատմում են, որ «12 աթոռ» վեպի վերջը գրելիս ծագում է արդյունավետ ավարտի հարցը։ Համահեղինակների միջև վեճ է առաջանում Օստապին սպանե՞լ, թե՞ կենդանի թողնել, ինչը գժտության պատճառ է հանդիսանում։ Վերջ ի վերջո, որոշում են վիճակ հանել։ Շաքարամանի մեջ դնում են երկու թուղթ, որոնցից մեկի վրա նկարված էր գանգ և հավի երկու ոսկրիկ։ Դուրս է գալիս գանգը, և երեսուն րոպեից մեծ կոմբինատորն այլևս չկար։

Ըստ Ե․ Պետրովի եղբոր՝ Վալենտին Կատաևի ( («Ադամանդե իմ թագը» գրքում) «12 աթոռ» վեպի սյուժեի հիմքը վերցված է Արթուր Կոնան Դոյլի «Վեց Նապոլեոններ» ստեղծագործությունից, որտեղ թանկարժեք քարը թաքցված էր ֆրանսիացի կայսեր գիպսե կիսանդրիներից մեկի մեջ։ Կիսանդրիների հետևից էին ընկել 2 հանցագործներ, որոնցից մեկը վերջում ածելիով սպանեց իր հանցակցին[13]։ Բացի դրանից, Կատաևը հիշեցնում է և «երիտասարդ, վաղամեռիկ խորհրդային գրող Լև Լունցի սաստիկ զվարճալի պատմությունն այն մասին, թե ինչպես բուրժուական ընտանիքը խորհրդային իշխանությունից փախչում է արտասահման՝ իր ադամանդները թաքցնելով հագուստի խոզանակի մեջ»։

«Ոսկե հորթը» վեպում Օստապը «հարություն է առնում»։ Հեղինակների կողմից նկարագրված վզի սպին խոսում է այն մասին, որ նախկին ուսանող Իվանոպուլոն տուն էր վերադարձել ճիշտ ժամանակին, որպեսզի «վիրաբույժները կարողանան փրկել իմ երիտասարդ կյանքը»։

«Ոսկե հորթը» վեպի վերջում սահմանն անցնելիս ռումինացի սահմանապահները Օստապին կողոպտում են։ Օստապը կենդանի է մնում, ինչը կարող է ենթադրել Օստապի արկածների շարունակվելու մասին։

1933 թվականին մամուլում հայտնվեց «Սրիկա» պայմանական վերնագրով Բենդերի մասին երրորդ վեպի ազդագրերը, բայց Իլֆի և Պետրովի այդ գաղափարն անկատար մնաց։ Սակայն 20-րդ դարի վերջին շուկայում հայտնվեցին մի շարք «շարունակություններ»։

Արտաքինը և որոշ բնութագրեր խմբագրել

Դատելով բոլոր բնութագրերից՝ Օստապը հետաքրքիր արտաքինով բավականին գրավիչ երիտասարդ էր։ Նա բարձրահասակ էր, աթլետիկ կառուցվածքով, մաշկը՝ թխավուն երանգով, աչքերը կապույտ էին, մազերը՝ կապտավուն-սև։ Չնայած աղքատությանն ու անհայտ ծագմանը՝ Օստապը շատ խելացի էր, հնարամիտ և ուշիմ։ Հմայիչ էր, դուր էր գալիս բոլոր տարիքի կանանց։ Ուներ հիանալի դերասանական հմտություններ, կարողանում էր հիանալի ստել։ Սննդի և կացարանի նկատմամբ պահանջկոտ չէր, ինչն ավելի շուտ պայմանավորված էր երիտասարդ տարիքով։ Հարբում էր հազվադեպ, բայց անվրեպ․ այսպես, «12 աթոռ» վեպում նա հարբում է «լեռնային ռեստորանում մինչև փայտացում»։ Ընդհանուր առմամբ՝ Օստապը մարդ էր, որը շատ էր ուզում ապրել, այս կյանքում փորձել ամեն ինչ, բայց նրա ճանապարհին շատ խոչընդոտներ կային։ Դա է պատճառը, որ Օստապը թունոտ, սարկաստիկ ցինիկ էր, որն ամեն ինչում իր համար շահ էր փնտրում։ Օստապը շատ հեռատես էր և խորամանկ։ Միգուցե կենսական այլ հանգամանքներում նա լավ կարիերա կունենար, լավ փող կաշխատեր («Եթե նա իր բոլոր ուժերը գործադրեր պոզերի և սմբակների իսկական մթերման վրա, ապա պետք է ենթադրել, որ մուշտուկի ու սանրի գործը հումքով ապահովված կլիներ առնվազն մինչև ընթացիկ բյուջետային հարյուրյամյակի վերջը։»[14]), բայց նա գերադասում է թափառել քաղաքներով՝ գոյատևելով շահադիտական խարդախ գործերով, պատահական խաբեություններով և սպասելով «կապույտ եզերանախշերով սկուտեղի», որով իրեն կմատուցեն բավականին մեծ գումար։ Հենց դա էլ նրա ողբերգությունն էր․ արտակարգ խելքի տեր, հնարամիտ, ժամանակակից մարդը, այսպես կոչված, ողորմելի գոյություն է քարշ տալիս։ Նա չի կարող երկար նստել մի տեղում․ շատ պլաններ և հույսեր ուներ։ Եռանդունության, գաղափարների անսպառության, հարուստ երևակայության և միևնույն ժամանակ հումորի զգացման, մարդկայնության (իր ուղեկիցների նկատմամբ հարաբերություններում) շնորհիվ է Օստապը սիրվել ընթերցողների կողմից։

Խարդախություններ խմբագրել

Աշխույժ բնավորությունը, հոգեբանական գիտելիքները, դերասանական ընդունակությունները և թղթադրամների նկատմամբ սերն Օստապին հնարավորություն էին տալիս կատարել բավականին խելացի խարդախություններ, որոնց զոհ էին դառնում ինչպես առանձին մարդիկ, այնպես էլ միաժամանակ մեծ խմբեր։

  • Ստարգորոդում Օստապը մի գիշերվա ընթացքում տեղական «նախկիններից» և նէպականներից կազմակերպեց ընդհատակյա կազմակերպություն՝ Խորհրդային իշխանություններին՝ «Սրի և խոփի միությանը» տապալելու համար։ Նորադարձ մարտիկները «Բեռլինից ժամանած» առաջնորդին անմիջապես զոհաբերեցին խոշոր գումար։ «Սրի և խոփի» անդամներն այնքան էին հավատում ձեռնարկի լրջությանը, որ վերջ ի վերջո մեղայականով ներկայացան անվտանգության օրգաններին։ Բենդերին հաջողվեց նրանցից մեկից (Կիլյարսկի) ևս երկու անգամ դրամաշնորհ ստանալ «սուրբ նպատակով» («Տասներկու աթոռ»)։
  • Այդտեղ էլ Բենդերը ներխուժում է ծերանոց՝ ներկայանալով որպես հրդեհային պաշտպանության տեսուչ։ Այդպիսով նա կարողացավ ստուգել շենքը, պարզել աթոռներից մեկի ճակատագիրը, անվճար ճաշել և վախեցած կառավարչից կաշառք ստանալ («Տասներկու աթոռ»)։
  • Հանուն այրի Գրիցացուևայի աթոռների՝ Բենդերն ամուսնացավ նրա հետ․ աղքատ կնոջ կահույքը գողանալը նա իր արժանապատվությունից ցածր համարեց։ Հեռակա կերպով ամուսնալուծվեց հետագայում, այդ մասին հիշատակվում է «Ոսկե հորթը» վեպում։
  • Որպեսզի «Կոլումբ» թատրոնի հետ նավով մեկնի հյուրախաղերի, նկարել չկարողացող Օստապը ներկայանում է որպես դիպլոմավորված նկարիչ, Բարձրագույն նկարչական-տեխնիկական արվեստանոցի շրջանավարտ, իսկ Վորոբյանինովին ներկայացնում է որպես իր ենթավարպետ։ Այդ խաբեությունը, սակայն, արագ բացահայտվեց («Տասներկու աթոռ»)։
  • Մերձվոլգյան Վասյուկի քաղաքում Օստապը ներկայացավ որպես միջազգային գրոսմայստեր՝ տեղի շախմատային բաժանմունքում միաժամանակյա խաղի սեանս անցկացնելու համար և միամիտ գավառացիներին համոզեց «Վասյուկինյան միջազգային մրցախաղ-1927» կազմակերպության իրական լինելը։ Մրցախաղին պետք է մասնակցեին ժամանակի ուժեղագույն շախմատիստները։ Մրցախաղից հետո Վասյուկինը պետք է դառնար ԽՍՀՄ-ի նոր մայրաքաղաքը (Նյու-Մոսկվա), իսկ ավելի ուշ՝ ամբողջ աշխարհինը։ Վասյուկիում Բենդերն ամբողջ կյանքում երկրորդ անգամ էր շախմատ խաղում («Տասներկու աթոռ»)։
  • Պյատիգորսկում Օստապը հանգստացողներին հաջողությամբ վաճառեց բոլորի համար բաց «Պրավալի» մուտքի տոմսերը՝ «Պրավալի կապիտալ վերանորոգման համար, որպեսզի շատ չփլվի»։ Այնտեղ Բենդերի հինգրոպեանոց հրահանգներից հետո սնապարծ ազնվական Վորոբյանինովն սկսեց գործել որպես մուրացկան («Տասներկու աթոռ»)։
  • Արբատով քաղաքում Բենդերը ներկայացավ որպես Շմիդտի որդի և քաղգործկոմի նախագահից մի փոքր ֆինանսական օգնություն ստացավ։ Երբ անսպասելի նախագահի առանձնասենյակ մտավ «լեյտենանտի երկրորդ որդին», Բենդերը կարողացավ փրկել իրավիճակը և անպատիժ հեռանալ («Ոսկե հորթը»)։
  • Իր տրամադրության տակ ունենալով Ադամ Կոզլևիչի ավտոմեքենան՝ Բենդերը Չերնոմորսկի ճանապարհին որոշ ժամանակ ներկայացավ որպես մեծ ավտովազքի հրամանատար («Ոսկե հորթը»)։
  • Չերնոմորսկի ճանապարհին Օստապը ամերիկացի զբոսաշրջիկներին վաճառեց տնային պայմաններում ցորենից օղի թորելու տեխնոլոգիան․ «Ճանապարհին թավալվում էին փողերը։ Ես դրանք հավաքեցի։ Նայեք, դրանք նույնիսկ փոշոտ չեն» («Ոսկե հորթը»)։
  • Միջոցառումներից մեկի ժամանակ Բենդերը հանրությանը ներկայացավ որպես հնդիկ քուրմ և յոգ Ռաբինդրանաթ Թագորի սիրելի, Միութենական հանրապետությունների վաստակավոր արտիստ Յոքանաան Մարուսիձե․ «Հնդկական ֆակիր։ Անտեսանելի հավիկ։ Համարներ Շերլոկ Հոլմսի փորձով։ Ոգիների նյութականացում և փղերի բաժանում» («Ոսկե հորթը»)։
  • Ալեքսանդր Կորեյկոյի գործի քննության ժամանակ Բենդերը, դատելով վեպի տեքստից, նույնիսկ չի փորձում ներկայանալ որպես իշխանության ներկայացուցիչ։ Այնուամենայնիվ գողերը և պետական գույքը հափշտակողները դողում էին նրա առաջ և իրար ընդհատելով հաղորդում անհրաժեշտ տեղեկությունը («Ոսկե հորթը»)[15]։ Օստապը ստեղծեց «Պոզեր և սմբակներ» կեղծ գրասենյակը, որի ավանումը դարձավ հասարակ անուն մեկօրյա ընկերությունների համար։
  • Չերնոմորսկում մնալով առանց փողի՝ Բենդերը մեկ գիշերվա ընթացքում հորինեց «Պարանոցը» կինոսցենարը և այն վաճառեց տեղական կինոֆաբրիկային։ Սցենարը, ըստ երևույթին, կինոռեժիսորներից ոչ մեկը չփորձեց էլ կարդալ («Ոսկե հորթը»)։
  • Կորեյկոյի հետքերը գտնելով Արևելա-Սիբիրյան մագիստրալի զոդման վայրում՝ Բենդերը ներկայացավ որպես «Սևծովյան թերթի» թղթակից։ Լրագրող Ուխուդշանսկուն վաճառելով իր կազմած թերթերի համար հոդվածներ և ակնարկներ գրելու ունիվերսալ ցուցումների «Փառավոր հավաքածուն»՝ ծախսելու փող ձեռք բերեց («Ոսկե հորթը»)։

Բենդերի կերպարը վեպերում խմբագրել

Նկատելի է, որ «Տասներկու աթոռ» և «Ոսկե հորթը» վեպերում Բենդերի կերպարները խիստ տարբերվում են։ «Տասներկու աթոռ» վեպում նրա կերպարը սխեմատիկ է, ըստ էության, նա երևակայական կերպար է։ Նա գրեթե չի սխալվում, ամեն ինչ նրան տրվում է հեշտությամբ, նա լավատես է և կենսուրախ։ «Ոսկե հորթը» վեպում Բենդերի կերպարն ավելի խորն է, նրանում արդեն կարելի է տեսնել կենդանի մարդու՝ իր բոլոր ցավերով, ուրախություններով և երազանքներով։

Հնարավոր նախատիպեր խմբագրել

Բենդերի հիմնական նախատիպը համարվում է Օդեսայի քրեական հետախուզության նախկին աշխատակից, բանաստեղծ Անատոլի Ֆիոլետովի ավագ եղբայր Օսիպ Շորը։ Նա ծնվել է 1899 թվականի մայիսի 30-ին Նիկոպոլում[16]։ 1917-1919 փորձել է սովորել Պետրոգրադի Տեխնոլոգիական ինստիտուտում, բայց, վերադառնալով Օդեսա, բազմաթիվ արկածներ է ունեցել․ ապրուստի միջոցներ ձեռք բերելու նպատակով ներկայացել է որպես նկարիչ, շախմատի գրոսմայստեր, փեսացու, հակախորհրդային ընդհատակյա կազմակերպության ներկայացուցիչ[17]

Այդ վարկածի օգտին անուղղակիորեն արտահայտվել է գրող Վալենտին Կատաևը«ինչ վերաբերում է Օստապ Բենդերի վեպի կենտրոնական կերպարին, ապա այն գրվել է Օդեսայի մեր ընկերներից մեկի կողմից։ Կյանքում, իհարկե, նա կրել է այլ ազգանուն, իսկ Օստապ անունը պահպանվել է որպես շատ հազվադեպ հանդիպող։ Օստապ Բենդերի նախատիպը եղել է մի երիտասարդ հրաշալի բանաստեղծի ավագ եղբայրը․․․ Նա ոչ մի կապ չուներ գրականության հետ և ծառայում էր ավազակության դեմ պայքարի քրեական հետախուզությունում․․․»[18]։

Գրքի հրատարակումից հետո Օ․ Շորը Իլֆից և Պետրովից պահանջեց «հեղինակային վարձատրություն» կերպարն օգտագործելու համար, բայց գրողները ծիծաղեցին և բացատրեցին, որ կերպարը հավաքական է, հետևաբար վարձատրության մասին խոսք գնալ չի կարող, հետագայում Օսիպը հրաժարվեց իր պահանջից՝ միայն գրողներին խնդրելով վերակենդանացնել հերոսին[19]։

Հետազոտող Սերգեյ Բելյակով կարծիքով Բենդերի նախատիպը Վալենտին Կատաևն է[20]։

Անհրաժեշտ է նա նշել, որ 1926 թվականին՝ Բենդերի՝ գրքի էջերում հայտնվելուց մեկ տարի առաջ, Մոսկվայում, որտեղ ապրում էին Իլֆը, Պետրովը և Կատաևը, Վախթանգովի թատրոնում մեծ հաջողությամբ (տրվել է միայն 200 ներկայացում) բեմադրվեց Միխայիլ Բուլգակովի «Զոյկինի բնակարանը» պիեսը (այն ցուցադրվեց նէպ-ի բնույթին համապատասխան)։ Պիեսի կերպարներից էր Ամետիստովը՝ հենց ինքը Պունկինովսկին, հենց ինքը Անտոն Սիգուրաձեն, ամեն ինչով նման ապագա Բենդերին[21]։ Այդ հմայիչ խաբեբան, արտիստիկ սրիկան, էլեգանտ խարդախը շատ ակտիվ էր և պերճախոս, կարողանում էր ելք գտնել տարբեր իրավիճակներում։ Ամետիստովը, ինչպես և Բենդերը, պիեսի հենց սկզբում ազատվեց բանտից։ Ամետիստովը գնդակահարվեց Բաքվում, ինչպես Բենդերն սպանվեց Մոսկվայում, բայց երկուսն էլ հրաշք ձևով վերակենդանացան։ Ամետիստովը կարողանում էր համոզել ում ուզում էր և ինչ ուզում էր (բացի ոստիկաններից)։ Ամետիստովի երազանքը Լազուր ափն էր և սպիտակ տաբատը («- Ա՜խ, Նիցցա, Նիցցա․․․ Լազուր ափ, և ես սպիտակ տաբատով նրա ափին լինեի»[21][22]։

«Ոսկե հորթը» վեպի հինգերորդ գլխում Օստապ Բենդերն ուղեկիցներին պատմում է ակումբային բեմերում ունեցած իր աշխատանքային փորձի մասին, երբ ներկայացել է որպես ֆակիր, գուշակ և աճպարար Յոքանաան Մարուսիձե։ Մեծ կոմբինատորի համար էստրադային ամպլուայի նախատիպ է հանդիսացել 1920-ական թվականների 2-րդ կեսին Սեն-Վերբունդ կեղծանունով հանդես եկող լենինգրադցի արտիստը (1883-1941)[23]։ Ապացույցները ներկայացված են Անդրեյ Ֆեդորովի «Ո՞վ է «Ոսկե հորթը» վեպի ֆակիրը» ուսումնասիրության մեջ[24]։

19-րդ դարում մեծ կոմբինատորի կերպարը Ռիոյի մասին երազանքով կանխագործել է բարոն Նիկոլայ ֆոն Մենգդենը (գեներալ ֆոն Մենգդենի և բարոնուհի Ամալյայի որդին) (1822-1888), որը 1844 թվականին խարդախությամբ հայտնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Ներկայանալով որպես ռուս սենատոր՝ նա ունկնդրություն է ստացել Բրազիլիայի կայսր Պեդրու II-ից։ Ռիո դե Ժանեյրոյում ժամանակն «ուրախ» անցկացնելով՝ Նիկոլայ Մենգդենը վերադարձել է Ռուսաստան, որտեղ արդեն ազատվել էր ծառայությունից։ Այդ պատմությունը ներկայացված է 1908 թվականին հրատարակված «Ռուսական հնություն» ամսագրում՝ բարոնուհի Սոֆյա Մենգդենի հուշերում[25]։

Օստապն էկրաններին խմբագրել

Վեպերն էկրանավորվել են ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում։ Օրինակ՝ «Տասներկու աթոռ» վեպն էկրանավորվել է Լեհաստանում, Գերմանիայում, Կուբայում[26]։ Արտասահմանյան առաջին էկրանավորման մեջ սյուժեն էականորեն փոխվել է, ինչպես նաև փոխվել են գլխավոր հերոսների անունները։ Ստորև ներկայացվում են Օստապ Բենդերի դերակատարները։

Դերակատար Ֆիլմի ռեժիսոր Էկրանավորման թվական
Իգոր Գորբաչյով Ալեքսանդր Բելինսկի 1966
Իգոր Գորբաչյովը հեռուստաէկրանների առաջին Օստապ Բենդերն է։ Էկրաններին հայտնվել է 1966 թվականին Լենինգրադի հեռուստաընկերության «Տասներկու աթոռ» հեռուստաներկայացումով։
Սերգեյ Յուրսկի Միխայիլ Շվեյցեր 1968
Սերգեյ Յուրսկին, 1968 նկարահանվելով «Ոսկե հորթը» ֆիլմում, առաջին Օստապ Բենդերն էր կինոյում։ Հատկանշական է, որ ֆիլմի նկարահանման ժամանակ Յուրսկին 33 տարեկան էր (ծնվել է 1935 թվականին), որն ամբողջովին համապատասխանում էր վեպին․ «Ես 33 տարեկան եմ, Հիսուս Քրիստոսի տարիքը։ Իսկ ի՞նչ եմ ես արել մինչև հիմա․․․»
Ֆրենկ Լանջելլա Մել Բրուքս 1970
Ֆրենկ Լանջելլան Օստապ Բենդերի դերը խաղացել է ամերիկյան «12 աթոռ» ֆիլմում։ Միակ դերակատարն է, որ համապատասխանում է հեղինակային բնութագրին․ «28 տարեկան» (այսինքն՝ երիտասարդ և ոչ թե հասուն մարդ, ինչպես մյուսները), «զինվորական կեցվածքով»։
Արչիլ Գոմիաշվիլի Լեոնիդ Գայդայ 1971
Արչիլ Գոմիաշվիլին Օստապի դերը խաղացել է երկու անգամ՝ Լեոնիդ Գայդայի «12 աթոռ» կինոնկարում և Յուրի Կուշներյովի «Վաղուց անցած-գնացած օրերի կատակերգություն» (1980) ֆիլմում։ Գայդայի կինոնկարում հիվանդ Գոմիաշվիլիի խզխզոցի պատճառով Բենդերը խոսում է Յուրի Սարանցևի ձայնով (մեկ այլ վարկածի համաձայն՝ դրա պատճառը Գոմիաշվիլիի ձայնում վրացական առոգանության առկայությունն էր)[27]։ Չնայած Արչիլ Գոմիաշվիլիի տարիքը բոլորովին չի համապատասխանում Բենդերի՝ վեպում ներկայացված տարիքին, բայց բազմաթիվ հանդիսատեսներ նրան համարում են[28][29][30] «12 աթոռ» վեպի բոլոր էկրանավորումների լավագույն Բենդերը։
Իվան Դարվաշ Միկլոշ Սինետար 1974
Իվան Դարվաշը Բենդերի դերը խաղացել է 1974 թվականին «Ոսկե հորթը» ներկայացման մեջ, որը հունգարական հեռուստաընկերության համար նկարահանել էր Միկլոշ Սինետարը։
Անդրեյ Միրոնով Մարկ Զախարով 1976
Անդրեյ Միրոնովը Օստապ Բենդերի դերով հանդես է եկել 4-սերիաանոց «12 աթոռ» ֆիլմ-մյուզիքլում։
Սերգեյ Կռիլով Վասիլի Պիչուլ 1933
Երգիչ Սերգեյ Կռիլովը Օստապ Բենդերի դերը խաղացել է Վասիլի Պիչուլի Ապուշի երազները ֆիլմում (1993)։ Բենդերը մոտ 40 տարեկան էր։
Գեորգի Դելիև Ուլրիկե Օտինգեր 2003
Գերմանացի ռեժիսոր Ուլրիկե Օտինգերի «Տասներկու աթոռ» ֆիլմի գլխավոր դերը կատարել է օդեսացի Գեորգի Դելիևը[31][32]։
Նիկոլայ Ֆոմենկո Մաքսիմ Յուրևիչ 2005
Նիկոլայ Ֆոմենկոն Բենդերի դերը խաղացել է 2005 թվականին «12 աթոռ» բեմադրության մեջ, որը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 2005 թվականի հունվարի սկզբին։
Օլեգ Մենշիկով Ուլյանա Շիլկինա 2006
2006 թվականին նկարահանվեց ութսերիաանոց «Ոսկե հորթը» սերիալը, որտեղ Օստապ Բենդերի դերակատարն Օլեգ Մենշիկովն էր։ Մենշիկովի կողմից Օստապի կերպարի մարմնավորումը ճանաչվել է ամենաանհաջողներից մեկը[33]։

Արձաններ խմբագրել

Պատկեր:Памятник Остапу Бендеру (Чебоксары).jpg
Օստապ Բենդերի և Կիսա Վորոբյանինովի արձանը Չեբոքսարիում (քանդակագործ՝ Վլադիմիր Նագորնով)
 
Օստապ Բենդերի արձանը Վինիցկի շրջանի Կոմարով գյուղում[34]։ Տեղադրել է Պավել Իսիդորովիչ Ստյագայլոն, քանդակագործ՝ Յուրի Կոզարացկի։

Օստապ Բենդերին արձաններով անմահացրել են մի շարք քաղաքներում[35][36]։

  • Բերդյանսկ, Զապորոժի մարզ − անմահացվել է Շուրա Բալագանովի հետ միասին Պ․ Պ․ Շմիդտի անվան այգում։
  • Ժմերինկա, Ուկրաինայի Վինիցի մարզ, կայարանի մոտ − արձանը կազմում են կանգնած Օստապը և նրա շուրջը գտնվող աթոռները (ներկայումս արձանն այդ վայրում չէ, տեղական իշխանության որոշմամբ հանվել է 2012 թվականին)։
  • Եկատերինբուրգ − Օստապ Բենդերի և Կիսա Վորոբյանինովի արձանը տեղադրվել է 2007 թվականի օգոստոսին Բելինսկի փողոցում։
  • Կոզմոդեմյանսկ (Մարի Էլ հանրապետություն), Վասյուկովի նախատիպ − 12 աթոռների արձանը տեղադրվել է Չեռնիշևի փողոցում։
  • Կրասնոդար − Ռաշպիլևի փողոցի «Ոսկե հորթը» սրճարանի մուտքի մոտ։
  • Կրեմենչուգ, Պոլտավայի մարզ − Սոբորնի փողոց, «Գալակտիկա» առևտրի հարևանությամբ։
  • Մելիտոպոլ, Բ․ Խմելնիցկու և Ուկրաինայի հերոսների փողոցների խաչմերուկում՝ «Սիթի» սրճարանի հարևանությամբ։
  • Սանկտ Պետերբուրգ[37], իտալական փողոցի տուն 4՝ Արվեստի հրապարակից և Ռուսաստանի պետական թանգարանից ոչ հեռու։
  • Օդեսա − Դերիբասովի կենտրոնական ռեստորաններից մեկի մուտքի մոտ։
  • Պյատիգորսկ − արձան «Պրովալի» հարևանությամբ[38]։
  • Սանկտ Պետերբուրգ − մեծ կոմբինատորի արձանը տեղադրվել է 2000 թվականի հուլիսի 25-ին՝ Օստապի «ծննդյան օրը», Իտալական փողոցի համար 4 տանը՝ նախկին «Ոսկե Օստապ» ռեստորանի մուտքում[39]։
    • Սեստրորեցկ − Օստապ բենդերի անվան ժողովրդական գրականության թանգարան[40]։
  • Ստարոբելսկ, Լուգանսկի մարզ − Օստապ բենդերի արձանը տեղադրվել է Լվովի համալսարանի զբոսապուրակում՝ Չմարովկա գյուղի ուղղությամբ։
  • Խարկով − արձանների շարք։
  • Չեբոկսարի − Օստապ Բենդերի և Կիսա Վորոբյանինովի արձանը Եֆրեմովի ծառուղում։
  • Էլիստա − ձեռքին շախմատի ձի պահած Օստապ Բենդերի արձանը տեղադրվել է Օստապ Բենդերի պրոսպեկտում 1999 թվականին։
  • Կրիմսկ, Կրասնոդարի երկրամաս − Նստարանին նստած Օստապ Բենդերի արձանը տեղադրվել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում․․․ ուղիղ ոստիկանության շրջանային կառավարման բաժանմունքի դիմաց։
  • գյ․ Կոմարով, Վինիցկի շրջան − Օստապ Բենդերի արձանը 12 աթոռների հետ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Օստապ Բենդերն այդես էլ չիմացավ, թե իրականում ինչ եղան տիկին Պետուխովայի գանձերը, որոնք պահված էին աթոռի մեջ։ Նա համոզված էր, որ Կիսա Վորոբյանինովը գտել է զոքանչի ոսկիները։ «…ազնվականության նախկին պարագլուխը՝ հենց ինքը ՔԿԱԳ-ի մատենավար Կիսա Վորոբյանինովը։ Մենք նրա հետ միասին փնտրում էինք 150000 ռուբլի արժողությամբ երջանկություն։ Եվ ահա գումարը գտնելու ամենավճռորոշ պահին հիմար պարագլուխն ածելիով սրածեց իմ վիզը։ Ա՜խ, դա ինչքան ստոր էր, Կորեյկո։ Ստոր և ցավոտ։»
  • Եվգենի Վեսնիկը, Սատիրայի թատրոնի ապագա դերասանը, Բենդերի դերը խաղացել է նախ «Ոսկե հորթը» ներկայացման մեջ, որը 1956 թվականին բեմադրել է Էմմանուիլ Կրասնյանսկին, այնուհետև «12 աթոռ» բեմադրության մեջ, որի ռեժիսորը Էրաստ Գարինն է։ Ընդհանուր առմամբ Ե․ Վեսնիկը «մեծ կոմբինատորի» դերը խաղացել է 6 անգամ[41]։ Ի դեպ, «Դերասանի գրառումներ» գրքում Վեսնիկը պատմում է հետևյալ պատմությունը․

«1950-ականներ։ Հերթական հյուրախաղերն Օդեսայում, բայց արդեն Սատիրայի թատրոնի կազմում։ Գիշերվա ժամը մեկն է։ Գնում եմ Դերիբասովայով։ Ամենուրեք «Ոսկե հորթը» ներկայացման գովազդներ են, դերասանների նկարներ, տեսարաններ։
Ինձ է մոտենում երիտասարդների մի խումբ և շրջապատում։ Դա մի քիչ անհարմար էր։ Պարզվում է՝ ճանաչել էին։
− Դո՞ւք եք օպերային թատրոնում Բենդեր խաղալու։ (Մեր ներկայացումները տեղի էին ունենում Օդեսայի օպերային թատրոնում։)
− Ես։
− Շատ հաճելի է,− միանգամայն բարեկամաբար շարունակում են երիտասարդները։− Իսկ դուք բեմում խոսելու եք այնպե՞ս, ինչպես մենք Օդեսայում ենք խոսում, թե՞ այնպիսի շեշտադրությամբ, ինչպես Մոսկվայում եք խոսում։
− Ես պետք է խոսեմ ինչպես Մոսկվայում։
− Բայց դա ի՞նչ կապ ունի Բենդերի հետ։ Հիմարություն։ Գնացինք, տղանե՛ր։»[42]։

  • Օստապ Բենդերի պատվին է անվանվել «Ոսկե Օստապ» հումորի ամենամյա փառատոնը, որն անցկացվում է 1992 թվականից Սանկտ Պետերբուրգում, և հանձնվում են այդ փառատոնի մրցանակները։
  • «Վինապ» ԲԲԸ (նախկին Նովոսիբիրսկի գարեջրի-գինու գործարանը) արտադրեց «Ընկեր Բենդեր» ապրանքանիշով գարեջուր, որի պիտակի վրա պատկերված են Բենդերը, Կոզլևիչը, Պանիկովսկին և Բալագանովը «Անտիլոպա Գնու» ավտոմեքենայում և գրքից արված քաղվածքներ։
  • 90-ականների սկզբներին կինոյում Օ․ Բենդերի դերակատարներից Արչիլ Գոմիաշվիլին Մոսկվայում հիմնել է «Ոսկե Օստապ» ակումբ-ռեստորանը։
  • Օստապ Բենդերի պատվին անվանվել է (7113) Ostapbender աստերոիդը, որը հայտնել է աստղագետ Լյուդմիլա Կարաչկինան 1986 թվականի սեպտեմբերի 29-ին Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. Одесский, Д. Фельдман. Литературная стратегия и политическая интрига. «Двенадцать стульев» в советской критике рубежа 1920—1930-х годов
  2. 2,0 2,1 Худяков В. В. Афера Чичикова и Остап Бендер // В цветущих акациях город… Бендеры: люди, события, факты / ред. В. Валавин. — Бендеры: Полиграфист, 1999. — С. 83—85. — 2000 экз. — ISBN 5-88568-090-6
  3. Худяков В. В. В цветущих акациях город… Бендеры: люди, события, факты / ред. В. Валавин. — Бендеры: Полиграфист, 1999. — 464 с. — 2000 экз. — ISBN 5-88568-090-6
  4. Эдуард Багрицкий. «Контрабандисты» (1927)
  5. «Ոսկե հորթը» վեպ, XVII գլուխ
  6. «Ոսկե հորթը» վեպ, XVI գլուխ
  7. «Տասներկու աթոռ», XXV գլուխ
  8. «Ոսկե հորթը» վեպ, XXVII գլուխ
  9. «Տասներկու աթոռ», XXX գլուխ․ «Կոլումբի թատրոնում»
  10. «Տասներկու աթոռ», XXIII գլուխ․ «Աբեսալոմ Վլադիմիրովիչ Իզնուրենկով»
  11. ՌԽՖՍՀ Բնակարանային օրենսգիրք, հոդված 60, մաս 2, կանոն 18։
  12. Даниэль Клугер. «Первый сыщик Советского Союза». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. http://biblioteka.org.ua/book.php?id=112101364&p=40 Электронная библиотека — Книги для читателей и качателей (Фантастика. Фэнтези Фэнтази Рассадин С., Сарнов. В стране литературных героев 1-2
  14. «Ոսկե հորթը», XVII գլուխ
  15. Հենց մուտքի մոտ Պոլիխաևը ձեռքերով բռնեց Օստապին և թոթովեց․

    − Ես ոչինչ չեմ թաքցրել։ Ազնիվ խոսք։ Ես կարո՞ղ եմ հանգիստ լինել։ Ճի՞շտ է։

    − Մարդուն լիարժեք հանգստություն կարող է տալ միայն ապահովագրության վկայականը,− պատասխանեց Բենդերը՝ չդանդաղեցնելով ընթացքը։− Այդպես Ձեզ կպատասխանի կյանքի ապահովագրության ցանկացած գործակալ։ Անձամբ ինձ Դուք էլ պետք չեք։ Իսկ պետությունը, հավանաբար, շուտով Ձեզանով կհետաքրքրվի։

  16. Информация об Осипе Шоре
  17. Осип Шор Արխիվացված 2007-08-27 Wayback Machine Со ссылкой на материалы газеты «Новые известия» от 6 ноября 1999 г.
  18. В. Катаев. Алмазный мой венец / М., «Советский писатель», 1979.
  19. Эпоха. События и люди. Արխիվացված 2011-11-25 Wayback Machine //ТВ-канал «Белорусское телевидение|Беларусь», 23 ноября 2011, 15:30
  20. Сергей Беляков. Одинокий парус Остапа Бендера / «Новый Мир» 2005, № 12
  21. 21,0 21,1 Левин А. Б. «Двенадцать стульев» из «Зойкиной квартиры»
  22. Михаил Булгаков. Собрание сочинений в пяти томах. Том 3: Пьесы. М: Художественная литература, 1992. «Зойкина квартира». Комментарии
  23. «Семен Савельевич Дубров». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  24. Федоров А. Н. (22.10.2014). «Кто он, факир из «Золотого теленка»?». РАИ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  25. «Отрывках семейной хроники» (из воспоминаний баронессы Софии Менгден)
  26. Список зарубежных экранизаций
  27. Андрей Велигжанин. За Высоцкого в «Стряпухе» пел солист хора / «Комсомольская правда», 26.02.2004
  28. Евгения Павлова (23.03.2014). «Каким был Остап Бендер в отечественном и зарубежном кино». Российская газета. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  29. Борис Рогинский Интеллигент, сверхчеловек, манекен - что дальше? Экранизации романов Ильфа и Петрова // Звезда. — 2005. — № 11.
  30. М. Воронов (С. Курий) Три Остапа // Твоё время. — 2003. — № 1. Архивировано из первоисточника 16 փետրվարի 2016.
  31. Der Film ZWÖLF STÜHLE: Анонс фильма на сайте режиссёра Ульрике Оттингера.
  32. Фильмография Георгия Делиева Արխիվացված 2008-02-14 Wayback Machine.
  33. Война «Золотого телёнка» и «В круге первом»: проиграли зрители
  34. «Депутат сільради відірвав голову Остапу Бендеру?». 33kanal.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  35. Валентина Шенкман Бендериана в камне и бронзе // Литература. — ИД «Первое сентября», 2007. — № 20.
  36. Памятники Остапу Бендеру
  37. Памятник Остапу Бендеру в Москве (Памятники кинозвездам и киногероям)
  38. Памятник Остапу Бендеру в Пятигорске(չաշխատող հղում)
  39. «Памятник Остапу Бендеру в Санкт-Петербурге». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  40. Ostap Bender's National Literary Museum
  41. Евгений Весник: «…Люблю пьяниц»
  42. «Читать онлайн - Весник Евгений - Записки артиста». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստապ Բենդեր» հոդվածին։