Ոսկե հորթը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ոսկե հորթը» (ռուս.՝ Золотой телёнок), Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի կողմից գրված վեպ, որը ավարտել են 1931 թվականին։ Սյուժետային հիմնական գիծը «Տասներկու աթոռ»-ի հիմնական հերոսի՝ Օստապ Բենդերի անվերջանալի արկածները և 1930֊ական թվականների խորհրդային կյանքի ֆոնին կատարվող գործողությունները են։ Ժանրը՝ արկածային վեպ, սոցիալական երգիծանք, վեպ-ֆելիետոն։
Ոսկե հորթը ռուս.՝ Золотой телёнок | |
---|---|
Հեղինակ | Իլֆ և Պետրով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | satirical fiction? |
Կազմված է | Thirteenth Baal? և Eastern Variant? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Օստապ Բենդեր, Շուրա Բալագանով, Պանիկովսկի, Ադամ Կոզլևիչ, Կորեյկո, Sitz-Chairman Funt?, Զոսյա Սինիցկայա, Vasisualy Lokhankin? և Old Man Sinitsky? |
Ստեղծման տարեթիվ | 1931 |
Նկարագրում է | Arbatov?, Chernomorsk? և Turkestan–Siberia Railway? |
Նախորդ | Տասներկու աթոռ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակիչ | Thirty Days? |
Հրատարակման տարեթիվ | 1931 |
Վիքիքաղվածք | Ոսկե հորթը |
Վեպն առաջացրել է խառը ռեակցիաներ գրական հասարակությունում։ Այս տարաձայնությունները ծավալվեցին Օստապ Բենդերի կերպարի շուրջ, որը գրախոսների կարծիքով, շատ հմայիչ կերպար է և հանձին Վասիսուալյա Լոխանկինի, որը միակն էր, որ քննադատների շարքում տեսավ ռուսական ինտելիգենցիայի ծաղրանկարը։
Ստեղծագործությունը տպագրվել է «30 օր» ամսագրում (1931, № 1—7, 9—12)։ 1931 թվականի մայիսին «Ոսկե հորթը» տպագրվել է փարիզյան «Սատիրիկոն» ամսագրում։ Առաջին առանձին հրատարակչությունը եղել է 1932 թվականին ԱՄՆ֊ում, անգլերեն լեզվով (Farrar and Rinehart Incorporated կողմից, Նյու Յորք)։ Ռուսերենով առաջին հրատարակչությունը եղել է 1933 թվականին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե հորթը» հոդվածին։ |