Իվան Դարվաշ (հունգ.՝ Darvas Iván, իսկական անունը՝ Սիլարդ Դարվաշ հունգ.՝ Darvas Szilárd, 14 հունիսի, 1925, Բեյե, Չեխոսլովակիա (ներկայում՝ Սլովակիա) – 3 հունիսի, 2007, Բուդապեշտ, Հունգարիա), թատրոնի, կինոյի ու հեռուստատեսության հունգարացի դերասան, հնչյունավորող, նկարիչ։ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1975), Կոշութի մրցանակի դափնեկիր (1952, 1955, 1978, 1980, 1998)։

Իվան Դարվաշ
հունգ.՝ Darvas Iván
Ծնվել էհունիսի 14, 1925(1925-06-14)[1][2]
ԾննդավայրBehynce, Tornaľa, Revúca District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Մահացել էհունիսի 3, 2007(2007-06-03)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[3]
Քաղաքացիություն Հունգարիա
Ազգությունհունգար
Մասնագիտությունդերասան, քաղաքական գործիչ, ռեժիսոր, թատրոնի դերասան և կինոդերասան
Ակտիվ շրջան1947-2007
Ամուսին(ներ)Klári Tolnay? և Erzsébet Házy?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0201780
ԿինոՊոիսկID 20103
Իվան Դարվաշ՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Իվան Դարվաշը ծնվել է 1925 թվականի հունիսի 14-ին Բեյեում (ներկայում դա Սլովակիայի Տոռնալյա քաղաքն է)։ Մանկությունն անցկացրել է Պրահայում, որտեղ նրա հայրն աշխատում էր որպես լրագրող։ Վաղ տարիքում սովորել է խոսել գերմաներեն (հաճախել է գերմանալեզու դպրոց) և ռուսերեն (նրա մայրը՝ Անտոնինա Եվդոկիմովնան, ծագումով ռուս էր), իմացել է նաև չեխերեն ու անգլերեն։

1946 թվականին Բուդապեշտում ավարտել է Թատրոնի և կինոյի բարձրագույն դպրոցը։ Խաղացել է Միշկոլցի թատրոններում։ 1949-1956 թվականներին եղել է Բուդապեշտի «Մադաչ» (հունգ.՝ Madách Színház) թատրոնի թատերախմբի անդամ։ 1966-2007 թվականներին ընդգրկված է եղել Բուդապեշտի «Վիգ» (հունգ.՝ Vigh) թատրոնի թատերախմբում[4]։

Կինոյում Իվան Դարվաշի դեբյուտը կայացել է 1947 թվականինԲեստերցի պաշարումը»)։ Առաջին նշանակալի դերը եղել է Ֆերենց Լիստի դերը «Էրկել/Հունգարական մեղեդիներ» ֆիլմում (1952)։ Ճանաչում է ձեռք բերել «Լիլիոմֆի» (1954) ֆիլմում կատարած գլխավոր դերի, ինչպես նաև «Կիրակնօրյա սեր/Զինվորական համազգեստով» (1957) ֆիլմում, «Կրտսեր սերժանտն ու մյուսները» (1965, ռեժիսոր՝ Մարտոն Կելետի) կատակերգությունում, «Ցուրտ օրեր/ Շուրջկալ հունվարին» (1966, ռեժիսոր՝ Անդրաշ Կովաչ) դրամայում, Տ․ Դերիի «Սեր» (1971, ռեժիսոր՝ Կարոյ Մակ) նովելի էկրանավորման մեջ կատարած դերերի շնորհիվ։ 1960-1990-ական թվականներին եղել է հունգարական կինեմատոգրաֆիայի առաջատար դերասաններից մեկը[4]։

1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ Իվան Դարվաշ ստեղծել է հեղափոխական կոմիտե, որպեսզի ազատի եղբորը բանտից։ Այդ պատճառով հեռափոխության ճնշումից հետո նա դատապարտվել է 22 ամսվա ազատազրկման, կորցրել է աշխատանքը և որոշ ժամանակ աշխատել է որպես սևագործ բանվոր։

1973 թվականից հայտնի է եղել նաև որպես նկարիչ-գրաֆիկ։ Տպագրվել է նրա նկարների ալբոմը, բազմիցս կազմակերպել է նկարների ցուցահանդեսներ[4]։

1990-1994 թվականներին Իվան Դարվաշը եղել է Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր․ ներկայացրել է Ազատ դեմոկրատների միությունը։

Իվան Դարվաշն ամուսնացած է եղել դերասանուհի Կլարի Տոլնաիի (ունեցել են որկու երեխա), Իրեն Մոտորչայի ու երգչուհի Էրժեբետ Հազիի (հունգ.՝ Házy Erzsébet) հետ[5]։

Իվան Դարվաշը մահացել է 2007 թվականի հունիսի 3-ին Բուդապեշտում։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1947 – Բեստերցի պաշարումը / Beszterce ostroma
  • 1949 – Տաք դաշտեր / Forró mezőkԼացի Լենդել
  • 1949 – / DíszmagyarԴոդո
  • 1949 – Կինը ճանապարհ ընկնում / Egy asszony elindul
  • 1952 – Էրկել / ErkelՖերենց Լիստ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Հունգարական մեղեդիներ» խորագրով)
  • 1952 – Բարձրացել է ծովը / Föltámadott a tengerՊալ Վաշվարի
  • 1954 – Ազգականներ / Rokonok
  • 1954 – Լիլիոմֆի / LiliomfiԼիլիոմֆի
  • 1954 – Կյանքի նշան / ÉletjelՅանչո (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Տասնչորս փրկված կյանքեր» խորագրով)
  • 1955 – Բուդապեշտի գարունը / Budapesti tavaszԿարագանով
  • 1955 – Հիվանդասենյակ № 9 / A 9-es kórteremբժիշկ Շոշ
  • 1956 – Այցելություն / GázolásԱնդրաշ Չանադի (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Յուդիտ Բենդիչի հանցանքը» խորագրով)
  • 1956 – Ամերիկյան քեռին / Dollárpapaբժիշկ Ենյո Սեկերեշ
  • 1956 – Հեքիաթ 12 միավորի մասին / Mese a 12 találatrólԳեզա Ֆազեկաշ
  • 1957 – Կիրակնօրյա սեր / BakaruhábanՇանդոր (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Զինվորական համազգեստով»)
  • 1957 – Արկածներ Գերոլշտայնում / Gerolsteini kalandՄարտին
  • 1964 – Նոր Գիլգամեշ / Új GilgamesԴավիթ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Ճակատագրին հակառակ»)
  • 1964 – / Férjhez menni tilos!Ալան Բրաուն
  • 1964 – / Miért rosszak a magyar filmek?Զենեսերզյո
  • 1964 – Նորից / IgenՅանոշ Կիշ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Մի սիրո պատմություն» խորագրով)
  • 1964 – Ոսկե գլուխ / Az aranyfej (ԱՄՆ-Հունգարիա)
  • 1964 – Ի՞նչ է արել Ձերդ գերազանցությունը ժամը 3-ից 5-ը / Mit csinált Felséged 3-tól 5-ig?թագավոր Մատյաշ
  • 1965 – Կրտսեր սերժանտն ու մյուսները / A tizedes meg a többiekԷդուարդ Գալֆի
  • 1965 – Արտույտ / PacsirtaՖերի Ֆյուզեշ (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Սիրելի բռնակալը» խորագրով)
  • 1965 – / A tenger csendjeՎերներ ֆոն Էբրենակ (հեռուստատեսային)
  • 1965 – Սիրելն արգելվում է / Tilos a szerelemհերցոգ
  • 1965 – / Denevérհերցոգ Կառնևալ (հեռուստատեսային)
  • 1966 – Շատ հավատարմություն ոչնչից / Sok hűség semmiértԿանտոր
  • 1966 – Հունգարացի նաբոբ / Egy magyar nábobԱբելինո Կարպատի
  • 1966 – Զոլտան Կարպատի / Kárpáthy ZoltánԱբելինո Կարպատի (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Զոլտան Կարպատիի ճակատագիրը» խորագրով)
  • 1966 – Ոչ գեղեցիկ լեդին / Un Fair LadyՀիգինս (հեռուստատեսային)
  • 1967 – Սառած կայծակներ / Die gefrorenen Blitzeգիտնական-ատոմիստ (ԳԴՀ)
  • 1967 – Սիրո երեք գիշեր / Egy szerelem három éjszakájaԲոլդիժար
  • 1967 – Այրին ու կապիտանը / Az özvegy és a századosՖերի
  • 1967 – Էտյուդ կանանց մասին / Tanulmány a nőkrőlԴենեշ
  • 1968 – Ցուրտ օրեր / Hideg napokՏարպատակի (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Շուրջկալ հունվարին» խորագրով)
  • 1968 – Դու մարգարե էիր, թանկագինս / Próféta voltál szívemԳաբոր Սաբադոշ
  • 1968 – Տղաները հրապարակից / Fiúk a térrőlԴիոգենես
  • 1969 – Ժառանգը / Az örökösբժիշկ Պերեշ
  • 1969 – Բարի գալուստ, պարոն մայոր / Isten hozta, őrnagy úr!Բեսելյո (հնչյունավորում)
  • 1970 – N.N., «մահվան հրեշտակը» / N.N., a halál angyalaԲժիշկ Լորանդ
  • 1970 – Մեծ կապույտ նշան / A nagy kék jelzésՄոց
  • 1970 – Ցանկություն Անադա անունով / Touha zvaná AnadaԿրիշտոֆ
  • 1970 – Սեր / SzerelemՅանոշ
  • 1971 – Բռնվիր ամպերից— Յանոշ Պերցել (ԽՍՀՄ-Հունգարիա)
  • 1971-1993 – Երաժշտական հեռուստաթատրոն / Zenés TV színházդատավոր (սերիալ)
  • 1973 – Ժամանակի պատուհանը / Az idö ablakaiգիտնական
  • 1973 – Չինական սափոր / Kínai kancsóՄարտին Լովագ (հեռուստատեսային)
  • 1974 – Յոթ տոննա դոլար / Hét tonna dollárԶիմա
  • 1974 – Պենդրագոնի լեգենդը / A Pendragon legendaEarl of Gwynmedrl
  • 1974 – Մոլեգնություն / ÁmokfutásՄարիայի հայրը (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Մոլագարների վազքը» խորագրով)
  • 1974 – Դժոխք / Pokol - Inferno (հեռուստատեսային)
  • 1974Ոսկե հորթը / AranyborjúՕստապ Բենդեր (հեռուստատեսային)
  • 1974 – / NapraforgóԱնդոր
  • 1975 – Կեցցես, Բանյովսկի / Vivát, Benyovszky!D'Aquillon (մինի սերիալ)
  • 1975 – Նախագահը / Az Elnökasszony (հեռուստատեսային)
  • 1977 – Պարոնայք Գլեմբաի / A Glembay családԼեոն Գլեմբաի (հեռուստատեսային)
  • 1979 – / Az örök Don Juan (հեռուստատեսային)
  • 1980 – Մեծ ոսկերիչը / A nagy ékszerészԴյարոշ (հեռուստատեսային)
  • 1980 – Ես տեսնում եմ գունավոր երազներ / Színes tintákról álmodomԱսպետ
  • 1981 – Ամեն մուկ սիրում է պանիր / Minden egér szereti a sajtot — Զաքարիաս (հնչյունավորում, հեռուստատեսային)
  • 1984 – / Megbízható úriemberկոմս (հեռուստատեսային)
  • 1987 – Ոչ ոք հետ չի վերադառնա / Nessuno torna indietroՀորշ (մինի սերիալ)
  • 1988 – Նախարար / MiniszterՖերենց Լիստ (հեռուստատեսային)
  • 1989 – Մեկ շաբաթում / Hét akasztott (հեռուստատեսային)
  • 1994 – Մահ ծանծաղուտում / Halál sekély vízbenԿոզլով
  • 1998 – Տղան «Մերալ» ֆիրմայից / A Morel fiúՏանար (կարճամետրաժ)
  • 1999 – Բերեղինա, կամ Շվեյցարիայի վերջին օրերը / Beresina oder Die letzten Tage der Schweizռեժիսոր Վետերլի
  • 1999 – Յակոբ Սուտասանը / Jakob the Liar – Հարդտլոֆ
  • 1999 – Մարիամը՝ Հիսուսի մայրը / Mary, Mother of Jesus – Սիլա (հեռուստատեսային)
  • 2000 – Ֆիլմ / Film...
  • 2002 – Մարդ-կամուրջը / A Hídember — Մետերնիխ
  • 2003 – Սուրբ Իվանի օրը / Szent Iván napjaտարեց դերասան
  • 2003 – Մեկ շաբաթ Պեշտում ու Բուդայում / Egy hét Pesten és BudánԻվան Դրեգեյ
  • 2004 – / Hóesés a VizivárosbanՆադյապա (հեռուստատեսային)
  • 2005 – Վինի Թուխ / MicimackóEeyore (հեռուստատեսային)
  • 2007 – Թակարդ կատուների համար-2 / Macskafogó 2: A sátán macskájaԲոբ Պոլյակոֆ (հնչյունավորում)

Պարգևներ խմբագրել

  • Կոշութի մրցանակ (1952, 1955, 1978, 1980, 1998)
  • Մարի Յասաիի մրցանակ (1955, 1967)
  • Significant artist award մրցանակ (1969)
  • Excellent artist award մրցանակ (1975)
  • "Erzsébet Prize" մրցանակ (1989)
  • Հունգարիայի կինոքննադատների միության մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար (2003)
  • Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր արտիստ (1969)
  • Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1975)
  • Հունգարական ազգի դերասան (2000)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Deutsche Nationalbibliothek Record #124440185 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 «Իվան Դարվաշը kino-teatr.ru կայքում». Վերցված է 25 հոկտեմբերի, 2016-ին.
  5. «Իվան Դարվաշը kinopoisk.ru կայքում». Վերցված է 25 հոկտեմբերի, 2016-ին.

Գրականություն խմբագրել

  • Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, «Советская энциклопедия», 1987. — с. 112

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դարվաշ» հոդվածին։