Սերգեյ Յուրսկի

խորհրդային բեմի և կինոյի ռուս դերասան, թատերական ռեժիսոր, սցենարիստ

Սերգեյ Յուրևիչ Յուրսկի (ռուս.՝ Серге́й Ю́рьевич Ю́рский, մարտի 16, 1935(1935-03-16)[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2019(2019-02-08)[4][3], Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասան և ռեժիսոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987)։

Սերգեյ Յուրսկի
Ծնվել էմարտի 16, 1935(1935-03-16)[1][2][3]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 8, 2019(2019-02-08)[4][3] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունԼենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1955)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, ռեժիսոր, գրող, թարգմանիչ և դասախոս
Ամուսին(ներ)Զինաիդա Շարկո և Նատալյա Տենյակովա
Երեխա(ներ)Դարյա Յուրսկայա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Յուրսկին ծնվել է Լենինգրադում, Յուրի Սերգեևիչ Յուրսկու ընտանիքում[9], ով Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի գեղարվեստական ղեկավարն էր, ղեկավարում էր Լենկոնցերտը։ Գոյություն ունի լայն տարածված շփոթություն, ըստ որի Յուրսկին Սերգեյ Յուրևիչի կեղծանունն է։ Իրականում, դա նրա ազնվական հոր` Յուրի Սերգեևիչ Ժիխարևի կեղծանունն էր[10], որը նա վերցրել էր դեռ պատանեկան հասակում, գիմնազիայում ներկայացումներ խաղալու ժամանակ, և այն ուղղակի նրա անվան (Յուրի) պարզ տառադարձումն էր[11]։ Մայրը` Եվգենիա Միխայլովնա Յուրսկայա-Ռոմանովան (1902-1971), երաժշտության ուսուցչուհի էր։ Սովորել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Ուսումնառության ժամանակ մասնակցել է Լենինգրադի պետական համալսարանի թատրոն-ստուդիայի բեմադրություններին, որոնք ղեկավարում էր դերասան և մանկավարժ Եվգենիա Կարպովան։ 1955 թվականին, իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսն ավարտելուց հետո, նա ընդունվում է Ա. Ն. Օստրովսկու անվան Լենինգրադի թատերական ինստիտուտ։ 2-րդ կուրսն ավարտելուց հետո, 1957 թվականին, Սերգեյ Յուրսկին հրավիրվում է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն։ 1960-ականների կեսերին թատերախմբի առաջատար դերասաններից էր, նրա խաղացած լավագույն դերերից են Չացկին, Տուզենբախը, Եզոպոսը, պրոֆեսոր Պոլեժաևը։ Այստեղ Սերգեյ Յուրսկին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` 1974 թվականին բեմադրելով «Մոլիեր» պիեսն ըստ Միխայիլ Բուլգակովի։ Դերասանին մեծ ճանաչում են բերում Վիկնիկսորի («ՇԿԻԴ հանրապետություն» ֆիլմում) և Օստապ Բենդերի («Ոսկե հորթը» ֆիլմում) դերերը։ Հանդես է եկել որպես ասմունքող դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով[12]։ 1978 թվականին Սերգեյ Յուրսկին տեղափոխվել է Մոսկվա և դարձել է Մոսխորհրդի անվան թատրոնի դերասան, այնուհետև` ռեժիսոր։ 1991 թվականից միաժամանակ խաղում և ներկայացումներ է բեմադրում «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի բեմում։ 1970-ականներին իր կողմից գրած «Չերնով» պատմվածքը դարձել է կինոյում որպես ռեժիսոր նրա առաջնախաղի գրական հիմքը։ 2011 թվականին դարձել է «Թատերական աստղ» մրցանակի դափնեկիր։ Սերգեյ Յուրսկին մի քանի արձակ գրքերի և պիեսների հեղինակ է, որոնք հրապարակել է Վացետիս կեղծանվամբ[13]։

Հասարակական դիրքորոշում խմբագրել

2001 թվականին Սերգեյ Յուրսկին ստորագրել է բաց նամակ` ի պաշտպանություն ՆՏՎ (НТВ) հեռուստաընկերության[14][15]։ 2003 թվականին մշակույթի և գիտության այն գործիչների շարքում էր, ովքեր կոչ էին անում ռուսական իշխանություններին դադարեցնել պատերազմը Չեչնիայում և անցնել խաղաղ բանակցությունների գործընթացին[16][17][18]։ 2006 թվականին միացել է Վրաստանի քաղաքացիների` Ռուսաստանից ստիպողաբար արտաքսումը քննադատող կոչին[19]։ Հանդես է եկել ի պաշտպանություն Գրիգորի Պասկոյի[20][21], Մաքսիմ Ռեզնիկի[22][23], Սվետլանա Բախմինայի[24][25], Միխայիլ Խոդորկովսկու[26][27][28], Պլատոն Լեբեդևի[27][28], Կիրիլ Սերեբրեննիկովի[29][30], «Pussy Riot» խմբի անդամների[31][32][33] ազատման։ 2007 թվականին Յուրսկին ստորագրել է Վլադիմիր Պուտինին ուղղված կոչը, որը խորհուրդ էր տալիս նախագահին հրաժարվել պաշտոնից երկրորդ ժամկետի սպառումից հետո և այլևս չղեկավարել երկիրը «ո՛չ որպես նախագահ, ո՛չ էլ որպես համազգային լիդեր»[34][35], սակայն հետագայում դերասանը ժխտել է այդ փաստը` ենթադրելով, որ որևէ մեկն ստորագրել է իր անունից[36]։ Մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաների[37][38][39]։ Բազմիցս կողմ է արտահայտվել կենդանիների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին[40][41][42]։ Կողմ է արտահայտվել ի պաշտպանություն Դերասանի կենտրոնական տան[43] և Պետերբուրգի N 31 կլինիկական հիվանդանոցի պահպանման[44], դեմ է եղել «Օխտա-կենտրոն» երկնաքերի շինարարությանը[45]։ 2014 թվականին Սերգեյ Յուրսկին ռուսական իշխանությունների ու հասարակության վերաբերմունքն Ուկրաինայի հանդեպ կոչել է «ազգային մշակույթի բացակայության անսպասելի և սարսափելի արտահայտում»` քննադատելով հարևան երկրի գործերի մեջ խառնվելու ձգտումը[46]։ Մեկնաբանելով Ղրիմի մասին արված հայտարարությունը, թե այն «վաղեմի ռուսական հող է», դերասանը համեմատել է այն ժամանակակից Հունաստանի ու Թուրքիայի բնակիչների կողմից` նախկինում իրենց պատկանած տարածքների հանդեպ նկրտումների հիպոթեզի հետ[47]։ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը Յուրսկուն ներառել է այսպես կոչված դերասանների «սպիտակ ցուցակի» մեջ, ովքեր կողմ են երկրի տարածքային ամբողջականությանն ու դեմ են արտահայտվում ագրեսիային[48][49]։ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նա կողմ էր «Յաբլոկո» և «Ազգային ազատության կուսակցություն» կուսակցությունների միջև կոալիցիա կազմելուն` նպատակ ունենալով փրկել Ռուսաստանը «ստալինիզմի վերադարձից, ազգայնականությունից ու հին կայսերական ախտանիշից, ներքին քաղաքականության մեջ ճնշումներից, համընդհանուր թալանից ու իրավունքի ոտնահարումից»[50][51]։ 2018 թվականին հարցազրույցի ժամանակ պատասխանելով իր հայացքների մասին հարցին, Յուրսկին պատասխանել է, որ երբեք չի եղել որևէ քաղաքական շարժման մեջ և մատնանշել է «ընդդիմության» ու «դիմության» տարբերությունը։ Ըստ դերասանի խոսքերի, նրա դիրքորոշումն իր ներկայացումների վրա աշխատելն է, իսկ իր զգացողություններն ու անհանգստությունները նա փորձում է փոխանցել գեղարվեստական մեթոդներով[36]։

Ընտանիքն խմբագրել

1961 թվականին Սերգեյ Յուրսկին ամուսնացել է դերասանուհի Զինաիդա Շարկոյի հետ։ Նրանք միասին են ապրել մինչև 1968 թվականը։ Նրա երկրորդ կինը դարձել է դերասանուհի Նատալյա Տենյակովան։ Այս ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը` Դարյա Յուրսկայան, ով Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասանուհի է։

Ստեղծագործություն խմբագրել

Թատերական ներկայացումներ խմբագրել

Դերասանական խմբագրել

Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն խմբագրել
  1. 1957-«Դոստիգաևը և մյուսները» (Մաքսիմ Գորկի)-Զվոնցով
  2. 1961-«Օվկիանոս» (Ա. Շտեյն)-Չասովկինով
  3. 1961-«Չորրորդը» (Կոնստանտին Սիմոնով)-Գնիչարդի
  4. 1962- «Խելքից պատուհաս» (Ալեքսանդր Գրիբոյեդով), Չացկի
  5. 1963-«Բարբարոսները» (Ա. Գորկի)-Դրոբյազգին
  6. 1963-«Արթուրո Ուիի կարիերան» (Բերտոլդ Բրեխտ)-Ջուզեպե Ջիվոլա
  7. 1965-«Ես, տատիկը, Իկիկոն ու Իլարիոնը (Նոդար Դումբաձե)-Իլիկո
  8. 1965-«Երեք քույր» (Անտոն Չեխով)-Տուզենբախ
  9. 1965-«Հռոմեական կատակերգություն» (Լեոնիդ Զորին)-Դիոն (ներկայացումն արգելվել է)
  10. 1966-«Ապուշը» (Ֆյոդոր Դոստոևսկի)-Ֆերդիշենկո
  11. 1966-«Ճշմարտություն և ոչինչ ճշմարտությունից բացի» (Դ. Ալ)-Դեֆո
  12. 1967-«Աղվեսն ու խաղողը» (Գիլերմե Ֆիգեյրեդո)-Եզոպոս
  13. 1968-«Գին» (Արթուր Միլլեր)-Վիկտոր Ֆրանկ
  14. 1969-«Հենրիխ IV արքա» (Վիլյամ Շեքսպիր)-Հենրիխ IV
  15. 1969-«Երկու թատրոն» (Եժի Շանյավսկի)-ռեժիսոր
  16. 1970-«Անհանգիստ ծերություն» (Լեոնիդ Ռախմանով)-Պոլեժաև
  17. 1972-«Ռևիզոր» (Նիկոլայ Գոգոլ)-Օսիպ
  18. 1973-«Մոլիեր» Միխայիլ Բուլգակով-Մոլիեր
  19. 1974-«Աշխույժ մարդիկ» Վասիլի Շուկշին-Չերնյավիյ
  20. 1976-«Ֆարյատևի երևակայությունը» (Ալլա Սոկոլովա)-Ֆարյատև
«Ժամանակակից պիեսի դպրոց» խմբագրել
  1. 2004-«Երեկոյան ղողանջ։ Ընթրիք ընկեր Ստալինի մոտ» (Իոն Դրուցե)-Իոսիֆ Ստալին
Մոսխորհրդի անվան թատրոն խմբագրել
  1. 1995-«Ֆոմա Օպիսկին» (Ֆյոդոր Դոստոևսկի)-Ֆոմա Օպիսկին
  2. 2006-«Նախաբաղնիք» (Իգոր Վացետիս)-քեռի Բորյա/Տուապսինսկի
  3. 2010-«Պոլոնեզ կամ աբսուրդի երեկո (ռեժ.` Ս. Յուրսկի)-Իսիդոր Նիկոլաևիչ

Ռեժիսորական խմբագրել

Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն խմբագրել
  1. 1969-«Ֆիեստա» ըստ Էռնեստ Հեմինգուեյի Եվ ծագում է արևը վեպի-ներկայացումը չի բեմադրվել[52]
  2. 1974-«Մոլիեր» ըստ Միխայիլ Բուլգակովի պիեսի
  3. 1976-«Ֆարյատևի երևակայությունը» (Ալլա Սոկոլովա)
Մոսխորհրդի անվան թատրոն խմբագրել
  1. 1980-«Ճշմարտությունը լավ է, բայց երջանկությունն ավելի լավ է» (Ալեքսանդր Օստրովսկի)
  2. 1987-«Օրնիֆլ» (Ժան Անույ)
  3. 2006-«Նախաբաղնիք» (Ի. Վացետիս)
  4. 2010-«Պոլոնեզ կամ աբսուրդի երեկո» (Իգոր Վացետիս)
Ժամանակակից պիեսի թատրոն խմբագրել
  1. 1994-«Աթոռներ» (Էժեն Իոնեսկո)
  2. 2000-«Սադրանք» (Ի. Վացետիս)
  3. 2004-«Երեկոյան ղողանջ։ Ընթրիք ընկեր Ստալինի հետ» (Իոն Դրուցե)

Ֆիլմեր խմբագրել

Դերասանական աշխատանք խմբագրել

  1. 1958-Փողոցը լի է անակնկալներով-գլխարկով քաղաքացի
  2. 1959-Պատմություն նորապսակների մասին-Դանիլա, Վոլոդյայի ընկերը
  3. 1961-Մարդը ոչ մի տեղից-տարօրինակ մարդ
  4. 1962-Սև ճայը-Խոսե Գիելմատել
  5. 1963-Ամրոցի դերասանուհին-իշխան Նիկիտա Պետրովիչ
  6. 1965-Ժամանա՛կ, առաջ-Դեվիդ Մարգուլիես
  7. 1966-ՇԿԻԴ հանրապետություն-Վիկտոր Նիկոլաևիչ Սորոկին, դպրոցի տնօրեն
  8. 1968-Ոսկե հորթը-Օստապ Բենդեր
  9. 1968-Ինտերվենցիա-դիմակներ (ազնվական, սպեկուլյանտ, տիկին և սպիտակ գվարդիական)
  10. 1969-Արքա-եղնիկը-Տարտալյա
  11. 1973-Կոտրված պայտը-Ժյուլ Արդան
  12. 1974-Նպատակի ընտրությունը-Ռոբերտ Օպենհեյմեր
  13. 1976- Դերվիշը պայթեցնում է Փարիզը-պարոն Ջորդան
  14. 1977-Մի հիանալի օր (Կինոալմանախ, 2-րդ ֆիլմ)-դերասան
  15. 1977-Առյուծը հեռացել է տնից-չար որսորդ
  16. 1978-Ամառանոց մեկ ընտանիքի համար-տնօրեն
  17. 1978-Ռասմուս-թափառաշրջիկ-Լիֆ
  18. 1979-Հանդիպման վայրը փոխել չի կարելի-Իվան Սերգեևիչ Գրուզդև
  19. 1979-Փոքր ողբերգություններ-իմպրովիզատոր
  20. 1981-Դեկտեմբերի 20-Սիդնեյ Ռեյլի
  21. 1981-Չվախենաս, ես քեզ հետ եմ-ոստիկան
  22. 1982-Փնտրեք կնոջը-մետր Ռոշե
  23. 1982-Կոնդորի անկումը-դիկտատոր
  24. 1982-Ծեր խուզարկում-Օգյուստ Դյուպեն, Սլինկտոն
  25. 1984- Միայնակ կոմերսանտի շահումը-Լյուդվիգ
  26. 1984-Սեր և աղավնի-քեռի Միտյա
  27. 1984-Ծեր հրաշագործի հեքիաթները-հեքիաթների պահապան
  28. 1985-Ափերը մշուշի մեջ-Սիդնեյ Ռեյլի
  29. 1986-Ճանապարհ դեպի քեզ-Իլյա Սերգեևիչ Կոտով
  30. 1987-Հավերժության ավարտը-Հոբբի Ֆինժի
  31. 1990-Չերնով-Առնոլդ Առնոլդ, մաեստրո
  32. 1991-Աու, գնացքի թալան-պրոֆեսոր Լեբեդև, երկրաբան
  33. 1992-Խաղացողներ-XXI (հեռուստաներկայացում)
  34. 1992-Էքստրասենս-վարպետ
  35. 1993-Խլացուցիչով ատրճանակ-Բոբ, ամերիկացի լրտես
  36. 1995- ԱՆծանոթի բացահայտումները-հսկիչ
  37. 1996-Մարգո Թագուհի-Ռենե
  38. 1998-Չեխով և Կո
    1. «Գրող»-ծեր գրող
    2. «Առաջին կարգի ուղևոր»-Կրիկունով, ինժեներ
  39. 2003-Հինգերորդ հրեշտակը-Յակով Սեմյոնովիչ
  40. 2007-Կոռոլյով-Ցիոլկովսկի
  41. 2008-Մի՛ մտածիր սպիտակ կապիկների մասին-հեղինակներից մեկը
  42. 2008-Հայրեր և որդիներ-Վասիլի Իվանովիչ, Բազարովի հայրը
  43. 2009-Մեկուկես սենյակ կամ սենտիմենտալ ուղևորություն դեպի հայրենիք-Բրոդսկու հայրը
  44. 2009-Բնական ընտրություն-Վիկտոր Կորոբով, Օլգայի հայրը, բիզնեսմեն
  45. 2011-Ֆուրցևա-Բորիս Պաստեռնակ
  46. 2011-Ընկեր Ստալին-Իոսիֆ Ստալին

Ռեժիսորական աշխատանք խմբագրել

  1. 1990-Չերնով

Սցենարիստ խմբագրել

  1. 1990-Չերնով

Մատենագրություն խմբագրել

  1. Юрский С. Ю. Кто держит паузу. 2-е изд. доп. — М.: Искусство, 1989. — 320 с.
  2. Юрский С. Ю. Попытка думать. — М.: Вагриус, 2003. — 239 с.
  3. Юрский С. Ю. Портрет с натуры.
  4. Юрский С. Ю. Кого люблю, того здесь нет. — М.: Аст, 2008. — 256 с.
  5. Юрский С. Ю. Игра в жизнь. — М.: Астрель, 2008. — 480 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 https://pantheon.world/profile/person/Sergei_Yursky
  5. http://www.kremlin.ru/acts/bank/7710
  6. http://www.kremlin.ru/acts/bank/30759
  7. http://www.kremlin.ru/acts/bank/22791
  8. http://www.kremlin.ru/acts/bank/13953
  9. Юрский, 2008, Юрий Сергеевич
  10. Ю. Дмитриев. Цирк в России: от истоков до 2000 года. М., 2004. С. 414.
  11. «Сергей Юрский. Кто держит паузу. — М.: Искусство, 1977». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  12. «Маэстро играет на волне» — Новая газета
  13. «К 75-летию Сергея Юрского вышла книга его литературного двойника» — РГ
  14. «Письмо видных деятелей науки, культуры и политики в защиту НТВ». NEWSru.com. 2001 թ․ մարտի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  15. «Приучив людей к молчанию, государство быстро входит во вкус». Новая газета. 2001 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  16. «Остановим чеченскую войну вместе». Новая газета. 2003 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  17. «60 известнейших деятелей культуры и науки призывают государство и народ России остановить войну в Чечне». Грани.ру. 2003 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  18. «В Москве прошел митинг против войны в Чечне». Коммерсантъ. 2003 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  19. «Антигрузинская кампания Кремля: мнение российской общественности». Кавказский узел. 2006 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  20. «За Григория Пасько заступились артисты и писатели». Время новостей. 2002 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  21. «Григорий Пасько останется в тюрьме». NEWSru.com. 2002 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  22. «Басилашвили и Юрский готовы поручиться за Резника». Грани.ру. 2008 թ․ մարտի 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  23. Андрей Шарый (2008 թ․ մարտի 21). «Максим Резник будет дожидаться суда на свободе». Радио «Свобода». Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  24. «В защиту Светланы Бахминой». Новая газета. 2008 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  25. «Дело об УДО Бахминой обещают передать в Москву». Справка. Открытое письмо деятелей культуры президенту России в защиту Светланы Бахминой. Грани.ру. 2009 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  26. «Юрский, Стругацкий, Искандер и Улицкая требуют освободить Ходорковского». Грани.ру. 2004 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  27. 27,0 27,1 «Сергей Юрский высказался в защиту Ходорковского». Росбалт. 2010 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  28. 28,0 28,1 «Общественность просит Amnesty International признать Ходорковского и Лебедева узниками совести». Грани.ру. 2011 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  29. «Юрский об аресте Серебренникова: это как стреножить артиста балета». РИА Новости. 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  30. «Сергей Юрский о Серебренникове: Вижу сходство с арестом Христа». Собеседник. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  31. «Интеллигенция призывает освободить Pussy Riot». Эхо Москвы. 2012 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  32. «Накануне приговора Pussy Riot в их поддержку выступили Стругацкий, Юрский, Акунин и Пол Маккартни». NEWSru.com. 2012 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  33. Феликс Шведовский (2012). «Народный артист России Сергей Юрский: «К Церкви уже обращались по поводу „Pussy riot" — Церковь сжала губы и обиженно говорила: „Наказывать, наказывать!"»». Портал-Credo.Ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  34. «Письма в один конец. Деятели культуры просят Путина уйти». Грани.ру. 2007 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  35. Вячеслав Марков (2007 թ․ հոկտեմբերի 27). «С кем вы, мастера культуры». Труд. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  36. 36,0 36,1 Денис Зинченко (2018 թ․ ապրիլի 5). «Сергей Юрский: У меня не оппозиция, а позиция». Собеседник. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  37. Артур Соломонов (2012 թ․ հունիսի 8). «Сергей Юрский: Я выбираю протестующих, а не защитников того, что и так слишком хорошо защищено ОМОНом». Сноб. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  38. Егор Виноградов (2012 թ․ մայիսի 13). «Сергей Юрский: Происходящее в России - это пока все-таки шоу». Deutsche Welle. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  39. Екатерина Савина (2012 թ․ մայիսի 14). «Чисто погуляли». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  40. Павел Полуйчик (2009 թ․ ապրիլի 17). «По личному разрешению мэра защитники животных проверили городской приют для собак». Первый канал. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  41. Елена Новоселова, Елена Яковлева (2010 թ․ հունվարի 25). «Люди и звери». Российская газета. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  42. Вера Копылова (2012 թ․ հոկտեմբերի 5). «Леонид Ярмольник: «В теме защиты животных я отделяюсь от государства»». Аргументы и факты. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  43. Антон Васецкий (2008 թ․ հունվարի 15). «Российские актеры будут бастовать». Взгляд. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  44. «За сохранение петербургской больницы №31 подписались Гранин, Басилашвили, Юрский и Сокуров». Regnum. 2013 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  45. Вера Копылова (2009 թ․ սեպտեմբերի 24). «Известные петербуржцы просят Медведева разобраться с «Охта-центром»». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  46. «Юрский: Отношение России к Украине – это чудовищная невежливость и нарушение правил приличия». Гордон. 2014 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  47. Анна Школьная (2014 թ․ հուլիսի 30). «Сергей Юрский об Украине: «То, что сейчас происходит, вызывает у меня чувство ужаса и мрака»». Сегодня. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  48. Настя Березина (2015 թ․ հուլիսի 30). «Киев включил Макаревича и Земфиру в белый список деятелей культуры». РБК. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  49. «Сергей Юрский польщен попаданием в белый список Кириленко». Апостроф. 2015 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  50. ««Такому союзу нет и не будет альтернативы». Общественные деятели, представители науки и культуры России призвали «Яблоко» и «Парнас» объединиться на выборах». Новая газета. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  51. «Общественные деятели призвали «Яблоко» и ПАРНАС объединиться на выборах». Московский комсомолец. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  52. ««Фиеста». История одного спектакля». Культурный слой. Пятый канал (официальный сайт). 3 мая 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Յուրսկի» հոդվածին։