Մարկ Զախարով

թատրոնի ռուս ռեժիսոր

Մարկ Անատոլևիչ Զախարով (ռուս.՝ Марк Анато́льевич Заха́ров, հոկտեմբերի 13, 1933(1933-10-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 28, 2019(2019-09-28)[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մանկավարժ, գրականագետ, հասարակական գործիչ։ Մոսկվայի Լենկոմի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր (1973֊2019)։

Մարկ Զախարով
ռուս.՝ Марк Анатольевич Захаров
Ծնվել էհոկտեմբերի 13, 1933(1933-10-13)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Մահացել էսեպտեմբերի 28, 2019(2019-09-28)[3] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1955)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, արձակագիր, թատերական ուսուցիչ, դրամատուրգ, հրապարակախոս, ռեժիսոր և մանկավարժ
Պարգևներ
IMDbID ID 0952272

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (2018)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991)։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1987) և Ռուսաստանի պետական մրցանակի եռակի դափնեկիր (1992, 1997, 2002)։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։

Կենսագրություն

խմբագրել

Մարկ Զախարովը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ Հայրը՝ Անատոլի Զախարովը, միջնակարգ դպրոցում աշխատել է որպես մարմնամարզության ուսուցիչ։ Մայրը՝ Գալինա Բարդինան (1909-1964), դասավանդել է մանկական դրամատիկական խմբակներում։

1955 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետը, որտեղ նրա ուսուցիչներն էին Իոսիֆ Ռաևսկին, Գրիգորի Կոնսկին և Պ․ Լեսլին։ 1955 թվականի աշնանից խաղացել է Պերմի դրամատիկական թատրոնում (ներկայումս՝ Պերմի «Տեատր» ակադեմիական թատրոն)։ Ռեժիսուրայով սկսել է զբաղվել 1956 թվականին Պերմի համալսարանի ինքնագործ ուսանողական կոլեկտիվում․ որոշ ուսանողներ հետագայում հայտնի են դարձել։ 1959 թվականին կնոջ՝ Նինա Լապշինովայի հետ վերադարձել է Մոսկվա և աշխատանքի տեղավորվել Մոսկվայի Ն․ Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում, որտեղից էլ տեղափոխվել է Վլադիմիր Պոլյակովի (1960֊1964) ղեկավարած Մոսկվայի մանրաերկի թատրոն (ներկայումս՝ Էրմիտաժ թատրոն), որտեղ խաղում էր Նինա Լապշինովան։ Այստեղից էլ տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարանի Ուսանողական թատրոն։

1965 թվականից՝ Մոսկվայի երգիծական թատրոնի ռեժիսոր, 1973 թվականից՝ Մոսկվայի Լենկոմի թատրոնի գլխավոր ռեժիսոր, թեև ռեժիսորը երկու ընտրություն ուներ՝ Լենկոմը կամ Մոսկվայի օպերետի թատրոնը։ Մարկ Զախարովն ընտրեց Լենկոմը, ուր եկավ փոխարինելու թատրոնը ղեկավարող ռուս մեծ դերասանուհի և ռեժիսոր Սերաֆիմա Բիրմանին։

1970-ական և 1980-ական թվականներին ակտիվորեն նկարահանում է ֆիլմեր, էկրանավորում Եվգենի Շվարցի և Գրիգորի Գորինի մի շարք պիեսներ։

1989 թվականին ԽՍՀՄ թատերական գործիչների միությունից ընտրվում է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ։

Թատրոնում աշխատելը երկար տարիներ զուգակցել է մանկավարժական գործունեության հետ։ Դեռևս 1983 թվականին Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի ղեկավար Անդրեյ Գոնչարովը նրան հրավիրեց ԳԻՏԻՍ (Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան)՝ դասավանդելու ռեժիսուրա։ Տևական ժամանակ եղել է համալսարանի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր։

Մարկ Զախարովը եղել է ՌԴ թատերական գործիչների միության քարտուղարը, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի ակադեմիկոս (1997), Ստեղծագործական միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2000), Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս[4], Մոսկվայի գրողների միության անդամ (1999), «Քաղաքացիական հասարակություն» անկախ կազմակերպության նախագահության անդամ, «Հանրային ճանաչում» ազգային հիմնադրամի նախագահության անդամ, Մոսկվայի անգլիական ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վարել է «Սերպանտին» հաղորդումը։ 1994 թվականից՝ НТВ հեռուստաընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ։ 1996 թվականից՝ ՌԴ նախագահին կից գործող մշակույթի և արվեստի գծով խորհրդի նախագահի առաջին տեղակալ։

Թատրոնի և քաղաքականության վերաբերյալ բազում հոդվածների, ինչպես նաև «Կոնտակտներ տարբեր մակարդակներում» և «Սուպերմասնագիտություն» գրքերի հեղինակ, որոնք նվիրված են ժամանակակից ռեժիսուրայի խնդիրներին։

Մարկ Զախարովը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 10։30-ին[5], ծննդյան 86-ամյակից 15 օր առաջ[6]։ Նախնական տվյալներով մահվան պատճառը կրկնված թոքաբորբն է եղել[7]։ Թաղումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ընտանիք

խմբագրել

Մարկ Զախարովի ծնողները ծանոթացել են 1931 թվականին և ամուսնացել հաջորդ տարի։ Մայրը՝ Գալինա Բարդինան (1909֊1964)[8], ավարտել է Յուրի Զավադսկու թատերական ստուդիան, դասավանդել է մանկական դրամատիկական խմբակներում։ Մահացել է 54 տարեկանում սրտի պատռվածքից։ Մորական կողմի պապը՝ Սերգեյ Զախարովը, սպիտակ սպա էր, կռվել է Ալեքսանդր Կոլչակի զորքում, այնուհետև Վլադիվոստոկով գաղթել է Ավստրալիա։ Կինը՝ Սոֆյա Բարդինան (1891֊1942), որոշել է մնալ Ռուսաստանում, աշխատել է մանկատան վարիչ, մահացել է Շերեմետևկայում։

Հայրը սովորել է Վորոնեժի կադետական կորպուսում։ Երբ սկսվել է հեղափոխությունը, մտել է Կարմիր բանակ։ Ապրել է այն աշխատավարձով, որ ստացել է պատահական գործեր անելուց։ Նախքան ձերբակալվելը միջնակարգ դպրոցում աշխատել է որպես մարմնամարզության ուսուցիչ։ 1934 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 3 տարվա ազատազրկման 58-րդ հոդվածով, որից հետո պետք է արտաքսվեր Ռյազան։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծառայել Մոսկվայի կայազորում, իսկ զորացրվելուց հետո կրկին դպրոցում մարմնամարզություն է դասավանդել։ 1949 թվականին որպես նախկին դատապարտյալ կրկին արտաքսվել է Կիրժաչ։ Մահացել է տարեց հասակում[9][10]։

Հորական կողմի պապը ռուս ազնվական էր, հեղափոխական, զբաղվել է լրագրությամբ։ Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատում։ Ամուսնացած է եղել կարաիմուհու հետ։ Մարկ Զախարովը գրել է, որ, քառորդ չափ լինելով հրեա, «իրեն միշտ ռուս է համարել, թեև հայրն ավելի ուշ խոստովանել է, որ ի սկզբանե իրենց ցեղում՝ 13-րդ դարից, կա նաև թաթարական արյուն»[9]։

Կինը՝ Նինա Լապշինովան (մայիսի 10, 1932-սեպտեմբերի 10, 2014), դերասանուհի էր։

Դուստրը՝ Ալեքսանդրա Զախարովան (ծնվ․՝ հունիսի 17, 1962), Լենկոմի դերասանուհի է, ՌԴ ժողովրդական արտիստ (2001)։

Թատերական բեմադրություններ

խմբագրել
Տարի Հեղինակ Ներկայացում
1963 Եվգենի Շվարց Վիշապ
1964 Բերտոլդ Բրեխտ Արտուրո Ուիի կարիերան
1964 Վլադիմիր Պոլյակով Մի՞թե չեք նկատել
1966 Վլադիմիր Վոյնովիչ Ցանկանում եմ ազնիվ լինել
1969 Ալեքսանդր Ֆադեև Ջախջախում
Մոսկվայի երգիծական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1967 Ալեքսանդր Օստրովսկի Եկամտաբեր պաշտոն
1968 Արկադի Արկանով,

Գրիգորի Գորին

Ճաշկերույթ
1970 Միկլոշ Դյարֆաշ Զարթնի՛ր և երգի՛ր
1971 Նիկոլայ Պոգոդին Տեմպ-1929
1972 Բերտոլդ Բրեխտ Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները
1973 Վալենտին Ազերնիկով Տարօրինակ մարդը
Լենկոմի թատրոն
 
Մարկ Զախարովը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը
Տարի Հեղինակ Ներկայացում
1973 Յուրի Վիզբոր,

Մարկ Զախարով

Ավտոգրադ-XXI
1974 Գրիգորի Գորին Тиль
1975 Անտոն Չեխով Իվանով
1975 Յուրի Վիզբոր Ցուցակում չկար
1975 Լիոն Ֆոյխտվանգեր Պայծառատեսը
1976 Պավել Գրուշկո Խոակին Մուրիետայի աստղն ու մահը
1977 Միխայիլ Շատրով Իմ հույսերը
1977 Իոն Դրուցե Խորեա
1977 Կոնստանտին Սիմոնով Մեր քաղաքի երիտասարդը
1978 Վեսլավ Միսլիվսկի Գողը
1978 Միխայիլ Շատրով Հեղափոխական էտյուդ
1979 Ալեքսեյ Արբուզով Դաժան խաղեր
1981 Բորիս Շտեյն Մարդիկ և թռչուններ
1981 Անդրեյ Վոզնեսենսկի Յունոնա և Ավոս
1982 Ալեքսանդր Չխաիձե Չինարի հրովարտակը
1983 Վսևոլոդ Վիշնևսկի Լավատեսական ողբերգություն
1984 Վալենտին Չերնիխ Գիտափորձ ենք կատարում
1985 Լյուդմիլա Պետրուշևսկայա Կապույտ հագած երեք աղջիկները
1986 Միխայիլ Շատրով Խղճի բռնապետություն
1989 Ալեքսանդր Օստրովսկի Իմաստունը (Ամեն մի իմաստունին

բավական է պարզություն)

1989 Գրիգորի Գորին Հիշատակի աղոթք
1990 Դմիտրի Լիպսկերով Դպրոց տարագիրների համար
1993 Պիեռ Բոմարշե Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը
1994 Անտոն Չեխով Ճայը
1995 Գրիգորի Գորին Թագավորական խաղեր
1997 Ֆեոդոր Դոստոևսկու

«Խաղամոլը» վեպի հիման վրա

Բարբարոսը և հերետիկոսը
1999 Նինա Սադուր Պատրում
2000 Էդուարդո դե Ֆիլիպոյի

«Ֆիլումենա Մարտուրանո»

պիեսի հիման վրա

Միլիոնատերերի քաղաքը
2001 Գրիգորի Գորին Ծաղրածու Բալակիրևը
2002 Ֆրիդրիխ Դյուրենմաթի և

Ժան Անույի պիեսների հիման վրա

Դահիճի լացը
2004 Ալեքսանդր Օստրովսկու «Վերջին զոհը»

պիեսի հիման վրա

Վա-Բանկ
2006 նոր խմբագրում Միլիոնատերերի քաղաքը
2007 Նիկոլայ Գոգոլ Ամուսնություն
2009 Անտոն Չեխով Բալենու այգին
2011 Հենրիկ Իբսեն Պեր Գյունտ
2013 Անտոն Չեխովի մոտիվներով և Արիստոփանեսի

«Թռչունները» կատակերգության հիման վրա

Թռվռանը
2015 Վենեդիկտ Երոֆեևի ստեղծագործությունների

մոտիվներով

Վալպուրգյան գիշեր
2016 Վլադիմիր Սորոկինի «Տելուրիա» և «Օպրիչնիկի

օրը» ստեղծագործությունների հիման վրա

Օպրիչնիկի օրը

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերասան

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
1970 Արդյոք կարողանում եք դուք ապրել Ալեքսանդր Դոնչենկոյի ուղեկից
1972 Գնացքի կայանում․ երկու րոպե մտացածին հիվանդ
1988 Սպանել վիշապին պալատական

Կինոռեժիսոր

խմբագրել
Տարի Ֆիլմ
1972 Գնացքի կայանում․ երկու րոպե

(Ալեքսանդր Օռլովի հետ համատեղ)

1976 Տասներկու աթոռ
1978 Սովորական հրաշք
1979 Այն նույն Մյունխաուզենը
1982 Տունը, որը կառուցել է Սվիֆթը
1984 Սիրո բանաձև
1988 Սպանել վիշապին

Հեռուստաներկայացումների ռեժիսոր

խմբագրել
Տարի Ներկայացում
1969 Բրանիսլավ Նուշիչի երկու կատակերգությունները
1969 Շվեյկը Երկրորդ համաշխարհային պատերազմում

(Ալինա Կազմինայի հետ համատեղ)

1975 Խնջույք ժանտախտի ժամանակ
1974 Զարթնի՛ր և երգի՛ր (Ալեքսանդր Շիրվինդտի և

Նադեժդա Մարուսալովայայի հետ համատեղ)

1981 Մեր քաղաքի երիտասարդը (Յուրի Մախաևի և

Մարիա Մարկովայի հետ համատեղ)

1981 Երկրի և արևի անունով
1988 Յունոնա և Ավոս
1988 Խղճի բռնապետություն
1988 Կապույտ հագած երեք աղջիկները
1993 Հիշատակի աղոթք
2002 Ծաղրածու Բալակիրևը (Նիկոլայ Սկույբինի

հետ համատեղ)

2004 Վա-Բանկ (Օլեգ Կորվյակովի հետ համատեղ)
2004 Իմաստունը (Օլեգ Կորվյակովի հետ համատեղ)
2004 Յունոնա և Ավոս
2005 Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը

(Յուրի Մախաևի և Ալեքսանդր Սմիրնովի հետ համատեղ)

2005 Բարբարոսը և հերետիկոսը (Կ․ Անտրոպովի հետ համատեղ)
2005 Թագավորական խաղեր (Ալեքսանդր Սմիրնովի հետ համատեղ)
2005 Որորը
2009 Ամուսնությունը (Օլեգ Կորվյակովի հետ համատեղ)
2011 Բալենու այգի (Իգոր Ֆոկինի հետ համատեղ)
2011 Ծաղրածու Բալակիրևը
2012 Ամուսնությունը (Պավել Միրզոևի հետ համատեղ)
2012 Պեր Գյունտ (Օ․ Գլուշկովի և Օլեգ Կորվյակովի հետ համատեղ)
2014 Երկնային պանդուխտները (Ս․ Գրիցայի, Իգոր Ֆոկինի և

Ն․ Նեկլյուդովի հետ համատեղ)

Սցենարիստ

խմբագրել
Տարի Ֆիլմ
1966 Պատրույգ
1969 Անապատի սպիտակ արևը

(կարմիրբանակային Սուխովի նամակները)

1970 Շտապի՛ր տուն կառուցել
1972 Գնացքի կայանում․ երկու րոպե
1973 Սաննիկովի հողը (Վլադիսլավ Ֆեդոսեևի հետ

համատեղ)

1975 Քսանիննի գարունը
1975 Արբեցնող երջանկության գարունը

(Վլադիմիր Մոտիլի և Օլեգ Օսետինսկու հետ

համատեղ)

1976 Տասներկու աթոռ
1978 Սովորական հրաշք
1987 Պատիվ ունեմ (Վլադիմիր Մոտիլի հետ համատեղ)
1988 Գիտափորձ ենք ացկացնում

(Վալենտին Չերնիխի հետ համատեղ)

1988 Սպանել վիշապին (Գրիգորի Գորինի հետ համատեղ)
1989 Իֆ ամրոցի բանտարկյալը (Գեորգի Յունգվալդ-

Իֆ Ամրոցի բանտարկյալը (Գեորգի Յունգվալդ-

Խիլկևիչի հետ համատեղ)

2012 Պեր Գյունտ

Հնչյունավորող

խմբագրել
Տարի Ֆիլմ Ձայն
1982 Տունը, որը կառուցել է Սվիֆթը հեղինակ

Մասնակցություն ֆիլմերում

խմբագրել
Տարի Ֆիլմ
1988 Գենադի Գլադկով
1991 Անդրեյ
2001 Վսևոլոդ Լարիոնով
2002 Ալելուա, սեր
2004 Սովորական ֆիլմի հրաշքը
2006 Եվգենի Լեոնով։ Իսկ արցունքները կաթում էին․․․
2006 Յուլի Կիմ
2006 Անցնող դարաշրջանիվերջին հերոսը
2006 Տատյանա Պելտցեր
2007 Լյուբով Պոլիշչուկ
2007 Անատոլի Պապանով։ Փառքի հակառակ կողմը
2007 Անատոլի Պապանով։ Այնպես եմ ուզում ապրել․․․
2007 Եվգենի Շվարց։ Ինչի՞ մասին էր լռում հեքիաթասացը
2007 Լյուբով Պոլիշչուկ։ Վերջին 24 ժամը
2008 Леонид Броневой. Под колпаком у Мюллера
2008 Իմ խաբուսիկ մռայլությունը։ Մարկ Զախարով
2008 Պոեզիա և ժամանակ։ Անդրեյ Վոզնեսենսկի
2008 Ներեցե՛ք, աղավնինե՛ր․․․ Երկու մենությունների պատմությունը
2008 Իննա Չուրիկովա
2008 Տատյանա Պելտցեր
2008 Իլյա Ռուտբերգ
2008 Ալեքսանդր Աբդուլով
2009 Օլեգ Յանկովսկի
2009 Ալեքսանդր Աբդուլով։ Սիրավեպ կյանքի հետ
2009 Ալեքսանդր Պորոխովշչիկով։ Օտար յուրայինների մեջ
2009 Ալեքսանդր Շիրվինդտ։ Երջանիկ մարդու երջանիկ կյանքը
2009 Եվգենի Լեոնով։ Մենության վախը
2009 Նիկոլայ Կարաչենցով։ Սերը գին չունի
2009 Օլեգ Յանկովսկի։ Գլխավոր դերում
2009 Տատյանա Պելտցեր։ Զգո՛ւյշ, տատի՛կը
2009 Կյանքի չափ երկար ֆուետե․․․
2010 Տխուր ուրախ մարդը։ Գրիգորի Գորին
2010 Գրիգորի Գորինի վերջին կատակը
2011 Անդրեյ Միրոնով։ Նայեք, ես խաղում եմ․․․
2011 Իա Սավինա։ Թունավոր խառնուրդ զանգակի հետ
2011 Միխայիլ Դերժավին։ Այ թե «շարժիչիկ»
2011 Թատրոնը, որտեղ չեն խաղում։ Театр.doc
2011 Վախենում եմ, որ ինձ էլ չեն սիրի։ Անդրեյ Միրոնով
2012 Յոթ ծերունիները և աղջիկը
2013 Իրինա Կուպչենկո։ Անսովոր հրաշքը
2013 Ալեքսանդր Զբրուև
2014 Այն նույն Մյունխաուզենը
2014 Օլեգ Յանկովսկի։ Վերջին որսը
2014 Յանկովսկի
2017 Ձերդ գերազանցություն Դերասանը

Աշխատանքը հեռուստատեսությունում

խմբագրել

Հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1969 թվականին։ Առաջին աշխատանքը «Բրանիսլավ Նուշիչի երկու կատակերգությունները» հեռուստաներկայացումն էր։ Ներկայացման մեջ նկարահանվել են Մոսկվայի երգիծական թատրոնի դերասանները։

1974 թվականին՝ Ալեքսանդր Պուշկինի 175-ամյակին, նկարահանել է «Խնջույք ժանտախտի ժամանակ»։

1977 թվականի հունվարի 2-ին Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացավ «12 աթոռ» չորս սերիանոց ֆիլմի պրեմիերան[11]։ Այդ ժամանակ Մարկ Զախարովին արդեն հրավիրել էին «Մոսֆիլմ» հեռուստաֆիլմերի միություն։ Ղեկավարը՝ Սերգեյ Կոլոսովը, դարձավ ֆիլմի հեղինակը, որը նկարահանվեց Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» պիեսի հիման վրա։ Մինչ հեռուստատեսությամբ ցուցադրելը, Զախարովը պիեսը բեմադրել էր Մոսկվայի երգիծական թատրոնում։

Ինքը ռեժիսորը համարում էր, որ իր հեռուստատեսային ստեղծագործական կարիերայի վրա ազդեցություն է ունեցել Ռոման Վիկտյուկի «Խաղացողները» հեռուստաֆիլմը (1978)[12]։

1969 թվականին Մարկ Զախարովը Կենտրոնական հեռուստատեսությունում Բերտոլդ Բրեխտի պիեսի հիման վրա նկարահանեց «Շվեյքը Երկրորդ համաշխարհային պատերազմում» հեռուստաներկայացումը։ Սակայն Չեխոսլովակիա զորքեր մտցնելու կապակցությամբ գրաքննությունը թույլ չտվեց ֆիլմը եթեր թողնել։ Այժմ հեռուստաներկայացումը հասանելի է Պետական հեռուստառադիոյի ֆոնդի բաց արխիվում[13]։ Մինչև 1991 թվականի իրադարձությունները «Օստանկինո» 1-ին ալիքով վարել է «Սերպանտին» հեռուստահաղորդումը։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
 
Աշխատանքի հերոսի ոսկե աստղի հանձնման արարողությանը, Մոսկվա, Կրեմլ, ապրիլի 25, 2018
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրման արարողության ժամանակ
  • Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (ապրիլի 23, 2018)՝ պետության և ժողովրդի առջև ունեցած աշխատանքային հատուկ վաստակի համար[14]
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (դեկտեմբերի 23, 1977)՝ խորհրդային թատերական արվեստում ունեցած ավանդի համար[15]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (հունիսի 3, 1988)՝ խորհրդային թատերական արվեստում ունեցած ավանդի համար[16]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (ապրիլի 23, 1991)՝ խորհրդային թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հանրային արգասաբեր գործունեության համար[17]
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1987)՝ Ալեքսեյ Ռիբնիկովի «Յունոնա և Ավոս» և Միխայիլ Շատրովի «Խղճի դիկտատուրա» ներկայացումների բեմադրման համար (Լենկոմի թատրոն)
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1992, 1997, 2002)
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ 2011 թվականին մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար՝ Լենկոմի թատրոնում բեմադրած «Պեր Գյունտ» ներկայացման համար[18]
  • Մոսկվայի մրցանակ գրականության և արվեստի ոլորտում (2010)[19]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (հոկտեմբերի 13, 2008)՝ հայրենական թատրոնի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[20]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (հոկտեմբերի 11, 2003)՝ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար[21]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (ապրիլի 26, 1997)՝ պետությանը մատուցած ծառայությունների և թատերական արվեստի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար[22]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (սեպտեմբերի 13, 2013)՝ հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[23]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (նոյեմբերի 14, 1980)՝ XXII օլիմպիական խաղերի նախապատրաստական և անցկացման մեծ աշխատանքների համար[24]
  • Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալ
  • Մեդալ «Աշխատանքի վետերան»
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (հուլիսի 11, 1996)՝ 1996 թվականին ՌԴ նախագահի նախընտրական արշավի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար[25]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (սեպտեմբերի 16, 2002)՝ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[26]
  • Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակ (Կ․ Ստանիսլավսկու միջազգային հիմնադրամ, 1995)[27]
  • «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակ «Ռեժիսորական լավագույն աշխատանք» անվանակարգում (1999, «Պատրում» ներկայացում, Լենկոմի թատրոն)
  • Գ․ Տովստոնոգովի անվան մրցանակ (2003)՝ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար
  • «Տրիումֆ» մրցանակ (2005)
  • «Դյութիչ երջանկության աստղ» մրցանակ «Ստեղծագործ երիտասարդության դաստիարակման և զարգացման գործում ունեցած ավանդի» և «Նոր սերնդի հոգևոր կերպարի ստեղծման գործում ունեցած ավանդի համար»
  • Ռ․ Բիկովի անվան թատերական մրցանակ (2006)
  • «Տարվա ականավոր մշակույթի գործիչ» պատվավոր հանրային տիտղոս (2006, «Ռուսական ազգային Օլիմպոս» համառուսաստանյան մրցանակ)
  • «Որոր» մրցանակ «Սովորական հրաշք» անվանակարգում «Ամուսնություն» ներկայացման մոջ լավագույն տեսարանի համար (2007)
  • «Թատրոնի երաժշտական սիրտ» ազգային մրցանակ (2007)՝ գրանդ պրի երաժշտական թատրոնի բնագավառում ունեցած նշանակալի ստեղծագործական ձեռքբերումների համար
  • «Խաղաղության բարի հրեշտակ» բարեգործական մրցանակ (2007)
  • «Տարվա ռուս» ազգային մրցանակ (2007)[28]
  • Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի հատուկ մրցանակ մարդու իրավունքներին նվիրված «Ստալկեր» միջազգային կինոփառատոնի բացմանը (2008)
  • «Թատերասերի աստղ» մրցանակ «Ամենանվիրված ընթերցող» անվանակարգում (2009)
  • «Տարվա մարդ» միջազգային մրցանակ (2009)
  • Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակ (Կ․ Ստանիսլավսկու միջազգային հիմնադրամ, 2010)[27] «ռուսական թատրոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար» անվանակարգում
  • «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակ «թատրոնին բազմամյա և անձնվեր ծառայության համար» (2011)
  • «Ոսկե արծիվ» հատուկ մրցանակ՝ ռուսական կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար (2014)՝ ռեժիսորի «Սովորական հրաշք», «Այն նույն Մյունխաուզենը», «Սիրո բանաձև» ֆիլմերի համար[29][30][31] (մրցանակը հանձնել է Լեո Բոկերիան)
  • «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (Մոսկվա, 2014) թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար
  • «Ռուսաստանի երաժշտական սիրտ» փառատոնի դափնեկիր (2007)
  • Սուրբ Ստանիսլավի շքանշան (1998)
  • «Մեկենաս» շքանշան (2004)
  • «Հարյուրամյակի մեկենասներ» շքանշան (2007)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (2008)
  • «Մշակույթում ունեցած ավանդի համար» շքանշան
  • «Պատվի և խիզախության համար» շքանշան «Տարվա մշակույթի ականավոր գործիչ» անվանակարգում
  • «Հանրային ճանաչում» ոսկե պատվո նշան (1998)
  • «Մոսկվային մատուցած ծառայությունների համար» տարբերանշան (2003)
  • «Ունեցած ավանդի և հայրենիքի համար» 1-ին աստիճանի մեդալ (2003)
  • «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստափառատոն (1980, լրագրողների հանձնաժողովի մրցանակ, մրցանակ ռեժիսուրայի համար, «Այն նույն Մյունխաուզենը» ֆիլմ)
  • Հեռուստաֆիլմերի համամիութենական փառատոն (1981, Մրցանակ «բարձր վարպետության և յուրօրինակ ստեղծագործական որոնման» համար, «Այն նույն Մյունխաուզենը» ֆիլմ)[32]
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[33]
  • Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի պրոֆեսորի պատվավոր կոչում (2002)[34]

Հանրային դիրքորոշում

խմբագրել

Անդամակցել է ԽՄԿԿ-ին, «Հայացք» հաղորդման ուղիղ եթերում պատռել է իր կուսակցական տոմսը[35]։ 1989 թվականի ապրիլի 21-ին նույն հաղորդման եթերում ելույթ ունեցավ Լենինին «քորիստոնեաբար» թաղելու անհրաժեշտության հանրային հայտարարությամբ[36] [37]։

2008 թվականի հոկտեմբերին ստորագրեց բաց նամակ-դիմում՝ ի պաշտպանություն ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության իրավաբան Սվետլանա Բախմինայի ազատ արձակմանը[38]։

2009 թվականի հունիսին ВВС-ի ռուսական ծառայությանը Զախարովը հայտարարեց․

  Ես Լենինին համարում եմ պետական հանցագործ։ Անհրաժեշտ է նրան հետմահու դատել և նույն դատավճիռը կայացնել, ինչ որ Հիտելին։ Այժմ Լենինի, Ստալինի, Հիտլերի, Պոլ Պոտի ջանքերի շնորհից մարդու կայնքը զրոյացել է[39]։  

2014 թվականի մարտին ՌԴ այն մշակութային գործիչների թվում էր, որոնք ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նկատմամբ վարած քաղաքականությանը դեմ արտահայտող հայտարարության տակ[40]։ Սակայն ավելի ուշ հայտարարեց, որ չի ստորագրել «պրովոկացիոն բնույթի այդ կեղծաթուղթը» և ավելացրեց, որ նման խնդրանքով ոչ ոք իրեն չի դիմել։ «Եթե դիմեին, ապա անպայման կստորագրեի»[41]։

4-րդ[42] և 7-րդ[43] գումարման Պետական դումայի ընտրություններում համառուսաստանյան «Միասնական Ռուսաստան» կուսակցության վստահված անձն էր։

2018 թվականին սատարել է Պուտինի որոշմանը՝ առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում[44]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #123179173 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Умер художественный руководитель Ленкома Марк Захаров
  4. Cписок членов Национальной Академии кинематографических искусств и наук России
  5. Умер режиссер Марк Захаров - РИА Новости, 28.09.2019
  6. Умер Марк Захаров - Культура - ТАСС
  7. «В «Ленкоме» назвали причину смерти Марка Захарова». РБК. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Мария Сперанская (2000-06). «Семейный альбом Александры Захаровой». Журнал "Ах...".
  9. 9,0 9,1 Захаров М. А. Суперпрофессия. — М.: Вагриус, 2000. — 284 с. — ISBN 5-264-00384-X
  10. «Интервью с Марком Захаровым». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. Эфир Отечества. Создатели и звезды отечественного телевидения о себе и своей работе. Сборник интервью. Книга первая / Составитель В. Т. Третьяков. — М.: Алгоритм, 2010. — С. 68—320. — ISBN 978-5-9265-0741-3
  12. Эфир Отечества. Создатели и звезды отечественного телевидения о себе и своей работе. Сборник интервью. Книга первая / Составитель В. Т. Третьяков. — М.: Алгоритм, 2010. — С. 74—320. — ISBN ISBN 978-5-9265-0741-3
  13.   Տեսանյութը
  14. Указ Президента Российской Федерации от 23 апреля 2018 года № 169 «О присвоении звания Героя Труда Российской Федерации»
  15. Указ Президиума Верховного Совета РСФСР от 23 декабря 1977 года «О присвоении почётного звания заслуженного деятеля искусств РСФСР Захарову М. А.»
  16. Указ Президиума Верховного Совета РСФСР от 3 июня 1988 года «О присвоении почётного звания „Народный артист РСФСР“ Захарову М. А.»
  17. Указ Президента Союза Советских Социалистических Республик от 23 апреля 1991 года № УП-1843 «О присвоении почётного звания „Народный артист СССР“ тов. Захарову М. А.»
  18. «Авдеев вручил премии правительства деятелям культуры». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. // ՌԻԱ Նովոստի
  19. «5 сентября состоялась церемония вручения премий города Москвы в области литературы и искусства». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. «Указ Президента РФ от 13.10.2008 № 1460 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" I степени Захарова М. А.»».. — 18.10.2008.
  21. Указ Президента РФ от 11 октября 2003 г. № 1206
  22. Указ Президента РФ от 26 апреля 1997 г. № 415
  23. Указ Президента Российской Федерации от 13 сентября 2013 г. № 718
  24. Указ Президиума Верховного Совета СССР от 14 ноября 1980 года № 3301-X «О награждении орденами и медалями СССР работников, наиболее отличившихся при подготовке и проведении Игр XXII Олимпиады»
  25. Распоряжение Президента Российской Федерации от 11 июля 1996 года № 360-рп «О поощрении доверенных лиц и активных участников организации и проведения выборной кампании Президента Российской Федерации в 1996 году»
  26. Распоряжение Президента Российской Федерации от 16 сентября 2002 года № 427-рп "О поощрении работников Московского государственного театра "«Ленком»
  27. 27,0 27,1 «stanislavsky-season». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  28. ««Россиянин года» на сайте Российской Академии бизнеса и предпринимательства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  29. «Золотого орла» как лучший актёр получил Константин Хабенский. // kp.ru (29 января 2014 года)
  30. «Золотой орёл»: географ против легенды. // ria.ru (30 января 2014 года)
  31. «Легенда-2013. «Легенда № 17» стала лучшим фильмом 2013 года по версии кинопремии «Золотой орёл». // gazeta.ru (30 января 2014 года)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  32. «Захаров, Марк Анатольевич — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  33. «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  34. «Люди мира — первое международное издание». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  35. Додолев Е. Ю. Коты системы // Новый взгляд : журнал. — 22 марта 2012. — № 3.
  36. «А труп и ныне там». kommersant.ru. 2017 թ․ նոյեմբերի 2.
  37. «Видео: Марк Захаров о захоронении Ленина». Страница программы «Взгляд» в социальной сети «ВКонтакте» [1]. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  38. «В защиту Светланы Бахминой. Открытое письмо деятелей культуры президенту России». Новая газета. 2008 թ․ հոկտեմբերի 30.
  39. Марк Захаров: я считаю Ленина преступником
  40. «Российские артисты составили альтернативный список в поддержку Украины». korrespondent.net. 2014 թ․ մարտի 13.
  41. «Леонид Броневой и Марк Захаров выступили в поддержку политики Путина в отношении Украины». itar-tass.com. 2014 թ․ մարտի 14.
  42. «Лидеры "Единой России" встретились с доверенными лицами». ՌԻԱ Նովոստի. 2003 թ․ հոկտեմբերի 11.
  43. «Боярский, Расторгуев и Бутман стали доверенными лицами ЕР». Известия. 2016 թ․ սեպտեմբերի 2.
  44. «Марк Захаров рад, что Путин решил переизбираться». РИА Новости. 2017 թ․ դեկտեմբերի 7.

Մատենագրություն

խմբագրել
  • М. А. Захаров Старается парень.... — Правда, 1965. — 64 с. — (Библиотека «Крокодила»). — 25 000 экз.
  • М. А. Захаров Контакты на разных уровнях. — Искусство, 1987. — 240 с. — 25 000 экз.
  • Г. И. Горин, М. А. Захаров Конгелиге спил. — Ленком-Театреть, 1996.
  • М. А. Захаров Суперпрофессия. — Вагриус, 2000. — 284 с. — (Мой XX век). — ISBN 526400384X
  • М. А. Захаров Театр без вранья. — АСТ, Зебра Е, 2007. — 624 с. — (Актёрская книга). — 5000 экз. — ISBN 5-17-041580-9, 5-94663-401-1
  • М. А. Захаров Ленком — мой дом. Лицедейство без фарисейства. — Эксмо, 2015. — 512 с. — 3000 экз. — ISBN 978-5-699-84211-7

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Զախարով» հոդվածին։