Օկտավիա Սպենսեր

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Օկտավիա Սփենսերից)

Օկտավիա Լենորա Սպենսեր (անգլ.՝ Octavia Lenora Spencer; մայիսի 25, 1970(1970-05-25)[1], Մոնթգոմերի, ԱՄՆ)[2][3], ամերիկացի դերասանուհի։ «Սպասուհի» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA և ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակների։

Օկտավիա Սպենսեր
Ծնվել էմայիսի 25, 1970(1970-05-25)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՄոնթգոմերի, ԱՄՆ
ԿրթությունՕբերնի համալսարան և Jefferson Davis High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա խմբագրել

Օկտավիա Սպենսերը ծնվել է Մոնտգոմերիում (Ալաբամա նահանգ)։ Օկտավիան ընտանիքի 7 երեխաներից 6-րդն է։ Ավարտել է Օբերնի համալսարանի հումանիտար գիտությունների բաժինը և ստացել բակալավրի աստիճան[4]։

Սպենսերը իր կարիերան սկսել է կինոյի և հեռուստատեսության մեջ՝ հիմնականում փոքր դերեր խաղալով։ Նրա դեբյուտը կայացել է «Սպանելու ժամանակն է» ֆիլմում՝ 1996 թվականին, որտեղ խաղացել է երկրորդական դեր։ Ավելի ուշ հայտնվել է տասնյակ ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ խաղալով երկրորդական դերեր։ Նա հայտնվել է այնպիսի սերիալների դրվագներում, ինչպիսիք են «Նյու Յորքի ոստիկանությունը», «Գաղտնի նյութեր», «Շտապ օգնություն», «Նորաձևության ամսագիր», «Մեդիում», «C.S.I.: Հանցագործության վայր», «Մեծ պայթյունի տեսությունը», «Ուեյվերլի Փլեյսի կախարդները», «Իրավաբանական պրակտիկա», «Տգեղ աղջիկ» և այլն։ Հաջողության է հասել որպես կատակերգու դերասան։ 2009 թվականին Entertainment Weekly պարբերեկանը նրան ընդգրկել է «Հոլիվուդի 25 ամենածիծաղելի դերասանուհիների» շարքում[5]։

2011 թվականին «Սպասուհի» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը, որի համար արժանացել է մի քանի պարգևների և նոմինացիաների[6], այդ թվում «Օսկար», «Ոսկե գլոբուս»[7] և BAFTA մրցանակների։ «Օսկար»-ի արժանանալուց հետո Սպենսերը մեծ հաջողության է հասել։ 2013 թվականին խաղացել է «Ֆուրտվեյլի կայարանը» ֆիլմում։ Նրա հաջորդ հաջողված աշխատանքը եղել է «Թաքնված պատկերներ» ֆիլմը (2016)։ Օկտավիա Սպենսերի դերասանական խաղը արժանացել է քննադատների հիացմունքին։ Դրա շնորհիվ արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների՝ լավագույն երկրորդական դերի համար։ 2017 թվականին Սպենսերը նկարահանվել է Գիլյերմո դել Տորոյի «Ջրի կառուցվածքը» ֆիլմում։ Խաղացել է Զելայդա Դալիլա Ֆուլլերի դերը, որի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
1996 թվական Սպանելու ժամանակն է A Time to Kill Բուժքույր Ռոարկա
1997 թվական 6-րդ խաղացող The 6th Man Նատիվիտի Ուոթսոն
1997 թվական Փայլուն Sparkler Վանդա
1999 թվական Կնքահայր Լանսկի Lansky Էվելին, աղախին
1999 թվական Չհամբուրվածը Never Been Kissed Սինտիյա
1999 թվական Լինել Ջոն Մալկովիչ Being John Malkovich Վերելակի կինը
1999 թվական Ադամանդե ոստիկանը Blue Streak Շոունա
1999 թվական Գաղտնի նյութեր The X-Files Բուժքույր Օկտավիա
2000 թվական Երկինքը ոտքերի տակ The Sky Is Falling Բուժքույր
2000 թվական Մալքոլմը կենտրոնում Malcolm in the Middle Գանձապահ
2000 թվական Բոլորը միասին Everything Put Together Բուժքույր
2000 թվական Կորած կտորներ Missing Pieces Էլեգանտ հյուր
2000 թվական Ամերկյան կույս American Virgin Ագնես Լարջ
2000 թվական Դուք ի՞նչ մոլորակից եք What Planet Are You From? Դայակ
2000 թվական Ավտոմեքենայի շարժում Auto Motives Ռոնդա
2000 թվական Մեծ մայրիկի տունը Big Momma's House Տվիլա
2000 թվական Չորս շուն պոկերի մեջ Four Dogs Playing Poker Մատուցողուհի
2001 թվական Սերը փոխում է ամեն ինչ Sol Goode Գործազուրկ գրասենյակային ծառայող
2001 թվական Օտարականը The Journeyman Բլեք Բելի
2001 թվական Աստղերը ցույց կտան ճանապարհը Follow the Stars Home Հիլդի
2002 թվական Սարդ-մարդը (ֆիլմ) Spider-Man Մատենավար
2002 թվական Փոքրիկ Ջոն Little John Մատուցողուհի
2003 թվական Օրենքով շիկահերը 2 Legally Blonde 2: Red, White & Blonde Թիկնապահ
2003 թվական S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին S.W.A.T. Հարևանուհի
2003 թվական Հավի երեկույթ Chicken Party Լակուետա Միլս
2003 թվական Վատ Սանտա Bad Santa Մարմնավաճառ
2004 թվական Ժամադրություն աստղերի հետ Win a Date with Tad Hamilton! Ջանին
2004 թվական Ամուսնալուծությունների հանրագիտարան Breakin' All the Rules Ոճաբան
2005 թվական Մարզիչ Քարթեր Coach Carter Միսիս Բաթլ
2005 թվական Սատանան լաստի մեջ Pretty Persuasion Կին
2005 թվական Մերլին Հոտչկիսի պարի և գայթակղության դպրոց Marilyn Hotchkiss' Ballroom Dancing and Charm School Աիշա Լեբարոն
2005 թվական Միս Համահանճար։ Գեղեցիկ և վտանգավոր Miss Congeniality 2: Armed and Fabulous Օկտավիա
2005 թվական Գեղեցկության սրահ (ֆիլմ, 2005) Beauty Shop Գեր հաճախորդ
2005 թվական Վանաբիս Wannabe Տիկին Շանետ Ջենի Ջոնս
2005 թվական Զարկերակ Pulse Հյուրանոցի տեր
2006-2007 թվականներ Ջեկի Վուդմանի փոքրիկ հաջողությունները The Minor Accomplishments of Jackie Woodman Շերիլ, թիկնապահ
2007 թվական Իննյակ The Nines Մարմնավաճառ
2007 թվական Տան կեսճանապարհին Halfway Home Սերենիտի Ջոնսոն
2007 թվական Տգեղ աղջիկ Ugly Betty Կոնստանս Գրեյդի
2008 թվական Մերձավոր ազգական Next of Kin Գրեյս
2008 թվական Գեղեցիկ հրեշ Pretty Ugly People Մերի
2008 թվական Սպլենեկտոմիա The Spleenectomy Բուժքույր
2008 թվական Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory DMV-ի աշխատակից
2008 թվական Յոթ կյանք Seven Pounds Քեյթ, գլխավոր բուժքույր
2008 թվական Ուեյվերլի Փլեյսի կախարդները Wizards of Waverly Place Դոկտոր Էվիլինի
2009 թվական Համբուրող Love at First Hiccup Միսիս Համբրիկ
2009 թվական Քարշ տուր ինձ դժոխք Drag Me to Hell
2009 թվական Հիսուսի մարդիկ Jesus People: The Movie Հրեշտակ Աժելիկա
2009 թվական Սոլիստ The Soloist Հանգիստ կին
2009 թվական Ուղղակի Պեկ Just Peck Ուսուցչուհի
2009 թվական Հելոուին 2 Halloween II Բուժքույր Դենիելա
2009 թվական Տիկնիկային տուն Dollhouse Պրոֆեսոր Ջեկի
2009 թվական Որքինի տղա Herpes Boy Ռոշել
2009 թվական Փոքր քաղաքի շաբաթ օրվա երեկոն Small Town Saturday Night Ռոնդա Դուլի
2009 թվական Իրավաբանական պրակտիկա Raising the Bar Արվինա Ուոթկինս
2010 թվական Ընթրիք միամիտների հետ Dinner for Schmucks Մադամ Նորա
2011 թվական Սպասուհի The Help Մինի Ջեքսոն
2011 թվական Աշխարհը կողպեքի անցքի միջով Peep World Էլիսոն
2011 թվական Կպչուկ Flypaper Մեջ Վիգենս, բանկի աշխատող
2012 թվական Աղբի մեջ Smashed Ջեննի
2013 թվական Ստուդիա 30 30 Rock Ներկայացնում է ինքն իրեն
2013 թվական Ինձ խենթ անվանի՛ր Call Me Crazy: A Five Film Բժիշկ Նենսի
2013 թվական Ֆուրտվեյլ կայարան Fruitvale Station Վանդա
2013 թվական Ուղեբեռի պահանջ Baggage Claim
2013 թվական Ձյան միջով Snowpiercer Տանյա
2013 թվական Դրախտ Paradise Լորեյ
2014 թվական Կարմիր ապարանջանները Red Band Society Քույր Դինա Ջեքսոն
2015 թվական Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ The Divergent Series: Insurgent Ջոանա Ռեյես
2016 թվական Կենդանապոլիս Zootopia Միսիս Վըդրինգթոն, հնչունավորում
2016 թվական Դիվերգենտ. գլուխ 3։ Պատից այն կողմ The Divergent Series: Allegiant - Part 1 Ջոանա Ռեյես
2016 թվական Վատ Սանտա 2 Bad Santa 2 Մարմնավաճառ
2017 թվական Խրճիթը The Shack Պապա, Էլոիզա
2017 թվական Թաքնված պատկերներ Hidden Figures Դորոտի Վոն
2017 թվական Շնորհալին Gifted Ռոբերտա Թեյլոր
2017 թվական Ջրի կառուցվածքը The Shape of Water Զելդա
2017 թվական Հանցագործություն փոքրիկ քաղաքում Small Town Crime Կելի Բենկս
2018 թվական Ակնթարթային ընտանիք Instant Family Կարեն
2019 թվական Մա Ma Սյու Էնն
2019 թվական Լյուս Luce Գարիետ Ուիլսոն
2019 թվական Ասել ճիշտը Truth Be Told Պոպի Պարնել

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.blackpast.org/african-american-history/spencer-octavia-lenora-1972/
  2. Octavia, Spencer (2012 թ․ հունվարի 24). «Twitter / octaviaspencer: ERM, for some reason I'm being…». Twitter. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  3. «Octavia Spencer Talks Wearing Triple Spanx & Clears Rumors On Her Age». 2012 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է July 8 2012-ին.
  4. http://www.comedycentral.com/press/bios/octaviaspencer.jhtml?series=80439 Արխիվացված 2012-10-07 Wayback Machine Comedycentral.com Retrieved on 04-19-7
  5. «Octavia Spencer - The 25 Funniest Actresses in Hollywood». ew.com. 2009 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  6. «Could Viola Davis, Emma Stone & Octavia Spencer Get Oscar Nods for 'The Help'?» from iVillage website
  7. «The 69th Annual Golden Globe Awards NOMINATIONS» (անգլերեն). The Hollywood Foreign Press Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկտավիա Սպենսեր» հոդվածին։