Ակնթարթային ընտանիք

«Ակնթարթային ընտանիք» (անգլ.՝ Instant Family), ռեժիսոր Շոն Անդերսի 2018 թվականի կատակերգություն։ Գլխավոր դերերում՝ Ռոուզ Բիրն և Մարկ Ուոլբերգ։ Ռուսաստանում վարձույթում է հայտնվել 2019 թվականի հունվարի 31-ին[2][3][4][5]։

Picto infobox cinema.png
Ակնթարթային ընտանիք
Instant Family
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա և կինոկատակերգություն
Թեմաadoption?
Թվականնոյեմբերի 16, 2018, փետրվարի 14, 2019, հունվարի 31, 2019 և հունվարի 24, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորSean Anders?
ՊրոդյուսերSean Anders? և Մարկ Ուոլբերգ
Սցենարի հեղինակSean Anders? և John Morris?
ԴերակատարներՄարկ Ուոլբերգ, Ռոուզ Բիրն, Իզաբելա Մոներ, Օկտավիա Սպենսեր, Tig Notaro?, Մարդո Մարթինդեյլ, Ջուլի Հագերթի, Iliza Shlesinger?, Tom Segura? և Eve Harlow?
ՕպերատորՋուլիո Մակատ
ԵրաժշտությունՄայքլ Էնդրյուս
Նկարահանման վայրԱտլանտա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն119 րոպե
Պաշտոնական կայքէջ
Instant Family Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ամուսնական ընտանիք Էլի և Փիթ Վագներները բարեկամների ծաղրանքներից հետո, որոնք համոզված էին, որ նրանք երբեք երեխաներ չեն ունենալու, որոշում են աչքի տակ անցկացնել որդեգրման տարբերակները։ Խնամակալների համար նախատեսված դասընթացները անցնելուց հետո Վագներները գնում են տոնավաճառի, որտեղ կարող էին շփվել այն երեխաների հետ, որոնց կարելի էր որդեգրել։ Չնայած այն բանին, որ Էլին կասկածում էր դեռահաս որդեգրելու մասին և ցանկանում էր փոքր երախայի որդեգրել, Լիզա Վագների հետ շփումից հետո և նրա խոսքերից տպավորված, թե «ոչ ոք չի ցանկանում դեռահաս որդեգրել», որոշում են որդեգրել նրան։ Սոցիալական աշխատողները տեղեկացնում են, որ Լիզիի մայրը թմրամոլ է և գտնվում է բանտում, բացի այդ նա ունի փոքր եղբայր և քույր՝ Խուանը և Լիտան, որոնց նույպես ստիպված պետք է որդեգրեն։ Չնայած դա բարդ էր, սակայն Փիթը և Էլին որոշում են երեխաներին ընդառաջ գնալ, բայց գալիս են այն եզրակացության, որ նրանց հետ ոչ մի կապ չունեն։ Գոհաբանության օրը ընտանեկան ընթրիքի ժամանակ Փիթը և Էլին հայտնում են ընտանիքին, որ մտափոխվել են և չեն որդեգրելու։ Այն բանից հետո, երբ ընտանիքը հանգստություն է ցուցաբերում, հասկացնելով, որ նրանք չեն վստահում մանկատան երեխաներին, և որ այդ երեխաներին համարում են երկրորդ կարգի մարդիկ, Փիթը և Էլին փոխում են իրենց որոշումը։

Երեխաները սկսում են ապրել Վագներների հետ։ Միանգամից խնդիրներ են առաջանում՝ Լիտան հրաժարվում է ուտել որևէ այլ բան բացի կարտոֆիլի չիփսերից և պարզվում է, որ շատ քմահաճ աղջիկ է։ Խուանը ծայրահեղ զգացմունքայինորեն է աձագանքում բոլոր խնդիրներն և հաճախ է հայտնվում փոքր միջադեպերի մեջ։ Իսկ Լիզին անվստահությամբ է վերաբերվում Վագներներին և ջանում է փոքրերի համար մայր լինել։ Վագներները անընդհատ այցելում են այլ խնամակալների հանդիպումներին և կիսվում իրենց խնդիրներով։ Փիթի մայրը՝ Սենդին առանց հրավերի հյուր է գալիս և համոզում ողջ ընտանիքին գնալ զվարճանքների այգի։ Այնտեղ փոքրերի հարաբերությունները Սենդիի հետ լավանում են, իսկ Լիզին գնում է ընկերուհիների հետ զբոսնելու, և խոստանում վերադառնալ ժամը յոթին։ Արդյունում Լիզին առանց տեղեկացնելու ուշանում է և անտեսում է իր հետ կապ հաստատելու բոլոր փորձերը, ինչը առաջացնում է անհանգստացող Փիթի վրդովմունքը։

Աստիճանաբար կրտսեր երեխաները Վագներներին սկսում են անվանել մայրիկ և հայրիկ, իսկ Լիզին շարունակում է հեռավորություն պահել, սակայն շուտով Էլիի հետ կռվի պատճառով Փիթին հաջողվում է կապվել ավագ աղջկա հետ։ Փիթը և Էլին իմանում են, որ երեխաների մայրը մի քանի ամիս առաջ դուրս է եկել բանտից, և ցանկանում է տեսնել նրանց։ Երեխաները սկսում են հեռանալ խնամակալներից։ Այլ խնամակալների հետ օգնություն գտնելու նպատակով կազմակերպված հանդիպումը նրանց տալիս է այն պատասխանը, որ համակարգի համար կարևոր է պահպանել ընտանիքը, և կենսաբանական մայրը ունի դրա իրավունքը։ Փիթը և Էլին փորձում են օգնություն ստանալ Բրենա Ֆերնանդեսից, որի ելույթը խնամակալներ առաջին հանդիպման ժամանակ լավ տպավորություն է թողել, սակայն իմանում են, որ նա գտնվում է վերականգնման փուլում։ Ինչից հետո տիկին Ֆերնանդեսը նրանց պատմում է Բրենդայի պատմությունը և, թե ինչպես կապ գտնել խնամատար երեխայի հետ։ Տուն գալով զույգը սարսափում է այն բանից, որ Լիզին փորձում է իր մերկ լուսանկարները ուղարկել Ջեյկոբ անունով մի տղայի, ինչը հանգեցնում է վեճի։ Հաջորդ օրը Լիզիյին դպրոց ճանապահելիս Էլին տեսնում է տղային և ասում, որ Ջեյկոբը հինց նա է։ Փիթը որոշելով խոսել նրա հետ գոռում և սպառնում է, սակայն պարզվում է, որ նա Չառլին է։ Դրանից հետո նրանք հասկանում են, որ Ջեյկոբը դպրոցի հավաքարարն է։ Գտնելով նրան միջանցքում, Փիթը և Էլին, բանավոր վեճից հետո, հարձակվոււմ են նրա վրա, բայց տնօրենին հայտնում են, որ Ջեյկոբը մանկապիղծ է։ Ոստիկանությունը երեքին էլ տանում է, իսկ Լիզին նվաստացած և վիրավորված է զգում, որ խնամակալները ներխուժել են իր կյանք։ Երբ Վագներները վերադառնում են տուն, Սենդին հայտնում է նրանց, որ երեխաներին մի գիշերով ուղարկել են ժամանակավոր խնամակալների մոտ, իսկ Փիթը և Էլին պետք է հասկացնեն Լիզիին, որ սիրում են նրան, քանի որ դատարանում նրանց հայցը ոչ մի տպավորություն չթողեց։

Դատավարությունը Վագներենի համար անհաջող է անցնում, որովհետև Լիզին նախորդ օրը նամակ էր գրել դատարան՝ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին, և ավելի վաղ նշել Վագներների առաջացրած տհաճ դեպքերը՝ ենթատեքստից դուրս գալով։ Կառլան, կենսաբանական մայրը, իրավունքներ է ստանում իր երեխաների նկատմամբ։ Հաջորդ օրը տխուր Վագներները հավաքում են իրերը, փոքր երեխաները չեն ցանկանում հեռանալ, բայց Լիզին նրանց ոգևորում է։ Երբ գալիս են սոցիալական աշխատողները, որոնք պետք է երեխաներին հարազատ մոր մոտ տեղափոխեին, հայտնում են, որ մայրը չի եկել նշանակված հանդիպմանը, իսկ երբ նրանք գտել են կնոջը, նա արդեն վայելքի տակ էր։ Լիզին ցնցված փախչում է, իսկ Վագներները գնում են նրա ետևից։ Ծանր խոսակցությունից հետո Լիզին հասկանում է, որ Փիթը և Էլին սիրում են իրեն և համաձայնվում է վերադառնալ նրանց մոտ։

Չորս ամիս անց տեղի է ունենում դատական նիստ, որին ներկա էին ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ այլ խնամակալներ, որտեղ Վագներներին թույլատրվում է որդեգրել երեխաներին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Իզաբելա Մոներ Լիզի Լիզի
Մարկ Ուոլբերգ Փիթ Փիթ
Ռոուզ Բիրն Էլի Էլի
Չարլի Մակդերմոտ Ստյուարդ Ստյուարդ
Մարգո Մարտինդեյլ Սենդի տատիկ Սենդի տատիկ
Օկտավիա Սպենսր Կարեն Կարեն
Իվ Հարլոու Բրենդա Ֆերնանդես Բրենդա Ֆերնանդես
Ջուլի Հեգերտի
Էլայզա Շլեզինգեր
Տիգ Նոտարո

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը կինոքննադատներից ստացել է տարբեր գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 81 % վարկանիշ հիմնվելով 135 գրախոսությունների վրա 10-ից 6,56 միջին գնահատականով[6]։ Metacritic կայքում ֆիլմը ունի 100-ից 57 գնահատական հիմնվելով քննադատների 28 գրախոսությունների վրա, ինչը համընկնում «խառը կամ միջին գնահատականներ» կարգավիճակին[7]։ CinemaScore կայքում հեռուստադիտողները ֆիլմին տվել են А գնահատական, A+-ից F սանդղակում[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Kate Erbland (2018-09-05)։ «‘Instant Family’ Trailer: Mark Wahlberg and Rose Byrne Turn Director Sean Anders’ Real Life Into a Comedy» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2019-05-07 
  3. «Mark Wahlberg and Rose Byrne struggle hilariously after adopting kids»։ Mail Online։ 2018-10-04։ Վերցված է 2019-05-07 
  4. Justin Kroll (2017-09-20)։ «Mark Wahlberg to Star in Paramount’s ‘Instant Family’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-05-07 
  5. «Instant Family Trailer Has Mark Wahlberg and Rose Byrne Adopting 3 Kids» (en-US)։ MovieWeb։ 2018-09-06։ Վերցված է 2019-05-07 
  6. «Instant Family (2018)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-05-07 
  7. «Instant Family»։ Metacritic։ Վերցված է 2019-05-07 
  8. Anthony D'Alessandro (2018-11-18)։ «‘Crimes Of Grindelwald’ Falls Short Stateside With $62M+ Debut, WB Celebrates Global Win As ‘Fantastic Beasts’ Series Hits $1B-Plus» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-05-07