«Խրճիթ» (անգլ.՝ The Shack), ռեժիսոր Սթյուարթ Հեզելդայնի ամերիկյան ֆենտեզի-դրամա, որը հիմնված է Ուիլյամ Պ. Յանգի համանուն վեպի վրա: Գլխավոր դերակատարներն են՝ Սեմ Ուորթինգտոնը, Օկտավիա Սպենսերը, Ռադա Միտչելը և Գրեմ Գրինը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 1-ին:

Picto infobox cinema.png
Խրճիթը
անգլ.՝ The Shack
Խրճիթը (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում, ֆենթեզի ֆիլմ և դրամա
ՀիմքThe Shack?
Թվականմարտի 3, 2017 և ապրիլի 6, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորStuart Hazeldine?
Սցենարի հեղինակՋոն Ֆուսկո և Destin Daniel Cretton?[2]
ԴերակատարներՍեմ Ուորթինգտոն, Օկտավիա Սպենսեր, Aviv Alush?, Ռադա Միթչել, Alice Braga?, Քիմ Մաքգրոու, Գրեմ Գրին[2], Gage Munroe?[2], Ռայան Ռոբինս[2], Մեգան Շարպանտիե, Էմիլի Հոլմս և Ջեյ Բրազո
ՕպերատորԴեքլան Քուին
ԵրաժշտությունԱարոն Զիգման
ՄոնտաժՈւիլյամ Ստեյնկամպ
Պատմվածքի վայրՕրեգոն
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն132 րոպե
Բյուջե20 000 000 $[3]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Առեղծվածային իրադարձություններ են տեղի ունենում Մաք Ֆիլիպսի կյանքում՝ վերապրելով ընտանեկան ողբերգություն: Նա մեկուսացած խրճիթում անհատապես ​​հրավեր է ստացել հանդիպելու Բարձրյալին: Այդ հանդիպման շնորհիվ՝ Մաքն իր համար բացել է կարևոր ճշմարտություններ, որոնք ընդմիշտ փոխել են նրա կյանքը:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Սեմ Ուորթինգտոն Մաք Ֆիլլիպս Մաք Ֆիլլիպս
Օկտավիա Սպենսեր Պապա / Էլոիզա Պապա / Էլոիզա
Ռադա Միթչել Նեն Նեն
Գրեմ Գրին Պապա Պապա
Ռայան Ռոբբինս Էմիլ Դյուսեթ Էմիլ Դյուսեթ
Թիմ Մաքգրո Վիլլի Վիլլի
Մեգան Շարպանտիե Քեյթ Ֆիլիպս Քեյթ Ֆիլիպս
Դերեք Հեմիլթոն Մաքի հայր Մաքի հայր
Ավիվ Ալուշ Հիսուս Քրիստոս Հիսուս Քրիստոս

Ստեղծման պատմությունԽմբագրել

2013 թվականի ապրիլի 22-ին Summit Entertainment ընկերությունն իրավունք է ստացել էկրանավորելու Ուիլյամ Պ. Յանգի «Խրճիթ» վեպը: Ջոն Ֆուսկոն սկսել է աշխատել սցենարի վրա[4]: Որոշ ժամանակ անց հաստատվել է, որ Ֆորեսթ Ուիթաքերը բանակցություններ է վարում ստուդիայի հետ, որպեսզի դառնա ֆիլմի ռեժիսոր և կատարի երկրորդական դեր[5]: Սակայն 2014 թվականի նոյեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Սթյուարթ Հեզելդայնը[6]:

2015 թվականի մարտի 6-ին հաստատվել է, որ ֆիլմում Աստծո դերը ստացել է Օկտավիա Սպենսերը[7]: 2015 թվականի ապրիլի 30-ին վեպի էկրանավորման գլխավոր դերը ստացել է Սեմ Ուորթինգտոնը[8]: Միաժամանակ, որոշ ժամանակ անց, դերասանական կազմին են միացել Գրեմ Գրինը, Ռադա Միտչելը և Ավիվ Ալուշը[9]:

ՆկարահանումներԽմբագրել

Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հունիսի 8-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում:

ՄարքեթինգԽմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին[10]:

ԵրաժշտությունԽմբագրել

Քրիստոնեական ռոք խումբ «Skillet»-ն իրենց «Unleashed» ալբոմից թողարկել է «Stars» երգի ակուստիկ տարբերակը, որն օգտագործվել է ֆիլմի տեսահոլովակում[11]:

ՔննադատությունԽմբագրել

«Խրճիթ» ֆիլմը, ընդհանուր առմամբ, քննադատների կողմից ստացել է բացասական կարծիքներ: «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 19% է, ըստ 67 գրախոսությունների միջին բալը 10-ից 3,9: Կայքի քննադատական կոնսենսուսը հայտնում է.

  Անվիճելի արժանի գաղափարով «Խրճիթը» վնասել է սցենարը, որը հոգևոր վերելքը խառնել է մելոդրամատիկ կլիշեների և բռնապետական քարոզների հետ[12]:  

«Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 32 միավոր՝ ըստ քննադատների 18 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[13]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել