Սերիալ (անգլ.՝ Serial, նաև` հեռուստասերիալ, հաջորդական ծրագիր), ֆիլմ կամ հեռուստաֆիլմ, կազմված որոշ, հիմնականում մեծ քանակի սերիաներից[1] և մի քանի սյուժետային գծերից[2] («հնարավոր անսահմանություն», ի տարբերություն բազմասերիանոց հեռուստաֆիլմերի, որոնցում առկա է «վերջնակետ»[3]), հեռուստատեսային արվեստի ցիկլի հատուկ ձև է[4]։ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հեռուստասերիալ է համարում այն հեռուստաֆիլմերն ու հեռուստաֆիլմերի ցիկլները, որոնք կազմված են առնվազն վեց սերիաներից[5] (քիչ քանակով կազմված հեռուստաֆիլմերն համարվում են «սահմանափակ սերիաներ» (անգլ.՝ limited series)[5]): Սերիալների ամենահայտնի ձևաչափն է օճառային օպերան, որը ի հայտ է եկել 1930-ական թվականներին ամերիկյան ռադիոյում[6]։

Յուրաքանչյուր սերիալի նպատակն է երկար ժամանակահատվածով հեռուստադիտողներին ներգրավել էկրաններին և պահել նրանց հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ։ Շատ անընդմեջ սերիալներում օգտագործվում է օճառային օպերաների դասական տարրը` ռեքափ` սերիայի սկզբում և քլիֆհենգեր` սերիայի վերջում։ Համարվում է, որ այս բանաձևը առավելագույն պահանջարկ ունի հեռուստադիտողի կողմից և թույլ է տալիս, առանց որևէ անհարմարության, ամեն շաբաթ հետևել սյուժեին[7][8]։

Շարունակական սերիալները, որպես կանոն, կտրուկ հակադրվում են ընթացակարգային դրամաներին, որոնք բաղկացած են ինքնավար և սյուժետային կապ չունեցող սերիաներից[9]։ Հաճախ դրանց անվանում են «շաբաթվա դեպք» (անգլ.՝ case-of-the-week)[9]: Վերջին տարիներին, ընթացակարգային դրամաները վարկանիշով գերազանցում են հաջորդական սերիալներին, քանի որ դրանց մեջ չկան երկարատև սյուժետային գծեր, և հեռուստադիտողը կարող է նման ծրագիրը դիտել յուրաքանչյուր սերիայից[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Определение в толковом словаре Ефремовой
  2. СЕРИАЛ
  3. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին։ Վերցված է 2021-12-22 
  4. БСЭ, ст. "Телевизионное искусство"
  5. 5,0 5,1 Television Academy Announces Primetime Emmy Awards Rules Changes
  6. Robert C. Allen։ «Soap Opera»։ Museum of Broadcast Communications։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2013-01-07 
  7. Alessandra Stanley (24 июля 2007)։ «Smile and Smile and Still Be a Villain»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-01-21 
  8. Glen Creeber Serial television: big drama on the small screen. — BFI Publishing, 2004. — 184 с.
  9. 9,0 9,1 James Poniewozik (4 декабря 2008)։ «I Have Seen Dollhouse»։ Time։ Արխիվացված օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-01-21 
  10. Bill Carter (13 мая 2012)։ «As Talent Flees to Cable, Networks Fight Back»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-01-21 

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ սերիալ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս