«Սպասուհի» (անգլ.՝ The Help), ռեժիսոր Թեյթ Թեյլորի 2011 թվականին նկարահանված դրամա։ Քեթրին Սթոքեթի համանուն պատվածքի էկրանացում։

Սպասուհի
անգլ.՝ The Help
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, իգական բադի մուվի, դրամա[1][2][3][…] և վեպի էկրանավորում
ՀիմքՍպասուհի
Թվականօգոստոսի 10, 2011[4], դեկտեմբերի 8, 2011[5], սեպտեմբերի 23, 2011[6] և օգոստոսի 9, 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեյթ Թեյլոր[7][8][3][…]
ՊրոդյուսերՔրիստոֆեր Կոլամբուս[9], Մայքլ Բառնաթան և Brunson Green?
Սցենարի հեղինակԹեյթ Թեյլոր
ԴերակատարներՎիոլա Դևիս[7][2][8][…], Բրայս Դալաս Հովարդ[7][8][10], Օկտավիա Սպենսեր[2][8][10], Ջեսիկա Չեսթեյն[7][10], Անա Օ'Ռեյլի[10], Chris Lowell?[10], Սիսի Սփեյսեք[10], Mike Vogel?[10], Սիսելի Թայսոն[10], Էլիսոն Ջեննի[10], Աննա Քեմփ[10], Բրայան Քերվին[10], Լեսլի Ջորդան[10], Մերի Սթինբյորգեն[10], Օնժանյու Էլլիս[10], Դևիդ Օյելոուո[10], Նելսան Էլլիս[10], Էշլի Ջոնսոն[10], Էմմա Սթոուն, Դանա Այվի[11], Wes Chatham?[11], Շեյն ՄակՌեյ, Քերոլ Սաթոն և Լաշանզե
ՕպերատորՍթիվեն Գոլդբլաթ
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՀյուզ Ուինբորն
Պատմվածքի վայրՄիսսիսիպի
Կինոընկերություն1492 Pictures, DreamWorks, Touchstone Pictures, Reliance Entertainment և Participant Media
Տևողություն146 րոպե
Բյուջե25 000 000 $[12]
Շահույթ216 639 112 $[13]
Պաշտոնական կայքէջ
 The Help (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Միսիսիպի նահանգում 1960-ական թվականներին։ Սքիթեր Ֆիլան անունով օրիորդը, ավարտելով ուսումը համալսարանում, վերադառնում է հայրական տուն, որը գտնվում է Ջեքսոն քաղաքում, ուր ոչ մի արտառոց բան երբեք չի կատարվում։ Աղջիկը երազում է դառնալ գրող և տեղափոխվել մեծ քաղաք՝ ապրելու, բայց հարավում ծնված աղջկա երազանքները չեն կարող այդքան անիմաստ և պարզ լինել։ Մոր կարծիքով աղջիկը պետք է ամուսնանա, ընտանիք ստեղծի և զբաղվի տնային տնտեսությամբ։ Սքիթերի բացակայության տարիներին տունը լքել էր Կոնստանտինը՝ սպասուհին և Սքիթերի դայակը, որն աշխատել էր Ֆիլանների ընտանիքում 20 տարի։ Սքիթերի մայրը բացատրում է Կոնստանտինի հեռանալը նրանով, որ վերջինս իր ցանկությամբ է լքել իրենց տունը, բայց Սքիթերը չի հավատում դրան։

Էյբելինը Սքիթերից մեծ է երեսուն տարով։ Նա իր ամբողջ կյանքն աշխատել է «սպիտակների» տանը, դաստիարակել տարբեր ընտանիքների տասնյոթ երեխաների և վաղուց կյանքից ոչինչ այլևս չէր սպասում, քանի որ նրա կյանքն իմաստ չուներ նրա միակ որդու մահից հետո։ Էյբելինի ամենալավ ընկերուհի Մինին արդեն բազում տարիներ աշխատում է Հիլի Հոլբրուկի ընտանիքում։ Սքիթերը ընդունվում է աշխատելու տեղի թերթում, որի անունն է «Jackson Journal», որտեղ նրան հանձնարարում են լրացնել «Խորհուրդներ տնային տնտեսուհիներին» բաժինը։ Նա խնդրում է, որ Էյբելինը նրան օգնի այդ հարցում։ Հերթական հավաքույթներից մեկում Հոլբրուկը առաջարկում է առանձնացնել սանհանգույցները, որ «սև» աշխատողները չօգտվեն տան սանհանգույցից, այլ նրանց համար դրսում կառուցվեն առանձին սանհանգույցներ՝ բացատրելով, որ «սև» մարդկանց մոտ կան ինչ-որ հիվանդություններ։ Սքիթերը, չընդունելով այդ գաղափարը, որոշում է գրել գիրք, որտեղ պետք է պատմվեր «սպիտակներին» ծառայող «սև» սպասուհիների ծանր կյանքը։

Սկզբում սպասուհիները կասկածանքով են մոտենում Սքիթերի գաղափարին։ Էյբելինը առաջինն է համաձայնվում պատմել իր պատմությունները նրանից հետո, երբ իմանում է, որ Մինիին ազատել են գործից նրա համար, որ նա ուժեղ անձրևի ու քամու ժամանակ վախեցել է դուրս գալ և գնացել է ընդհանուր սանհանգույց։ Բայց որոշ ժամանակ անց Մինին ընդունվում է աշխատանքի Սիլին Ֆութի մոտ, որը մեծահարուստի կին էր։ Էյբելինը համոզում է Մինիին կիսվել Սքիթերի հետ իր պատմություններով։ Սքիթերը ուղարկում է գրքի սևագիրը Նյու Յորքում գտնվող մեծ հրատարակչություն։ Կարդալով պատմությունները՝ գլխավոր խմբագիրն ասում է, որ թեման հետաքրքիր է, բայց պատմությունները քիչ են, և որ հարկավոր է ավելացնել դրանց քանակը՝ զրուցելով մնացած սպասուհիների հետ։ Այդ ամիսներին սպանում են Քենեդիին։ Երկրում քաոս է տիրում, «սև» մարդիկ ավելի են իրենց կորցնում ցավից, և ավելի շատ սպասուհիներ են համաձայնվում պատմել իրենց պատմությունները Սքիթերին։ Որոշ ժամանակ անց գիրքը լույս է տեսնում «Սպասուհի» անվամբ։ Գիրքը բավականին լավ արձագանք է ունենում, և բազմաթիվ մարդիկ գնում են այն։ Սքիթերը ստանում է գումար և այդ գումարը բաժանում սպասուհիների միջև։ Սքիթերին հրավիրում են Նյու Յորք՝ աշխատելու, Մինին իր հինգ երեխաների հետ տեղափոխվում է ուրիշի տուն՝ հարբեցող ամուսնուց առանձին ապրելու։ Էյբելինին ազատում են աշխատանքից, և նա գնում է նոր կյանք փնտրելու։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել
  • ռեժիսոր - Թեյթ Թեյլոր (Tate Taylor)
  • սցենարիստ - Քեթրին Սթոքեթ (վեպ), Թեյթ Թեյլոր (սցենար), Kathryn Stockett (novel), Tate Taylor (screenplay)
  • պրոդյուսերներ - Մոհամեդ Քալաֆ Ալ-Մազուրի (Mohamed Khalaf Al-Mazrouei)
    Մայքլ Բարնատան (Michael Barnathan)
    Նեյթ Բերկուս (Nate Berkus)
    Ջենիֆեր Բլում (Jennifer Blum)
    Քրիս Քոլամբուս (Chris Columbus)
    Բրունսոն Գրին (Brunson Green)
    Լ. Դին Ջոնց Կրտսեր (L. Dean Jones Jr.)
    Սոնյա Լունսֆորդ (Sonya Lunsford)
    Ջոն Նորիս (John Norris)
    Մարկ Ռեդքլիֆ (Mark Radcliffe)
    Ջեֆ Սքոլ (Jeff Skoll)
    Թեյթ Թեյլոր (Tate Taylor)
  • օպերատոր - Սթեֆն Գոլդբլատ (Stephen Goldblatt)
  • մոնտաժ - Հյուզ Վինբորն (Hughes Winborne)
  • զգեստներ - Շերն Դևիս (Sharen Davis)
  • դերասանների ընտրությունը - Քերի Բարդեն (Kerry Barden), Պոր Սչինե (Paul Schnee)
  • երգահան - Թոմաս Նյումեն (Thomas Newman)
  • ռեժիսորի օգնականներ - Քերն Դևիս (Karen Davis), Դոնլդ Սփարքս (Donald Sparks), Տեսսա Լին Սթեֆենսոն (Tessa Lyn Stephenson)
Դերասանական անձնակազմ խմբագրել

Ստեղծումը խմբագրել

2009 թվականի դեկտեմբեր ամսին Variety ամսագիրը հայտնեց, որ Քրիս Քոլամբուսը, Մայքլ Բարնատանը և Մարկ Ռեդքլիֆը աշխատում են Քեթրին Սթոքեթի գրքի էկրանացման վրա։ Նկարահանումը սկսվեց 2010 թվականի հունիս ամսին։ «Սպասուհի» ֆիլմը ճանաչվել է ամենաթանկ ֆիլմը՝ նկարահանված Միսիսիպիում։

Դերասանների ընտրություն խմբագրել

2010 թվականի մարտին Էմմա Սթոունը համաձայնվեց խաղալ Սքիթեր Ֆիլանին։ Քիչ հետո իրենց համաձայնությունը տվեցին Վիոլա Դևիսը, Բրայս Դալաս Հովարդ, Էլիսոն Ջեննի և այլք։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 2011 - National Board of Review - մրցանակ՝ լավագույն դերասանական խումբ
  • 2012 - Ոսկե Գլոբուս - մրցանակ՝ Օկտավիա Սպենսեր՝ լավագույն երկրորդ պլանի դրամատիկական ֆիլմի դերասանուհի։ Նոմինացիա՝ լավագույն դերասանուհի՝ Վիոլա Դևիս, երկրորդ պլանի դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեին, լավագույն երգ՝ The Living Proof
  • 2012 - BAFTA - լավագույն ֆիլմ, լավագույն կանացի դեր (Վիոլա Դևիս), լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Օկտավիա Սպենսեր և Ջեսիկա Չեսթեին), լավագույն ադապտացված սցենար (Թեյթ Թեյլոր)
  • 2012 - Օսկար - նոմինացիա լավագույն ֆիլմ, լավագույն կանացի դեր (Վիոլա Դևիս), լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյն
  • 2012 - Օսկար - մրցանակ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Օկտավիա Սպենսեր
  • 2012 - AFI Film Award - մրցանակ՝ տարվա ֆիլմ
  • 2011 - Austin Film Critics Association - մրցանակ՝ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Ջեսիկա Չեսթեին
  • 2011 - Chicago Film Critics Association Awards - նոմինացիա՝ սկսնակ ռեժիսոր Թեյթ Թեյլոր և երկրորդ պլանի դերասանուհի Օկտավիա Սպենսեր
  • 2011 - Vancouver Film Critics Circle - մրցանակ՝ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Ջեսիկա Չեսթեին

Սաունդթրեք խմբագրել

  1. «The Living Proof» - Mary J. Blige
  2. «Jackson» - Johnny Cash և June Carter
  3. «Sherry» - Frankie Valli & The Four Seasons
  4. «I Ain’t Never» - Webb Pierce
  5. «Victory is Mine» - Dorothy Norwood
  6. «Road Runner» - Bo Diddley
  7. «Hallelujah I Love Her So» - Ray Charles
  8. «The Wah-Watusi» - The Orlons
  9. «(You’ve Got) Personality» - Lloyd Price
  10. «Don’t Think Twice, It’s All Right» - Bob Dylan
  11. «Let’s Twist Again» - Chubby Checker
  12. «Don’t Knock» - Mavis Staples

Տեխնիկական և այլ տվյալներ խմբագրել

Այլ երկրներում այն կայացել է

Կանադայում - 10 օգոստոս 2011
Գերմանիայում - 8 դեկտեմբեր 2011
Ֆինլանդիայում - 7 հոկտեմբեր 2011
Բելգիայում - 12 հոկտեմբեր 2011
Պորտուգալիայում - 5 հոկտեմբեր 2011
Դանիայում - 17 նոյեմբեր 2011
Հունգարիայում - 3 նոյեմբեր 2011
Իսպանիայում - 28 հոկտեմբեր 2011
Իտալիայում - 20 հունվար 2012
Ռուսաստանում - 16 փետրվար 2012
Ճապոնիայում - 31 մարտ 2012

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել