Քարշ տուր ինձ դժոխք

ֆիլմ

«Քարշ տուր ինձ դժոխք» (անգլ.՝ Drag Me to Hell), սարսափ ֆիլմ, որի ռեժիսորը Սեմ Ռեյմին է։ Նա նաև ֆիլմի սցենարի հեղինակն է իր եղբոր՝ Այվան Ռեյմիի հետ միասին։ Գլխավոր դերերում Էլիսոն Լոմանը և Ջասթին Լոնգն են։

Քարշ տուր ինձ դժոխք
անգլ.՝ Drag Me to Hell
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն և ֆիլմ ուրվականների մասին
Թեմագերբնական, անեծք[1] և careerism?[1]
Թվական2009, հունիսի 11, 2009[2] և օգոստոսի 13, 2009[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Ռեյմի[4][5][6][…]
ՊրոդյուսերՌոբ Թափերթ, Սեմ Ռեյմի[7] և Գրանտ Քերթիս[7]
Սցենարի հեղինակԱյվան Ռեյմի և Սեմ Ռեյմի
ԴերակատարներԷլիսոն Լոհման[5][6][8][…], Ջասթին Լոնգ[5][8][9][…], Lorna Raver?[5][8][10][…], Դիլիփ Ռաո[11][12], Դևիդ Փայմեր[5][8][11][…], Ադրիանա Բարասա[11][12], Ռեգգի Լի[11][12], Բոյանա Նովակովիչ[12], Օկտավիա Սպենսեր[12], Չելսի Ռոս[11][12], Kevin Foster?[12], Մոլլի Չիկ[12], Թեդ Ռեյմի[13], Ալեքս Վեադով[13], Քրիստոֆեր Յանգ[13], Alexis Cruz?[13], Chloe Dykstra?[13] և Սեմ Ռեյմի
ՕպերատորՓիթեր Դեմինգ
ԵրաժշտությունՔրիստոֆեր Յանգ
ՄոնտաժԲոբ Մուրավսկի
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունUniversal Studios[10] և Ghost House Pictures
Տևողություն99 րոպե
Բյուջե$ 30 000 000[14]
Շահույթ$ 91 000 000[14]
Պաշտոնական կայքէջ

Ունենալով $ 90,8 մլն շահույթ ամբողջ աշխարհում և ստանալով բարձր գնահատականներ կինոքննադատների կողմից՝ ֆիլմը արժանացել է «Scream» մրցանակի 2009 թվականին և «Սատուրն»-ի՝ 2010 թվականին, «լավագույն սարսափ ֆիլմ» կատերգորիայում։

Սյուժե խմբագրել

1969 թվական, Փասադենա, Կալիֆոռնիա. երիտասարդ զույգը, ում որդին լսում է դևերի ձայներ, օգնություն է խնդրում մեդիում Շոն Սան Դինայից։ Սան Դինան իրականացնում է ծես, որի ժամանակ անհայտ ուժերը տղային տանում են մի հրե փոսի մեջ։

2009 թվական, Լոս Անջելես. Քրիստին Բրաունը, ով աշխատում է բանկում որպես վարկային գործերի աշխատակից, հույս ունի ստանալ մենեջերի օգնականի տեղը, և իր մրցակիցը նորեկ Ստյու Ռուբինն է։ Իրենց բոսը՝ Ջիմ Ջեքսը, Քրիստինին խորհուրդ է տալիս ավելի խիստ որոշումներ կայացնել, որպեսզի պաշտոնի բարձրացում ստանա։ Քրիստինայի մոտ գալիս է ծեր գնչուհի՝ Սիլվիա Գանուշը, և խնդրում է հետաձգել տան գրավի մուծման ժամանակը։ Քրիստինը խորհրդակցում է բոսի հետ և նա իրեն է հնարավորություն տալիս ընդունել որոշումը։ Հուսալով պաշտոնի բարձրացման՝ Քրիստինը մերժում է գնչուհու խնդրանքը։ Գնչուհին ծնկի է իջնում, համբուրում Քրիստինի կիսաշրջազգեստի փեշը և աղաչում փոխել որոշումը։ Այդ ժամանակ այդտեղ հավաքվում են մարդիկ, և Քրիստինը դեմոնստրատիվ կերպով մերժում է Սիլվիային։ Քրիստինը փորձում է ներողություն խնդրել նրանից, բայց գնչուհին հանկարծակի հարձակվում է նրա վրա, սակայն պաշտպանության աշխատակիցներն օգնում են Քրիստինին և դուրս հանում գնչուհուն։

Բանկի ավտոկայանատեղիում Քրիստինի վրա կրկին հարձակվում է Սիլվիան։ Դաժան կռվից հետո գնչուհին Քրիստինի վերարկուից պոկում է կոճակ և անիծում է այն։ Ավելի ուշ Քրիստինն իր ընկերոջ՝ Քլեյ Դալթոնի հետ գնում է մեդիում Ռամ Ջաշի մոտ և իմանում է, որ իրեն անիծել են։ Գիշերը Քրիստինի բերանի մեջ ճանճ է մտնում։ Այդ գիշեր Քրիստինը մղձավանջ է տեսնում, որում մահացած գնչուհին իրեն ծածկում է իր բերանից դուրս եկող գերեզմանային ճիճուներով։

Աշխատավայրում Քրիստինի մոտ սկսվում է արնահոսություն քթից, այնուհետև արյունն ուժեղ հոսում է բերանից և ցայտում է բոսի վրա։ Այս իրարանցման ժամանակ Ստյուն գողանում է Քրիստինի փաստաթղթերը սեղանից և վաճառում է դրանք մրցակից բանկին՝ դրանով դավ նյութելով Քրիստինի դեմ և ստանալով պաշտոնի բարձրացում։ Վախեցած Քրիստինը գնում է Սիլվիայի թոռնուհու տուն, ցանկանում է վերանայել նրա խնդրանքը, սակայն իմանում է, որ Սիլվիան մահացել է նախորդ գիշերը։

Քրիստինը վերադառնում է Ջաշի մոտ, ով ասում է, որ 3 օր իրեն կտանջի զորեղ դև Լամիան, ինչի արդյունքում Քրիստինը հավերժ կհայտնվի դժոխքում։ Մեդիումը խորհուրդ է տալիս Քրիստինին որևէ կենդանու զոհաբերել դևի համար։ Քրիստինը զոհաբերում է իր կատվին և թաղում նրան բակում։ Դալթոնի ընտանիքի հետ ընթրիքի ժամանակ Քրիստինին շարունակում է տանջել Լամիան, և նա իրեն տարօրինակ է պահում։

Քրիստինը վերադառնում է մեդիումի մոտ, ով հայտնում է իրեն, որ մեդիում Սան Դինան կհամաձայնվի օգնել 10 հազար դոլար տալու պայմանով։ Աղջիկը հավաքում է իր իրերը և վաճառում, բայց դեռ պակասում է 7 հազար դոլար։ Երեկոյան նա իմանում է, որ Քլեյը վճարել է իր փոխարեն։ Այնուհետև Քրիստինը գալիս է սեանսի, Սան Դինան ցանկանում է իր միջոցով դևին տեղափոխել այծի մեջ, որին կսպանի մեդիումը։ Սակայն աշակերտի մոտ չի հաջողվում սպանել այծին, և դևը մտնում է տղայի մեջ, ով սկսում է ոչնչացնել ամեն ինչ, ինչ տեսնում է։ Վերջին պահին Սան Դինան գիտակցության է գալիս և իր կյանքի գնով քշում է դևին։ Ջաշը ասում է Քրիստինային, որ նրան մի հնարավորություն է մնացել՝ մինչ լուսաբաց անիծված կոճակը նվիրել որևէ մեկին։

Քրիստինը և Քլեյը տուն են գնում, ճանապարհին հանկարծակի հայտնվում է Սիլվիայի ուրվականը։ Քրիստինը գնում է բար և որոշում է, թե ում նվիրել կոճակը։ Նա զանգում է և կանչում Ստյուին։ Քրիստինը պատրաստվում էր նվիրել կոճակը նրան, սակայն այն բանից հետո, երբ նա լաց է լինում, Քրիստինը խղճում է Ստյուին և հետ ուղարկում նրան։ Հերոսուհին գալիս է Ջաշի մոտ և իմանում, որ կոճակը կարող է մեռածի նվիրել։ Նա արագ գնում է գերեզմանոց և քանդում է Սիլվիայի գերեզմանը, ապա մտնցում է կոճակով ծրարը նրա բերանը։ Այդ ժամանակ տեղատարափ անձրև է սկսվում, որը ջրով է ծածկում գերեզմանը, և Քրիստինը չի կարողանում դուրս գալ այնտեղից։ Ջրի մակերես է բարձրանում Սիլվիայի դիակը, որը կարծես փորձում է խանգարել աղջկան, հետո նրա գլխին է ընկնում հարևան գերեզմանի խաչը, սակայն վերջին պահին Քրիստինին հաջողվում է դուրս պրծնել և գնալ։

Առավոտյան Քրիստինը հանդիպում է Քլեյի հետ Լոս Անջելեսի երկաթուղային կայարանում, որտեղից նա պատրաստվում է գնալ Սանտա Բարբարա։ Գնացքին սպասելուց Քլեյն ասում է Քրիստինին, որ գտել է իր կոճակը, և ցանկանում է, որ նա այն կարի։ Քրիստինը հասկանում է, որ խառնել է ծրարները։ Պարզվում է, որ նա Սիլվիայի բերանն է մտցրել կոպեկով ծրարը։ Սարսափի մեջ ընկնելով նա հետ է գնում և ընկնում երկաթուղային գծի վրա։ Մոտենում է գնացքը, և վախեցած Քլեյը մեկնում է ձեռքը Քրիստինին, սակայն մինչ գնացքը մոտենում է, առաջանում է հրե փոս, որից դուրս են գալիս ձեռքեր, որոնք նրան դժոխք են տանում առհավետ։

Դերերում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • «Սատուրն» մրցանակ (2010) «Լավագույն սարսափ ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել