«Օրենքով շիկահերը 2» (անգլ. Legally Blonde 2: Red, White & Blonde), Ամանդա Բրաունի սցենարի հիման վրա կատակերգություն` նկարահանված ռեժիսոր Էրման-Վերֆելդի կողմից։

Օրենքով շիկահերը 2
անգլ.՝ Legally Blonde 2: Red, White & Blonde
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվականհուլիսի 24, 2003[1] և 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորCharles Herman-Wurmfeld?[2][3][4][…]
ՊրոդյուսերՄարկ Է. Փլաթ և Ռիզ Ուիզերսփուն
Սցենարի հեղինակAmanda Brown?
ԴերակատարներՌիզ Ուիզերսփուն[2][4][5][…], Սալլի Ֆիլդ[2][4][5][…], Ռեջինա Քինգ[4][6][7][…], Ջենիֆեր Քուլիջ[6][7][8][…], Բրյուս ՄաքԳիլ[4][7], Դանա Այվի[4][7], Մերի Լին Ռայսկաբ[7], Բոբ Նյուհարթ[2][5][7][…], Bruce Thomas?[7], Լյուկ Ուիլսոն[4][7][8], Ջեյմս Ռիդ[7], Օկտավիա Սպենսեր[7], Ալանա Յուբակ[7][8], Ջեք ՄաքԳի[7], Ջեսիկա Քոֆիլ[7], Կիոն Յանգ[7], Սթենլի Անդերսոն[7], Քերոլայն Հեննեսի[9], Մասի Օկա[9], Տանյա Ռիչերտ[9], Tané McClure?[9], Jason Bushman?[9] և Էրին Քոթրել[9]
ՕպերատորԷլիոթ Դևիս
ԵրաժշտությունՌոլֆ Քենթ
ՄոնտաժՓիթեր Թեշներ
Պատմվածքի վայրՎաշինգտոն
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն91 րոպե
ՆախորդՕրենքով շիկահերը
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Երիտասարդ փաստաբան Էլ Վուդսն աշխատում է Բոստոնի խոշոր ընկերությունում։ Էլը պատրաստվում է ամուսնանալ, բայց հիշում է, որ իր շան` Վելիկանի մայրիկին չի հրավիրել հարսանիքին, հասցեն և հեռախոսի համարը չունենալու պատճառով։ Վուդսը սկսում է որոնումները, բայց հանկարծ իմանում է, որ Վելիկանի մայրը գտնվում է V.E.R.S.A.C.E ընկերությունում, որտեղ կենդանիների վրա կատարում են կոսմետիկ փորձարկումներ։ Էլը ստիպում է ընկերությունը փակել, սակայն տնօրենը չի հաստատում նրա նախաձեռնությունը։ Էլը զայրացած արտահայտում է իր բարոյական սկզբունքները և տնօրենը հեռացնում է նրան։ Որպեսզի փրկի իր շան մոր կյանքը` Էլը ուղևորվում է Վաշինգտոն։ Էլը տեղափոխվում է հյուրանոց, որտեղ ծանոթանում է դռնապանի հետ, ով ամեն հարցում օգնում է իրեն։ Վուդսը կազմակերպում է խումբ, որը դեմ է կենդանիների վրա փորձարկումներին, սակայն չի ստանում իր գործընկերների աջակցությունը։ Քաղաքական գործիչներից մեկը` ում շունը միասեռական էր, օգնում է Էլ Վուդսին։ Բացի դրանից նրա կողմից էին Կոնգրեսական Լիբի Խաուզերը, ով Delta Nu-ի անդամ էր, և Վիկտորիա Ռադը, սակայն հետո նա հրաժարվում է օգնել Էլին։ Վուդսի միակ շանսը` հավաքել ստորագրություններ։ Ռադի շտաբը օգնում է հավաքել ստորագրություններ, երիտասարդական կազմակերպությունը Վաշինգտոնում կազմակերպում է բողոքի ցույց, որի ընթացքում Վուդսը իր խոսքով ելույթ է ունենում ԱՄՆ-ի Կոնգրեսականում։ Կենդանիների վրա փորձարկումների մասին օրենքը ստորագրում են, Էլն ամուսնանում է Վաշինգտոնում իր սիրեցյալ Էմմետի հետ։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ռիզ Ուիզերսփուն Էլ Վուդս
Սալի Ֆիլդ Վիկտորիա Ռուդ
Լյուկ Ուիլսոն Էմետ Ռիչմոնդ
Ջենիֆեր Կուլիջ Պոլետ Բոնաֆոնտե
Ռեջինա Կինգ Գրեիս Ռոսիտեր
Մերի Լին Ռաջսկաբ Ռինա Գուլանի
Բրյուս ՄակԳիլ Ստենֆորդ Մարկս
Դանա Այվի Լիբի Խաուզեր

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ֆիլմի շահույթը կազմել է 121 600 000 ԱՄՆ դոլլար։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել