Շտապ օգնություն (հեռուստասերիալ)
Շտապ օգնություն (անգլ.՝ «ER»` Emergency Room - շտապ օգնության բաժանմունք), ամերիկյան հեռուստասերիալ, որը պատմում է Չիկագո քաղաքի շրջանային հիվանդանոցի ընդունող բաժամունքի կյանքի, իր աշխատակիցների և հիվանդների մասին։ Սերիալը ստեղծվել է Մայքլ Քրեյթոնի կողմից, և առաջին անգամ ցուցադրվել է NBC հեռուստաալիքով (1994 թվականի սեպտեմբեր - 2009 թվականի մարտ)։ Սերիալը ներառում է 15 եթերաշրջաններ, և այն դարձել է ամենաերկար բժշկական դրաման, որը ևս դարձել է ամերիկյան հեռուստատեսության փրամ-թայմում ամենաերկարը։ 23 Էմմիի մրցանակակիր, այդ թվում՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ (1996)։ Առաջադրվել է Էմմիի 124 մրցանակի և այդ ցուցանիշով դարձել է երկրորդ հեռուստաշոուն «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» հեռուստածրագրից հետո[3][4][5]։
Շտապ օգնություն | |
---|---|
Ժանր | բժշկական դրամա |
Թեմա | Շտապ բժշկական օգնություն և emergency department? |
Ստեղծող | Մայքլ Քրայթոն |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Christopher Chulack?[1] և Jonathan Kaplan?[1] |
Գլխավոր դերերում | Էնթոնի Էդվարդս, Ջորջ Կլունի, Շերի Ստրինգֆիլդ, Նոյա Ուայլի, Էրիկ լա Սալ, Լինդա Քարդելինի, Շեյն Ուեսթ, Փարմինդեր Նագրա, Լորա Իննես, Մորա Տիրնի, Էրիկ Պալլադինո և Իվոն Զիմա |
Պրոդյուսեր | Մայքլ Քրայթոն |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Եթերաշրջանների քանակ | 15[1] |
Սերիաների քանակ | 331 |
Էկրաններին է | սեպտեմբերի 19, 1994[2]-ից ապրիլի 2, 2009-ը |
Հեռուստաալիք | NBC |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պարգևներ | |
Պաշտոնական կայքէջ |
Ստեղծման պատմություն
խմբագրել1974 թվականին Մայքլ Քրեյթոնը գրել է սցենար, որը հիմնված է սեփական փորձի՝ շտապ օգնության բաժանմունքում բժիշկ-օգնական աշխատելու վրա[6]։ Սցենարը առաջարկվել է մի քանի հեռուստաընկերություններին, սակայն նրանք հրաժարվել են դրանից նրա համար, որ այն պահանջում է մեծ փոփոխություններ։ Իր սցենարի գաղափարը ուրիշներին դուր եկավ, և դրա համար որոշեց ինքն իրենով սկսել աշխատանքը, քանի որ նա շատ վարպետացած էր, գործը բավականին արագ առաջ էր գնում, և այդ ամենի հետ համատեղ կային չապազանց շատ «չոր» բժշկական տերմինաբանություն։ Հեղինակը դեմ է եղել սցենարն ադապտացնելու և որոշակի տողեր պարզեցնելու, դրա համար սցենարը չի էկրանավորվել և Քրեյթոնը կենտրոնացել է ուրիշ աշխատանքի վրա։ 1990 թվականին նա հրատարակեց «Յուրայի դարաշրջանի այգին» ռոմանը, իսկ 1993 թվականին սկսեց աշխատել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ գրքի ադապտացիայի շուրջ, ֆիլմի համար[7]։ Այնուհետև Քրեյթոնը և Սփիլբերգը վերադարձան «Շտապ օգնություն» սցենարին, և որոշեցին, որ ավելի լավ է նկարահանել երկու ժամ տևողությամբ պիլոտային սերիա հեռուստասերիալի համար, քան լիամետրաժ ֆիլմ այս սցենարի հիման վրա[8]։ Սթիվեն Սփիլբերգի Amblin Entertainmen կինոընկերությունը հաստատել է Ջոն Ուելսին որպես հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր։
Պիլոտային սերիայի սցենարը, ըստ էության, չէր տարբերվում նրանից, որը Քրեյթոնը գրել էր 1974 թվականին։ Միակ նշանակալից փոփոխությունները, արվել են պրոդյուսերների վրա, և անդրադարձել են Սյուզան Լյուիս ու Փիթեր Բենթոնի կերպարների վրա։ Նաև նա ստիպված է եղել կրճատել պիլոտային սերիայի տևողությունը 20 րոպեով, որպեսզի տեղավորի իր երկու ժամ տևողությամբ հեռուստատեսային բլոկը[9]։ Ժամանակի սուղ լինելու պատճառով և դեկորացիայի կառուցման համար միջոցների անբավարարության պատճառով, «Շտապ օգնություն» պիլոտային սերիան նկարահանվել է Լոս Անջելեսի նախկին տարածաշրջանային հիվանդանոցում, որը 1990 թվականից դադարել է գործել որպես բժշկական կենտրոն[10]։ Ավելի ուշ նկարահանող հրապարակը կառուցվեց Warner Bros. կինոընկերությունում՝ քաղաք Բըրբանքում, Կալիֆոռնիա նահանգ։ Սերիալում հաճախ օգտագործվում են Չիկագո քաղաքից տեսարաններ, հատկապես Չիկագոյի հայտնի մետրոպոլիտեն[11]։
Ուորեն Լիթլեֆիլդը, ով աշխատել է NBC-ում այն ժամանակ, երբ տպավորված է եղել սերիալով։ "Մենք հետաքրքրվեցինք, բայց ես պետք է ասեմ, և մի քիչ վախեցնեմ, որ նրանք փորձել են սկսել բժշկական դրաման մի քանի տարի անց, երբ հաջողություն ունեցավ մեկ այլ բժշկական հեռուսատաշարք՝ «Սենթ Էլսվեր» (հեռարձակվել է NBC ալիքով 1982 թվական հոկտեմբերից մինչև 1988 մայիսը)[12]։ Այն բանից հետո, երբ Սթիվեն Սփիլբերգը միացել է հեռուստասերիալին որպես պրոդյուսեր, NBC-ն պատվիրել է ևս 6 դրվագ։ "Շտապ օգնություն" սերիալի հաջողությունը զարմացրել է ինչպես հեռուստասերիալի արտադրողներին, այնպես էլ քննադատներին։
Սփիլբերգը լքել է հեռուստասերիալը որպես պրոդյուսեր մեկ տարի աշխատելուց հետո։ Նա նաև բնագիր սցենարում մեկ կարևոր փոփոխություն արեց. բուժքույր Քերոլ Հեթեուեը, ըստ նախնական հայեցակարգի, պիլոտային սերիայում պետք է մեռներ, սակայն նրա կերպարը պահպանվեց։ Մայքլ Քրեյթոնը մնաց որպես գործադիր պրոդյուսեր հեռուստասերիալի բոլոր 15 եթերաշրջանների ընթացքում։
Սերիալի վրա աշխատել է սցենարիստների մեծ թիմ, նրանց թվում՝
- Ջոն Ուելս - գործադիր պրոդյուսեր և սերիալի առավել արդյունավետ սցենարիստներից մեկն է։
- Լիդիա Վուդվարդ - սցենարիստ, դարձել է երրորդ եթերաշրջանից գործադիր պրոդյուսեր։ Վեցերորդ եթերաշրջանի վերջում լքել է այդ պաշտոնը, մնալով սերիալի սցենարիստների շարքում
- Ջեք Օրման - չորրորդ եթերաշրջանում միացել է սցենարիստների թիմին, լքել է սերիալը իններորդ եթերաշրջանի վերջում
- Դևիդ Էյբել - վերջին եթերաշրջաններին սցենարիստ և պրոդյուսեր, 41 սերիայի համար գրել է սցենար։
- Քրիստոֆեր Չուլակ - պրոդյուսեր բոլոր 15 եթրաշրջաններում, աշխատել է որպես գործադիր պրոդյուսեր չորրորդ եթերաշրջանում, սակայն հետագայում կենտրոնացել է այլ նախագծերի վրա։
Սերիալի թեման
խմբագրելՍերիալի կենտրոնում - բժշկի և հիվանդի հարաբերությունները, բժիշկների փոխհարաբերությունները, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև սերիալի հերոսների անձնական կյանքը։ Հաճախ շոշափվում են հարցեր որոշ վնասվածքների և հիվանդությունների, հիվանդների և բժիշկների վերաբերմունքը մահվան, ինչպես նաև ինքնասպանությունների հարցը։ Բացի այդ, քննարկվում են այնպիսի անբուժելի հիվանդություններ, ինչպիսիք են. Պարկինսոնի հիվանդությունը, Ամիոթրոֆիկ կողային սկլերոզ, դաունի համախտանիշ, ինչպես նաև ՄԻԱՎ և ՁԻԱՀ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվում այն խնդրին, թե արդյոք կարող է ՄԻԱՎ-ով վարակված մասնագետը շարունակի աշխատանքը շտապ օգնությունում, թե՞ պետք է մեկուսացվի։ Այս ամենը տեղի է ունենում ամերիկյան խոշոր քաղաքների սոցիալական խնդիրների վրա, դրանցից են՝ ռասիզմը, ավազակությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը։
Բազմիցս անդրադարձ է կատարվում էվթանազիայի էթիկական խնդիրներին և հիվանդի կամքին. ընդունելի է արդյոք հակառակվել անբուժելի հիվանդի կամքին, պահպանելու իր կյանքը հատուկ սարքերի միջոցով։ Բացի այդ, քննարկվում են հղիության ընդհատման խնդիրները, երեխաների որդեգրման խնդիրները։
Սերիալում հաճախ շոշափվում են կառույցների հարցեր և բուժօգնության կազմակերպումը ԱՄՆ-ում, դրա ֆինանսավորման և ապահովագրության, ինչպես նաև մասնագիտական անձնակազմի բացակայությունը։ Հաճախ հեղինակներն առաջարկում են բժշկական օգնության ողջ համակարգը նայել հիվանդների և բժիշկների աչքերով, այլ ոչ թե պաշտոնյաների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների աչքերով։ Այս առումով դիտվում է նույնիսկ բուժքույրական անձնակազմի գործադուլի հարցը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ շտապ օգնության աշխատանքի վրա։
Ավելի ուշ ցուցադրվող եթերաշրջաններում քննարկվում են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի խնդիրները։ Պատմում է Կոնգոյի պատերազմի մասին (9-10-րդ եթերաշրջաններ), Իրաքի պատերազմի (11-12-րդ եթերաշրջաններ) և Դարֆուրի հակամարտության մասին (12-րդ եթերաշրջան)։
Բժիշկ Ա. Լ. Մյասնիկովը, որը հայտնի է առաջատար հեռուստատեսային «Ամենակարևորի մասին» թոք-շոուից, հաստատում է, որ հեռուստասերիալում ցուցադրվողը (ծանր հիվանդների հոսքը, աշխատանք առավոտից մինչև գիշեր, արագ տեմպերով, առանց թեյախմության և ընդմիջումների) շատ մոտ է ամերիկյան կլինիկաների իրական առօրիային[13]։
Դերակատարներ
խմբագրելԴերասան/դերասանուհի | Անուն | Գլխավոր դեր | Էպիզոդային դեր | Ամբողջ էպիզոդնեորւմ | ||
---|---|---|---|---|---|---|
Եթերաշրջան | Էպիզոդ | Եթերաշրջան | Էպիզոդ | |||
Էնթոնի Էդվարդս | Բժիշկ Մարկ Գրին | 1-8, 15 | 1-179, 316 | 180 | ||
Ջորջ Քլունի | Բժիշկ Դագ Ռոս | 1-5, 15 | 1-106, 328 | 6 | 134 (վերնագրում նշված չէ) | 108 |
Շերի Սթրինգֆիլդ | Բժիշկ Սյուզեն Լյուիս | 1-3, 8-12, 15 | 1-55, 161—246, 331 | 142 | ||
Նոյ Ուայլ | Ջոն Քարթեր | 1-11, 15 | 1-245, 325—328, 331 | 12 | 259-260, 264—265 | 254 |
Էրիկ Լա Սալ | Բժիշկ Փիթեր Բենթոն | 1-8, 15 | 1-167, 172, 178, 328, 331 | 171 | ||
Ջուլիանա Մարգուլիս | Բուժքույր Քերոլ Հեթուեյ | 1-6, 15 | 2-134, 328 | 1 | 1 | 135 |
Գլորիա Ռուբեն | Բուժակ Ջինի Բուլ | 2-6 | 31-119 | 1, 2, 14 | 14-17, 20-28, 301 | 103 |
Լորա Ինես | Բժիշկ Քերի Ուիվեր | 3-13, 15 | 48-280, 331 | 2, 15 | 26-29, 31, 34-35, 38, 40, 43-47, 316 | 248 |
Մարիա Բելո | Բժիշկ Աննա դել Ամիկո | 4 | 70-91 | 3 | 67-69 | 25 |
Ալեքս Քինգսթոն | Բժիշկ Էլիզաբեթ Քորդեյ | 4-11, 15 | 70-227, 331 | 1,15 | 19, 321 | 160 |
Քելի Մարթին | Ուսանողուհի Լյուսի Նայթ | 5-6 | 92-127 | 36 | ||
Փոլ Մաքրեյն | Բժիշկ Ռոբերտ Ռոմանո | 6-10 | 114-209 | 4, 5, 15 | 74-75, 77-81, 84-90, 93, 95-96, 100—101, 103—107, 109—113, 316 | 126 |
Գորան Վիսնիչ | Բժիշկ Լուկա Քովաչ | 6-15 | 114-290; 295, 298—300, 304, 306, 309, 312 | 185 | ||
Մայքլ Միշել | Բժիշկ Քլեո Ֆինչ | 6-8 | 114-167, 178 | 55 | ||
Էրիկ Փալադինո | Բժիշկ Դեյվ Մալուչի | 6-8 | 120-161 | 6 | 115-119 | 47 |
Մինգ Նա Վեն | Դեբրա (Ջին Մեյն) Չեյն - ուսանողուհի, հետո բժիշկ | 1, 6-11 | 123-232 | 1 | 13-17, 19-21 | 118 |
Մորա Թիրնի | Էբի Լոքհարթ - բուժքույր և ուսանողուհի, իսկ հետո բժիշկ | 6-15 | 125-310, 312 | 6, 15 | 121, 329 | 189 |
Շարիֆ Աթկինս | Մայքլ Գելանթ - Ուսանող, հետո բժիշկ | 8-10 | 172-219 | 8, 11-12 | 164-166, 168—170, 239—240, 253—254, 257, 266 | 60 |
Մեհի Փֆայֆեր | Բժիշկ Գրեգ Փրեթ | 8-15 | 180-310 | 8 | 175-177, 179 | 135 |
Փարմինդեր Նագրա | Նիլա Ռասգոթրա - ուսանողուհի, հետո բժիշկ | 10-15 | 204-331 | 10 | 202 | 129 |
Լինդա Քարդելինի | Բուժքույր Սեմ Թագարթ | 10-15 | 206-331 | 126 | ||
Շեին Ուեսթ | Բժիշկ Ռեյ Բարնեթ | 11-13 | 224-290 | 15 | 314, 329—330 | 70 |
Սքոթ Գրեյմս | Բժիշկ Արչի Մորիս | 10-15 | 246-331 | 10-11 | 204-206, 208—209, 212, 215—217, 220—222, 224, 226, 228, 230, 232, 234, 236, 238—239, 241—242, 244—245 | 111 |
Ջոն Սթեիմոս | Թոնի Գեիթս - պարամեդիկ և ուսանող, իսկ հետո բժիշկ | 13-15 | 269-331 | 12 | 252-253 | 65 |
Անջելա Բասեթ | Բժիշկ Քեթրին Բենֆիլդ | 15 | 311-331 | 21 | ||
Դեվիդ Լայոն | Բժիշկ Սայմոն Բենֆիլդ | 14-15 | 27 |
Եթերաշրջաններ և էպիզոդներ
խմբագրելԵթերաշրջան | Էպիզոդների թիվը | Եթերաշրջանի թողարկումը | Եթերաշրջանի վերջին Էպիզոդի ցուցադրումը | ԱՄՆ-ում վարկանիշը | DVD սկավառակ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջան 1 | Շրջան 2 | Շրջան 4 | ||||||
1 | 24 կամ 25[14] | 1994 թվականի սեպտեմբերի 19 | 18 մայիսի, 1995 թվական | 19,0 միլիոն ընտանիք (2րդ տեղ) | 26 օգոստոսի, 2003թվական | 23 փետրվարի, 2004 թվական | 28 ապրիլ, 2004 թվական | |
2 | 22 | 1995 թվականի սեպտեմբերի 21 | 16 մայիս, 1996 թվական | 21,0 միլիոն ընտանիք (1րդ տեղ) | 27 ապրիլի, 2004 թվական | հուլիսի 26, 2004 թվական | 15 հուլիսի, 2004 թվական | |
3 | 22 | 1996 թվականի սեպտեմբերի 26 | 15 մայիսի, 1997 թվական | 20,5 միլիոն ընտանիք (1րդ տեղ) | 26 ապրիլի, 2005 թվական | 31 հունվարի, 2005 թվական | 16 դեկտեմբերի, 2004 թվական | |
4 | 22 | 1997 թվականի սեպտեմբերի 25 | 14 մայիսի, 1998 թվական | 19,9 միլիոն ընտանիք (2րդ տեղ) | 20 դեկտեմբերի, 2005 թվական | 16 մայիսի, 2005 թվական | 27 ապրիլի, 2005 թվական | |
5 | 22 | 1998 թվականի սեպտեմբերի 24 | 20 մայիսի, 1999 թվական | 17.65 միլիոն ընտանիք (1րդ տեղ)[15] | 11 հուլիսի, 2006 թվական | 24 հոկտեմբեր, 2005 թվական | 15 նոյեմբերի, 2005 թվական | |
6 | 22 | 1999 թվականի սեպտեմբերի 30 | 18 մայիսի, 2000 թվական | 25,0 միլիոն հանդիսատես (4րդ տեղ) | 19 դեկտեմբերի, 2006 թվական | 3 ապրիլի, 2006 թվական | 5 մայիսի, 2006 թվական | |
7 | 22 | 2000 թվականի հոկտեմբերի 12 | 17 մայիսի, 2001 թվական | 22,4 միլիոն հանդիսատես (2րդ տեղ) | 15 մայիսի, 2007 թվական | 18 սեպտեմբերի, 2006 թվական | 3 հոկտեմբերի, 2006 թվական | |
8 | 22 | 2001 թվականի սեպտեմբերի 27 | 16 մայիսի, 2002 թվական | 22,1 միլիոն հանդիսատես (3րդ տեղ) | 22 հունվարի, 2008 թվական | 16 հուլիսի, 2007 թվական | 6 սեպտեմբերի, 2007 թվական | |
9 | 22 | 2002 թվականի սեպտեմբերի 26 | 15 մայիսի, 2003 թվական | 20,0 միլիոն հանդիսատես (6րդ տեղ)[16] | 17 հունիսի, 2008 թվական | 29 հոկտեմբերի, 2007 թվական | 31 հոկտեմբերի, 2007 թվական | |
10 | 22 | 2003 թվականի սեպտեմբերի 25 | 13 մայիսի, 2004 թվական | 19,5 միլիոն հանդիսատես (8րդ տեղ) | 3 մարտի, 2009 թվական | 28 հունվարի, 2008 թվական | 7 մայիսի, 2008 թվական | |
11 | 22 | 2004 թվականի սեպտեմբերի 23 | 19 մայիսի, 2005 թվական | 15,5 միլիոն հանդիսատես (16րդ տեղ) | 14 հուլիսի 2009 | 21 ապրիլ, 2008 թվական | 7 մայիսի, 2008 թվական | |
12 | 22 | 2005 թվականի սեպտեմբերի 24 | 18 մայիսի, 2006 թվական | 12,3 միլիոն հանդիսատես (30րդ տեղ) | 12 հունվարի, 2010 թվական | 15 սեպտեմբեր, 2008 թվական | 1 հոկտեմբերի, 2008 թվական | |
13 | 23 | 2006 սեպտեմբերի 21 | 17 մայիսի, 2007 թվական | 11,5 միլիոն հանդիսատես (40րդ տեղ)[17] | 6 հուլիսի, 2010 թվական | 3 նոյեմբեր, 2008 թվական | 29 ապրիլի, 2009 թվական | |
14 | 19 | 2007 թվականի սեպտեմբերի 27 | 15 մայիսի, 2008 թվական | 9,16 միլիոն հանդիսատես (54րդ տեղ)[18] | 11 հունվարի, 2011 թվական | 18 մայիսի, 2009 թվական | 28 ապրիլի, 2010 թվական | |
15 | 22 или 23[19] | 2008 սեպտեմբերի 25 | 2 ապրիլ, 2009 թվական | 10,3 միլիոն հանդիսատես (37րդ տեղ)[20] | 12 հուլիսի, 2011 թվական | 21 սեպտեմբերի, 2009 թվական | 12 հոկտեմբերի, 2010 թվական |
Սաունդթրեք
խմբագրել- Theme From ER - James Newton Howard (3:02)
- Dr. Lewis And Renee (from «The Birthday Party») (1:57)
- Canine Blues (from «Make Of Two Hearts») (2:27)
- Goodbye Baby Susie (from «Fever Of Unknown Origin») (3:11)
- Doug & Carol (from «The Gift») - composed by James Newton Howard and Martin Davich (1:59)
- Healing Hands - Marc Cohn (4:25)
- The Hero (from «Hell And High Water») composed by James Newton Howard and Martin Davich (1:55)
- Carter, See You Next Fall (from «Everything Old Is New Again») (1:28)
- Reasons For Living - Duncan Sheik (4:33)
- Dr. Green And A Mother’s Death (from «Love’s Labor Lost») (2:48)
- Raul Dies (from «The Healers») (2:20)
- Hell And High Water (from «Hell And High Water») - composed by James Newton Howard and Martin Davich (2:38)
- Hold On (from «Hell And High Water») (2:47)
- Shep Arrives (from «The Healers») (3:37)
- Shattered Glass (from «Hell And High Water») (2:11)
- Theme From ER - James Newton Howard (1:00)
- It Came Upon A Midnight Clear - Mike Finnegan (2:30)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «ER 13 Million | NBC paying record price to keep 'ER' $13 million per episode over next 3 seasons - Baltimore Sun». Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
- ↑ «The Year That Was | EW.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
- ↑ Fleming, Michael (2001 թ․ հունիսի 25). «Dish: 'ER' doc cuts big deal». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ Jason Jacobs Body Trauma TV: The New Hospital Dramas. — British Film Institute, 2003. — P. 24. — ISBN 0851708803
- ↑ Richard, Zoglin; Smilgis, Martha (1994 թ․ հոկտեմբերի 31). «Television: Angels with Dirty Faces» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Sam Keenleyside Bedside manners: George Clooney and ER. — ECW Press, 1998. — P. 129. — ISBN 1550223364
- ↑ Crichton, Michael (Creator) (2004 թ․ փետրվարի 24). ER: The Complete First Season (DVD) (անգլերեն). Warner Bros.
- ↑ «Linda Vista Hospital». The Center for Land Use Interpretation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Bill Carter Desperate Networks. — Doubleday, 2006. — P. 30. — ISBN 0385514409
- ↑ «Saying goodbye to 'ER'». Hollywood Reporter. 2009 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Юдина, Лидия. Сериальный диагноз. Можно ли использовать в жизни приёмы экранных врачей // Аргументы и факты. — 2013. — № 45 (1722) за 6 ноября. — С. 38.
- ↑ Если включать в сезон пилотную серию.
- ↑ «ClassicTVHits.com: TV Ratings > 1990's». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Nielsen's TOP 156 Shows for 2002–03 – rec.arts.tv | Google Groups». Groups.google.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «ABC Television Network 2006—2007 Primetime Ranking Report». (May 30, 2007). ABC Medianet. Retrieved May 31, 2011.
- ↑ «ABC Television Network 2007—2008 Primetime Ranking Report». (May 28, 2008). ABC Medianet. Retrieved July 3, 2009.
- ↑ Если включать в сезон односерийную ретроспективу сериала.
- ↑ «ABC Television Network 2008—2009 Primetime Ranking Report». (June 2, 2009). ABC Medianet. Retrieved May 31, 2011.