Ջրի կառուցվածք (անգլ.՝ The Shape of Water), 2017 թվականին ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի ամերիկյան ֆենտեզի մելոդրամա՝ նկարահանած դել Տորոյի և Վանեսսա Թեյլորի սցենարի հիման վրա։

Ջրի կառուցվածքը
անգլ.՝ The Shape of Water
Երկիր ԱՄՆ
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրկինոֆանտաստիկա, թրիլեր, ֆենթեզի ֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ, մոգական ռեալիզմ և մելոդրամա
Թվականօգոստոսի 31, 2017[1], հունվարի 18, 2018[2], փետրվարի 21, 2018, փետրվարի 15, 2018[3] և փետրվարի 22, 2018[4]
Լեզուանգլերեն, ամերիկյան ժեստերի լեզու[1], ռուսերեն[1] և ֆրանսերեն[1]
ՌեժիսորԳիլյերմո դել Տորո
ՊրոդյուսերJ. Miles Dale? և Գիլյերմո դել Տորո
Սցենարի հեղինակՎանեսա Թեյլոր և Գիլյերմո դել Տորո
ԴերակատարներՍալի Հոքինս, Մայքլ Շենոն, Օկտավիա Սպենսեր, Դագ Ջոնս, Ռիչարդ Ջենքինս, Մայքլ Ստալբերգ, Նիկ Սիրսի, Նայջել Բեննեթ, Լորեն Լի Սմիթ, Ջոն Կապելոս և Morgan Kelly?
ՕպերատորԴեն Լաուստսեն
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
Մոնտաժիդնի Վոլինսկի
Պատմվածքի վայրԲալթիմոր
Նկարահանման վայրՀամիլտոն[5]
ԿինոընկերությունFox Searchlight Pictures և TSG Entertainment
Տևողություն123 րոպե
Բյուջե19 500 001 $[6]
Շահույթ194 349 972 $[7][8]
Պաշտոնական կայքէջ
 The Shape of Water (film) Վիքիպահեստում

Պրեմիերան կայացել է 2017 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի կինոփառատոնին[9]։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին դուրս եկավ ֆիլմի սահմանափակ, իսկ դեկտեմբերի 22-ին՝ մեծածավալ քանակով ամերիկյան վարձույթը[10]։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացավ 2018 թվականի հունվարի 18-ին։ Ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությունում 13 անվանակարգերի է արժանացել, իսկ 2018 թվականի մարտի 4-ին ստացել է չորս արձանիկ՝ ներառյալ «Օսկար»-ի ամենագլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» պարգևը։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մոտավորապես 1962 թվականին, Սառը պատերազմի շրջանում ԽՍՀՄ և ԱՄՆ հակադրության ընթացքում։ Էլայզա Էսպոզիտոն Բալթիմորում ռազմական գաղտնի լաբորատորիայում աշխատում է որպես հավաքարար, նա տաղտկալի և միօրինակ կյանքով ապրող աչքի չընկնող մի կին է։ Մանկության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով նա համր էր մնացել։ Նա ապրում է կինոթատրոնի վերին հարկում գտնվող փոքրիկ բնակարանում։ Նրա միակ ընկերները հարևան Ջայլս անունով ծեր նկարիչն ու սևամորթ հավաքարար Զելդան են, վերջինս էլ օգնում է Էլայզային աշխատանքի վայրում բարձրաձայնել նրա մտքերը։

Մի անգամ ուսումնասիրության համար լաբորատորիա են բերում ինչ-որ մի նոր «օբյեկտ»։ Էլայզան ու Զելդան իմանում են, որ դա Հարավային Ամերիկայի Ամազոն գետից բռնած մարդ-ամֆիբիա է, ում տեղի հնդկացիները նրան որպես Աստված էին ընդունում։ Գիտնականերին չի հաջողվում հրեշի հետ շփման մեջ մտնել, անվտանգության հրամանատար Սթրիքլենդը դաժանորեն ծեծի է ենթարկում ամֆիբիային, որն էլ կտրում է նրա երկու մատները։ Էլայզան գտնում է մատները, որից հետո Սթրիքլենդի մատները հետ են կարում։ Նա նկատում է Էլայզային, և, հագեցած ընտանեկան ձանձրալի կյանքից, ամեն կերպ փորձում է Էլայզայի կյանք սողոսկել։ Էլայզան մի կերպ մտնում է այն տարածքը, որտեղ պահվում է սողունը, և վերջինիս հետ շփման մեջ է մտնում՝ օգտագործելով մատնախոսության այբուբենը։ Դա նկատում է գիտնականներից մեկը՝ Ռոբերտ Հոֆֆստեթլերը, սակայն թաքցնում է իր դիտարկումները, քանի որ նա իրականում խորհրդային գաղտնի գործակալ Դմիտրի Մոսենկովն էր։

Իմանալով, որ գեներալ Հոյթը հրամայել է արարածին կենդանահերձման ենթարկել, Էլայզան իր կողմն է ներքաշում Ջայլսին և Զելդային, նրանց հանկարծակի միանում է Հոֆֆստեթլերը։ Ջայլսը բեռանատարով մոտենում է լաբորատորիային, իսկ Զելդան և Էլայզան արարածին ավտոտնակ են դուրս բերում։ Էլայզան ամֆիբիային տեղավորում է իր լոգարանում՝ պարբերաբար նրա հետ սեռական հարաբերություն ունենալով։ Հերոսները սպասում են ջրանցքից ջրի թափվելուն, որպեսզի արարածը կարողանա լողալով հասնել օվկիանոս։ Այդ ընթացքում Հոյթը հրամայում է Սթրիքլենդին 36 ժամվա ընթացքում գտնել «փախստականին»։ Վերջինս հետևում է Մոսենկովին։ Խորհրդային գործակալը հանդիպում է իր ծանոթների հետ, սակայն նրանք որոշում են սպանել նրան։ Սթրիքլենդը ոչնչացնում է գործակալներին, տանջում է Մոսենկովին, ինչից հետո էլ սպանում է նրան։ Նա գնում է Զելդայի մոտ, ով հրաժարվում է պատասխանել հարցեին, բայց Զելդային հանկարծակիորեն մատնում է իր ամուսինը։ Էլայզայի բնակարանում Սթրիքլենդը օրացույց է գտնում և պարզում է վայրը և ժամանակը, որտեղ նա պատրաստվում է բաց թողնել հրեշին։ Նա ջրանցքի մոտ է գալիս, խփում է Ջայլսին և կրակում է Էլայզայի և ամֆիբիայի վրա։ Սակայն հրեշը ուշքի է գալիս, սպանում Սթրիքլենդին և բուժում Էլայզային, որից հետո Էլայզան կարողանում է շնչել խռիկներով։ Ֆիլմի հանգուցալուծման ժամանակ Ջայլսը պատմում է, որ Էլայզան այդ արարածի հետ ապրել է երջանիկ։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Սալի Հոկինս Էլայզա Էսպոզիտո Էլայզա Էսպոզիտո
Մայքլ Շեննոն Ռիչարդ Սթրիքլենդ Ռիչարդ Սթրիքլենդ
Օկտավիա Սփենսեր Զելայդա Դալիլա Ֆուլլեր Զելայդա Դալիլա Ֆուլլեր
Մայքլ Սթուլբարդ դոկտոր Հոֆֆստեթլեր/Դմիտրի Մոսենկով դոկտոր Հոֆֆստեթլեր/Դմիտրի Մոսենկով
Դագ Ջոնս մարդ-ամֆիբիա
Լորեն Լի Սմիթ Էլեն Սթրիքլենդ Էլեն Սթրիքլենդ
Նիկ Սիրսի գեներալ Ֆրենկ Հայթ գեներալ Ֆրենկ Հայթ
Դեվիդ Հյուլեթթ Ֆլեմինգ Ֆլեմինգ

Արտադրություն խմբագրել

 
Մարդ-ամֆիբիայի նախատիպ է հանդիսացել 1954 թվականին նկարահանված «Սև ծովալճակի արարածը» ֆիլմի խռիկավոր մարդը, ինչը Դել Տորոյին դեռևս մանկության տարիներին է հիացրել

«Ջրի կառուցվածքը» ստեղծելու համար հիմնական ոգեշնչանքը եղել է «Սև ծովալճակի արարածը» ֆիլմը, որը ռեժիսորը մանկության տարիներին էր նայել։ Դել Տոտոն դեռևս այն ժամանակ էր հիացել խռիկավոր մարդով՝ չնայած դրա անգայթակղելիությանը, նա ցանկանում էր տեսնել ռոմանտիկ հարաբերությունների զարգացումը արարածի և դրա կողմից գողացված Քեյ Լոուրենսի միջև[11]։ Իսկզբանե Դել Տորոն մտադիր էր ստեղծել այդ ֆիլմի կրկնօրինակը, որտեղ սյուժեն զարգանում է Ամազոնի վերին հոսանքներում գիտարշավների ժամանակ, միայն մի տարբերությամբ. գիտարշավը ղեկավարում է կին, ում և խռիկավոր-մարդու միջև էլ սկսվում է սիրավեպը։ Դել Տորոն փորձեց ֆիլմի նկարահանումների շուրջ համաձայնության գալ Universal կինոընկերության հետ, սակայն կինոընկերության տնօրինությունը մերժեց այդ գաղափարը[12]։

Որից հետո Դել Տորոն որպես ֆիլմի գործողությունների ժամանակահատված ընտրեց 1960-ական թվականները՝ սառը պատերազմի ժամանակը, որպեսզի մարդկանց կտրի համաշխարհային ժամանակակից խնդիրներից։ Իր այս որոշումը նա բացատրում է այսպես.

«Մի անգամ 1962 թվականին» բառերից հետ ժապավենը անհանգիստ ժամանակի մասին հեքիաթի է վերածվում։ Հանդիսատեսը թեթևակի թուլանում է և սկսում է լսել պատմությունը ու լսել հերոսներին և քննարկել իրավիճակը, այդ իրավիճակների հետևանքները քննարկելու փոխարեն[13]։»

Նկարահանումները սկսվեցին 2016 թվականի օգոստոսի 15-ին Տորոնտոյում և Համիլտոնում (Օնտարիո)[14][15], և ավարտվել են նույն թվականի նոյեմբերի 6-ին[16]։

IndieWire կայքին տված հարցազրույցի ժամանակ Դել Տորոն հայտարարել է.

«Այս ֆիլմն ինձ համար բուժիչ է։ … Ինը ֆիլմերի միջոցով ես պատմել եմ իմ մանկության վախերի, երազանքների մասին, և ահա այս անգամ ես առաջին անգամ, ինչպես մեծահասակ խոսում եմ մի բանի մասին, ինչը ինձ անհանգստացնում է ինչպես մեծահասակի։ Ես խոսում եմ վստահության, սիրո, այլակերպության, այսինքն այն ամենի մասին, ինչով մենք առաջ ենք ընթանում։ Դա այն հոգատարությունը չէ, ինչը ինձ հուզում էր ինը կամ յոթ տարի անընդմեջ»[17]

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմը կինոքննատադների և գրախոսների բարձր գնահատականին է արժանացել։ Metacritic ագրեգատում ֆիլմի ժապավենը 100-ից 86 բալ ունի[18], Rotten Tomatoes-ում՝ 92 % դրական կարծիք 8,4/10 դեպքում[19].

Variety

Հնարավոր է, բազում անակնկալներից էլ հզորագույնն է։ Այն անհավանական ռոմանտիկ է, ինչին նպաստում է ամենահաղթ հավատը դեպի կենդանի արարած[20].

The Hollywood Reporter

Այն մանրակրկտորեն մշակված մարգարիտ է՝ Դել Տորոյի ամենահաճելի աշխատանքը «Այծամարդի լաբիրինթոս» ֆիլմի ժամանակից [21].

CineVue

Դա սրամիտ է, խելացի և փայլուն խաղացված։ Ֆիլմը ներառում է մեր հոգեբանության խորությունը, մեր պատմությունը և ցանկությունները[22].

Ռուսական մամուլում ֆիլմը ավելի քիչ խանդավառությամբ ընդունվեց. «Քննադատամոլություն» ագրեգատորում ֆիլմը 37 գրախոսության հիման վրա ունի 7/10 գնահատական [23]. «Ռուսական թերթ» և «Lenta.ru» հրատարակչություններում բացասական կարծիքներ էին թողել։ «Ռուսական թերթ»-ի խմբագիրը քննադատորեն էր վերաբերվել ֆիլմում հանդուրժողականության գաղափարի խթանմանը, որը արտահայտվում էր նրանում, որ գլխավոր հերոսուհին հաշմանդամ էր, ուներ սևամորթ ընկերուհի, համասեռամոլ հարևան, և բարեհամբյուր ռուս եվրեյ-գործակալ, ովքեր պայքարում էն գլխավոր չարագործի՝ «սպիտակ ազգայնամոլ տղամարդու» դեմ, քննադատի կարծիքով հենց այսպիսի կլիշեները ֆիլմին ապահովեցին «Օսկար» մրցանակաբաշխությունում արձանիկի[24]։ «Lenta.ru»-ի ներկայացուցիչը դիտարկեց ֆեմինիզմի առաջխաղացումը և հերոսուհու և ամֆիբիայի միջև զարգացող ռոմանտիկ հարաբերությունները համարում է նողկալի, որը ոչ բոլորը կհասկանան[25]։ «Անկախ թերթ» հրատարակչությունը և The Hollywood Reporter չեզոք կարծիքներ են թողել։ «Անկախ թերթ»-ի ներկայացուցիչը ֆիլմի ընդհանուր սյուժեն անվանել է իրականությանը չնմանվող, հեքիաթին կամ սյուռեալիզմին նման։ Աջանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում երկրորդական կերպարները, որոնց միջոցով էլ զարգանում է սյուժեն[26]։ The Hollywood Reporter ռուսական խմբագրությունը նկատեց, որ ֆիլմի սյուժեում զգացվում է Դել Տորոյի ոգին, ռեժիսորը հերթական անգամ ցուցադրում է իր սերն ու կիրքը անմարդկային արարածների հանդեպ՝ մարդկանց դարձնելով իսկական չարի մարմնավորեցում։ Հանդիսատեսը նկատում է, ինչպես է ամֆիբիան դառնում մարդկային, միաժամանակ մոլագար Շեննոնը կայծակնապես կորցնում իր մարդկայնությունը[27].:

Meduza հրատարակչության հեղինակը[28], «Աֆիշա» ամսագիըր[29], The Village[30], «Ֆանտաստիկայի աշխարհ»–ը[31], «Կանոբու»–ն[32] և այլ ամսագրերը դրական գնահատականներ են թողել։

Գրագողության մեջ մեղադրում խմբագրել

Ամերիկացի գրող Փոլ Զինդելի որդին՝ Դեվիդ Զինդելը Fox Searchlight Pictures կինոընկերությանը մեղադրեց գրագողության մեջ՝ հայտարարելով, որ ֆիլմն ամբողջությամբ կրկնում է 1969 թվականին Փոլ Զինդելի կողմից գրված «Let me hear you whisper» («Թույլ տուր լսել քո շշուկը») պիեսի սյուժեն[33][34]։

  Մենք ցնցված ենք նրանով, որ կինոընկերությունը առանց ամոթի զգացումի իմ հոր աշխատանքի մոտիվներով ֆիլմ է նկարահենլ, ոչ մի մակագրություններում նա չի հիշատակվում և նրանք մեզ հեղինակային իրավունքների համար չեն դիմել.-Դեվիդ Զինդել  

Պարգևներ խմբագրել

  • 2017 - մրցանակ «Ոսկե առյուծ» և լավագույն սաունդթրեք 74-րդ Վենեցիայի կինոփառատոն[35].
  • 2018 - 4 պարգև «Օսկար». լավագույն ֆիլմ (Գիլերմո դել Տորո, Ջ. Մայլզ Դեյլ), լավագույն ռեժիսորական աշխատանք (Գիլերմո դել Տորո), լավագույն երաժշտություն (Ալեքսանդր Դեսպլա), բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք (Փոլ Օսթենբերրի, Շեյն Վիո, Ջեֆերի Մելվին)[36]. Բացի այդ, ֆիլմը ևս 9 անվանակարգերի արժանացավ. լավագույն օրիգինալ սցենար (Գիլերմո դել Տորո, Վանեսա Թեյլոր), կնոջ լավագույն դերակարատում (Սալի Հոկինս), երկրորդական պլանի կնոջ դերակատարում (Օկտավիա Սփենսեր), տղամարդու երկրորդական պլանի լավագույն դերակատարում (Ռիչարդ Ջենկինս), օպերատորական լավագույն աշխատանք (Դեն Լաուսթսեն), լավագույն մոնտաժ (Սիդնի Վոլինսկի), զգեստների լավագույն դիզայն (Լուիս Սեկեյրա), լավագույն ձայնային մոնտաժ (Նատան Ռոբիթայլ, Նելսոն Ֆերրեյրա), ձայների լավագույն միացում (Քրիստան Կուկ, Գլեն Գոթե, Բրեդ Զորն)։
  • 2018 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում 2 մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի (ԳԻլերմո դել Տորո) և ֆիլմի լավագույն երաժշտության համար (Ալեքսանդր Դեսպլա)[37]. Բացի այդ, ֆիլմը ստացել է ևս 5 անվանակարգ. լավագույն ֆիլմ-դրամա, լավագույն սցենար (Գիլերմո դել Տորո, Վանեսա Թեյլոր), կնոջ լավագույն դերակատարում (Սալլի Հոկինս), երկրորդական պլանի լավագույն կին դերակատարում (Օկտվիա Սփենսեր), երկրորդական պլանի տղամարդու դերակատարում (Ռիչարդ Ջենկինս)։
  • 2018 - 3 պարգևներ BAFTA լավագույն ռեժիսոր (Գիլերմո դել Տորո), լավագույն երաժշտության (Ալեքսանդր Դեսպլա) և բեմադրող-նկարիչ (Փոլ Օսթենբերրի, Շեյն Վիո, Ջեֆերի Մելվին)։ Բացի այդ ֆիլմը արժանացել է ևս 9 անվանակարգերի. լավագույն ֆիլմ (Գիլերմո դել Տորո, Ջ. Մայլզ Դեյլ), լավագույն սցենար (Գիլերմո դել Տորո, Վանեսա Թեյլոր), լավագույն կանացի դերակատարում (Սալլի Հոկինս), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Օկտավիա Սփենսեր), լավագույն օպերատորական աշխատանք (Դեն Լաուսթսեն), լավագույն մոնտաժ (Սիդնի Վոլինսկի), հագուստի լավագույն դիզայն (Լուիս Սեհեյրա), լավագույն ձայն (Քրիստիան Կուկ, Գլեն Գոթե, Բրեդ Զորն, Նատան Ռոբիթայլ), վիզուալ լավագույն էֆեկտներ (Դենիս Բերարդի, Տրեյ Հարրել, Կեվին Սկոթ)։
  • 2018 - ըստ Ամերիկյան կինոարտադրության ինստիտուտի տարբերակի տարվա լավագույն ֆիլմը։
  • 2018 - ԱՄՆ կինոդերասանների Հիլդիա մրցանակաբաշխությունում երկու անվանակարգեր. կնոջ լավագույն դերակատարում (Սալլի Հոքինս), երկրորդ պլանի տղամարդու լավագույն կերպար (Ռիչարդ Ջենկինս)։
  • 2018 - 9 անավանակարգ «Սատուրն» մրցանակաբաշխությունում. ֆենտեզի ժանրում ամենալավ ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք (Գիլերմո դել Տորո), լավագույն սցենար (Գիլերմո դել Տորո, Վանեսա Թեյլոր), կնոջ լավագույն դերակատարում (Սալլի Հոքինս), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Օկտավիա Սփենսեր), բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք (Փոլ Օսթենբերրի), լավագույն երաժշտություն (Ալեքսանդր Դեսփլա), լավագույն մոնտաժ (Սիդնի Վոինսկի), լավագույն գրիմ (Մայք Հիլլ, Շեյն Մեհան)։
  • 2018 - ԱՄՆ ռեժիսորների Հիլդիա մրցանակաբաշխությունում գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսորական աշխատանք (Գիլերմո դել Տորո).
  • 2018 - Ամերիկայի պրոդյուսեների Հիլդիա մրցանակաբաշխությունում ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ[38]։
  • 2018 - ԱՄՆ սցենարիստնրի Հիլդիա մրցանակաբաշխությունում արժանացել է լավագույն սցենար անվանակարգի (Գիլերմո դել Տորո)։
  • 2018 - չորս մրցանակ Critics’ Choice Movie Awards: լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք (Գիլերմո դել Տորո), լավագույն երաժշտություն (Ալեքսանդր Դեսփլա), բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք (Փոլ Օսթենբերրի, Շեյն Վիո, Ջեֆերի Մելվին[39]։
  • 2018 - «Հյուգո» մրցանակաբաշխությունում լավագույն դրամատիկական ներկայացման համար արժանացել է երկար ձև (Գիլերմո դել Տորո Վանեսա Թեյլոր)։
  • 2018 - տարվա լավագույն բրիտանացի կամ իռլանդացի դերասանուհի (Սալլի Հոնքինս) ըստ Լոնդոնյան ինոքննադատների տարբերակիпо, ինչպես նաև 3 անվանակարգի։ տարվա լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք (Գիլերմո դել Տորո), լավագույն դերասանուհի (Սալլի Հոքինս)։
  • 2018 - «Սպուտնիկ» մրցանակաբաշխությունում արժանացել է երկու մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարում (Սալլի Հոքինս ) և բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք, ինչպես նաև 8 անվանակարգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. (unspecified title)Russia.
  3. Սինեպլեքս — 1996.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. http://www.imdb.com/title/tt5580390/locations?ref_=tt_dt_dt
  6. https://variety.com/2017/film/in-contention/spirit-awards-2017-analysis-call-me-by-your-name-get-out-shape-of-water-1202620858/
  7. http://www.boxofficemojo.com/movies/?id=theshapeofwater.htm
  8. https://www.imdb.com/title/tt5580390/
  9. http://www.hollywoodreporter.com/news/venice-film-festival-unveils-lineup-74th-edition-1024415
  10. http://www.hollywoodreporter.com/heat-vision/shape-water-trailer-introduces-guillermo-del-toros-newest-creature-1022443
  11. «The Iconic Horror Movie Scene That Inspired 'The Shape of Water' – Bloody Disgusting». bloody-disgusting.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Del Toro Talks Black Lagoon Influence On "Shape"». darkhorizons.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Haley Bennett (2017 թ․ դեկտեմբերի 15). «'Review: The Shape of Water' Mermaid film noir sounds like a fishy genre, but director Guillermo del Toro navigates it with skill». Minnesota Daily (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. del Toro, Guillermo [@RealGDT] (August 15, 2016). «4 PM in Toronto. Started» (Թվիթ) – via Թվիթթեր.
  15. «Guillermo Del Toro's staff plan Hamilton visit to talk film studio locations: mayor» (անգլերեն). Canadian Broadcasting Corporation. 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. del Toro, Guillermo [@RealGDT] (November 7, 2016). «Wrapped shooting on The Shape of Water last night!!» (Թվիթ) – via Թվիթթեր.
  17. Marotta, Jenna (2017 թ․ նոյեմբերի 19). «Guillermo del Toro: 'The Shape of Water' Saved My Life» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. «The Shape of Water». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  19. «The Shape of Water». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  20. «The Shape of Water» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  21. «The Shape of Water» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  22. «Venice 2017: The Shape of Water review». CineVue - Movie Reviews and Articles. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. Рецензии на фильм Форма воды / The Shape of Water (2018), отзывы
  24. В прокат выйдет «Форма воды» Гильермо Дель Торо - Российская газета
  25. Игорь Игрицкий. «Все ихтиандры делают это». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. Гильермо дель Торо придал воде форму / Кино / Независимая газета
  27. Рецензия: «Форма воды» Гильермо дель Торо | THR Russia
  28. Антон Долин. «Форма воды» Гильермо дель Торо: жабры любви: Новый фильм выдающегося мексиканского сказочника о человеке-амфибии - Meduza
  29. «Форма воды» Гильермо дель Торо: человек-амфибия на Венецианском кинофестивале - Афиша Daily
  30. «Форма воды», «Темные времена», «Карп отмороженный», «Мешок без дна» и «Пианистка» - The Village
  31. «Форма воды» Дель Торо: смотреть или нет? Обзор (рецензия, отзыв) | Кино | Мир фантастики и фэнтези
  32. Рецензия Трофимова на «Форму воды» Гильермо дель Торо - обзор фильма | Канобу
  33. Фаворита «Оскара» уличили в плагиате
  34. Exclusive: playwright’s estate says The Shape of Water used his work without credit
  35. Fulvia Caprara (2017 թ․ սեպտեմբերի 10). «Trionfa la favola di Del Toro: "Viva la vita, l'amore, il cinema"» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  36. «"Оскар"-2018: "Форма воды" - лучший фильм, МакДорманд и Олдмен - лучшие актеры». Русская служба BBC. 2017 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  37. РИА Новости: Названы победители «Золотого глобуса-2018»
  38. PGA Awards: 'The Shape of Water' Named Outstanding Motion Picture
  39. LentaԿաղապար:Тчкru: Назван лучший фильм 2017 года по версии кинокритиков
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրի կառուցվածքը (ֆիլմ)» հոդվածին։