Օբերնի համալսարան

Օբերն քաղաքի պետական համալսարան

Օբերնի համալսարան (անգլ.՝ Auburn University), ԱՄՆ Օբերն քաղաքի պետական համալսարան (Ալաբամա)։ Ալաբամայի նահանգի խոշորագույն համալսարաններից մեկը։ Համալսարանում սովորում է ավելի քան 25 000 ուսանող (29,776 Fall 2017) և դասավանդում է ավելի քան 1200 դասախոս[3]։ Հիմնադրվել է 1856 թվականի փետրվարի 7-ին` որպես Արևելյան Ալաբամայի տղամարդկանց քոլեջ[4], մասնավոր հումանիտար բուհ, որը փոխկապակցված է Հարավային մեթոդական Եպիսկոպոսաց եկեղեցու հետ։ 1872 թվականին քոլեջը դարձել է Ալաբամա նահանգի առաջին պետական բուհը` ստանալով նոր անվանում` Ալաբամայի գյուղատնտեսական և մեխանիկական քոլեջ[5]։ 1892 թվականին այն դարձել է նահանգի` խառը ուսուցմամբ առաջին բուհը։ 1899 թվականին քոլեջը փոխել է անունը Ալաբամայի պոլիտեխնիկական ինստիտուտի[5]։ Իր ներկայիս անվանումը բուհը ստացել է 1960 թվականին[6]։

Օբերնի համալսարան
Տեսակհամալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՕբերն
Հասցե36849[2]
Կազմված էJule Collins Smith Museum of Fine Art?, Auburn University Libraries? և Auburn University College of Liberal Arts?
Ղեկավար կազմակերպությունAuburn University System?
Հիմնադրված է1856
Իրադարձություններmixed-sex education?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Համալսարանի ականավոր շրջանավարտներից են Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, դերասանուհի և պրոդյուսեր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Օկտավիա Սպենսերը, Վիքիպեդիայի հիմնադիրներից Ջիմմի Ուելսը, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին, Թենեսի նահանգի նահանգապետ Բիլ Լին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. IPEDS — 1992.
  3. «Auburn University». Alabama Department of Finance. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
  4. About Auburn Արխիվացված 2012-12-02 Wayback Machine Office of Undergraduate Recruiting and University Scholarships. Retrieved on 2006-12-13
  5. 5,0 5,1 «About Auburn». Auburn University. Արխիվացված է օրիգինալից (URL) 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. A Short History of Auburn University, 1856—1984 Արխիվացված 2003-12-06 Wayback Machine. Retrieved April 2, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբերնի համալսարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբերնի համալսարան» հոդվածին։