Փոքրիկ Ջոն (անգլ.՝ Little John), Ռոբին Հուդի մտերիմ ընկերն ու զինակիցը նրա մասին պատմություններում։ Հիշատակվում է Ռոբին Հուդի հետ միասին արդեն ամենավաղ աղբյուրներում, ինչպիսին է Էնդրյու Ուինթոնի «Orygynale Cronykil of Scotland» ժամանակագրությունը։  Նրանց հանդիպման մասին պատմում է 17-րդ դարից հայտնի բալլադը՝ «Ռոբին Հուդը և Փոքրիկ Ջոնը» (անգլ.՝ Robin Hood and Little John, Child 125) վերնագրով։ Ռոբինը գետի նեղ կամրջի վրա բախվում է բարձրահասակ անծանոթի հետ, և ձեռնափայտերով մարտում վերջինս նրան գցում է ջուրը։ Երիտասարդի խիզախությունը դուր է գալիս նետաձիգին, և նա ընդունվում է անտառային եղբայրություն։ Ջոնի մասին ոչ մի բանահյուսական հիշատակում չկա որպես առանձին հերոս[1][2][3]։

«Ռոբին Հուդ և Փոքրիկ Ջոն», Լուիս Ջոն Ռիդի նկարազարդումը Bold Robin Hood and His Outlaw Band: Their Famous Exploits in Sherwood Forest գրքի համար

Տարբեր աղբյուրներում փոքրիկ Ջոնի անվան ծագման մասին ասվում է, որ այն կամ ծաղրաբար հակադրվում է իր բարձր հասակին (յոթ ոտնաչափ, այսինքն՝ 213 սանտիմետր), կամ ծննդյան ժամանակ նա կոչվել է Ջոն Լիթլ (փոքրիկ Ջոնի մասին բալլադում, երբ նա ընդունվում է անտառային եղբայրություն, Ուիլ Սքարլեթն անցկացնում է մկրտության հանպատրաստից ծես՝ փոխելով նրա անվան բաղադրիչ մասերի տեղերը)։ «Փոքր ժեստ Ռոբին Հուդի մասին» (անգլ.՝ A Gest of Robyn Hode, Child 117) բալլադում առաջին իսկ հիշատակության ժամանակ Ջոնը կոչվում է յոմեն։  Այստեղ նրա բարձր հասակի վերաբերյալ քիչ վկայություններ կան, և այս պատմությունում նա հաճախ հանդես է գալիս որպես տրիխստեր։ Ընդհանուր առմամբ, վաղ բալլադներում նա պատկերված է ավելի խելացի և խորամանկ, երբեմն գործում է իր նախաձեռնությամբ կամ Ռոբին Հուդին հակառակ։ Սակայն պատմության ժամանակակից տարբերակները, սկսած Վալտեր Սքոթի «Այվենհոյից», ավելի հակված են փոքրիկ Ջոնին պատկերել Ռոբինի հավատարիմ, բայց ոչ այնքան խելամիտ օգնականի դերում[2][3]։

Պատմական նախատիպեր խմբագրել

 
Տապանաքար Հաթերսեյջում Փոքրիկ Ջոնի ենթադրյալ գերեզմանի վրա

Ինչպես նաև Ռոբին Հուդին, այնպես էլ փոքրիկ Ջոնին փորձել են նույնացնել իրական պատմական նախատիպի հետ։ Այսպես, թեկնածուներից մեկը համարվում է 18-րդ դարի առաջին կեսին Ուեյքֆիլդ քաղաքի մերձակայքում գործող Ջոն Լը Լիթլ (անգլ.՝ John Le Little) անունով ավազակը։ Փոքրիկ Ջոնի գերեզմանը համարվող շիրիմներից ամենահայտնին գտնվում է Դերբիշիրի Հաթերսեյջ գյուղում՝ Սուրբ Միքայելի եկեղեցու գերեզմանատանը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Английская и шотландская народная баллада: Сборник / Сост. Л. М. Аринштейн. — М: Радуга, 1988. — 512 с. — ISBN 5-05-001852-8
  2. 2,0 2,1 2,2 Robert B. Waltz The Gest of Robyn Hode: A Critical and Textual Commentary. — 2013.
  3. 3,0 3,1 3,2 Эрлихман В. В. Робин Гуд. — М.: Молодая гвардия, 2012. — 254 с. — (Жизнь замечательных людей: малая серия). — 5000 экз. — ISBN 978-5-235-03529-4
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ Ջոն» հոդվածին։