Երիկամի քրոնիկ հիվանդություն, երիկամի ախտահարում, երիկամի գործառույթի աստիճանական կորուստ ամիսների կամ տարիների ընթացքում[1][2]։ Վաղ շրջանում ախտանիշներ չկան[1]։ Ավելի ուշ առաջանում է ոտքերի այտուցվածություն, հոգնածություն, փսխում, ախորժակի կորուստ և շփոթվածություն[1]։ Բարդություններից են սրտի և ոսկրերի ախտահարումը, բարձր զարկերակային ճնշումը, սակավարյունությունը[3][4][5]։

Երիկամի քրոնիկ հիվանդություն
Տեսակքրոնիկական հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննեֆրոլոգիա
 Chronic kidney diseases Վիքիպահեստում

Պատճառներն են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը[2][6]։ Ռիսկի գործոն է ընտանեկան պատմության առկայությունը[1]։ Ախտորոշումը սովորաբար կատարում են արյան լաբորատոր հետազոտությամբ՝ կծիկային ֆիլտրացիայի արագությունը որոշելու միջոցով և մեզի հետազոտությամբ՝ ալբումինը որոշելու միջոցով[7]։ Հետագա ուլտրաձայնային հետազոտությունը կամ երիկամի բիոպսիան կատարում են պատճառը գտնելու համար[2]։ Առկա են տարբեր դասակարգումներ[8][9]։

Ռիսկի խմբում գտնվող հիվանդներին խորհուրդ է տրվում կատարել սկրինինգային հետազոտություն[7]։ Նախնական բուժումը ենթադրում է կարգավորել արյան ճնշումը, գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը[10]։ Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից պետք է խուսափել[10]։ Խորհուրդ է տրվում նաև լինել ակտիվ և հետևել սննդին[10]։ Ծանր դեպքերում անհրաժեշտ է հեմոդիալիզ, որովայնային դիալիզ և երիկամի փոխպատվաստում[11]։ Սակավարյունության և ոսկրերի ախտահարման դեպքում ևս անհրաժեշտ է բուժում[12][13]։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը 2016 թվականին ախտահարել է 753 միլիոն մարդու, որից 417 միլիոնը՝ կանայք, իսկ 336 միլիոնը՝ տղամարդիկ[6][14]։ Մահվան պատճառն էր բարձր ճնշումը՝ 550,000-ի մոտ, շաքարային դիաբետը՝ 418,000-ի մոտ և գլոմերուլոնեֆրիտը՝ 238,000-ի մոտ[6]։

Նշաններ և ախտանշաններ խմբագրել

Երիկամի քրոնիկ հիվանդությունը սկզբնական շրջանում չունի առանձնահատուկ նշաններ և արյան մեջ հայտնաբերվում է միայն կրեատինինի բարձր մակարդակ կամ մեզում սպիտակուցի առկայություն։ Երիկամի գործառույթի ընկճումը ուղեկցվում է՝

Երիկամի քրոնիկ հիվանդությունը հիվանդների մոտ աթերոսկլերոզի առաջացումը արագացված է և ավելի մեծ է հավանականությունը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման, քան ընդհանուր բնակչության մոտ։ Այս երկուսի առկայությունը վատացնում է հետագա կանխատեսումը[25]։

Սեռական գործառույթի ընկճումը շատ տարածված է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ։ Տղամարդկանց մեծ մասի մոտ նվազած է սեռական գրգռվածությունը, առկա է էրեկցիայի և օրգազմի հասնելու դժվարություն, որը տարիքի հետ ավելի է խորանում։ Կանանց մեծ մասը ունենում են սեռական թուլություն, ցավոտ դաշտանային ցիկլ և հաճույքի հետ կապված խնդիրներ[26]։

Պատճառներ խմբագրել

Երիկամի քրոնիկ հիվանդության ամենատարածված պատճառը 2015 թվականին համարվում էր շաքարային դիաբետը և ուղեկցող զարկերակային գերճնշումը ու գլոմերուլոնեֆրիտը[27]։ Պատճառը կարող է լինել նաև իդիոպաթիկ՝ անհայտ[28]։ Միասին սրանք առաջացնում են մեծահասակների 75%-ի մոտ երիկամի քրոնիկ հիվանդությունը։

Պատմականորեն երիկամային հիվանդությունը դասակարգվում է երիկամի անատոմիական կառուցվածքից ելնելով[29]։

Ախտորոշում խմբագրել

 
Երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդի 12 արտածումային էլեկրրոսրտագրությունը և ծանր էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում՝ հիպերկալեմիա (7.4 մմոլ/լ) հիպոկալցեմիայով(1.6 մմոլ/լ)։ T ատամիկները սրացած են և QT միջակայքը երկարած է։

Երիկամի քրոնիկ հիվանդության ախտորոշումը հիմնված է հիվանդության պատմության, ֆիզիկալ քննության և մեզի հետազոտության միջոցով, ինչպես նաև արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշմամբ։ Կարևոր է այն տարբերակել սուր երիկամային վնասումից, քանի որ այն կարող է լինել դարձելի։ Տարբերությունը կայանում է կրեատինինի աստիճանական և հանկարծակի բարձրացմամբ համապատասխանաբար երիկամի քրոնիկ հիվանդության և սուր երիկամային վնասման ժամանակ։ Երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ նախկինում տարած երիկամային հիվանդություն կամ այլ ուղեկցող հիվանդություն ևս նշվում է։

Թույներ խմբագրել

Երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ տարբեր ուրեմիկ թույներ են կուտակվում արյան մեջ։ Նույնիսկ երիկամային անբավարարության վերջնական փուլում, երբ հիվանդները ստանում են հեմոդիալիզ, թույների մակարդակը չի վերադառնում նորմայի։ Նույն կերպ երիկամի փոխպատվաստման ժամանակ ևս թույների մակարդակը կարող է նորմայի չվերադառնալ, քանի որ փոխպատվաստված երիկամը կարող է 100%-ով չաշխատել։ Եթե նորմալ աշխատի կրեատինինի մակարդակը հաճախ կլինի նորմայի սահմաններում։ Թույները ունեն բջջատոքսիկ ազդեցություններ և տարբեր մոլեկուլային զանգված, դրանցից որոշները կապվում են սպիտակուցների հետ, հատկապես ալբումինի։ Ուրեմիկ թույները դասակարգվում են երեք խմբի՝ քիչ ջրալույծ, միջին մոլեկուլային զանգվածով լուծույթներ և սպիտակուցներին կապված լուծույթներ[32]։ Մեծ հոսք ունեցող դիալիզի թաղանթով կատարված հաճախակի կամ երկարատև բուժումը և մեծացած երիկամային արյունահոսքը նպաստում է փոքր մոլեկուլային զանգված ունեցող ջրալույծ թույների հեռացմանը։ Միջին մոլեկուլային զանգվածով մոլեկուլների հեռացումը կատարելու համար ավելի արդյունավետ է հեմոդիալիզը անել բարձր թափանցելիություն ունեցող թաղանթով՝ հեմոդիաֆիլտրացիա և հեմոֆիլտրացիա։ Այնուամենայնիվ, հեմոդիալիզի միջոցով սպիտակուցներին կապված թույների դուրսբերումը սահմանափակված է[33]։

Սկրինինգ խմբագրել

Այն մարդիկ, ովքեր չունեն ո՛չ ախտանիշներ, ո՛չ ռիսկի գործոններ սկրինինգային հետազոտությունը նպատակահարմար չէ[34][35]։ Սկրինինգի կարիք ունեն զարկերակային գերճնշումով, շաքարային դիաբետով հիվանդները, սիրտ-անոթային հիվադություն, արտահայտված ճարպակալում, 60-ից բարձր տարիք ունեցողները, աֆրո-ամերիկյան ժողովուրդները, նախկինում երիկամային հիվանդություն կրած մարդիկ և ընտանեկան դրական պատմություն ունեցողները։ Սկրինինգը պետք է ներառի կծիկային ֆիլտրացիայի արագության, արյան մեջ կրեատինինի մակարդակի և մեզի մեջ ալբումին/կրեատինին հարաբերության որոշմամբ առավոտյան, ինչպես նաև մեզի արագ հետազոտությամբ՝ արյունամիզությունը որոշելու համար[36]։ Կծիկային ֆիլտրացիայի արագությունը որոշում են արյան մեջ կրեատինինի մակարդակով և համապատասխանաբար հավասար է 1/կրեատինինին, այսինքն առկա է հակադարձ համեմատական կապ՝ ինչքան բարձր է կրեատինինի մակարդակը, այնքան ցածր է կծիկային ֆիլտրացիայի արագությունը։ Այն ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է կծիկը աշխատում։ Բայց քանի որ կծիկները կազմում են երիկամի ամբողջ զանգվածի <5%-ը, ապա այս ցուցանիշը ամբողջովին չի ներկայացնում երիկամի գործառույթը։ Հստակ ախտորոշելու համար կծիկային ֆիլտրացիայի արագությունից բացի, ուշադրություն են դարձնում նաև հիվանդի կլինիկական նշանների վրա, հատկապես հեղուկի մակարդակին և որոշում են հեմոգլոբինի, կալիումի, ֆոսֆատների, պարաթ հորմոնի մակարդակը։ Կծիկային ֆիլտրացիայի նորմալ մակարդակը կազմում է 90-120 մլ/ր։ Կրեատինինի նորման տարբեր երկրներում տարբեր է։

Նեֆրոլոգ խմբագրել

Նեֆրոլոգների կողմից կիրառվող ուղեցույցները բավականին բազմազան են տարբեր երկրներում։ Թեև շատերը կհամաձայնվեն, որ նեֆրոլոգիայի ուղեցույցները անհրաժեշտ են 4-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդության ժամանակ (երբ կծիկային ֆիլտրացիայի արագություն/1,73մ2 հարաբերությունը քիչ է 30մլ/ր-ից կամ նվազում է 3մլ/ր/տարի և ավելի քիչ), ինչպես նաև կարող են օգտագործվել ավելի վաղ փուլերում՝ 3-րդ աստիճանի ժամանակ, երբ մեզում ալբումին/կրեատինին հարաբերությունը 30մգ/մմոլ ավելի է, կամ արյան ճնշումը դժվար է կարգավորել, կամ արյունամիզությունը ու այլ նշանները խոսում են առաջնային կամ երկրորդային կծիկային ախտահարման մասին։ Նեֆրոլոգիայում ուղեցույցների մեջ ներառված են նաև հիվանդի կրթության տարբերակներ երիկամի փոխպատվաստման մասին և զարկերակ-երակային խուղակների ձևավորում այն հիվանդների մոտ, ովքեր ստանում են հեմոդիալիզ։

Հետագա երիկամի գործառույթային թեստեր խմբագրել

Մոլեկուլային բժշկության MAG3 սկանավորումը արյունահոսքը հաստատելու և երկու երիկամների միջև գործառույթների տարբերությունը գնահատելու լրացուցիչ եղանակ է։ Դիմերկապտոսուկցինաթթվով սկանավորումը նույնպես կիրառվում է երիկամները տեսապատկերելու համար։ Այս երկուսն էլ օգտագործվում են տեխնիցիում-99 ռադիոակտիվ էլեմենտների հետ խելատացված։

Ծանրության աստիճաններ խմբագրել

Երիկամի քրոնիկ հիվանդության աստիճանները
Առաջին աստիճան ≥ 90
Երկրորդ աստիճան 60 – 89
Երրորդ աստիճան 30 – 59
Չորրորդ աստիճան 15 – 29
Հինգերորդ աստիճան < 15

Բոլոր անհատները, ովքեր ունեն կծիկային ֆիլտրացիայի արագութան <60 մլ/ր/1.73 մ2 արժեք 3 ամիս շարունակ, համարվում են երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներ, անկախ նրանից թե երիկամի վնասում առկա է, թե ոչ։ Նրանց երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների շարքին դասելու հիմնավորումը հետևյալն է. կծիկային ֆիլտրացիայի այս աստիճան նվազումը խոսում է երիկամի գործառույթի կեսից ավել նվազման մասին, որը կարող է կապված լինել շատ բարդությունների հետ, օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված[37]։

Մեզում սպիտակուցի առկայությունը համարվում է երիկամի գործառույթի նվազման և սիրտ-անոթային հիվանդության անկախ գործոն։ Հետևաբար անգլիական ուղեցույցներում ավելացվում է "P" տառը, եթե առկա է սպիտակուցի նշանակալի կորուստ[38]։

1-ին աստիճան՝ մի փոքր գործառույթի նվազում։ Առկա է երիկամի վնասում նորմալ կամ հարաբերականորեն բարձր կծիկային ֆիլտրացիայով (≥90 մլ/ր/1.73 մ2) և մեզում մշտական սպիտակուցի առկայություն։ Երիկամի վնասումը հայտնաբերվում է ախտաբանական նշաններով և վնասման ցուցանիշներով, ինչպես նաև արյան մեջ, մեզում կամ տեսապատկերմամբ առկա փոփոխություններով[37]։

2-րդ աստիճան՝ կծիկային ֆիլտրացիայի արագության (ԿՖԱ) թեթև նվազում (60–89 մլ/ր/1.73 մ2) երիկամի վնասմամբ։ Երիկամի վնասումը հայտնաբերվում է ախտաբանական նշաններով և վնասման ցուցանիշներով, ինչպես նաև արյան մեջ, մեզում կամ տեսապատկերմամբ առկա փոփոխություններով[37]։

3-րդ աստիճան՝ կծիկային ֆիլտրացիայի արագության միջին աստիճանի նվազում (30–59 մլ/ր/1.73 մ2)[37]։ Անգլիական ուղեցույցները տարբերակում են 3Ա աստիճան(ԿՖԱ 45–59) և 3Բ աստիճան (ԿՖԱ 30–44) սկրինինգների նպատակով[38]։

4-րդ աստիճան՝ ծանր աստիճանի կծիկային ֆիլտրացիայի արագության նվազում (15–29 մլ/ր/1.73 մ2)[37]։ Հիվանդին պատրաստում են երիկամին փոխարինող բուժման։

5-րդ աստիճան՝ երիկամային անբավարարություն (GFR <15 մլ/ր/1.73 մ2)։ Կիրառվում է մշտական երիկամին փոխարինող բուժում[37]։

Հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն և երիկամային հիվանդության վերջին փուլ խմբագրել

Հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն տերմինը կիրառվում է բնութագրելու համար այն հիվանդներին, ովքեր ունեն երիկամի քրոնիկ հիվանդություն, բայց կյանքին օժանդակող՝ երիկամին փոխարինող բուժման կարիք դեռ չունեն։ Այն հիվանդները, ովքեր կարիք ունեն օժանդակող բուժման համարվում են երիկամային հիվանդության վերջին փուլում գտնվողներ։ Հետևաբար այս փուլում երիկամի փոփոխությունները անդարձելի են։ Չնայած որ, հեմոդիալիզ անկախ երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդները պատկանում են երիկամի քրոնիկ հիվանդության վաղ փուլերին (1-4 աստիճան), 5-րդ աստիճանի հիվանդները, ովքեր դեռ չեն ստանում փոխարինող բուժում, նույնպես պատկանում են այս խմբին։

Ուլտրաձայնային հետազոտություն խմբագրել

Երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների մոտ ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է ախտորոշիչ և կանխորոշիչ նպատակով։ Երիկամի կեղևային մասի էխոգենության բարձրացում լինում է կծիկային սկլերոզի, խողովակային ապաճի, ինտերստիցիալ ֆիբրոզի կամ բորբոքման դեպքում։ Երիկամի էխոգենությունը պետք է լինի նման լյարդի և փայծաղի էխոգենությանը (նկար 22 և 23)։ Ավելին, երիկամի չափերի փոքրացումը և կեղևային մասի բարակումը նույնպես հաճախ հանդիպող նշաններ են և խոսում են հիվանդության հարաճման մասին (նկար 24 և 25)։ Այնուամենայնիվ, երիկամների չափերը կախված են հասակից՝ կարճահասակ մարդիկ հակված են ունենալու փոքր երիկամներ, դրա համար երիկամի չափը միակ ցուցանիշը չէ[39]։

Բուժում խմբագրել

Ռիսկի գործոնները կարգավորելուց բացի, բուժման հիմնական նպատակն է դանդաղեցնել կամ դադարեցնել երիկամի քրոնիկ հիվանդության հարաճումը։ Արյան ճնշման կագավորումը և բուժումը բուժման հիմնաքարերից մեկն է։

Արյան ճնշում խմբագրել

Ընդհանրապես, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները կամ անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները օգտագործվում են հարաճումը դանդաղեցնելու համար[40]։ Հայտնաբերվել է նաև, որ այս դեղերը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների՝ սրտամկանի ինֆարկտի, կաթվածի, սրտային անբավարարություն առաջացումը և սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը պլացեբոյի հետ համեմատ[40]։ Ավելին, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներն ավելի արդյունավետ են երիկամային անբավարարության հարաճումը կանխելու նպատակով, քան անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները[40]։ Գերճնշման ագրեսիվ կարգավորումը նվազեցնում է մահվան ռիսկը[41]։

Չնայած անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչները և անգիոտենզին II ընկալիչների ներհակորդները հանդիսանում են երիկամի քրոնիկ հիվանդության բուժման ստանդարտը, հիվանդների մոտ այս դեղերը ստանալու ժամանակ աստիճանական երիկամի գործառույթի կորուստ է գրանցվել, ինչպես ցույց է տրված IDNT[42] և RENAL[43] հետազոտություններում, որը ներկայացրել է կծիկային ֆիլտրացիայի արագության աստիճանական նվազում (երիկամի քրոնիկ հիվանդության առաջընթացի ճշգրիտ չափում, ինչպես ներկայացված է K/DOQI չափորոշիչներում[37]) այն հիվանդների մոտ, ովքեր ստացել են այս բուժման եղանակները։

Այլ խմբագրել

Լիպիդների բարձր մակարդակի դեպքում ագրեսիվ բուժումը հաստատված է[44]։ Սպիտակուցներից, կերակրի աղից քիչ դիետան նպաստում է երիկամի քրոնիկ հիվանդության հարաճման դանդաղեցմանը և սպիտամիզության նվազեցանը, ինչպես նաև փոխարինող բուժման երկարաձգմանը[45]։ Հիվանդության ավելի ծանր դեպքերում անհրաժեշտ է լինում կատարել նաև էրիթրոպոետինի և կալցիտրիոլի փոխարինում։ Ուղեցույցներում խորհուրդ է տրվում էրիթրոպոետինից առաջ նշանակել ներերակային երկաթ[46]։ Հեմոգլոբինը խորհուրդ է տրվում 9–12 գ/դլ նվազելու դեպքում[47][48][49]։ Հայտնի չէ անդրոգենների ազդեցությունը սակավարյունության ժամանակ[50]։ Ֆոսֆատների բարձր քանակի ժամանակ կիրառում են նաև ֆոսֆատներին կապող նյութեր։ Հստակ ապացույցներ չկան Ֆոսֆոդիէսթերազ-5-ի պաշարիչների և ցինկի կիրառման մասին սեռական դիսֆունկցիայի ժամանակ[26]։

5-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդության դեպքում փոխարինող բուժում է կիրառվում՝ հեմոդիալիզ կամ երիկամի փոխպատվաստում։

Կանխատեսում խմբագրել

Երիկամի քրոնիկ հիվանդությունը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների համար ռիսկի գործոն, բացի այդ հիվանդները ունեն նաև այլ ռիսկի գործոններ, օրինակ՝ լիպիդների բարձր մակարդակ արյան մեջ։ Մահվան հաճախակի պատճառ համարվում է սիրտ-անոթային հիվանդությունը ավելի քան երիկամային անբավարարությունը։

Երիկամի քրոնիկ հիվանդությունը բարձրացնում է բոլոր տեսակի մահացությունները[51]։ Մահվան հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդությունն է, անկախ հիվանդության ծանրության աստիճանից[51][52][53]։

Փոխարինող բուժումը երկարացնում է հիվանդի կյանքի տևողությունը, բայց կյանքի որակի վրա ազդում է բացասականորեն[54][55]։ Երիկամի փոխպատվաստումը բարձրացնում է ապրելիությունը 5-րդ աստիճանի երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ[56][57]։ Այնուամենայնիվ, այն կապված է կարճատև ապրելիության հետ, քանի որ վիրահատությունից հետո լինում են բարդություններ։ Տրանսպլանտացիայից բացի, բարձր ինտենսիվության տնային հեմոդիալիզը ապահովում է ավելի մեծ ապրելիություն և կյանքի որակ, քան հիվանդանոցում կատարվող շաբաթական 3 անգամյա հեմոդիալիզը և որովայնային դիալիզը[58]։

Ուռուցքի ռիսկ խմբագրել

Երիկամային հիվանդության վերջին փուլում հիվանդները ունեն ուռուցքի զարգացման բարձր ռիսկ[59]։ Այս ռիսկը մասնակիորեն բարձր է երիտասարդ հիվանդների մոտ[59]։ Բժշկական մասնագիտական կազմակերպություններում չեն իրականացնում մշտական սկրինինգային հետազոտություններ, քանի որ չկան հիվադի վիճակը բարելավող ապացույցներ[60][61]։

Համաճարակաբանություն խմբագրել

10 հոգուց մեկը ունի երիկամի քրոնիկ հիվանդություն։ Աֆրոամերիկացիները, ամերիկացի հնդիկները, իսպանացիները և Հարավային Ասիայի բնակիչները, մասնակիորեն Պակիստանի, Շրի Լանկայի, Բանգլադեշի և Հնդկաստանի բնակիչները երիկամի քրոնիկ հիվանդության բարձր ռիսկի խմբում են։ Աֆրո-ամերիկացիները ունեն բարձր ռիսկ, քանի որ նրանց մոտ տարածված է զարկերակային գերճնշումը։ 37%-ի մոտ առկա է զարկերակային գերճնշում[62]։

Զարկերակային գերճնշում և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ երիկամի քրոնիկ հիվանդության ռիսկը ավելի բարձր է։ Հիվանդների 1/5-րդի մոտ առկա է զարկերակային գերճնշում և 1/3-րդի մոտ՝ շաքարային դիաբետ։ Ճարպակալումը, խոլեստերոլի բարձր մակարդակը, ընտանեկան պատմությունը, համակարգային կարմիր գայլախտը և սիրտ-անոթային տարբեր հիվանդությունները նույնպես կարող են բերել երիկամի քրոնիկ հիվանդության առաջացման։

2013 թվականին մահվան 956,000 դեպք է գրանցվել երիկամի քրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ, իսկ 1990 թվականին՝ 409,000[14]։ 2008 թվականին Կանադայում գրանցվել է 1,9-2,3 միլիոն դեպք[49]։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնաբերել է, որ հիվանդների թիվը 16,8% է եղել 20 տարեկանների մոտ 1999-2004 թվականներին[63]։ Մեծ Բրիտանիայում 2007 թվականին գրանցվել է, որ Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի 8,8%-ը ունեցել են ախտանշանային երիկամի քրոնիկ հիվանդություն[64]։

Բուժման արդյունավետությունը նույնպես տարբերվում է տարբեր ազգերի մոտ։ Հակագերճնշումային դեղերի ընդունումը արդյունավետ է սպիտակամորթների մոտ և ունի քիչ ազդեցություն սևամորթների մոտ և բիկարբոնատների անհրաժեշտություն է լինում[62]։ Սոցիալ-տնտեսական գործոնները մեծ ազդեցություն ունեն հիվանդության զարգացման գործում, քանի որ առկա են նշանակալի տարբերություններ սևամորթների և սպիտակամորթների շրջակա միջավայրում[62]։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կա կապ երիկամի քրոնիկ հիվանդության զարգացման և առաջին կամ երկրորդ աստիճանի հարազատների միջև[65]։ Սևամորթները ունեն նաև արյան մեջ մարդու լեյկոցիտային հակածնի բարձր պարունակություն (HLA)[65]։ HLA-ի բարձր պարունակությունը բերում է արտահայտված համակարգային բորբոքման առաջացման, որը անուղղակիորեն բերում է երիկամային հիվանդության զարգացման։ Գիշերվա ընթացքում ճնշման նվազման բացակայությունը ևս բացատրում է սևամորթների մոտ տարածվածությունը[65]։

Միջին ամերիկյան նեֆրոպաթիան անհայտ պատճառով համարվում է բարձր ռիսկի գործոն այս հիվանդության համար։ Այն նկարագրվել է Կենտրոնական Ամերիկայի աշխատող տղամարդկանց մոտ, գլխավորապես Էլ Սալվադորի և Նիկարագուայի շաքարեղեգի դաշտերում։ Երկարատև ջերմային սթրեսը բարձր ջերմաստիճանի[66][67][68][69] ազդեցությամբ՝ մոտ 36 °Ց (96 °ֆ) համարվում է գյուղատնտեսական քիմիական գործոն[70][71]։ Շրի Լանկայում անհայտ ծագման ևս մեկ համաճարակ է արձանագրվել, որը համարվել է հանրային առողջության մեծ խնդիր[30]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

ԱՄՆ-ի Երիկամի ազգային ֆոնդը ազգային կազմակերպություն է, որը ներկայացնում է հիվանդներին և մասնագետներին, ովքեր բուժում են այդ հիվանդներին։ Ամերիկյան երիկամի ֆոնդը ազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ապահովում է բուժման հետ կապված ֆինանսական խնդիրները տարեկան 5-ից 1 դիալիզով հիվանդի համար։ Երիկամային աջակցման կազմակերպությունը շահույթ չհետապնդող հիվանդակենտրոն, հիվանդների կողմից ղեկավարվող կազմակերպություն է, որն ապահովում է երիկամի քրոնիկ հիվանդությունններով հիվանդների ոչ բժշկական ծառայությունները։ Երիկամային հիվանդների ամերիկյան ասոցիացիան շահույթ չհետապնդող, հիվանդակենտրոն խումբ է, որը կենտրոնացած է քրոնիկական երիկամային հիվանդների և դիալիզ ստացող հիվանդների առողջությունը և լավ ինքնազգացողությունը ապահովելու վրա։ Երիկամային բժիշկների ասոցիացիան նեֆրոլոգ մասնագետների համար նախատեսված կազմակերպություն է։  

Միացյալ թագավորության ազգային երիկամային ֆեդերացիան և բրիտանական երիկամային հիվանդների ասոցիացիան ներկայացնում է այդ հիվանդներին։ Երիկամային ասոցիացիան ներկայացնում է երիկամի մասնագետներին և նրանց աշխատանքը խիստ կապված է Ազգային ծառայության համակարգի հետ՝ երիկամային հիվանդությունների համար։ Ավստրալիայի երիկամի առողջությունը ներկայացնում է այդ երկիրը։

Նեֆրոլոգիայի միջազգային կազմակերպությունը ներկայացնում է երիկամային հիվանդությունները։

Այլ խմբագրել

Երիկամի քրոնիկ հիվանդության հանդիպման հաճախականությունը շների մոտ կազմում է 16։10,000 տարեկան։ Մահացության տարածվածությունը՝ 10։10,000։ Բարձր տարածվածություն ունեն հետևյալ ցեղատեսակները՝ Բերնեսյան լեռնային շունը, փոքրիկ շնաուզերը և բոքսյորը։ Շվեդական էլկհաունդը, Սիբիրյան հասկին և Ֆիննական շպիցը հիվանդության տարածվածության ցածր հաճախականություն[72][73]։

Հետազոտություններ խմբագրել

Ներկայումս երիկամի քրոնիկ հիվանդության բուժման համար հետազոտվում են տարբեր տարբերակներ։ Սա ներառում է անգիոտենզինի ընկալիչների պաշարիչները՝ օլմեսառտան մեդօքսոմիլ և սուլօդեքսիդ՝ ցածր մոլեկուլային հեպարինի և դերմատան սուլֆատի խառնուրդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «What Is Chronic Kidney Disease?». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2017 թ․ հունիս. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «What is renal failure?». Johns Hopkins Medicine (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Liao, Min-Tser; Sung, Chih-Chien; Hung, Kuo-Chin; Wu, Chia-Chao; Lo, Lan; Lu, Kuo-Cheng (2012). «Insulin Resistance in Patients with Chronic Kidney Disease». Journal of Biomedicine and Biotechnology. 2012: 1–5. doi:10.1155/2012/691369. PMC 3420350. PMID 22919275.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. «Kidney Failure». MedlinePlus (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 KDIGO: Kidney Disease Improving Global Outcomes (2009 թ․ օգոստոս). «KDIGO Clinical Practice Guideline for the Diagnosis, Evaluation, Prevention, and Treatment of Chronic Kidney Disease-Mineral and Bone Disorder (CKD-MBD)» (PDF). Kidney Int. 76 (Suppl 113). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 «Chronic Kidney Disease Tests & Diagnosis». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2016 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Summary of Recommendation Statements». Kidney International Supplement. 3 (1): 5–14. 2013 թ․ հունվար. doi:10.1038/kisup.2012.77. PMC 4284512. PMID 25598998.
  9. Ferri, Fred F. (2017). Ferri's Clinical Advisor 2018 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջեր 294–295. ISBN 9780323529570.
  10. 10,0 10,1 10,2 «Managing Chronic Kidney Disease». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2016 թ․ հոկտեմբեր.
  11. «Kidney Failure». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. «Anemia in Chronic Kidney Disease». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2016 թ․ հուլիս. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  13. «Mineral & Bone Disorder in Chronic Kidney Disease». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2015 թ․ նոյեմբեր. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. 14,0 14,1 GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) Table 2, p. 137  
  15. 15,0 15,1 «Chronic Kidney Disease». medscape. 2018 թ․ սեպտեմբերի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. Hruska KA, Mathew S, Lund R, Qiu P, Pratt R (2008). «Hyperphosphatemia of chronic kidney disease». Kidney Int. 74 (2): 148–57. doi:10.1038/ki.2008.130. PMC 2735026. PMID 18449174.
  17. Faul C, Amaral AP, Oskouei B, Hu MC, Sloan A, Isakova T, Gutiérrez OM, Aguillon-Prada R, Lincoln J, Hare JM, Mundel P, Morales A, Scialla J, Fischer M, Soliman EZ, Chen J, Go AS, Rosas SE, Nessel L, Townsend RR, Feldman HI, St John Sutton M, Ojo A, Gadegbeku C, Di Marco GS, Reuter S, Kentrup D, Tiemann K, Brand M, Hill JA, Moe OW, Kuro-O M, Kusek JW, Keane MG, Wolf M (2011). «FGF23 induces left ventricular hypertrophy». J Clin Invest. 121 (11): 4393–408. doi:10.1172/JCI46122. PMC 3204831. PMID 21985788.
  18. Gutiérrez OM, Mannstadt M, Isakova T, Rauh-Hain JA, Tamez H, Shah A, Smith K, Lee H, Thadhani R, Jüppner H, Wolf M (2008). «Fibroblast growth factor 23 and mortality among patients undergoing hemodialysis». N Engl J Med. 359 (6): 584–92. doi:10.1056/NEJMoa0706130. PMC 2890264. PMID 18687639.
  19. Bacchetta J, Sea JL, Chun RF, Lisse TS, Wesseling-Perry K, Gales B, Adams JS, Salusky IB, Hewison M (2012 թ․ օգոստոս). «FGF23 inhibits extra-renal synthesis of 1,25-dihydroxyvitamin D in human monocytes». J Bone Miner Res. 28 (1): 46–55. doi:10.1002/jbmr.1740. PMC 3511915. PMID 22886720.
  20. Bover J, Jara A, Trinidad P, Rodriguez M, Martin-Malo A, Felsenfeld AJ (1994). «The calcemic response to PTH in the rat: effect of elevated PTH levels and uremia». Kidney Int. 46 (2): 310–17. doi:10.1038/ki.1994.276. PMID 7967341.
  21. Longo et al., Harrison's Principles of Internal Medicine, 18th ed., p. 3109
  22. Brandenburg VM, Cozzolino M, Ketteler M (2011). «Calciphylaxis: a still unmet challenge». J. Nephrol. 24 (2): 142–48. doi:10.5301/jn.2011.6366. PMID 21337312.
  23. Moe S, Drüeke T, Cunningham J, Goodman W, Martin K, Olgaard K, Ott S, Sprague S, Lameire N, Eknoyan G (2006). «Definition, evaluation, and classification of renal osteodystrophy: a position statement from Kidney Disease: Improving Global Outcomes (KDIGO)». Kidney Int. 69 (11): 1945–53. doi:10.1038/sj.ki.5000414. PMID 16641930.
  24. Adrogué HJ, Madias NE (1981 թ․ սեպտեմբեր). «Changes in plasma potassium concentration during acute acid-base disturbances». Am. J. Med. 71 (3): 456–67. doi:10.1016/0002-9343(81)90182-0. PMID 7025622.
  25. Damman, Kevin; Valente, Mattia A. E.; Voors, Adriaan A.; O'Connor, Christopher M.; Veldhuisen, Dirk J. van; Hillege, Hans L. (2014 թ․ փետրվարի 14). «Renal impairment, worsening renal function, and outcome in patients with heart failure: an updated meta-analysis». European Heart Journal. 35 (7): 455–69. doi:10.1093/eurheartj/eht386. PMID 24164864.
  26. 26,0 26,1 Vecchio M, Navaneethan SD, Johnson DW, Lucisano G, Graziano G, Saglimbene V, Ruospo M, Querques M, Jannini EA, Strippoli GF (2010). «Interventions for treating sexual dysfunction in patients with chronic kidney disease». Cochrane Database Syst Rev (12): CD007747. doi:10.1002/14651858.CD007747.pub2. PMID 21154382.
  27. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. «United States Renal Data System (USRDS)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին.
  29. Rahman, Mahboob; Smith, Michael C. (1998 թ․ սեպտեմբեր). «Chronic renal insufficiency: A diagnostic and therapeutic approach». Archives of Internal Medicine. 158 (16): 1743–52. doi:10.1001/archinte.158.16.1743. PMID 9738603.
  30. 30,0 30,1 Redmon JH, Elledge MF, Womack DS, Wickremashinghe R, Wanigasuriya KP, Peiris-John RJ, Lunyera J, Smith K, Raymer JH, Levine KE (2014). «Additional perspectives on chronic kidney disease of unknown aetiology (CKDu) in Sri Lanka – lessons learned from the WHO CKDu population prevalence study». BMC Nephrology. 15 (1): 125. doi:10.1186/1471-2369-15-125. PMC 4120717. PMID 25069485.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  31. Orantes CM, Herrera R, Almaguer M, Brizuela EG, Núñez L, Alvarado NP, Fuentes EJ, Bayarre HD, Amaya JC, Calero DJ, Vela XF, Zelaya SM, Granados DV, Orellana P (2014). «Epidemiology of chronic kidney disease in adults of Salvadoran agricultural communities». MEDICC Rev. 16 (2): 23–30. PMID 24878646.
  32. Vanholder, R; De Smet, R; Glorieux, G; Argilés, A; Baurmeister, U; Brunet, P; Clark, W; Cohen, G; De Deyn, PP; Deppisch, R; Descamps-Latscha, B; Henle, T; Jörres, A; Lemke, HD; Massy, ZA; Passlick-Deetjen, J; Rodriguez, M; Stegmayr, B; Stenvinkel, P; Tetta, C; Wanner, C; Zidek, W; European Uremic Toxin Work Group, (EUTox). (2003 թ․ մայիս). «Review on uremic toxins: classification, concentration, and interindividual variability». Kidney International. 63 (5): 1934–43. doi:10.1046/j.1523-1755.2003.00924.x. PMID 12675874.
  33. Yamamoto, Suguru; Kazama, Junichiro James; Wakamatsu, Takuya; Takahashi, Yoshimitsu; Kaneko, Yoshikatsu; Goto, Shin; Narita, Ichiei (2016 թ․ սեպտեմբերի 14). «Removal of uremic toxins by renal replacement therapies: a review of current progress and future perspectives». Renal Replacement Therapy. 2 (1). doi:10.1186/s41100-016-0056-9.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  34. Qaseem A, Hopkins RH, Sweet DE, Starkey M, Shekelle P (2013 թ․ հոկտեմբերի 22). «Screening, Monitoring, and Treatment of Stage 1 to 4 Chronic Kidney Disease: A Clinical Practice Guideline From the Clinical Guidelines Committee of the American College of Physicians». Annals of Internal Medicine. 159 (12): 835–47. doi:10.7326/0003-4819-159-12-201312170-00726. PMID 24145991.
  35. Weckmann, GFC; Stracke, S; Haase, A; Spallek, J; Ludwig, F; Angelow, A; Emmelkamp, JM; Mahner, M; Chenot, JF (2018 թ․ հոկտեմբերի 11). «Diagnosis and management of non-dialysis chronic kidney disease in ambulatory care: a systematic review of clinical practice guidelines». BMC Nephrology. 19 (1): 258. doi:10.1186/s12882-018-1048-5. PMC 6180496. PMID 30305035.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  36. Johnson, David (2011 թ․ մայիսի 2). «Chapter 4: CKD Screening and Management: Overview». In Daugirdas, John (ed.). Handbook of Chronic Kidney Disease Management. Lippincott Williams and Wilkins. էջեր 32–43. ISBN 978-1-58255-893-6.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 37,6 National Kidney Foundation (2002). «K/DOQI clinical practice guidelines for chronic kidney disease». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  38. 38,0 38,1 National Institute for Health and Clinical Excellence. Clinical guideline 73: Chronic kidney disease. London, 2008.
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 Content initially copied from: Hansen, Kristoffer; Nielsen, Michael; Ewertsen, Caroline (2015). «Ultrasonography of the Kidney: A Pictorial Review». Diagnostics. 6 (1): 2. doi:10.3390/diagnostics6010002. ISSN 2075-4418. PMC 4808817. PMID 26838799.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) (CC-BY 4.0)
  40. 40,0 40,1 40,2 Xie, X; Liu, Y; Perkovic, V; Li, X; Ninomiya, T; Hou, W; Zhao, N; Liu, L; Lv, J; Zhang, H; Wang, H (2015 թ․ նոյեմբեր). «Renin–Angiotensin System Inhibitors and Kidney and Cardiovascular Outcomes in Patients With CKD: A Bayesian Network Meta-analysis of Randomized Clinical Trials». American Journal of Kidney Diseases (Systematic Review & Meta-Analysis). S0272-6386 (15): 01312–8. doi:10.1053/j.ajkd.2015.10.011. PMID 26597926.
  41. Malhotra, Rakesh; Nguyen, Hoang Anh; Benavente, Oscar; Mete, Mihriye; Howard, Barbara V.; Mant, Jonathan; Odden, Michelle C.; Peralta, Carmen A.; Cheung, Alfred K.; Nadkarni, Girish N.; Coleman, Ruth L.; Holman, Rury R.; Zanchetti, Alberto; Peters, Ruth; Beckett, Nigel; Staessen, Jan A.; Ix, Joachim H. (2017 թ․ սեպտեմբերի 5). «Association Between More Intensive vs Less Intensive Blood Pressure Lowering and Risk of Mortality in Chronic Kidney Disease Stages 3 to 5». JAMA Internal Medicine. 177 (10): 1498–1505. doi:10.1001/jamainternmed.2017.4377. PMC 5704908. PMID 28873137.
  42. Lewis EJ, Hunsicker LG, Clarke WR, Berl T, Pohl MA, Lewis JB, Ritz E, Atkins RC, Rohde R, Raz I (2001). «Renoprotective effect of the angiotensin-receptor antagonist irbesartan in patients with nephropathy due to type 2 diabetes». N Engl J Med. 345 (12): 851–60. doi:10.1056/NEJMoa011303. hdl:2445/122787. PMID 11565517.
  43. Brenner BM, Cooper ME, de Zeeuw D, Keane WF, Mitch WE, Parving HH, Remuzzi G, Snapinn SM, Zhang Z, Shahinfar S (2001). «Effects of losartan on renal and cardiovascular outcomes in patients with type 2 diabetes and nephropathy». N Engl J Med. 345 (12): 861–69. doi:10.1056/NEJMoa011161. hdl:2445/122643. PMID 11565518.
  44. Chauhan V, Vaid M (2009 թ․ նոյեմբեր). «Dyslipidemia in chronic kidney disease: managing a high-risk combination». Postgrad Med. 121 (6): 54–61. doi:10.3810/pgm.2009.11.2077. PMID 19940417.
  45. Kalantar-Zadeh K, Fouque D (2017 թ․ նոյեմբերի 2). «Nutritional management of chronic kidney disease». N. Engl. J. Med. 377 (18): 1765–1776. doi:10.1056/NEJMra1700312. PMID 29091561.
  46. «Anaemia management in people with chronic kidney disease (CG114)». NICE Clinical Guideline. UK National Institute for Health and Care Excellence. 2011 թ․ փետրվար.
  47. Locatelli F, Aljama P, Canaud B, Covic A, De Francisco A, Macdougall IC, Wiecek A, Vanholder R (2010 թ․ սեպտեմբեր). «Target haemoglobin to aim for with erythropoiesis-stimulating agents: a position statement by ERBP following publication of the Trial to reduce cardiovascular events with Aranesp therapy (TREAT) study». Nephrol Dial Transplant. 25 (9): 2846–50. doi:10.1093/ndt/gfq336. PMID 20591813.
  48. Clement FM, Klarenbach S, Tonelli M, Johnson JA, Manns BJ (2009 թ․ հունիսի 22). «The impact of selecting a high hemoglobin target level on health-related quality of life for patients with chronic kidney disease: a systematic review and meta-analysis». Archives of Internal Medicine. 169 (12): 1104–12. doi:10.1001/archinternmed.2009.112. PMID 19546410.
  49. 49,0 49,1 Levin A, Hemmelgarn B, Culleton B, Tobe S, McFarlane P, Ruzicka M, Burns K, Manns B, White C, Madore F, Moist L, Klarenbach S, Barrett B, Foley R, Jindal K, Senior P, Pannu N, Shurraw S, Akbari A, Cohn A, Reslerova M, Deved V, Mendelssohn D, Nesrallah G, Kappel J, Tonelli M (2008 թ․ նոյեմբեր). «Guidelines for the management of chronic kidney disease». CMAJ. 179 (11): 1154–62. doi:10.1503/cmaj.080351. PMC 2582781. PMID 19015566.
  50. Yang, Q; Abudou, M; Xie, XS; Wu, T (2014 թ․ հոկտեմբերի 9). «Androgens for the anaemia of chronic kidney disease in adults». The Cochrane Database of Systematic Reviews. 10 (10): CD006881. doi:10.1002/14651858.CD006881.pub2. PMID 25300168.
  51. 51,0 51,1 Perazella MA, Khan S (2006 թ․ մարտ). «Increased mortality in chronic kidney disease: a call to action». Am. J. Med. Sci. 331 (3): 150–53. doi:10.1097/00000441-200603000-00007. PMID 16538076.
  52. Sarnak MJ, Levey AS, Schoolwerth AC, Coresh J, Culleton B, Hamm LL, McCullough PA, Kasiske BL, Kelepouris E, Klag MJ, Parfrey P, Pfeffer M, Raij L, Spinosa DJ, Wilson PW (2003 թ․ հոկտեմբեր). «Kidney disease as a risk factor for development of cardiovascular disease: a statement from the American Heart Association Councils on Kidney in Cardiovascular Disease, High Blood Pressure Research, Clinical Cardiology, and Epidemiology and Prevention». Circulation. 108 (17): 2154–69. doi:10.1161/01.CIR.0000095676.90936.80. PMID 14581387.
  53. Tonelli M, Wiebe N, Culleton B, House A, Rabbat C, Fok M, McAlister F, Garg AX (2006 թ․ հուլիս). «Chronic kidney disease and mortality risk: a systematic review». J. Am. Soc. Nephrol. 17 (7): 2034–47. doi:10.1681/ASN.2005101085. PMID 16738019.
  54. Heidenheim AP, Kooistra MP, Lindsay RM (2004). Quality of life. Contributions to Nephrology. Vol. 145. էջեր 99–105. doi:10.1159/000081673. ISBN 978-3-8055-7808-0. PMID 15496796. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  55. de Francisco AL, Piñera C (2006 թ․ հունվար). «Challenges and future of renal replacement therapy». Hemodial Int. 10 (Suppl 1): S19–23. doi:10.1111/j.1542-4758.2006.01185.x. PMID 16441862.
  56. Groothoff JW (2005 թ․ հուլիս). «Long-term outcomes of children with end-stage renal disease». Pediatr. Nephrol. 20 (7): 849–53. doi:10.1007/s00467-005-1878-9. PMID 15834618.
  57. Giri M (2004). «Choice of renal replacement therapy in patients with diabetic end stage renal disease». Edtna Erca J. 30 (3): 138–42. doi:10.1111/j.1755-6686.2004.tb00353.x. PMID 15715116.
  58. Pierratos A, McFarlane P, Chan CT (2005 թ․ մարտ). «Quotidian dialysis–update 2005». Curr. Opin. Nephrol. Hypertens. 14 (2): 119–24. doi:10.1097/00041552-200503000-00006. PMID 15687837.
  59. 59,0 59,1 Maisonneuve P, Agodoa L, Gellert R, Stewart JH, Buccianti G, Lowenfels AB, Wolfe RA, Jones E, Disney AP, Briggs D, McCredie M, Boyle P (1999). «Cancer in patients on dialysis for end-stage renal disease: An international collaborative study». Lancet. 354 (9173): 93–99. doi:10.1016/S0140-6736(99)06154-1. PMID 10408483.
  60. American Society of Nephrology. «Five Things Physicians and Patients Should Question» (PDF). Choosing Wisely: An Initiative of the ABIM Foundation. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  61. Chertow GM, Paltiel AD, Owen WF, Lazarus JM (1996). «Cost-effectiveness of Cancer Screening in End-Stage Renal Disease». Archives of Internal Medicine. 156 (12): 1345–50. doi:10.1001/archinte.1996.00440110117016. PMID 8651845.
  62. 62,0 62,1 62,2 Appel LJ, Wright JT, Greene T, Kusek JW, Lewis JB, Wang X, Lipkowitz MS, Norris KC, Bakris GL, Rahman M, Contreras G, Rostand SG, Kopple JD, Gabbai FB, Schulman GI, Gassman JJ, Charleston J, Agodoa LY (2008 թ․ ապրիլ). «Long-term effects of renin–angiotensin system-blocking therapy and a low blood pressure goal on progression of hypertensive chronic kidney disease in African Americans». Arch. Intern. Med. 168 (8): 832–39. doi:10.1001/archinte.168.8.832. PMC 3870204. PMID 18443258.(չաշխատող հղում)
  63. Centers for Disease Control Prevention (CDC) (2007 թ․ մարտ). «Prevalence of chronic kidney disease and associated risk factors—United States, 1999–2004». MMWR Morb. Mortal. Wkly. Rep. 56 (8): 161–65. PMID 17332726.
  64. Morgan T (2009 թ․ հունվարի 21). «Chronic Kidney Disease (stages 3–5) prevalence estimates using data from the Neoerica study (2007)». Association of Public Health Observatories. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  65. 65,0 65,1 65,2 Klag MJ, Whelton PK, Randall BL, Neaton JD, Brancati FL, Stamler J (1997). «End-stage renal disease in African-American and white men. 16-year MRFIT findings». JAMA. 277 (16): 1293–98. doi:10.1001/jama.1997.03540400043029. PMID 9109467.
  66. Tangri N (2013 թ․ հուլիսի 29). «MesoAmerican Nephropathy: A New Entity». eAJKD. National Kidney Foundation.
  67. Wesseling C, Crowe J, Hogstedt C, Jakobsson K, Lucas R, Wegman DH (2013 թ․ նոյեմբեր). «The epidemic of chronic kidney disease of unknown etiology in Mesoamerica: a call for interdisciplinary research and action». Am J Public Health. 103 (11): 1927–30. doi:10.2105/AJPH.2013.301594. PMC 3828726. PMID 24028232.
  68. Johnson RJ, Sánchez-Lozada LG (2013 թ․ հոկտեմբեր). «Chronic kidney disease: Mesoamerican nephropathy – new clues to the cause». Nat Rev Nephrol. 9 (10): 560–61. doi:10.1038/nrneph.2013.174. PMID 23999393.
  69. Roncal Jimenez CA, Ishimoto T, Lanaspa MA, Rivard CJ, Nakagawa T, Ejaz AA, Cicerchi C, Inaba S, Le M, Miyazaki M, Glaser J, Correa-Rotter R, González MA, Aragón A, Wesseling C, Sánchez-Lozada LG, Johnson RJ (2014 թ․ օգոստոս). «Fructokinase activity mediates dehydration-induced renal injury». Kidney Int. 86 (2): 294–302. doi:10.1038/ki.2013.492. PMC 4120672. PMID 24336030.
  70. Chavkin, Sasha; Greene, Ronnie (2011 թ․ դեկտեմբերի 12). «Thousands of sugar cane workers die as wealthy nations stall on solutions». International Consortium of Investigative Journalists. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  71. Orantes CM, Herrera R, Almaguer M, Brizuela EG, Hernández CE, Bayarre H, Amaya JC, Calero DJ, Orellana P, Colindres RM, Velázquez ME, Núñez SG, Contreras VM, Castro BE (2011 թ․ հոկտեմբեր). «Chronic kidney disease and associated risk factors in the Bajo Lempa region of El Salvador: Nefrolempa study, 2009» (PDF). MEDICC Rev. 13 (4): 14–22. PMID 22143603. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  72. Lena, Pelander, (2018). Chronic kidney disease in the dog (անգլերեն). ISBN 978-91-7760-208-8. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  73. Pelander, L.; Ljungvall, I.; Egenvall, A.; Syme, H.; Elliott, J.; Häggström, J. (2015 թ․ մայիսի 4). «Incidence of and mortality from kidney disease in over 600,000 insured Swedish dogs». Veterinary Record. 176 (25): 656. doi:10.1136/vr.103059. PMID 25940343.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիկամի քրոնիկ հիվանդություն» հոդվածին։