Բացել գլխավոր ցանկը

Գլյուկոզ

քիմիական միացություն

Գլյուկոզ (հունարեն՝ γλευχος՝ քաղցր գինի[1]), խաղողաշաքար, ալդոհեքսոզ, դեքստրոզ, C6H12O6, ածխաջուր (միաշաքար)։ Անգույն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 146,5 °C։ Լավ լուծվում է ջրում։ Զրային լուծույթներում հանդես է գալիս որպես ά և ձևերի խառնուրդ։ Օպտիկապես ակտիվ է։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ են)։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ ά-գլյուկոզը բոլոր կենդանի օրգանիզմների (վիրուսներ, բարձրակարգ բույսեր և ողնաշարավորներ) խիստ անհրաժեշտ բաղադրամասերից է։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են օսլայի թթվային հիդրոլիզով։ Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբերություններում։ Ելանյութ է ասկորբինաթթվի (վիտամին «С») ստացման համար։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։

Գլյուկոզ
Beta-D-Glucose.svg
Glucose ball-and-stick.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում6-(հիդրօքսիմեթիլ)օքսան
-2,3,4,5-տետրոլ,
(2R,3S,4R,5R)-6 -(հիդրօքսիմեթիլ)տետրահիդրո-2H-պիրան-2,3,4,5-տետրաոլ
Քիմիական բանաձևC₆H₁₂O₆
Մոլային զանգված180,16 գ/մոլ գ/մոլ
Խտություն1,54 գ/սմ³ գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճանα-D-գլյուկոզ՝ 146 °C
β-D-գլյուկոզ՝ 150
 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար50-99-7
EINECS համար200-075-1
SMILESC(C1C(C(C(C(O1)O)O)O)O)O
ЕС200-075-1
RTECSLZ6600000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 101