Կրեատինին

քիմիական միացություն

Կրեատինին (/kriˈætɪnɪn, -niːn/; հին հունարենից՝ κρέας (kréas) «միս»), մկանների և սպիտակուցների նյութափոխանակությունից կրեատին ֆոսֆատի քայքայման արդյունք։ Այն արտազատվում է մարմնի կողմից հաստատուն արագությամբ (կախված մկանային զանգվածից)[1][2]։

Կրեատինին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄H₇N₃O
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար60-27-5
PubChem26009888
EINECS համար200-466-7
SMILESCN1CC(=O)N=C1N
ЕС200-466-7
ChEBI21640982
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կենսաբանական նշանակությունԽմբագրել

Արյան պլազմայում կրեատինինը (արյան չափումը) երիկամների առողջության կարևոր ցուցիչ է, քանի որ այն մկանային նյութափոխանակության հեշտությամբ չափվող կողմնակի արտադրանք է, որն անփոփոխ արտազատվում է երիկամներով։ Կրեատինինն ինքնին արտադրվում է[3] կենսաբանական համակարգի միջոցով, որը ներառում է կրեատին, ֆոսֆոկրեատին (նաև հայտնի է որպես կրեատին ֆոսֆատ) և ադենոզին տրիֆոսֆատ (ATP):

Կրեատինը սինթեզվում է հիմնականում լյարդում՝ գլիկոցիամինի մեթիլացումից (գուանիդին ացետատ, երիկամներում սինթեզվում է արգինին և գլիցին ամինաթթուներից) S-ադենոզիլմեթիոնինի միջոցով։ Այնուհետև արյան միջոցով այն տեղափոխվում է մյուս օրգաններ, մկաններ և ուղեղ, որտեղ ֆոսֆորիլացման միջոցով դառնում է ֆոսֆոկրեատին բարձր էներգիայի միացություն[4]։ Կրեատինի փոխակերպումը ֆոսֆոկրեատինի կատալիզացվում է կրեատին կինազի կողմից; Ռեակցիայի ժամանակ տեղի է ունենում կրեատինինի ինքնաբուխ ձևավորում[5]։ Կրեատինինը հեռացվում է արյունից հիմնականում երիկամների միջոցով, հիմնականում կիծիկային ֆիլտրացիայի, բայց նաև պրոքսիմալ խողովակային սեկրեցիայի միջոցով։ Կրեատինինի խողովակային ներծծումը քիչ է կամ ընդհանրապես բացակայում է։ Եթե երիկամում ֆիլտրացիան թերի է, արյան մեջ կրեատինինի կոնցենտրացիան բարձրանում է։ Հետևաբար, արյան և մեզի մեջ կրեատինինի կոնցենտրացիաները կարող են օգտագործվել կրեատինինի մաքրումը (CrCl) հաշվարկելու համար, որը մոտավորապես փոխկապակցված է կծիկային ֆիլտրման արագության (GFR) հետ։ Արյան կրեատինինի կոնցենտրացիաները կարող են օգտագործվել նաև առանձին՝ գնահատված GFR-ը (eGFR) հաշվարկելու համար։ Երիկամային ֆունկցիայի գնահատման այլընտրանքային մեթոդ է հանդիսանում արյան պլազմայում միզանյութի և կրետինինի հարաբերակցությունը։ Միզանյութի ազոտի և կրեատինինի հարաբերակցությամբ կարող ենք պարզել նաև այլ հիվանդությունների առաջացումը, օրինակ դրա հետևանքով առաջացած պրեռենալ ախտահարումներ՝ ծավալի կտրուկ նվազոմ (օլիգուրիա, անուրի)։ Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կանանց մոտ կրեատինինի սինթեզը և մկանային սպիտակուցների փոխանակությունը ողջ կյանքի ընթացում ավելի բարձր է ի համեմատ տղամարդկանց[6]։ Պատճառը կանանց մոտ ԲԽԼ-ի բարձր կոնցենտրացիան է, որը խթանում է մկանային սպիտակուցների շրջանառությունը։ Ինչպես նաև նվազեցնում է սիրտ-անոթային բարդությունների և COVID-19 վտանգը[7][8][9]։

Հակաբակտերիալ և հնարավոր ինուասուպրեսիվ ազդեցությունԽմբագրել

Կրեատինինը կարող է դրսևորել հակաբակտերիալ ազդեցություն ինչպես գրամ դրական այնպես է գրամ բացասական բակտերիաների վրա[10]։ Այն չի ազդում սնկերի և խմորասնկրի աճի վրա։ Հակաբակտերյալ ազդեցության մեխանիզիմը դեռ ամբվողջովին բացահայտված չէ։ Վերջին զեկույցներում նշվում է նաև իմունասուպրեսիվ ազդեցության մասին[11][12]։

Ախտորոշիչ կիրառումԽմբագրել

Պլազմայում կրեատինինի քանակը երիկամային անբավարարության հիմնական մարկերն է հանդիսանում։ Սակայն միանշանակ չէ ԿՖԱ-ի քանակի նվազման և կրեատինինի շատացման մեջ կապը, քանի որ այն կարող է շատանալ սինթեզի խթանման կամ խողովակային սեկրեցիայի հետևանքով։ Եփած մսի շատ կիրառում նույնպես կարող է բերել կրեատինինի քանակի շատացման(այն իր մեջ պարունակում է կրեատին, որը մսի եփման ժամանակ վեր է ածվում կրետինինի) կամ սպիտակուցների և կրեատինինի կիրառման չարաշահումից՝ մարզական ակտիվությունը բարձրացնելու համար։ Ինտենսիվ մկանային աշխատանքը, որը բերում է մկանների քայքայման։ Տենդի հետևանքով առաջացած բորբոքումից դիտվող երկրորդային ջրազրկման ժամանակ կամ որոշ դեղերով սեկրեցիոն կանալների պաշարման ժամանակ նույնպես մեծանում է կրեատինինի քանակը, կապ չունենալով երիկամային խնդիրների հետ[13]։

Արյան պլազմայի կրեատինինԽմբագրել

Կրեատինինի քանակը պլազմայում որոշվում է երիկամի ֆունկցիոնլ լիարժեքությունը պարզաբանելու համար[2]։ Նորմայում պլազմայում քանակությունը կազմում է 0,6–1,3 մգ/դլ (53–115 մկմոլ/լ)[2]։ Այն պարզ հետազոտման միջոց է հանդիսանում[4]։ Կրեատինինի քանակի փոփոխությունը նեֆրոնների ախտահարման ուշ մարկեր է, ուստի այն չենք կարող կիրառել վաղ երիկամային ախտահարուների ժամանակ։ Երիկամների ախտահարման առավել արտահայտիչ մարկեր է հանդիսանում ԿՖԱ-ն։ Այն կարելի է հաշվել առանց 24-ժամյա մեզի հավաքման օգտագործելով պլազմայում առկա կրեատինինի քանակը և որոշ այլ ցուցանիշներ՝ սեռը, տարիքը, քաշը և ռասան, որը առաջարկվել է Շաքարախտի դեմ պայքարի ամեիկյան ասոցացիան[14]։

2010 թվականիից քննարկումներ են ընթանում հետազոտման նոր մեթոդ հանդիսացող իզոտոպային նոսրացման զանգվածային սպեկտրոմետրիայի ընդունման մասին, որի զգայունությունը ավելի մեծ է և հնարավորություն է տալիս պարզելու նույնիսկ 0,1 մգ/դլ տարբերությունը։ Այս մեթոդի օգնությամբ կարող ենք պարզել ԿՖԱ-ն երիկամների նորմալ ֆունկցիայի ժամանակ և կիրառել որոշ դեղերը դեղաչափելու համար, քանի որ դոզաների ոչ ճիշտ ընտրությունը կարող է բերել թունայինության մեծացման։ Այս մեթոդը հնարավորութուն տվեց նվազեցնել քիմիաթերապևտիկ դեղ հանդիսացող կարբոպլատինի դեղաչափը[15]։ 2009 թվականին Ճապոնիայում կատարված հետազոտություններում պարզվել է, որ տղամարդկանց մոտ ցածր կրեատինինի քանակը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը[16]։

Կրեատինինը մեզումԽմբագրել

Տղամարդկանց մոտ սինթեզվում է մոտավորապես 150 մկմոլ-ից մինչև 200 մկմոլ կրեատինին մեկ կիլոգրամ մարմնի քաշի համար 24 ժամում, մինչդեռ կանանց մոտ այն կազմում է մոտավորապես 100 մկմոլ/կգ/24 ժամ մինչև 150 մկմոլ/կգ/24 ժամ։ Նորմալ պայմաններում այն ամբողջությամբ արտազատվում է մեզի մեջ։ Կրեատինինի կոնցենտրացիան մեզի մեջ չափում են թմրամոլության թեստերում։

ԱմփոփումԽմբագրել

Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրների մեծ մասում կրեատինինը սովորաբար նշվում է մգ/դլ-ով, մինչդեռ Կանադայում, Ավստրալիայում[17] և մի քանի եվրոպական երկրներում, μmol/L-ը սովորական միավորն է։ Կրեատինինի մեկ մգ/դլ կազմում է 88,4 մկմոլ/լ։

 
Արյան թեստերի տեղեկատու միջակայքերը՝ համեմատելով արյան մեջ կրեատինինի պարունակությունը (ցույց է տրված կանաչ գույնով) այլ բաղադրիչների հետ

Կրեատինինի քանակը կարող է շատանալ ԱՓՖ արգելակիչներն ընդունելու ժամանակ գրանցելով 30% աճ, հետևաբար ԱՓՖ արգելակիչների կիրառումը պետք է սահմանափակել մինչև կրեատինինի այդ մակարդակին հասնելը [18]։

ՔիմիաԽմբագրել

Քիմիական առումով կրեատինինը լակտամ և իմիդազոլիդինոն է, ուստի կրեատինի ինքնաբերաբար ձևավորված ցիկլիկ ածանցյալ է [19]։

Գոյություն ունեն կրեատինինի մի քանի տաուտոմերներ.

2-Ամինո-1-մեթիլ-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-ամինո-1-մեթիլիմիդազոլ-4-ոլ) 2-Ամինո-1-մեթիլ-4,5-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոն 2-Իմինո-1-մեթիլ-2,3-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-իմինո-1-մեթիլ-3H-իմիդազոլ-4-ոլ) 2-Իմինո-1-մեթիլիմիդազոլիդին-4-ոն 2-Իմինո-1-մեթիլ-2,5-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-իմինո-1-մեթիլ-5H-իմիդազոլ-4-ոլ)

Կրեատինինը սկսում է քայքայվել մոտ 300 °C ջերմաստիճանում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Creatinine tests - Mayo Clinic»։ www.mayoclinic.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-03-ին 
  2. 2,0 2,1 2,2 Medical-surgical nursing : assessment and management of clinical problems (10th ed.)։ St. Louis, Missouri: Elsevier Health Sciences։ September 2016։ էջ 1025։ ISBN 978-0-323-37143-8։ OCLC 228373703 
  3. «What Is a Creatinine Blood Test? Low & High Ranges»։ Medicinenet.com։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2018-ին։ Վերցված է 21 September 2018 
  4. 4,0 4,1 Clinical Chemistry։ New York: John Wiley and Sons։ 1989։ էջեր 4, 58–62 
  5. «Creatine metabolism and psychiatric disorders: Does creatine supplementation have therapeutic value?»։ Neuroscience and Biobehavioral Reviews 36 (5): 1442–62։ May 2012։ PMC 3340488։ PMID 22465051։ doi:10.1016/j.neubiorev.2012.03.005 
  6. «Higher muscle protein synthesis in women than men across the lifespan, and failure of androgen administration to amend age-related decrements»։ FASEB Journal 23 (2): 631–41։ February 2009։ PMC 2630787։ PMID 18827019։ doi:10.1096/fj.08-117200 
  7. «New insights into the regulation of HDL metabolism and reverse cholesterol transport»։ Circulation Research 96 (12): 1221–32։ June 2005։ PMID 15976321։ doi:10.1161/01.RES.0000170946.56981.5c 
  8. «High-density lipoprotein maintains skeletal muscle function by modulating cellular respiration in mice»։ Circulation 128 (22): 2364–71։ November 2013։ PMC 3957345։ PMID 24170386։ doi:10.1161/CIRCULATIONAHA.113.001551 
  9. «Low HDL and high triglycerides predict COVID-19 severity»։ Scientific Reports 11 (1): 7217։ March 2021։ Bibcode:2021NatSR..11.7217M։ PMC 8010012 ։ PMID 33785815 ։ doi:10.1038/s41598-021-86747-5 
  10. «Creatinine inhibits bacterial replication»։ The Journal of Antibiotics 65 (3): 153–156։ March 2012։ PMID 22293916։ doi:10.1038/ja.2011.131 
  11. «A novel, broadly applicable approach to isolation of fungi in diverse growth media»։ Journal of Microbiological Methods 105: 155–61։ October 2014։ PMID 25093757։ doi:10.1016/j.mimet.2014.07.023 
  12. «Effect of creatine, creatinine, and creatine ethyl ester on TLR expression in macrophages»։ International Immunopharmacology 11 (9): 1341–7։ September 2011։ PMC 3157573։ PMID 21575742։ doi:10.1016/j.intimp.2011.04.018 
  13. «False estimates of elevated creatinine»։ The Permanente Journal 16 (2): 51–2։ 2012։ PMC 3383162։ PMID 22745616։ doi:10.7812/tpp/11-121 
  14. «Diabetic nephropathy: diagnosis, prevention, and treatment»։ Diabetes Care 28 (1): 164–76։ January 2005։ PMID 15616252։ doi:10.2337/diacare.28.1.164 
  15. «Carboplatin dosing»։ Center for Drug Evaluation and Research։ Food and Drug Administration։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-19-ին 
  16. «Lower serum creatinine is a new risk factor of type 2 diabetes: the Kansai healthcare study»։ Diabetes Care 32 (3): 424–6։ March 2009։ PMC 2646021։ PMID 19074997։ doi:10.2337/dc08-1265 
  17. «Prescribing in renal disease»։ Australian Prescriber 30 (1): 17–20։ 2007։ doi:10.18773/austprescr.2007.008 
  18. «Use of angiotensin-converting enzyme inhibitors in patients with heart failure and renal insufficiency: how concerned should we be by the rise in serum creatinine?»։ Journal of the American Geriatrics Society 50 (7): 1297–300։ July 2002։ PMID 12133029։ doi:10.1046/j.1532-5415.2002.50321.x 
  19. «Creatinine»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-09-ին։ Վերցված է 2022-04-09