Օրգազմ ինքնաբավարման ճանապարհով
Ֆրանցիզեկ Ժմուրկո, «Sinnenrausch»

Օրգազմ, հեշտանք (հունարեն ὀργασμός օրգասմոս «գրգիռ, ուռած» բառից, նաև՝ սեռական կլիմաքս), սեռական ռեակցիայի ցիկլի ընթացքում կուտակված սեռական գրգռվածության հանկարծակի արտահոսք, որը բերում է կոնքի շրջանում սեռական հաճույքով բնութագրվող ռիթմիկ մկանային կծկումների[1][2][3]։ Օրգազմը վերահսկվում է տղամարդկանց և կանանց վեգետատիվ նյարդային համակարգի կողմից։ Այն հաճախ բնութագրվում է նաև այլ ոչ կամային գործողություններով, այդ թվում՝ մարմնի տարբեր հատվածներում մկանային ջղաձգություն, ընդհանուր էյֆորիայի զգացում, հաճախ՝ մարմնի տարբեր շարժումներ և ձայներ։ Օրգազմին հաջորդում է ռելաքսացիան, որը պայմանավորված է օքսիտոցին և պրոլակտին հորմոնների, ինչպես նաև էնդորֆինների ներզատմամբ[4]։

Մարդու օրգանիզմում օրգազմը սովորաբար վրա է հասնում տղամարդու մոտ՝ առնանդամի (սովորաբար սերմաժայթքմամբ ուղեկցվող), կանանց մոտ՝ ծլիկի կամ հեշտոցի ֆիզիկական գրգռման արդյունքում[2][5][6]։ Սեռական գրգռում կարող է առաջանալ ինքնաբավարարման կամ սեռական հարաբերության ժամանակ։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Մաստերս Ուիլիամ Հ., Ջոնսոն Վիրջինիա Է., Reproductive Biology Research Foundation (U.S.) (1966)։ Human Sexual Response։ Լիթըլ, Բրաուն։ էջ 366։ ISBN 0-316-54987-8 
  2. 2,0 2,1 Ռոսենթալ Մարթա (2012)։ Human Sexuality: From Cells to Society։ Cengage Learning։ ISBN 0618755713 
  3. «Orgasm»։ Health.discovery.com։ Վերցված է ապրիլի 21 2010 
  4. Էքստոն ՄՍ, Կրյուգեր Թ, Քոչ Մ և այլք: (ապրիլ 2001)։ «Coitus-induced orgasm stimulates prolactin secretion in healthy subjects»։ Psychoneuroendocrinology 26 (3): 287–94։ PMID 11166491։ doi:10.1016/S0306-4530(00)00053-6 
  5. Ուեյն Ուեյտեն, Դանա Ս. Դան, Էլիզաբեթ Յոստ Համեր (2011)։ Psychology Applied to Modern Life: Adjustment in the 21st Century։ Cengage Learning։ էջ 386։ ISBN 1-111-18663-4։ Վերցված է հունվարի 5 2012 
  6. Օ'Կոնել ՀԷ, Սանջիվան ԿՎ, Հատսոն ՋՄ (հոկտեմբեր 2005)։ «Anatomy of the clitoris»։ The Journal of Urology 174 (4 Pt 1): 1189–95։ PMID 16145367։ doi:10.1097/01.ju.0000173639.38898.cd։ Time for rethink on the clitoris - lay summaryBBC News (հունիսի 11 2006)