Սալմաստ
Սալմաստ (պարս.՝ سلماس Salmās), պատմական անունը՝ Դիլման կամ Դիլմագան, Շապուհ (Dilmagān/Dilman, Shapur), քաղաք Իրանի տարածքում՝ Ուրմիա (Կապուտան) լճի հյուսիսարևմտյան ափի մոտ։ Վարչականորեն գտնվում է Արևմտյան Ադրբեջան օսթանում, հանդիսանում է Սալմաստ շահրեստանի վարչական կենտրոնը։ Քաղաքը կառուցվել է Ուրմիա լիճը թափվող Սալմաստ գետակի ափին[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Սալմաստ | ||
سلماس | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևմտյան Ադրբեջան | |
Շահրեստան | Սալմաստ | |
Համայնք | Central District? | |
Մակերես | 9,26 քառակուսի մղոն | |
ԲԾՄ | 1396 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | ▲127 864 մարդ (2019) | |
Պաշտոնական կայք | salmas.ir | |
| ||
Բնակեցված է հիմնականում ազարիներով ու քրդերով[2], կան նաև մի քանի ասորական, հայկական, հրեական և պարսկական ընտանիքներ[3]։
Անվանում
խմբագրելՀնում սովորաբար կոչվել է Սաղամաս, Սաղամաստ, հետագայում նաև Սալմաս, նաև Շապուհ։ Գրիգոր Խալաթյանցի կարծիքով առաջացել է Ասորեստանի Սալմանասար թագավորներից մեկի անունից։ Հիշատակվում է նաև իբրև գյուղ։
Բրիտանիկա հանրագիտարանում Սասանյան կայսրության անիմացիոն քաղաքական քարտեզի վրա Շապուհ I- ի թագավորության ժամանակաշրջանում (մ.թ. 240–270), Սալմաստը կայսրության հայտնի և ակնհայտորեն կարևոր քաղաքներից մեկն է եղել, և կոչվել է Շապուհ՝ նույն անունով ինչը հիմա էլ է կիրառվում[4]։ Կա ենթադրություն, որ քաղաքի մյուս անվանումը՝ Շապուհ, հավանաբար ծագել է Պարսկաստանի Շապուհ I արքայից արքայի (արքաների) անունից։
Աշխարհագրություն
խմբագրելՍալմաստ քաղաքը կառուցված է համանուն գետի ափին, որը հոսում է դեպի Կապուտան լիճ։ Շրջակայքում են Սալմաստի լեռները։ Քաղաքը գտնվում է Խոյից 45 կմ, իսկ Արևմտյան Ադրբեջան նահանգի կենտրոն Ուրմիայից 90 կմ հեռավորության վրա, որտեղ օդանավակայան է կառուցված։ Իրանի մյուս քաղաքներին կապված է ավտոխճուղով և երկաթուղով։
Սալմաստը կիսաանապատային-տափաստանային գոտում է, խիստ աղքատ տեղումներից՝ ամսական 40-50 մմ։ Միջին ջերմաստիճանը ամռանը հասնում է 40-45օ C, իսկ ձմռանը՝ -10 -15օ C։
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 92 811 մարդ, որոնք կազմում էին 27 115 տնտեսություն[5]։ Սալմաստը Արևմտյան Ադրբեջան օսթանի բնակչությամբ վեցերորդ ամենախոշոր քաղաքն է Ուրմիայից, Խոյից, Բուքանից, Մահաբադից և Միանդոաբից հետո[6]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 13 161[7] | 21 703[8] | 27 638 | 50 573 | 57 441[9] | 65 416[9] | 79 560[10] | 88 196[11] | 92 811[5] |
Բնակչության մեծամասնությունը կազմում են իրանական ադրբեջանցիները և քրդերը, բնակվում են նաև փոքր թվով հայեր և ասորիներ։
Պատմություն
խմբագրելՍալմաստը միջնադարյան Հայաստանի բերդաքաղաքներից էր, կառուցվել է 3-րդ դարում Արշակունիների կողմից՝ Պարսկահայք (Նոր Շիրական) աշխարհում։ Դրա մասին առաջին հիշատակումները հասնում են մինչև Սասանյան տերության հիմնադիր Արտաշիր Պապական արքայի կառավարում (224-242)[12]։ 9-11-րդ դարերում ենթակա էր Վասպուրականի թագավորությանը։ Հիշատակում են Փավստոս Բուզանդը, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը, Յակուտը և ուրիշներ։ Քաղաքավայրը համապատասխանում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Սագամասում վայրին։ Յակուտին իր «Աշխարհագրական բառարանում» համարել է «հռչակավոր քաղաք»։
Հայոց թագավորության թուլացումից հետո քաղաքը գրավվել է Սաջյան և Ռավվադիների ամիրայությունների կողմից։ Քրդերն այստեղ կառուցել են ամրոց[13]։ 1281 թվականին այստեղ է տեղափոխվում ասորական եպիսկոպոսական աթոռը[14]։ 1429 թվականին այստեղ տեղի է ունեցել ճակատամարտ՝ Կարակոյունլուների և Թիմուրյանների (անգլ.՝ Timurid dynasty) միջև։
Սալմաստը խիստ տուժել է 1791 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած երկրաշարժից։ Հետագայում քաղաքն ավելի է կորցրել իր նշանակությունը և եթե մի ժամանակ այն համանուն խանության։ Քաղաքը երկու անգամ գրավվել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի և առաջին աշխարհամարտի ժամանակ։ Այս գավառից 1829-1830 թվականներին մեծ թվով հայեր են գաղթել Արևելյան Հայաստան, սակայն հետագայում էլ նրա բնակչության հիմնական զանգվածները շարունակում էին կազմել հայերը։ 1906 թվականի դրությամբ Սալմաստի գավառը (մահալ) ուներ հայկական 75 գյուղ՝ Հաֆթվան, Մահլամ, Ղալասար, Փայաջուկ (Րաֆֆու ծննդավայրը), Սավրա և այլն։ 19-րդ դարի սկզբում այն ուներ մոտ 1200 տուն հայ, քուրդ և ասորի բնակչություն, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին միայն հայկական տների թիվը հասնում էր 700-ի։
20-րդ դարի սկզբներից դադարել է գավառի կենտրոն լինելուց։ 1923 թվականին, ապա և 1946-1948 թվականներին Սալմաստի հայ բնակիչներից շատերը գաղթել են Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Գետազատ (մինչև 1948 թվականը՝ Աղջաղալա) գյուղում[15]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Salmas, Iran Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ سلماس
- ↑ Amnon Netzer, An Annotated Bibliography Արխիվացված 2017-08-12 Wayback Machine
- ↑ https://www.britannica.com/media/full/851961/2031
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Encyclopædia Britannica: At Salmās, near Lake Urmia, Ardashīr I is shown on horseback while receiving the surrender of a Parthian personage. The Sasanian period
- ↑ Potts, D.T. Nomadism in Iran: From Antiquity to the Modern Era. New York: Oxford University Press, 2014.
- ↑ Houtsma, M. Th. et al. (1993 reprint) "Salmas" E. J. Brill's First Encyclopaedia of Islam, 1913–1936 Volume 4, E.J. Brill, New York, page 118, ISBN 90-04-09796-1
- ↑ Արարատի մարզպետարան, Համայնքներ. Գետազատ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալմաստ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 119)։ |