Բուքան
Բուքան (պարս.՝ بوکان), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 193 501 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բուքան | ||
պարս.՝ بوکان | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևմտյան Ադրբեջան | |
Շահրեստան | Բուքան | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1352 մետր | |
Բնակչություն | 193 501 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 044-4 | |
Պաշտոնական կայք | boukan.ir(պարս.) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՏեղադրված է Արևմտյան Ադրբեջան օսթանի հարավային մասում` Սիմինե գետի հովտում։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Ուրմիայից մոտ 150 կմ հարավ-արևելք, Ուրմիա լճից մոտ 100 կմ հարավ։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 193 501 մարդ, որոնք կազմում էին 56 944 տնտեսություն։ Բուքանը Արևմտյան Ադրբեջան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Ուրմիայից և Խոյից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 5 307[3] | 9 357[4] | 83 401[5] | 120 020[5] | 149 340[6] | 170 600[7] | 193 501[8] |
Բնակիչները հիմնականում քրդեր են, որոնք խոսում քրդերենի սորանի բարբառով[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «BŪKĀN». Encyclopedia Iranica. 1989.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուքան» հոդվածին։ |